[go: up one dir, main page]

Jump to content

Ռեցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռոմեական կայսրության տարածքը Հադրիանոսի ժամանակաշրջանում (ղեկավարվում է 117-138 թթ.): Կարմիրով պատկերված է Ռեցիայի տարածքը, որի մեծ մասը գտնվում է ժամանակակից Ավստրիայի կազմում
Ավստրիայի պատմություն

Նախապատմական Ավստրիա
Նորիկ և Ռեցիա
Արևելյան Մարկա
Ավստրիայի դքսություն
Ավստրիայի էրցհերցոգություն
Սրբազան Հռոմեական կայսրություն
(Հաբսբուրգյան միապետություն)
Ավստրիական կայսրություն
Ավստրո-Հունգարական կայսրություն
Գերմանական Ավստրիա
Առաջին Հանրապետություն
Նացիստական Գերմանիա
Ալպյան և Դանուբյան Ռեյսխգաու
Դաշնակցային բռնազավթում
Երկրորդ Հանրապետություն

Ռեցիա (Ռետիա) (լատին․՝ Raetia, ռոմանշ.՝ Rhaetia), Հռոմեական կայսրության դանուբյան ամենաարևմտյան նահանգն է։ Այն մտնում է իտալական դիոցեզի կազմի մեջ։ Այն արևելյան կողմից սահմանակից է Նորիկի և վենետների հողերի հետ, հարավից՝ Տրանսպադանյան Գալիայի, արևմտյան կողմից՝ Գելվեցիայի, հյուսիսից՝ Գերմանիայի հետ։ Դրա կազմի մեջ էին մտնում ներկայիս Բադենի, Վյուրթեմբերգի և Բավարիայի հարավային մասերը, Շվեյցարիայի հյուսիս արևելյան և արևելյան մասը, Տիրոլը և Լոմբարդիայի մի մասը[1][2][3][4][5][6]։

Ռետացիների («լեռնցիներ») մեծ մասը, որոնք ամենայն հավանականությամբ ազգակից էին իտալական ռասեններին կամ էտրուսկներին, զբաղեցնում էին Նորիկի, Գելվեցիայի, Սեն-Գոտարդի, Բադենյան լճի և Ինն գետի միջև ընկած լեռնային երկիրը՝ բաժանվելով կամունների, լենոնտիների, վենոստների, բրիկսենտների, մեզիատների, էվգանեների, տրիդենտինների և այլ ցեղախմբերի։ Նրանցից ավելի հյուսիս ապրում էին վինդելիկները։ Ռեցիայի բնակչությունը զբաղվում էր անասնապահությամբ, գինեգործությամբ և մասամբ հողագործությամբ[1][2][3][5][6]։

Մ.թ.ա 15 թվականին հռոմեկան կառավարությունը որոշեց Իտալիայի հյուսիսային սահմանը անվտանգ դարձնել։ Օգտավիանոս կայսեր արտամուսնական զավակներ Տիբերիոսը և Դրուսուսը, առաջինը՝ Հելվեցիայից, երկրորդը՝ Իտալիայից, Ադիջի գետահովտից դեպի վերև ներխուժեցին Ռեցիա և ամառային արշավն ավարտեցին հաղթելով առանց ընդհանուր պլանի հուսահատ պաշտպանվող ցեղերին։ Մարդկանց մեծ մասը կոտորվեց կամ վաճառվեց որպես ստրուկ։ Երկրամասը հռոմեականացնելու համար մնացած բնակչության մի մասին աքսորեցին և նրանց փոխարինեցին հուսալի հպատակներով։ Հենց այդ նպատակով կառուցվեցին առևտրային և ռազմավարական նշանակության կարևոր ճանապարհներ, որոնք հյուսիսային Իտալիան կապեցին վերին Դանուբի, Բադենյան լճի և արևելյան Շվեյցարիայի հետ։ Հռոմեական կառավարման և մշակույթի կենտրոն դարձավ Աուգսբուրգ քաղաքը (Augusta Vindelicorum), որտեղ հատվում էին Իտալիայից եկող ճանապարհները։ Դրանցից մեկը Կոմոյից գնում էր դեպի Կիավենա և Կուրից դեպի Բրեգենց (քաղաք ժամանակակից Ավստրիայում) և այնտեղից դեպի Աուգսբուրգ, մյուսը Ակվիլեիայից Կարինթիաական ալպեր (ժամանակակից Ավստրիայի հարավում) միջով մինչև Ռեցիայի Ինն գետի վրայի Վիլդեն։ Այդտեղ դրանց հետ միանում էր Վերոնայից դեպի Տրիենտ տանող ամենանշանակալի ճանապարհը, որը գնում էր Ադիջի գետահովտի ուղղությամբ, այնուհետև Բրեններով դեպի Իննի հովիտ և Բավարական ալպերով մինչև Վելդիդեններ և Աուգսբուրգ։ Այդ ճանապարհի կառուցումը 47 թվականին ավարտեց Տիբերիոս Կլավդիոս կայսերը՝ շարունակվելով մինչև վերին Դանուբ, ում անունով էլ սկսեց կոչվել via Claudia[1][3][5][6]:

Ռեցիան կառավարվում էր կայսրին ենթակա ոչ բարձր դասի պաշտոնյաների կողմից, քանի որ նման պաշտոնները վտանգավոր էր Սենատի կուսակցության անդամներին։ Ռեցիան վարչական առումով բաժանվեց Raetia prima, այսինքն բուն Ռեցիայի և Raetia secunda կամ Վինդելեցիայի։ Առաջինի գլխավոր քաղաքներն էին՝ Сuriа Raetorum (Քուր), Tridentum (Տրենտո), Clavenna (Կիավենա), Вilitiа (Բելինցոնա), Bauzânum (Բոլցանո)[1][3][4][5][6]։

Ռեցիայի տարածքի մեծ մասը ժամանակակից աշխարհաքաղաքական քարտեզում գտնվում է Ավստրիայի կազմում, մասամբ՝ Գերմանիայի, Շվեյցարիայի, Իտալիայի և Լիխտենշտայնում[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Joachim Marquardt, Römische Staatsverwaltung, 1. (2nd ed., 1881) p. 288.(գերմ.)
  2. 2,0 2,1 Mary B Peaks, The General Civil and Military Administration of Noricum and Raetia (Chicago, 1907).(անգլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 T Mommsen, The Roman Provinces (English translation, 1886), i. pp. 16, 161, 196.(անգլ.)
  4. 4,0 4,1 T Mommsen in Corpus Inscriptionum Latinarum, iii. p. 706.(անգլ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 Bagnall, R., J. Drinkwater, A. Esmonde-Cleary, W. Harris, R. Knapp, S. Mitchell, S. Parker, C. Wells, J. Wilkes, R. Talbert, M. E. Downs, M. Joann McDaniel, B. Z. Lund, T. Elliott, S. Gillies. "Places: 991348 (Raetia)". Pleiades. Retrieved March 8, 2012.(անգլ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 Richard Heuberger: Tirol in der Römerzeit. In: Hermann Wopfner, Franz Huter (Hrsg.): Jahrbuch für Geschichte und Volkskunde. XX. Band, Tyrolia, Innsbruck / Wien 1956, S. 133–138.(գերմ.)
  7. Zum Anlass Schweiz in römischer Zeit; zur Unsicherheit („oder“) Geschichte des Wallis.(գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեցիա» հոդվածին։