[go: up one dir, main page]

Jump to content

Պորտալ:Գերմանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
     

Դրոշ
EU-Germany.svg

Գերմանիա(գերմաներեն՝ Deutschland ՄՀԱ՝ [dʒɜrməni]), Պաշտոնական անվանում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (գերմաներեն՝ Bundesrepublik Deutschland ՄՀԱ՝ [bʊndəsʁepuˌbliːk ˈdɔʏtʃlant]),դաշնային խորհրդարանական հանրապետություն գտնվում է կենտրոնական Եվրոպայում, կազմված 16 շրջաններից որոնք պահպանում են սահմանփակ ինքնիշխանություն: Գերմանիայի մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը Բեռլին է երկրի ընդանուր տարածք 357.021 քառակուսի կիլոմետր և ունի բարեխառն սեզոնային միջավայր 80.6 միլիոն բնակչություն առավել խիտ բնակեցված երկիրն է Եվրոպական Միությունում Գերմանիան խոշոր տնտեսական և քաղաքական իշխանություն Եվրոպայում և պատմական առաջնորդ բազմաթիվ մշակույթային և տեխնիկական ոլորտներում: Կառավարման համակարգը.Պառլամենտական Դաշնային Հանրապետություն։ Դաշնային նախագահն է Քրիստիան Վուլֆը, Դաշնային կանցլերը՝ Անգելա Մերկելը, որին նշանակում է նախագահը։ Պետությունը ղեկավարվում է Գերմանիայի Հիմնական Օրենքով։ Ընդհանուր սահմաններ ունի հյուսիսում՝ Դանիայի (68 կմ), արևմուտքում՝ Նիդեռլանդների (577 կմ), Բելգիայի (167 կմ) և Լյուքսեմբուրգի (138 կմ), հարավ-արևմուտքում՝ Ֆրանսիայի (451 կմ), հարավում՝ Շվեյցարիայի (334 կմ) և Ավստրիայի (784 կմ), արևելքում՝ Լեհաստանի (456 կմ) և Չեխիայի (646 կմ) հետ։ Գերմանիայի խոշոր քաղաքներն են՝ Բեռլինը, Համբուրգը, Մյունխենը և Քյոլնը։ Գերմանիան հիմնադիր անդամ է Եվրոպական համայնքի, 1993 թ դարձավ ԵՄ անդամ: 1999 թ սնցել է եվրագոտու տարածք: Գերմանիան հանդիսանում Մեծ տերություն, անդամ նաև Միավորված Ազգերի Կազմակերպություն, ՆԱՏՕ, Մ8, Մ20, ՏՀԶԿ, և Եվրախորհուրդի անդամ։

խմբագրել.

Ընտրված հոդված

Յոհան Գյոթեյի դիմանկարը
Յոհան Գյոթեյի դիմանկարը

Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե (Օգոստոսի 28, 1749 - Մարտի 22, 1822) գերմանացի մեծ քնարերգու է, մտածող և պետական այր: Ծնվել է Մայնի Ֆրանկֆուրտում, հարուստ բուրժուական ընտանիքում։ Նրա պապը եղել է քաղաքագլուխ, հայրը՝ կայսերական բարձր պաշտոնյա, որն ուներ իրավաբանական դոկտորի աստիճան, հետաքրքրվում էր արվեստով, ժամանակի առաջավոր գաղափարներով։ Պատանի Յոհաննի կրթության ու դաստիարակության գործը անձամբ հոգացել է հայրը, հրավիրել է տեղի առաջավոր, գիտուն մանկավարժների։ Գյոթեն օժտված էր արտակարգ ընդունակություններով. արդեն պատանի հասակում հիանալի գիտեր մի քանի լեզուներ, փիլիսոփայություն, գրականության պատմություն, լրջորեն զբաղվում էր բնագիտության ուսումնասիրությամբ։ 1765 թվականին տասնվեցամյա Գյոթեն մտնում է Լայպցիգի համալսարան, որտեղ նա հոր ցանկությամբ և հակառակ իր նախընտրության՝ ուսումնասիրում է իրավաբանություն։ Սակայն Գյոթեն շատ ավելի ոգևորությամբ հաճախում էր պոեզիայի դասընթացների։ Հետագայում, 1970 թվականին, նա անանուն անվան ներքո տպագրության է հանձնում իր առաջին բանաստեղծությունների շարքը։ Հայրենի քաղաքի քաղքենիական մթնոլորտից, միապաղաղ ու ավանդական բարքերից հետո Լայպցիգն իր մեծ թափով, միջազգային կապերով երիտասարդ Գյոթեի համար մի նոր միջավայր էր, որտեղ նրա կենսական փորձը հարստանում է նոր տպավորություններով։ Հիվանդության պատճառով նա ստիպված է լինում թողնել համալսարանը և վերադառնալ հայրենի քաղաք, որտեղ նա մնում է երկու տարի։ (մանրամասն...)

խմբագրել.

