[go: up one dir, main page]

Jump to content

Վհուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վհուկ (հավանաբար՝ «վիհ» բառից)[1], սնահավատ պատկերացումների համաձայն՝ մարդկանց և կենդանիներին վնասելու գերբնական կարողություններով օժտված, դիվային «պիղծ ուժերին» ծառայող չար կախարդուհի։ Վհուկների հանդեպ հավատալիքներն առաջացել են նախնադարյան հարաբերությունների քայքայման ժամանակաշրջանում և մեծապես տարածվել միջին դարերում, կնոջ՝ որպես գայթակղության ու մեղքի աղբյուրի, եկեղեցական քարոզի ազդեցությամբ։ Վհուկներին են վերագրվել համաճարակները, երաշտը, բուքը, այլ աղետներ։ Նրանք իբր խոսում են որովայնով (որովայնախոսություն), գուշակում մեռելների ոսկորներով (վհկահարցուկ), հաղորդակցվում պիղծ ուժերին, նրանց հետ վիհերում, անդունդներում մասնակցում գիշերային խրախճանքների։ Վհուկներն իբր օժտված են սավառնելու, կերպարանափոխվելու, անշունչ առարկաները կենդանացնելու կամ անտեսանելի դարձնելու կարողությամբ։ Նրանց հատկանիշներ են դիտվել չղջիկը, սև կատուն, ցախավելը, կրակխառնիչը, կախարդական խոտը։ Կաթոլիկ եկեղեցին վհկությունը հռչակել է հերետիկոսություն, տանջանքի ու մահապատժի արժանի հանցանք։ 11-18-րդ դարերում հազարավոր անմեղ կանայք, մեղադրվելով վհուկության մեջ, ողջակիզվել են ինկվիզիցիայի խարույկներում։ Վհուկները սովորաբար պատկերվել է այլանդակ պառավի կերպարանքով, որը կարող է ընդունել հրապուրիչ գեղեցկուհու տեսք։ Վհուկի մասին պատկերացումները ծնել են միջնադարյան բազմաթիվ առասպելներ ու զրույցներ, արտացոլվել գրականության մեջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 478
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վհուկ» հոդվածին։