Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կատաև (այլ կիրառումներ)
Վալենտին Կատաև ռուս.՝ Валенти́н Ката́ев |
---|
|
Ծնվել է | հունվարի 28, 1897(1897-01-28)[1][2][3][…] |
---|
Ծննդավայր | Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[4] |
---|
Վախճանվել է | ապրիլի 12, 1986(1986-04-12)[5][6][7][…] (89 տարեկան) |
---|
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[8] |
---|
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
---|
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ, սցենարիստ, բանաստեղծ, մանկագիր, լրագրող, գիտաֆանտաստիկ գրող, խմբագիր, ռազմական թղթակից և վիպասան |
---|
Լեզու | ռուսերեն |
---|
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
---|
Ժանրեր | վիպակ, հեքիաթ, վեպ, պիես, պատմվածք, ակնարկ և հրապարակախոսություն |
---|
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
---|
Կուսակցություն | ԽՄԿԿ |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին | Էսթեր Կատաևա |
---|
Զավակներ | Պավել Կատաև |
---|
Valentin Kataev Վիքիպահեստում |
Վալենտին Պետրովիչ Կատաև (հունվարի 28, 1897(1897-01-28)[1][2][3][…], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[4] - ապրիլի 12, 1986(1986-04-12)[5][6][7][…], Մոսկվա, ԽՍՀՄ[8]), ռուս խորհրդային գրող։ ԽՄԿԿ անդամ 1958 թվականից։ Հոկտեմբերյան հեղափոխության և 1918-1920 թվականների Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակից։
«Պաշարված քաղաքում» (1922) և «Գրառումներ քաղաքացիական պատերազմից» (1924) պատմվածքներում ձևավորվել են Կատաևի ստեղծագործության հերոսական պաթոսը և երգիծանքը։ 1920-ական թվականներին սատիրական գործերի հիմնական թեման քաղքենիության դեմ պայքարն է («Վատնիչները», 1926, վիպակ)։ Սկսած 1930-ական թվականներից ստեղծագործության մեջ հնչել է հեղափոխական և հայրենասիրական թեման («Ժամանակ, առաջ», 1932, վեպ, «Ես՝ աշխատավոր ժողովրդի զավակս...», 1937, վիպակ, հայերեն հրտ. 1939, «Գնդի որդին», 1945, վիպակ, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946, համանուն կինոնկար, 1946, հայերեն հրտ. 1947)։ Նրան համաշխարհային ճանաչում է բերել «Սպիտակին է տալիս առագաստը մենավոր» (1936, հայերեն հրտ. 1948) վիպակը՝ «Սև ծովի ալիքները» քառերգության առաջին մասը։ Հեղինակ է Լենինին նվիրված «Երկաթե դռնակ պատի մեջ» (1964) հրապարակախոսական, «Սուրբ ջրհոր» (1967), «Մոռացության խոտ» (1967), «Խորանարդիկ» (1969) քնարա-փիլիսոփայական և հուշագրական վիպակների։ 1955-1961 թվականներին եղել է «Յունոստ» («Юность») ամսագրի խմբագիրը։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։
- Ես, աշխատավոր ժողովրդի զավակս (վիպակ), Երևան «Հայպետհրատ», 1939, 173 էջ
- Գնդի որդին (վիպակ), Երևան «Հայպետհրատ», 1947, 227 էջ
- Յոթնաթերթիկ ծաղիկը (հեքիաթ), «Հայպետհրատ», 1946, 20 էջ
- Սպիտակին է տալիս առագաստը մենավոր (վեպ), «Հայպետհրատ» 1948, 378 էջ
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 Катаев Валентин Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
- ↑ 7,0 7,1 7,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ 8,0 8,1 8,2 Deutsche Nationalbibliothek Record #118560522 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 282)։
|