Ընտրված անձ

Լուկաս Կրանախ Ավագը
Լուկաս Կրանախ Ավագը

Լուկաս Կրանախ Ավագ (գերմ. Lucas Cranach der Ältere) հոկտեմբերի 4 1472 թ.- հոկտեմբերի 16 1553 թ.- գերմանական Վերածննդի խոշորագույն նկարիչ է: Գեղանկարչական և գրաֆիկական դիմանկարի վարպետ, որը իր ստեղծագործություններում սինթեզել է գոթական արվեստի ավանդույթները Վերածննդի գեղարվեստական նորարությունների հետ: Վիտենբերգում 1505-1550 թվականներին եղել է Ֆրիդրիխ Իմաստունի պալատական նկարիչը:

Լուկաս Կրանախ Ավագը ծնվել է Կրոնախում (Վերին Ֆրանկոնիա) 1472 թ.: Սկզբում կրել է Զյունդեր ազգանունը, հետագայում վերցրել է հարազատ քաղաքի անունը, որը այդ ժամանակ հնչում էր՝ Կրանախ: Ենթադրվում է, որ նախնական նկարչական կրթությունը ստացել է հոր մոտ:

Երիտասարդ հասակում ճամփորդել է Գերմանիայում: 1493 մեկնում է Պաղեստին: 1501 թվականին վերադառնում է Գերմանիա, բնակություն հաստատում Վիեննայում, որտեղ . ապրում է մինչև 1504 թվականը: Վիեննական շրջանին են պատկանում նրա առաջին հայտնի գործերը՝ որոնք ստորագրված են «Լուկաս Կրանախ»:

Լուկաս Կրանախ Ավագը ծառայության է անցնում Սաքսոնյան Ֆրիդրիխ Իմաստունի մոտ: 1508 թվականին նա ազնվական տիտղոս է ստանում, նույն թվականին ճանապարհորդում է Նիդերլանդներում: Կրանախը խոշոր արվեստանոց է ղեկավարում (ավելի քան 10 օգնականներով), գրքեր էր հրատարակում և զբաղվում դրանց վաճառքով: Ժամանակ անց նկարիչը Վիտտենբերգի ամենահարուստ բյուրգերն էր և ոչ մեկ անգամ ընտրվել է քաղաքագլուխ: (մանրամասն...)

խմբագրել.

Ընտրված վայր

Բեռլինը
Բեռլինը

Բեռլինը (գերմաներեն՝ Berlin) Գերմանիայի մայրաքաղաքն է։ Այն Գերմանիայի ամենախոշոր քաղաքն է, թե տարածքով, թե բնակչության քանակով։ Լոնդոնից հետո, Բեռլինը ԵՄ /Եվրոպական Միություն/ երկրորդ խոշոր քաղաքն է։ Բեռլինը Գերմանիայի 16 դաշնային երկրներից մեկն է։ Բնակչությունը 2000 թվականի դրությամբ կազմում էր 3 388 667։ Բեռլինը տեղակայված է Շփրե գետի վրա։

Շուրջ 1200 տարի ներկա Բեռլինի տարածքում տեղակայված են եղել երկու առևտրային հաստատություններ՝ Կյոլնը /գերմ. Köln)/ և Բեռլինը։ Որպես իրավական քաղաք, հստակ տարեթիվ չկա։ Որպես քաղաք, Կյոլնի մասին հիշատակվում է դեռևս 1237 թ., իսկ Բեռլինի մասին՝ 1244 թ․։ 1307 թվականին քաղաքները միավորվել են մեկ ադմինիստրատիվ միության։ 1400 թվականին միավորված Բեռլինի բնակչությունը կազմում էր 8000 մարդ։ Բեռլինը եղել է Պրուսիայի մայրաքաղաքը, և միայն Գերմանիայի կայսրության ստեղծումից հետո է դարձել նաև նրա մայրաքաղաքը։ (մանրամասն...)

խմբագրել.

Ընտրված պատկեր

խմբագրել.


Թեմաներ…

Պորտալ:Գերմանիա/Navbox2 Պորտալ:Գերմանիա/Թեմաներ/Աշխարհագրություն Պորտալ:Գերմանիա/Navbox-bottom2 Պորտալ:Գերմանիա/Navbox2 Պորտալ:Գերմանիա/Թեմաներ/Պատմություն Պորտալ:Գերմանիա/Navbox-bottom2 Պորտալ:Գերմանիա/Navbox2 Պորտալ:Գերմանիա/Թեմաներ/Մշակույթ Պորտալ:Գերմանիա/Navbox-bottom2 Պորտալ:Գերմանիա/Navbox2 Պորտալ:Գերմանիա/Թեմաներ/Տնտեսություն Պորտալ:Գերմանիա/Navbox-bottom2 Պորտալ:Գերմանիա/Navbox2 Պորտալ:Գերմանիա/Թեմաներ/Դիվանագիտություն Պորտալ:Գերմանիա/Navbox-bottom2 Պորտալ:Գերմանիա/Navbox2 Պորտալ:Գերմանիա/Թեմաներ/Սպորտ Պորտալ:Գերմանիա/Navbox-bottom2 Պորտալ:Գերմանիա/Navbox2 Պորտալ:Գերմանիա/Թեմաներ/Զբոսաշրջիկություն Պորտալ:Գերմանիա/Navbox-bottom2 Պորտալ:Գերմանիա/Navbox2 Պորտալ:Գերմանիա/Թեմաներ/Անձինք Պորտալ:Գերմանիա/Navbox-bottom2

խմբագրել.

