Մալաքիտ
Մալաքիտ | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | Կարբոնատային միներալ |
Բանաձև (կրկնվող միավորը) | Cu2CO3(OH)2 |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 5.BA.10 |
Դանա դասակարգում | 16a.3.1.1 |
Բյուրեղի սիմետրիա | P21/a |
Նույնականացում | |
Մոլեկուլային զանված | 221.1 գ/մոլ |
Գույն | Պայծառ կանաչ, մուգ կանաչ, փոփոխվող լույսի ներքո կանաչից դեղնականաչավուն, սևականաչ, սովորաբար համակցված մասսա |
Շերտի գույն | կանաչ |
Բյուրեղի հատկություն | Ասեղնաձև կամ պրիզմայաձև հոծ ստալակտիտային բյուրեղներ |
Բյուրեղային համակարգ | Մոնոկլինիկ |
Բեկում | Անհավասարաչափ |
Մոոսի կարծրություն | 3.5–4.0 |
Փայլ | Կարծրը՝ ապակեփայլ, թելիկավորը՝ մետաքսանման, խոշորը՝ անփայլ |
Շերտեր | Բաց կանաչ |
Թափանցիկություն | Կիսաթափանցիկից անթափանց |
Ձգողականություն | 3.6–4 |
Օպտիկական հատկություններ | Երկառանցք (–) |
Բեկման ցուցանիշ | nα = 1.655 nβ = 1.875 nγ = 1.909 |
Երկճառագայթաբեկում | δ = 0.254 |
Ծանոթագրություններ | [1][2][3][4] |
Ենթակատեգորիա | rosasite mineral group?[5] |
Մալաքիտ, (հուն. Μολοχίτης λίθος molochitis lithos, մոլոշականաչ քար)[6] կարբոնատների դասի միներալ։ Քիմիական կազմը՝ Cu2CO3(OH)2։ Գոյություն ունի մալաքիտի հայերեն դահանակ անվանումը, որն օգտագործվում է Աստվածաշնչում, Եդեմի նկարագրության ժամանակ (2:12)[7]։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Բյուրեղները հազվադեպ են, սովորաբար առաջացնում է երիկամաձև կեղևիկներ, ստալակտիտանման, թելավոր կառուցվածքով ագրեգատներ։ Գույնը՝ վառ կանաչ, փայլը՝ ապակու, ալմաստի, մետաքսի։ Կարծրությունը ըստ Մոոսի սանդղակի՝ 3,5-4, խտությունը՝ 4050 կգ/մ³։
Ծագումնաբանություն և պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս միներալն իր անունը ստացել է իր գույնը մոլոշ, կամ փիփերթ բույսի տերևների գույնի հետ նույնականացնելու շնորհիվ[6]։
3800 տարի առաջ մալաքիտը լայնորեն արդյունահանվել է Բրիտանիայում, Մեծ Օրմի հանքերում քարե և ոսկրե գործիքների օգտագործմամբ։ Հնագիտական տվյալները վկայում են այն մասին, որ օգտակար հանածոների արդյունահանումն ավարտվել է մոտավորապես Ք.ա. 600 թվականին։ Արդյունահանած մալաքիտից ստացվել է մինչև 1760 տոննա պղինձ[8][9]։
Հնագիտական տվյալները վկայում են, որ Իսրայելի Թիմնա հովտում ավելի քան 3000 տարի այս միներալը արդյունահանվում ու հալեցվում էր պղինձ ստանալու համար[10]։ Այդ ժամանակվանից սկսած մալաքիտն օգտագործվում է և որպես դեկորատիվ և թանկարժեք քար։
Հին Եգիպտոսում կանաչ գույնը ասոցացվում էր մահվան ու հարության ուժի հետ, ինչպես նաև նոր կյանքի և պտղաբերության հետ։ Հին եգիպտացիները համարում էին, որ անդրշիրիմյան կյանքը հավերժ դրախտ է, իրենց կյանքը հիշեցնող, բայց առանց ցավերի ու տառապանքների, և այդ տեղն անվանում էին «Մալաքիտային դաշտ»[11]։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անցյալում, մինչև 1800-ական թվականները մալաքիտն օգտագործվում էր որպես հանքային գունանյութ կանաչ ներկերի մեջ[13]։ Այն չափավոր լուսակայուն է, շատ զգայուն է թթուների նկատմամբ և փոփոխական է իր գույնի մեջ։ Կանաչ պիգմենտի այս բնական ձևը մի քանի սինթետիկ կանաչ գունանյութերի շարքից փոխարինվել է պղնձի (II) հիմնային կարբոնատով։
