[go: up one dir, main page]

Jump to content

Ջարաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ջարաշ
ԵրկիրՀորդանան Հորդանան
ՀամայնքՋարաշի մարզ
Մակերես410 կմ²
ԲԾՄ600±1 մետր
Բնակչություն50 745 մարդ (2015)
Ժամային գոտիUTC+2
Պաշտոնական կայքjerash.gov.jo
Ջարաշ (Հորդանան)##
Ջարաշ (Հորդանան)
Դեկապոլիսի քարտեզը
Ադրիանոս կայսեր հաղթակամարը
Արտեմիսի տաճարը
,,Ջրահարսարան,,-ը՝ շատրվաններով
Հարավային թատրոնը

Ջարաշ կամ Ջերաշ (հնագույն ժամանակներում՝ Գերասա կամ Ոսկեգետի Անտիոք, (արաբերեն՝ جرش‎, հին հունարեն՝ Γέρασα)՝ քաղաք Հորդանանի Թագավորության հյուսիսում՝ մայրաքաղաք Ամմանից 45 կիլոմետր դեպի հյուսիս, Յաբոք գետի ափին, ծովի մակերևույթից 527 մետր բարձրության վրա[1]։

Գերասան համարվել է հունա-հռոմա-բյուզանդական կարևորագույն քաղաքներից մեկը Միջին Արևելքում, ընդգրկված է եղել Դեկապոլիսի (10 քաղաքների) մեջ։ Ներկայումս այստեղ մեծ ծավալի հնագիտական աշխատանքներ են կատարվում, որոնց ընթացքը դժվարանում է այն պատճառով, որ հին քաղաքի շինությունների զգալի մասը գտնվում է ներկայիս Ջարաշի կառույցների տակ։

Ենթադրվում է, որ Գերասան դեռևս բրոնզեդարյան ժամանակներում բնակեցված է եղել՝ ունենալով սեմական ծագման բնակիչներ, որոնք կառուցած են եղել Դաշուրայի տաճարը այնտեղ, ուր ներկայումս Զևսի տաճարի ավերակներն են։

Ըստ մի ավանդազրույցի՝ Ալեքսանդր Մակեդոնացին է կառուցել այս քաղաքը, նվիրել իր զորավարներից մեկին, և այնտեղ բնակություն է հաստատել նրա զորքի վետերանների մի մասը։ Մեր թվականությունից առաջ առաջին դարում այս քաղաքի մերձակայքում ճակատամարտ են տվել հասմոնիցիներն ու նաբաթեացիները, որոնց երկուսին էլ Ք. ծ. ա. 63 թվականին պարտության են մատնել հռոմեացիները և քաղաքն ընդգրկել Սիրիա պրովինցիայի կազմում։ Մեր թվականության 90 թվականին այն ներառվել է Արաբիա պրովինցիայում։

Առաջին և երկրորդ դարերը ծաղկման ժամանակաշրջան են եղել քաղաքի համար։ Տրայանոս կայսրը ճանապարհներ է անցկացրել այստեղ։ Նրան հաջորդած Ադրիանոսը 126-130 թթ. ձմռանը այցելել է այստեղ, և, ամենայն հավանականությամբ, այդ այցի կապակցությամբ է կառուցվել Ադրիանոսի հաղթակամարը։

