[go: up one dir, main page]

Jump to content

Սուտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռուբինից)
Սուտակ
Սուտակի բնական բյուրեղները, Տանզանիա
Ընդհանուր
ԿատեգորիաՀանքանյութերի ամբողջություն
Բանաձև
(կրկնվող միավորը)
ալյումինի օքսիդ և քրոմ, Al2O3:Cr
Բյուրեղի սիմետրիա(վեցանիստ սկալենոեդրալ, H-M սիմվոլ։ (3 2/մ), տարածական խումբ՝ R3c[1]
Նույնականացում
ԳույնՀամարյա անգույնից մինչև վարդագույնի, կարմիրի երանգներ, ալ կարմիր
Շերտի գույնսպիտակ
Բյուրեղի հատկությունՍահմանափակ շերտավոր վեցանիստ պրիզմաներ
Բյուրեղային համակարգեռանկյունային
ԹերթականությունՉունի
ԲեկումԿոնքոիդալ, փխրուն
ԴիմադրողականությունՓխրուն
Մոոսի կարծրություն9.0
ՓայլԵնթադամանտին, ապակենման, մարգարտային
Շերտերսպիտակ
Թափանցիկությունթափանցիկ, կիսաթափանցիկ
Ձգողականություն3.97 – 4.05
Օպտիկական հատկություններմիառանցք -
Բեկման ցուցանիշnω=1.768–1.772
nε=1.760–1.763
Երկճառագայթաբեկում0.008
ՊլեոքրոիզմՈւժեղ՝ մանուշակակարմիր - նարնջակարմիր
Դիսպերսիա0.018
Ուլտրամանուշակագույն ճառագայթումկարմիր՝ երկար ալիքների տակ
Ծանոթագրություններ[2]
ԵնթակատեգորիաԿորունդ[3], թանկարժեք քար և շափյուղա

Սուտակ (լատին․՝ rubens, rubinus — կարմիր, կարմրավուն), թանկարժեք քար, միներալ, կորունդի տարատեսակ, դասվում է օքսիդների դասին, եռանկյուն համակարգ է։ Կարծրությունը Մոոսի սանդղակով 9 է, խտությունը՝ 3,97 - 4,05 գ/սմ³: Ունի անիզոտրոպական հատկություն[4]։ Կարմիր շպինելից տարբերվում է բյուրեղների ձևով, այլ դեպքերում՝ մեծ դժվարությամբ, օրինակ՝ մանրադիտակով։ Կարմիր գունավորումը ստանում է քրոմի խառնուրդի շնորհիվ[5]։ Կարմիր կորունդները կոչվում են սուտակ, կապույտները՝ շափյուղա։ Բաց գունավորում ունեցող շափյուղաները կամ ոսկերչական որակի անգույն կորունդը կրում է «լեյկոշափյուղա» անվանումը։ Սուտակի և շափյուղայի աստղաձև տարատեսակները վառ արտահայտված աստերիզմով մշակվում են կաբոշոնի տեսքով։

Արհեստական սուտակները առաջին անգամ սինթեզվել են 1904 թվականին ֆրանսիացի քիմիկոս Օգյուստ Վերնեյլի կողմից[5]։

Կիրառվում է ոսկերչական և ժամագործական արդյունաբերության մեջ, ինչպես նաև քվանտային էլեկտրոնիկայում[6]։

Բացի Անտարկտիդայից, հանդիպում է բոլոր մայրցամաքներում։ Մեծ արժեք է ներկայացնում հատկապես ասիական սուտակը։ Սուտակի գլխավոր արտահանող երկրներն են համարվում Մյանման, Թայլանդը և Շրի Լանկան։ Մեծ պահանջարկ ունեն նաև Արևելյան Աֆրիկայի այնպիսի երկրների սուտակները, ինչպիսիք են Քենիան և Տանզանիան։ Հին ժամանակներից այն արդյունահանվում է Պամիրում։

  • Սինթետիկ սուտակը օգտագործվում էր 1960 թվականին Թեոդոր Մայմանի կողմից հայտնագործած առաջին լազերում, որպես ակտիվ միջավայր, որը լույս էր ճառաքում։ Սինթետիկ սուտակների վրա լազերները շարունակում են արտադրվել և կիրառվել մինչ օրս։
  • Առաջին կարգի թանկարժեք քարը օգտագործվում է թանկարժեք ոսկերչական իրեր պատրաստելու համար։
  • «Սուտակ» անվամբ սինթետիկ կորունդներն օգտագործվում են ոսկերչական արդյունաբերության մեջ ոչ թանկ զարդերի վրա ներդիր անելու համար, ինչպես նաև տեղադրվում են ժամացույցների մեխանիզմներում[7]։

Ռեկորդային քարեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մայիսի 13-ին Sotheby's աճուրդի ժամանակ վաճառվել է Բիրմայի «աղավնու արյան» գույնի սուտակը։ 25,59 կարատ ունեցող քարը վաճառվել է 30 միլիոն ԱՄՆ դոլարով[8]։ Գործարքի օրվա դրությամբ դա ռեկորդային գին էր ինչպես առանձին սուտակի, այնպես էլ այն քարերի կարատի համար, որոնք ադամանդ չեն համարվում[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Corundum data on Webmineral
  2. Ruby on Gemdat.org
  3. https://hedendaagsesieraden.nl/2022/11/15/robijn/
  4. Физический энциклопедический словарь / Гл. ред. А. М. Прохоров. Ред. кол. Д. М. Алексеев, А. М. Бонч-Бруевич, А. С. Боровик и др. — М.: Сов. энциклопедия, 1983. — 982 с. — 100 000 экз.
  5. 5,0 5,1 Рубин — статья из энциклопедии «Кругосвет»
  6. Рубин (минерал) / А. С. Марфунин // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  7. «Что такое "камни" и для чего они нужны в часах?» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
  8. «World’s most expensive coloured gem sells for $30m»
  9. «'Pigeon’s blood' ruby fetches world record price of £19m»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուտակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 10