Մալաքիտն օգտագործվում է նաև դեկորատիվ նպատակներով, օրինակ՝ Էրմիտաժի Մալաքիտե սենյակը, որտեղ տեղադրված է մալաքիտե մեծ սկահակ, կամ՝ Մեխիկո քաղաքում Կաստիլիո դե Չապուլտեպեկ ամրոցի Մալաքիտե սենյակը։ Հյուսիսային Ամերիկայում մալաքիտի ամենամեծ կտորներից մեկը Նիկոլայ Երկրորդ ցարի նվերն է Ավգուստ Հեքշերին՝ մալաքիտե սկահակ, որն այսօր ցուցադրվում Լինդա Հոլի գրադարանի կենտրոնական մասում։
Մալաքիտն օգտագործվել է նաև Ֆուտբոլի Միջազգային ասոցիացիաների Ֆեդերացիայի (FIFA) աշխարհի առաջնության գավաթի պատրաստման համար։
17-րդ դարի իսպանական սնահավատությունը նշում է, որ եթե երեխան քնի մալաքիտե հանդերձանքով, ապա նա կքնի հանգիստ ու չար ոգիներին կպահի վախի մեջ[14]։
Ծագում, հանքավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալաքիտը հաճախ առաջանում է պղնձի հանքերի հողմահարումից և հաճախ հանդիպում է ազուրիտի (Cu3(CO3)2(OH)2), գյոթիտի և կալցիտի հետ միասին։ Բացի նրա վառ կանաչ գույնը, մալաքիտի մնացած հատկությունները համընկնում են ազուրիտի հետ, այս երկու միներալների ագրեգատները հաճախ են հանդիպում։ Մալաքիտն ավելի հաճախ է հանդիպում, քան ազուրիտը, սովորաբար կրաքարի վրա՝ պղնձի նստվածքներով շրջապատված, իսկ կրաքարը հանդիսանում է կարբոնատի աղբյուր։
Հանդիպում է պղնձի հանքավայրերի օքսիդացման զոնայում։ ԽՍՀՄ-ում խոշոր կուտակումներ հայտնի էին Ուրալում։ Հայաստանի Հանրապետությունում կա Ալավերդու, Շամլուղի, Կապանի և այլ պղնձի հանքավայրերում։ Խիտ մալաքիտն օգտագործվում է որպես դեկորատիվ քար և պղնձի հանքանյութ (պարունակում է մոտ 57% պղինձ), իսկ հողախառը՝ որպես ներկանյութ՝ «մալաքիտային կանաչ»։ Առաջանում է խորը, հողի ներքին շերտերում, ճեղքերում ու ազատ տարածքներում, որտեղ գրունտային ջրերը և հիդրոթերմալ հեղուկները հարմար պայմաններ են ստեղծում քիմիական նստեցման պրոցեսների համար։ Առանձին բյուրեղները հազվադեպ են հանդիպում և ունենում են բարակ ասեղանման պրիզմաների ձև։ Հանդիպում են նաև պսևդոմորֆ բյուրեղներ՝ ազուրիտի հետ համակցված[15]։
Մեծ քանակակությամբ մալաքիտ է արդյունահանվել Ռուսաստանում, Ուրալյան մալաքիտը ներկայումս չի արդյունահանվում[16], բայց Գ.Ն. Վերտուշկովան հայտնում է Ուրալում մալաքիտի նոր հանքավայրերի հայտնաբերման հնարավորության մասին[17]։ Մալաքիտը հանդիպում է ամբողջ աշխարհում, այդ թվում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Գաբոն, Զամբիա, Ցումեբ, Նամիբիա, Մեքսիկա, Նոր Հարավային Ուելս Ավստրալիա (Բրոքեն Հիլ), Լիոն Ֆրանսիա, դաշտավայր Թիմնա Իսրայել և ԱՄՆ-ի հարավ-արևմուտք, հատկապես Արիզոնա[15]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մալաքիտի զույգ ստալակտիտների լայնակի կտրվածքը, 5.9 × 3.9 × 0.7սմ, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
-
Մալաքիտի փայլեցրած կտորներ, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
-
Մալաքիտի բյուրեղային միավորի գնդաձողային մոդելը
-
Մալաքիտ և ազուրիտ, ԱՄՆ, Արիզոնա
-
