Սալոմե Զուրաբիշվիլի
Սալոմե Զուրաբիշվիլի վրաց.՝ სალომე ზურაბიშვილი | |||
| |||
---|---|---|---|
մարտի 18, 2004 - հոկտեմբերի 19, 2005 | |||
Նախորդող | Թեդո Ջափարիձե | ||
Հաջորդող | Գելա Բեժուաշվիլի | ||
Կուսակցություն՝ | Վրաստանի ճանապարհ | ||
Կրթություն՝ | Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, Կոլումբիայի համալսարան և Կոլումբիայի համալսարանի Միջազգային և հանրային հարաբերությունների դպրոց | ||
Մասնագիտություն՝ | դիվանագետ, պետական գործիչ և քաղաքական գործիչ | ||
Ազգություն | վրացի | ||
Դավանանք | Վրաց ուղղափառ եկեղեցի | ||
Ծննդյան օր | մարտի 18, 1952[1][2] (72 տարեկան) | ||
Ծննդավայր | Ֆրանսիա, Փարիզ | ||
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Վրաստան | ||
Ի ծնե անուն | ֆր.՝ Salomé Nino Zourabichvili[3] | ||
Հայր | Լևան Զուրաբիշվիլի | ||
Մայր | Զեյնաբ Կեդիա | ||
Ամուսին | Նիկոլոզ Գորջեստանի | ||
Զավակներ | Թեյմուրազ Գորջեստանի և Քեթևան Գորջեստանի | ||
Կայք՝ | salome.ge | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ |
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ | ||
Սալոմե Զուրաբիշվիլի (վրաց.՝ სალომე ზურაბიშვილი, մարտի 18, 1952[1][2], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), վրացի պետական և քաղաքական գործիչ, Վրաստանի նախագահ, «Վրաստանի ուղի» կուսակցության առաջնորդ։ Նախկինում եղել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը, ինչպես նաև Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։ Երկար տարիներ աշխատել է Ֆրանսիայի արտգործնախարարությունում։
Ներկայումս երկքաղաքացի է և ունի միաժամանակ և՛ Վրաստանի, և՛ Ֆրանսիայի Հանրապետությունների անձնագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սալոմե Լևոնի Զուրաբիշվիլին ծնվել է 1952 թվականի մարտի 18-ին Փարիզում՝ վրացի գաղթականների ընտանիքում։ Նրա ընտանիքը ստիպված է եղել թողնել Վրաստանը 1921 թվականին։ Հորական կողմի պապը՝ Իվանե Զուրաբիշվիլին, եղել է 1918-1921 թվականների անկախ Վրաստանի մենշևիկյան կառավարության անդամ։ Մորական պապը՝ Նիկո Նիկոլաձեն, եղել է Փոթի նավահանգստի հիմնադիրներից մեկը և վրացական երկաթուղու շինարարության գլխավոր նախաձեռնողը։
Նախնական կրթությունը ստացել է տեղի ֆրանսիական դպրոցում։ 1972 թվականին Սալոմեն ավարտել է Փարիզի քաղաքագիտության ինստիտուտը։ 1973 թվականին ուսումը շարունակել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոլումբիայի համալսարանում։ Վերադառնալով Փարիզ՝ 1974 թվականին Սալոմեն աշխատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում։ 1974-1977 թվականներին նա եղել է Իտալիայում Ֆրանսիայի դեսպանության չորրորդ քարտուղարը։ 1977-1980 թվականներին եղել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական առաքելության քարտուղարը։ 1984 թվականից մինչև 1988-ը Սալոմեն զբաղեցրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ֆրանսիայի առաջին քարտուղարի պաշտոնը։ 1989-1992 թվականներին ծառայել է, որպես Չադի ֆրանսիական դեսպանատան երկրորդ քարտուղար։
1997 թվականից Սալոմե Զուրաբիշվիլին, որպես տեսուչ աշխատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում։ 2003 թվականին երկրի նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան։ 2004 թվականի մարտին Վրաստանի նորընտիր նախագահ և այսպես կոչված «Վարդերի հեղափոխության» առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին վերջինիս նշանակեց Վրաստանի արտաքին գործերի նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Թեդո Ջափարիձեին։ Այդ որոշումը Սաակաշվիլին քննարկել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ, հայտարարելով, որ «այս կարգի դիվանագետը Վրաստանը երբեք չի ունեցել»։ Սալոմեն լրատվամիջոցներին հայտարարել է, որ համաձայն է ստանձնել իրեն վստահված պաշտոնը և որ մանկուց երազել է պաշտոն զբաղեցնել հայրենի երկրում։
Զուրաբիշվիլին արտաքին գործերի նախարարի պաշտոնում իր կատարած գլխավոր գործը համարում է Վրաստանի տարածքից ռուսական ռազմակայանների դուրսբերումը։ Նույնիսկ իր ելույթներից մեկում նա ասաց, որ այս քայլը պատմական խոշոր ձեռքբերում է։ Նրա նախաձեռնությամբ 2005 թվականի մարտին Վրաստանի խորհրդարանը ընդունել է բանաձև, համաձայն որի ռուսական զորքերը դուրս էին գալիս Վրաստանից, ոչ ուշ, քան 2006 թվականը։ Սակայն Սալոմեի պաշտոնազրկումից հետո այս որոշումը չեղարկվեց և նույն թվականի մարտին ստորագրվել է ռուս-վրացական նոր համաձայնագիր։
2005 թվականի հոկտեմբերի 20-ին Սալոմեն հեռացել է նախարարի պաշտոնից։ Սալոմեն մեղադրել է «Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան» քաղաքական կուսակցության անդամներին, մասնավորապես Նինո Բուրջանաձեին։ Նա վերջինիս մեղադրել է երկրում դիկտատուրա հաստատելու մեջ։ 2005 թվականին Զուրաբիշվիլին հիմնադրել և ղեկավարել է ընդիմադիր կուսակցություն, որը 2006 թվականի մարտին վերանվանվելով դարձել է «Վրաստանի ուղի»[4]։ Զուրաբիշվիլին մշտապես նշել է, որ անհրաժեշտ է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ընդգծելով, որ դատապարտելի է վրացական էլիտայի հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ 2010 թվականի նոյեմբերին Զուրաբիշվիլին հայտարարել է այն մասին, որ ավարտում է իր քաղաքական գործունեությունը Վրաստանում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախորդող՝ Թեդո Ջափարիձե |
Վրաստանի արտաքին գործերի նախարար մարտի 18, 2004 – հոկտեմբերի 19, 2005 |
Հաջորդող՝ Գելա Բեժուաշվիլի |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 https://www.legifrance.gouv.fr/affichTexte.do?cidTexte=JORFTEXT000000419116
- ↑ «Նախընտրական գործընթացը Վրաստանում // Սալոմե Զուրաբիշվիլիի քաղաքական գործունեությունը». EurasiaNet. 2006 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.
{{cite news}}
:|first=
missing|last=
(օգնություն)
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալոմե Զուրաբիշվիլի» հոդվածին։ |
|
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Մարտի 18 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի վրացի քաղաքական գործիչներ
- Կին նախագահներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Պետության կին ղեկավարներ
- Վրաստանի արտաքին գործերի նախարարներ
- Վրաստանի նախագահներ
- Վրաստանի պետական գործիչներ
- Վրաստանի քաղաքական գործիչներ
- Վրացի դիվանագետներ
- Վրացի ֆեմինիստներ
- Ֆրանսիացի պետական գործիչներ