[go: up one dir, main page]

Jump to content

Ջո Հան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջո Հան
Բնօրինակ անունանգլ.՝ Joe Hahn
Ի ծնե անունանգլ.՝ Joseph Hahn
Նաև հայտնի է որպեսJoe Hahn և Mr. Hahn[1]
Ծնվել էմարտի 15, 1977(1977-03-15) (47 տարեկան)
Դալաս
Երկիր ԱՄՆ
ԺանրերՆու մետալ
Մասնագիտությունակումբային դիջեյ, դիջեյ, կոմպոզիտոր, նկարիչ, երաժշտական պրոդյուսեր, ռեփեր և կինոռեժիսոր
Գործիքներստեղնաշարային գործիքներ և վոկալ
ԼեյբլWarner Bros. Records
ԿրթությունԱրվեստի կենտրոնի դիզայնի քոլեջ և Հերբերտ Հուվեր ավագ դպրոց
ԱնդամակցությունLinkin Park
Ստորագրություն
Ստորագրություն
 Joe Hahn Վիքիպահեստում

Ջոզեֆ «Ջո» Հան (անգլ.՝ Joseph «Joe» Hahn), (մարտի 15, 1977(1977-03-15), Դալաս, առավել հայտնի է «Պարոն Հան» բեմական անունով (անգլ.՝ Mr. Hahn), ամերիկացի բեք վոկալիստ, ռեժիսոր, տեսահոլովակներ ստեղծող և Linkin Park խմբի դիջեյ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջո Հանը ծնվել է Տեխաս նահանգի Դալաս քաղաքում, բայց մեծացել է Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում[2][3]։ Հանը պատկանում է ԱՄՆ-ում ծնված կորեացիների երկրորդ սերնդին[4]։ Ընտանիքի երեք երեխաներից կրտսերն է, ունի երկու ավագ քույր։

1995 թվականին ավարտել է Գլենդելի միջնակարգ դպրոցը (անգլ.՝ Herbert Hoover High School): Այնուհետև ընդունվել է Պալադինայի արվեստի դպրոց (անգլ.՝ Art Center of College of Design), բայց այդպես էլ չի ավարտել այն[5]։

Հանը դարձել է առաջին կորեական ծագումով ամերիկացին, որը 2002 թվականին ստացել է «Գրեմմի» մրցանակ «Լավագույն ռոք կատարման» համար (անգլ.՝ "Best Hard Rock Performance"): 2005 թվականի փետրվարի 15-ին Հանը ամուսնացել է Կարեն Բենեդիտի (անգլ.՝ Karen Benedit) հետ։ Զույգը 2009 թվականին ամուսնալուծվել է։ 2012 թվականի հոկտեմբերի 21-ին կայացել է Հանի և Հայդի Վոնի ամուսնությունը։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլեջում Հանը ծանոթացել է Մայք Շինոդայի հետ և միացել նրա Հերո խմբին, որը հետագայում հայտնի է դարձել որպես Linkin Park[6]:

Ջոն և Մայքը մասնակցել են The X-Ecutioners խմբի «It’s Going Down» հիթի ձայնագրմանը։ Հանը նաև մասնակցություն է ունեցել Շինոդի «The Rising Tied» ալբոմում։

Նա նկարահանել է Linkin Park խմբի գրեթե բոլոր երգերը, այդ թվում նաև «Numb», «Somewhere I Belong», «What I’ve Done», «Bleed It Out», «The Catalyst», «Waiting for the End», «Burning in the Skies», «Iridescent» և «Burn It Down» երգերի տեսահոլովակները[7]։