Մալաքիտի ստալակտիտներ, 21.6×16.0×11.9սմ, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
-
Մալաքիտի նմուշ, Կալուկու Լուկու հանքավայր, Կոնգո
-
Մալաքիտի ու անգույն օպալի համակցված բյուրեղ
-
Մալաքիտից սափոր, Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ
-
Գոթական ոճի մալաքիտե թևնոց, 1870-ական թվականներ, ԱՄՆ, Մերիլենդ, Բալթիմոր, Ուոլթերի արվեստի թանգարան
-
Մալաքիտի ողկուզանման նմուշ
-
Մալաքիտի վրա սերտաճած բարիտի բյուրեղներ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mineralienatlas
- ↑ Anthony, John W.; Bideaux, Richard A.; Bladh, Kenneth W.; Nichols, Monte C., eds. (2003). «Malachite». Handbook of Mineralogy (PDF). Vol. V (Borates, Carbonates, Sulfates). Chantilly, Virginia, US: Mineralogical Society of America. ISBN 0962209740.
- ↑ Malachite. Webmineral
- ↑ Malachite. Mindat
- ↑ Back M. E., Mandarino J. A., Fleischer M. Fleischer’s Glossary of Mineral Species 2014 — 11 — Tucson: The Mineralogical Record, 2014.
- ↑ 6,0 6,1 Malachite, Dictionary.com
- ↑ Դահանակ քարը Աստվածաշնչում. Հայաստանի Աստվածաշնչային Ընկերութեան Մայր Աթոռ Ս. Էջմիածին. 1994. էջ 6. ISBN ՌՆԽԴ.
{{cite book}}
:|first=
missing|last=
(օգնություն); Check|isbn=
value: invalid character (օգնություն) - ↑ Johnson, Ben, ed. (2014). «The Great Orme Mines». Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Ruggeri, Amanda (2016 թ․ ապրիլի 21). «The Ancient Copper Mines Dug By Bronze Age Children». BBC. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Parr, Peter J. (1974) Review of "Timma: Valley of the Biblical Copper Mines" by Beno Rothenberg Bulletin of the School of Oriental and African Studies, University of London, Vol. 37, No. 1, In Memory of W. H. Whiteley, pp. 223–224
- ↑ Hill, J (2010). «Meaning of green in ancient Egypt». Ancient Egypt Online. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «The Red Queen and Her Sisters: Women of Power in Golden Kingdoms». www.metmuseum.org. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Gettens, R.J. and Fitzhugh, E. W. (1993) "Malachite and Green Verditer", pp. 183–202 in Artists’ Pigments. A Handbook of Their History and Characteristics, Vol. 2: A. Roy (Ed.) Oxford University Press. 0894682601
- ↑ The Illustrated Book of Signs and Symbols by Miranda Bruce-Mitford, Dorling Kindersley Limited, London, 1996, p.41
- ↑ 15,0 15,1 Mindat map with over 8500 locations. mindat.org
- ↑ Куда делись символы России? Аргументы и факты (24 Май 2006)
- ↑ Somin, L. M. Тайны седого Урала. Малахит. oldrushistory.ru
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես՝ մալաքիտ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մալաքիտ կատեգորիայում։ |
- Hurlbut, Cornelius S.; Klein, Cornelis, 1985, Manual of Mineralogy, 20th ed., John Wiley and Sons, New York 0-471-80580-7.
- Virtual tour of the Malachite Room
- Malachite, Colourlex