Սոլթեյր
Բնակավայր | ||
---|---|---|
Սոլթեյր | ||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |
Համայնք | Shipley? | |
Մակերես | 20 հեկտար | |
Ժամային գոտի | UTC+0 | |
Պաշտոնական կայք | saltairevillage.info(անգլ.) | |
| ||
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 1028 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Սոլթեյր (անգլ.՝ Saltaire), գործարանային քաղաք Բրեդֆորդ շրջանում, Արևմտյան Յորքշիր, Մեծ Բրիտանիա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոլթեյրը կառուցվել է 1851 թվականին անգլիացի Յորքշիր կոմսության բրդի արդյունաբերության մագնատ Տիտոս Սոլթի կողմից (որը 1848 թվականին դարձել է Բրեդֆորդի քաղաքապետ)։ Բնակավայրի անվանումը ծագել է հիմնադրի ազգանվան և տեղի Էյր գետի անվան միավորումից։ Սոլթը Բրեդֆորդից գյուղ է տեղափոխել իր արտադրությունը (հինգ առանձին գործարաններ)՝ այնտեղ ստեղծելով խոշոր տեքստիլ գործարան։
19-րդ դարի կեսերի չափանիշների համաձայն՝ Սոլթեյրում կյանքի պայմանները շատ ավելի լավ էին, քան քաղաքների այլ աշխատանքային թաղամասերում և բանակավայրերում։ Բանվորներն ապրում էին քարե տներում, գոյություն ունեին ջրմուղով առանձին տներ, բաղնիքներ, հիվանդանոց, դպրոցներ, ժամանցի տներ, այդ թվում՝ գրադարան, ընթերցասրահ և համերգային դահլիճներ, մարզադահլիճ և նույնիսկ գիտական լաբորատորիա։ Շինարարության որակի, զբաղվածության, ռեկրեացիայի, կրթական հաստատությունների և սոցիալական ծառայությունների քաղաքի ընդհանուր մոդելը նշանակալի օրինակ դարձավ 19-րդ դարում քաղաքաշինության համար[1][2]։ 2001 թվականին լավ պահպանված քաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bell, C. and R. (1972) City Fathers: The early history of town planning in Britain, Penguin, Harmondsworth
- ↑ Cherry, G. (1979) 'The Town Planning Movement and the Late Victorian City', Transactions of the Institute of British Geographers, New Series, Vol. 4, No. 2, pp. 306–319
- ↑ «Saltaire - UNESCO World Heritage Centre». UNESCO. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Binns, Sheila (2013). The Aesthetics of Utopia: Saltaire, Akroydon and Bedford Park, Spire Books, 978 1 904965 45 9
- Saltaire Village website
- Saltaire Arts Trail.
- Saltaire Inspired: Art in unique spaces.
- Saltaire United Reformed Church Website Արխիվացված 2017-06-01 Wayback Machine
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Greenhalf, Jim (1997). Salt & Silver: A Story of Hope. Bradford Libraries. ISBN 0-907734-52-9.
- Holloway, Julia Bolton. «Sir James Roberts». Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 17-ին.
- Holroyd, Abraham (2000) [1873]. Saltaire and its Founder. Piroisms Press. ISBN 0-9538601-0-8.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոլթեյր» հոդվածին։ |
|