614 թվականին Գերասան նվաճվել է պարսից սասանյան արքա Խոսրով Երկրորդի, քսաներկու տարի անց՝ Յարմուքի 636 թ. ճակատամարտից հետո՝ արաբների կողմից։ Ումայադների արքայատոհմի ներկայացուցիչ կառավարիչները մի քանի մզկիթ են կառուցել այստեղ։ 749 թվականին Գերասայի շատ շինություններ ավերվել են ուժեղ երկրաշարժի պատճառով։ Շուրջ հարյուր տարի անց՝ 847 թվականին քաղաքը կրել է ևս մեկ ավերիչ երկրաշարժի հասցրած հարվածը։ 1120 թվականին Դամասկոսի աթաբեկ Զահիր ադ դին Թողտեկինի կարգադրությամբ Ջերաշում 40 զինվորով մի կայազոր է կարգվել, ամրոց է կառուցվել. այդ նպատակով օգտագործվել են Արտեմիսի ավերված տաճարի քարերը։ Մեկ տարի անց Երուսաղեմի արքա Բոլդուին Երկրորդը գրավել է այդ ամրոցը. խաչակիրները ամբողջովին ավերել են այն[2][3] և ետ քաշվել՝ ամրանալով մերձակա Սաքիբում[4][5]։ Քաղաքը մի քանի դար մնացել է գրեթե ամայի։ 1596 թվականի մարդահամարի տվյալներով՝ այստեղ բնակվելիս են եղել մուսուլմանական 12 ընտանիք[6]։ Պեղումների արդյունքում՝ ներկայիս հնավայրի հյուսիսարմտյան հատվածում բացահայտվել է մամլյուկների մի փոքրիկ գյուղակ[6]։ Այդտեղ հայտնաբերվել են մի շարք կառույցների մնացորդներ, մեծ թվով խեցեղեն[7]։

1806 թվականին գերմանացի ճանապարհորդ, հնագետ Ուլրիխ Յասպեր Զետցենը եղել է այս կողմերում, ճանաչել ավերակները որպես հնամյա Գերասայի մնացորդներ և գրել այդ մասին[8]։ 1925 թվականից սկսվել են հնավայրի հանգամանալի պեղումներն ու հետազոտությունները, որոնք շարունակվում են առ այսօր[9]։

Ներկա վիճակը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Ջարաշը ընկած է հնավայրից արևելք։ Նրա բնակիչների մեջ մեծ է չերքեզների թիվը, ովքեր տասնիններորդ դարի վերջերին եկել են Կովկասից։

Ամեն տարի ամռանն այստեղ անց է կացվում ջարաշյան փառատոնը, որին աշխարհի տարբեր ծայրերից մասնակցելու են գալիս թատերախմբեր, բանաստեղծներ, երաժիշտներ, որոնք ելույթներ են ունենում քաղաքի հնագույն թատրոններում։

Փառատոնի և հնավայրի առկայության շնորհիվ Ջարաշը դարձել է Հորդանանի այն վայրերից մեկը, որը դեպի իրեն է ձգում հազարավոր զբոսաշրջիկների։