Ինչպես նաև եղել է Xzibit-ի տեսահոլովակների և Story of the Year ու Alkaline Trio խմբերի ռեժիսորը։ 2003 թվականին հարցազրույցի ժամանակ պատմել է MTV-ին, որ տեսահոլոովակների և ֆիլմերի ստեղծումը իր ոգևորությունն է, և որ երաժշտությունը իր սևեռուն միտքն է։ Հանը «Գաղտնի նյութեր» (անգլ.՝ «The X-Files») և «Դյունա» (անգլ.՝ «Frank Herbert's Dune») սերիալների համար ստեղծել է հատուկ էֆեկտներ։ Նաև եղել է «Ընտանիք» կոչվող կարճամետրաժ ֆիլմի ռեժիսորը և ստացել է չինական «Առնետների թագավոր» գրքի հիման վրա ֆիլմ նկարահանելու իրավունք։

2010 թվականին Հանը «Medal of Honor» խաղի համար ստեղծել է թրեյլեր, որտեղ հնչում է Linkin Park խմբի «A Thousand Suns» ալբոմի «The Catalyst» սինգլը (2010)[8]։

Նա նաև «The Catalyst» երգի բնօրինակ տեսահոլովակի ռեժիսորն է, որի պրեմիերան կայացել է 2010 թվականի օգոստոսի 26-ին։ Նույն թվականին լույս են տեսել Linkin Park խմբի «Waiting for the End» և «Burning in the Skies» երգերը։ 2011 թվականի ապրիլի 13-ին Շինոդան հաստատել է, որ «Iridescent» երգի տեսահոլովակի ռեժիսորը նույնպես Հանն է լինելու։ Նկարահանումները սկսվել են հենց հաջորդ օրը։ Պրեմիերան կայացել է նույն թվականի հունիսի 3-ին «MTV» հեռուստաալիքով։ «Burn It Down» երգի տեսահոլովակը, որի ռեժիսորը նույնպես Հանն է, նկարահանվել է մարտի 27-29-ին, իսկ պրեմիերան կայացել է մայիսի 24-ին ամերիկյան «MTV» հեռուստաալիքով՝ MTV First ծրագրի շրջանակներում։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Ալբոմ Լեյբլ
2000 Hybrid Theory Warner Brothers Records
2003 Meteora Warner Brothers Records/Machine Shop Recordings
2007 Minutes to Midnight Warner Brothers Records/Machine Shop Recordings
2010 A Thousand Suns Warner Brothers Records/Machine Shop Recordings
2012 Living Things Warner Brothers Records
2014 The Hunting Party Warner Brothers Records/Machine Shop Recordings
2017 One More Light Warner Brothers Records/Machine Shop Recordings

Սարքավորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Vestax PDX-2000 turntables
  • Rane TTM 54i Performance Mixer
  • Behringer Eurorack MX602A mixing console
  • Boss Corporation GT-5 Guitar Effects Processor
  • Akai MPC2000 и MPD16
  • Iomega Zip 250 Drives

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Երաժիշտ com/movies/news/article_1397174.php/Linkin_Park%E2%80%99s_Joseph_Hahn_releases_The_Seed_on_iTunes Linkin Park’s Joseph Hahn releases The Seed on iTunes(չաշխատող հղում). Monsters & Critics. March 27, 2008. Retrieved on March 21, 2010.
  3. 'Joe Hahn' (2011) Linkin Park American. Accessed 2011-02-18.
  4. Han Hyun-Woo."A Band’s Linkin Korea". Chosun Ilbo. October 23, 2003. Retrieved on March 21, 2010.
  5. 'Joseph Hahn Pictures' (2011) Fanpix.net. Accessed 2011-02-18.
  6. Marinel. R. Cruz. «Curse-free music for the young and the restless». Philippine Daily Inquirer. June 2, 2002. 27.
  7. Jon Wiederhorn. «In The End, Linkin Park’s Joseph Hahn Wants To Be A Filmmaker Արխիվացված 2005-03-08 Wayback Machine». MTV. August 11, 2003. Retrieved on March 21, 2010.
  8. Antony Bruno (2010 թ․ հուլիսի 27). «Linkin Park's New Single Teased in 'Medal of Honor' Trailer» (անգլերեն). Billboard. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջո Հան» հոդվածին։