[go: up one dir, main page]

Jump to content

Ջոդի Ուիլյամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոդի Ուիլյամս
անգլ.՝ Jody Williams
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 9, 1950(1950-10-09)[1][2][3] (74 տարեկան)
ԾննդավայրԲրաթլբորո, Ուինդհեմ շրջան, Վերմոնտ, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՋոնս Հոփքինսի համալսարան, Վերմոնտի համալսարան, Պոլ Հ. Նիցեի առաջադեմ միջազգային հետազոտությունների դպրոցը և School for International Training?
ԵրկերԽաղաղության Նոբելյան մրցանակ
Մասնագիտությունպրոֆեսոր, իրավապաշտպան և հակապատերազմային ակտիվիստ
ԱշխատավայրՀյուստոնի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՆոբելյան կանանց նախաձեռնություն[6]
 Jody Williams Վիքիպահեստում

Ջոդի Ուիլյամս (անգլ.՝ Jody Williams, հոկտեմբերի 9, 1950(1950-10-09)[1][2][3], Բրաթլբորո, Ուինդհեմ շրջան, Վերմոնտ, ԱՄՆ), ամերիկացի ակտիվիստ և դասախոս, հակահետևակային ականների դեմ պայքարի համաշխարհային շարժման հիմնադիր, 1997 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին Վերմոնտի համալսարանում արվեստի բնագավառում ստացել է բակալավրի աստիճան, իսկ 1974-ին Վերմոնտյան միջազգային ուսուցման դպրոցում իսպաներենի և անգլերենի՝ որպես երկրորդ լեզու դասավանդման մագիստրոսի աստիճան։ 1984 թվականին Ջոնս Հոփկինսի համալսարանի միջազգային հետազոտությունների դպրոցում՝ միջազգային հարաբերությունների բնագավառում, նրան շնորհվել է արվեստի մագիստրոսի կոչում։ Մեքսիկայում, Մեծ Բրիտանիայում և Վաշինգթոնում ուսուցչի պաշտոնում աշխատելուց հետո սկսել է զարգացող պետություններում հումանիտարական գործունեություն ծավալել։ 1986 թվականին Սալվադորում բժշկական օգնություն ցուցաբերելու համար զբաղեցրել է Լոս Անջելեսի բարեգործական կազմակերպության փոխտնօրենի պաշտոնը։ 1992 թվականին գլխավորել է հակահետևակային ականների դեմ պայքարի Միջազգային շարժումը (International Campaign to Ban Landmines)։ Կազմակերպության և հենց Ուիլյամսի ջանքերով, 1997 թվականին ստորագրվել է հակահետևակային ականների արտադրության և օգտագործման դեմ կոնվենցիան (սակայն որոշ երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, ՉԺՀ-ն, և ԱՄՆ-ը հրաժարվել են ստորագրել համաձայնագիրը)։ Ուիլյամսը և նրա կողմից գլխավորած շարժումը հակահետևակային ականների դեմ գործունեության համար 1997 թվականին դարձավ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։ 2003 թվականին Ուիլյամսը հանդես եկավ որպես Իրաքի ամերիկյան ռազմական ընկերության մոլի հակառակորդ, որի համար նույնիսկ կալանքի է ենթարկվել[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/1997/williams-facts.html
  5. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  6. https://nobelwomensinitiative.org/laureate/
  7. «Anti-War Protesters Arrested Outside White House» (անգլերեն). FOXNews.com. 27.03.2003. Արխիվացված է օրիգինալից 2007-04-20-ին. Վերցված է 2019-08-08-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]