Բենհա
Քաղաք | ||
---|---|---|
Բենհա | ||
Երկիր | Եգիպտոս | |
Մարզ | Կալյուբիա | |
Համայնք | Markaz Banhā? | |
ԲԾՄ | 17 ± 1 մ | |
Բնակչություն | 157 701 մարդ (2006) | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Հեռախոսային կոդ | +20 13 | |
| ||
Բենհա[1] (արաբ․՝ بنها, ղպտ.՝ Ⲡⲁⲛⲁϩⲟ) Հարավային Եգիպտոսի Ալ-Կալյուբիա մարզի մարզկենտրոն (1960 թ․-ից)։ Գտնվում է Կահիրեից 48 կմ հեռավորության վրա, Դամիետա գետի արևելյան ափին (Նեղոսի դելտայի հարավային գուղատնտեսական գոտում)։ Բնակչությունը կազմում է 136 000 մարդ (1992 թ․):
Բենհան գտնվում է լավ ոռոգվող տարածքում, որտեղ փորված են բազմաթիվ ջրանցքներ։ Հոսանքից 30 կմ բարձրության վրա տեղադրված է պատնեշ։ Մշակում են ցորեն և թելատու բամբակենի։ Դեռևս հին ժամանակներից Բենհան հայտնի է վարդի՝ օծանելիքների անհրաժեշտ բաղադրիչի աճեցմամբ։ Ներկայումս քաղաքը Եգիպտոսի էլեկտրաէներգիայի արտադրության կենտրոնն է։ Բենհան նաև Կահիրեից դեպի հյուսիս տանող երկաթուղային տրանսպորտի կարևոր հանգույց է։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քազղաքի այժմյան անունը առաջացել է Եգիպտական Ղպտիերենի ⲡⲁⲛⲁϩⲟ՝բանահո բառից, ինչը թարգմանաբար նշանակում է «Սոսու հայրենիք»։
Տեսարժան Վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բենհայի համալսարանը հիմնադրվել է 1976 թվականի նոյեմբերին, որպես Զակազիկ համալսարանի մասնաճյուղ։ 2005 թ․-ին դարձել է ինքնուրույն համալսարան, և ունի 15 ֆակուլտետ։ Ամենաանհրաժեշտը բժշկական ֆակուլտետն է, որն էլ փաստորեն կառավարում է քաղաքի երկու գլխավոր հիվանդանոցները։
- Քաղաքի թաղամասերի սահմաններում է գտնվում Նեղոս գետով անցնող կաուրջը, որի երկարությունը 5 կմ է, լայնությունը՝ 26 մ։
- Հրեաների Էլ-Յախուդիա հողաթումբն իր անունը ստացել է տաճարի և քաղաքի մնացորդներից, որոնք կառուցվել են մ․թ․ա․ 2-րդ դարում՝ Օնիաս անունով հրեա հոգևորականի կողմից[2]։ Տաճարի կառուցման թույլատրումը, Երուսաղեմում գտնվող Սողոմոնի տաճարում կատարված մոդելավորմամբ, տեղի է ունեցել Պտղոմեոս 4-րդ-ի օրոք։
- Պատմական քաղաք Լեոնտոպոլիսը գտնվում է Էլ-Յախուդիա շրջանում, Բենհայից մոտ 20 կմ դեպի հարավ-արևմուտք։ Լեոնտոպոլիսը Հին Եգիպտոսի 11-րդ նոմի մայրաքաղաքն է եղել, և հայտնի է դարձել իր ապակե սալիկներով։
- Տրանսպորտային հանգույց, որ կապում է քաղաքը հանրապետության այլ քաղաքների և մարզերի հետ։
Քաղաքի կենտրոնում է գտնվում առաջին հարյուրտոկոսանոց եգիպտական դեղատունը՝ հիմնադրված 1907 թ․-ին Ահմեդ Մ․ էլ Նայուբի՝ առաջին եգիպտացի մուսուլման սեփականատիրոջ կողմից։ Այժմ այդ բրենդը հայտնի է պետության բոլոր եգիպտացի դեղագործներին։ Այս պահին կան 5 դեղատներ, որոնք պատկանում են բժիշկ Նեբիլ Ա․ Էլ Նայուբին և բժիշկ Մեգդի Ա․ Էլ Նայուբին։ Վերջինս օրիգինալ դեղատունը պապից որպես ժառանգություն է ստացել, և շարունակել դրա 103-ամյա պատմությունը։
Բենհայից հյուսիս ընկած են մի քանի հին եգիպտական բնակավայրեր Արթիբիս անվամբ, որը մ․թ․ մոտ 1500 տարի առաջ հարավեգիպտական Կեմ-ուր նոմի մայրաքաղաքն է եղել։ Տեղանքը այդպես էլ չի հետախուզվել հնէաբանների կողմից։ Տարիներ անց այս շրջանում տեղի գյուղացիների կողմից հայտնաբերվել է մեծ քանակությամբ արծաթ։
Հայտնի բնիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ահմեդ Ֆաթի- Ֆուտբոլիստ,
- Ահմեդ Հելմի- դերասան,
- Հուսեին Ալ Մարսաֆի- Իսմայիլ-Փաշայի դարաշրջանի մեծագույն բանաստեղծներից և գրողներից մեկը, ով ծնվել է Մարսաֆայում և մահացել 1889 թ․-ին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Նասերա մզկիթը
-
Նեղոսը Բենհայում
-
Բենհայի Էլ Շահիդ Ֆարիդ Նեդա փողոցը
-
Բենհայի դարպասը
-
1950-ական թթ․ Եգիպտական բանակը գնում է «Նայուբ» դեղատան բացմանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենհա» հոդվածին։ |
|