Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք և նավահանգիստ Եգիպտոսի հյուսիս-արևմուտքում՝ Կարմիր ծովի ափին, Սուեզի ջրանցքի մոտ։ Սուեզ մուհաֆազի(նահանագի) վարչական կենտրոնն է։ 2004 թվականի տվյալներով ունի 478,5 հազար բնակչություն։
Կարևոր տրանսպորտա-առևտրային կենտրոն է Սուեզի ջրանցքի մոտ։ Երկաթուղիների, ավտոճանապարհների և օդային հաղորդակցությունների հանգույց է։ Կան նավթավերամշակման և նավթաքիմիական ձեռնարկություններ։ Սուեզի մոտ, մ.թ.ա. մոտ 2-րդ հազարամյակում կառուցվել է Նեղոսը Կարմիր ծովին միացնող նավարկելի ջրանցքը։
Սուեզի տեղում հնուց եղել է Կլիզմա հունարեն քաղաքը (բառացի նշանակում է «փական, փակոց», այսինքն՝ հին ջրանցքի ջրարգելակ, այդտեղ եղել է հին ջրանցք, որը մ.թ. 776-ին լցվել է ավազով)։ Ներկայիս Սուեզ անվանումը առաջին անգամ հիշատակվել է 10-րդ .: Արաբ անվանումն է Սուվեյս (Սուվեյս), իսկ տեղական արտասանությամբ՝ Սուեզ:
Եգիպտոսի քաղաքներ |
---|
| | | Քաղաքներ | | |
---|
| |
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|