Վլադիմիր Տենդրյակով
Ուշադրություն։ Այս հոդվածը կարող է պարունակել անձնական տեսություններ, վարկածներ կամ կարծիքներ։ Հոդվածից պետք է հեռացնել բոլոր այն պնդումները, որոնք հիմնված չեն վստահելի աղբյուրների վրա։ Մանրամասների համար տես քննարկման էջը։ |
Վլադիմիր Տենդրյակով | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1923[1][2][3][…] |
Ծննդավայր | Բաբաևսկի շրջան |
Վախճանվել է | օգոստոսի 3, 1984[2][3][4][…] (60 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Կունցևսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող և սցենարիստ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Ժանրեր | վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Q19818185? |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
Վլադիմիր Ֆեոդորովիչ Տենդրյակով (ռուս.՝ Влади́мир Фёдорович Тендряко́в, դեկտեմբերի 5, 1923[1][2][3][…], Բաբաևսկի շրջան - օգոստոսի 3, 1984[2][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1951 թվականին ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը։ Սոցիալ-տնտեսական ու բարոյական սուր խնդիրներ են առաջադրված Տենդրյակովի ակնարկներում, վիպակներում ու պատմվածքներում («Իվան Չուպրովի անկումը», 1953, «Վատ եղանակներ», 1954, «Անհամապատասխան էր» (1954, կինոնկար՝ «Օտար ազգականը», 1956), «Դարուփոսեր», 1956, «Ձիգ հանգույց» (1956, կինոնկար՝ «Մաշան կյանք է մտնում», 1957), «Վախճան», 1968, «Երեք պարկ աղբոտ ցորեն» (1973, բեմականացումը՝ 1975) և այլն)։ Տենդրյակովը ձևավորվել է առավելապես որպես կարճ վիպակի վարպետ («Երեքնոց, յոթնոց, մեկնոց», 1960, «Դատ», 1961, համանուն կինոնկար՝ 1962, «Կարճ միացում», 1962, «Գտածո», 1965 և այլն)։ «Թռչող օրվա հետևից» (1959) վեպում, «Հրաշագործը» (1958, համանուն կինոնկար՝ 1960, հայերեն հրատարակություն՝ 1959), «Գարնանային վայրիվերումներ» (1973) և այլ վիպակներում արծարծված են դաստիարակության հարցեր։
Տենդրյակովը հեղինակ է երիտասարդ նկարչի՝ երեկվա ճակատայինի բարոյական-գեղագիտական որոնումների մասին պատմող «Տեսակցություն Նեֆերտիտիի հետ» (1964) վեպի, ինչպես նաև՝ գիտաֆանտաստիկ ու դրամատիկական գործերի։ «Հատուցում» (1982) և «Վաթսուն մոմ» (1982, «Հատուցում» ժողովածուում) սուր-բախումնային վիպակներում վճռվում են արդիական հրատապ խնդիրներ։
Տենդրյակովը պարգևատրվել է 2 շքանշանով։
Վլադիմիր Տենդրյակովը հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անտառներում (վիպակներ, ակնարկներ), Ե., Հայպետհրատ, 1956, 550 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Ե. Մելիքյան։ Բովանդակությունը՝ Անտառներում; Իվան Չուպրովի անկումը; Վատ եղանակներ; Անհամապատասխան էր։
- Հրաշագործը (վիպակ), Ե., Հայպետհրատ, 1959, 123 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Գ. Էլիբեկյան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Munzinger Personen (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 651)։ |
|
- Դեկտեմբերի 5 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Օգոստոսի 3 մահեր
- 1984 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Կունցևոյի գերեզմանատանը թաղվածներ
- Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Կաթվածից մահացածներ
- Խորհրդային տղամարդ գրողներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային սցենարիստներ
- Խորհրդային վիպասաններ
- Խորհրդային պատմվածքագիրներ
- 20-րդ դարի պատմվածքագիրներ