Անվանի ջարաշցիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նիկոմաքոս Գերասացի - հին հույն փիլիսոփա
  • Մուդար Բադրան - հորդանանցի անվանի քաղաքական գործիչ, Հորդանանի Թագավորության վարչապետ
  • Ադնան Բադրան - Մուդար Բադրանի եղբայրը, գիտնական, ակադեմիկոս, քաղաքական գործիչ
Ջարաշ, Հորդանան (648M)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 12.9
(55.2)
14.3
(57.7)
17.2
(63)
22.2
(72)
27.3
(81.1)
30.2
(86.4)
31.3
(88.3)
31.4
(88.5)
30.0
(86)
26.7
(80.1)
21
(70)
14.7
(58.5)
23.3
(73.9)
Միջին ցածր °C (°F) 4.1
(39.4)
4.8
(40.6)
6.6
(43.9)
10.1
(50.2)
14
(57)
16.9
(62.4)
18.7
(65.7)
19.1
(66.4)
17.2
(63)
14
(57)
9.5
(49.1)
5.6
(42.1)
11.72
(53.1)
Տեղումներ մմ (դյույմ) 92
(3.62)
91
(3.58)
66
(2.6)
19
(0.75)
5
(0.2)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
7
(0.28)
38
(1.5)
75
(2.95)
393
(15.47)
աղբյուր: climate Data[10]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Густерин П. Джераш — Помпеи Востока // Азия и Африка сегодня. — 2006. — № 10.
  • S. Applebaum, A. Segal: Gerasa. In: E. Stern (Hrsg.): The New Encyclopedia of Archaeological Excavations in the Holy Land II. New York u. a. 1993, S. 470–479.
  • A. R. Bellinger: Coins from Jerash, 1928-1934. In: Numismatic Notes and Monographs 81. New York 1938.
  • John Winter Crowfoot: Churches at Jerash. A Preliminary Report on the Joint Yale-British School Expeditions to Jerash 1928-1930. London 1931.
  • Adolf Hoffmann, Susanne Kerner (Hrsg.): Gadara – Gerasa und die Dekapolis. Zabern, Mainz 2002, ISBN 3-8053-2687-4. (Antike Welt, Sonderheft; Zaberns Bildbände zur Archäologie)
  • David Kennedy: Gerasa and the Decapolis. A 'virtual island' in northwest Jordan. London 2007, ISBN 978-0-7156-3567-4.
  • R. G. Khoury: Jerash. A Frontier City of the Roman East. London/ New York 1986, ISBN 0-582-78384-4.
  • C. H. Kraeling: Gerasa. City of the Decapolis. An account embodying the record of a joint excavation conducted by Yale University and the British School of Archaeology in Jerusalem (1928-1930), and Yale University and the American Schools of Oriental Research (1930-1931). New Haven 1938.
  • Achim Lichtenberger, Rubina Raja: Ǧeraš in the Middle Islamic Period. Connecting Texts and Archaeology through New Evidence from the Northwest Quarter, in: Zeitschrift des Deutschen Palästina-Vereins 132 (2016), S. 63–81, Tafeln 7–10.
  • Frank Rainer Scheck: Jordanien. Völker und Kulturen zwischen Jordan und Rotem Meer. 5. Auflage. Dumont, Ostfildern 2010, ISBN 978-3-7701-3979-8, S. 104–137.
  • Maurice Sartre - D'Alexandre à Zénobie. Histoire du Levant antique, |année=2001|éditeur=Fayard|isbn=978-2-213-60921-8|pages=1194|présentation en ligne=http://www.editions-fayard.fr/livre/fayard-140090-D-Alexandre-a-Zenobie-Maurice-Sartre-hachette.html}}(չաշխատող հղում).
  • Jacques Seigne - Jerash, Jordanie. Sanctuaire de Zeus et matériaux de construction|périodique=Revue archéologique du centre de la France|année=2000|numéro=18 (supplément)|pages=91–101|url=http://www.persee.fr/doc/sracf_1159-7151_2000_act_18_1_1092}}(չաշխատող հղում)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Jarash, Jordan Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  2. Boulanger, Robert (1965). The Middle East: Lebanon, Syria, Jordan, Iraq, Iran (English). Paris: Hachette. էջեր 541, 542.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Heath, Ian (1980). A wargamers' guide to the Crusades (English). էջ 133.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Brooker, Colin H.; Knauf, Ernst Axel (1988). «Review of Crusader Institutions». Zeitschrift des Deutschen Palästina-Vereins (1953–). 104: 187. JSTOR 27931345.
  5. Schryver, James G (2010). Studies in the archaeology of the medieval Mediterranean (English). Leiden [Netherlands]; Boston: Brill. էջեր 86. ISBN 9789004181755.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 Hütteroth, Wolf Dieter; Abdulfattah, Kamal (1977). Historical geography of Palestine, Transjordan and Southern Syria in the late 16th [sixteenth] century (անգլերեն). Fränkische Geographische Ges. էջ 164. ISBN 9783920405414.
  7. Peterson, Alex. «Medieval Pottery from Jerash: The Middle Islamic Settlement». Gerasa/Jerash: From the Urban Periphery (անգլերեն).
  8. Reisen, ed. Kruse, 4 vols, Berlin, 1854
  9. «Touristic Sites – Jerash». www.kinghussein.gov.jo.
  10. «CLIMATE: Jerash». Climate-Data. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջարաշ» հոդվածին։