Կատեգորիաներ

խմբագրել.

Ուրիշ նախագծեր

Վիքիքաղվածք
(հայերեն)
Վիքիդարան
(հայերեն)
խմբագրել.

Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Դուք կարող եք թարգմանել հայերեն հոդվածներ Անգլերեն և Ռուսերեն Վիքիպեդիաներից:

խմբագրել.

Հոդվածներ

խմբագրել.


Գերմանիա քաղաքներ

Բեռլին
Բեռլին

Բեռլին' (գերմաներեն՝ Berlin) Գերմանիայի մայրաքաղաքն է։ Այն Գերմանիայի ամենախոշոր քաղաքն է թե՛ տարածքով, թե՛ բնակչության քանակով։ Լոնդոնից հետո, Բեռլինը ԵՄ (Եվրոպական Միություն) երկրորդ խոշոր քաղաքն է։ Բեռլինը Գերմանիայի 16 դաշնային երկրներից մեկն է։ Բնակչությունը 2010 թվականի դրությամբ կազմում էր 3 440 441 մարդ։ Բեռլինը տեղակայված է Շփրե գետի վրա։(մանրամասն...)

խմբագրել.


Գիտե՞ք դուք արդյոք…

  • Չնայած, որ այժմ Բեռլինն է համարվում միավորված Գերմանիայի մայրաքաղաքը, մի քանի նախարարություններ այժմ էլ տեղակայված են Բոննում:
  • Գերմանական Համբուրգ քաղաքը ռեկորդակիր է կամուրջների քանակով: Դրանց ընդհանուր թիվը մոտավորապես 2500-ն է, և ավել է քան Ամստերդամի, Վենետիկի և Լոնդոնի կամուրջները միասին վերցրած:
  • Գերմանիայում էլեկտրական լարումը 230 վոլտ է:
  • Գերմանիան համարվում է աշխարհի ամենագարեջրային երկիրը: Գերմանացիները իսկապես գարեջուր շատ են խմում. յուրաքանչյուրին բաժին է հասնում տարեկան 120 լիտր գարեջուր:
  • Գերմանիայի քաղաքներից մեկում կա մի բնակելի թաղամաս, որտեղ ընդհանրապես արգելված են մեքենաները: Թաղամաս մտնելիս մեքենան պետք է թողնել ավտոտնակում, հետագա տեղաշարժումը պետք է լինի ոտքով կամ հեծանիվով: Չնայած այդպիսի սահմանափակումներին՝ թաղամասում անշարժ գույքը մեծ պահանջարկ ունի:
  • Սեպտեմբեր ամսին Գերմանիայում ամեն տարի անցկացվում է աշխարհում գարեջրի խոշորագույն փառատոնը՝ Օկտոբրֆեստը, որին մասնակցելու են գալիս տարեկան միլիոնավոր գարեջրի սիրահարներ:
  • 2009 թվականին Գինեսի ռեկորդների գրքի ամենաթեքված աշտարակ է դարձել գերմանական Զուրհուղեն քաղաքի եկեղեցու զանգակատունը: Նրա թեք անկյունը ավելի քան 5% է, այն դեպքում, որ Պիզայի աշտարակինը այժմ 4% է:
  • Գերմանիայում ավելի շատ են գաղթականները, քան Եվրոպական որևէ այլ երկրում:
  • Ամենաազնիվ մարդը՝ բարոն Մյունհաուզենը, իրականում գոյություն է ունեցել: Բարոն Կառլ Ֆրիդրիխ Իերոնիմուս ֆոն Մյունհաուզենը ծնվել է 1720 թվականին իր Բոդենվերդեր առանձնատանը, որը մոտ է Հանովերին և պատկանել է հնագույն տոհմի:
  • գիտելիքների մակարդակի: Հետագա ուսումը ստանում են վարժարանում, միջին կամ իրական դպրոցում: Միայն վարժարանն է թույլատրում սովորել համալսարանում:
  • Հեծանիվը ամենահայտնի տրանսպորտային փոխադրամիջոցն է համարվում: Երեխաները դպրոցում սովորում են երթևեկության կանոնները, որից հետո տեսական և գործնական քննություն են հանձնում և հատուկ իրավունք են ստանում երթևեկության համար: Հատուկ նշանակված հեծանիվներով են օժտված փոստատարները, ոստիկանները, ծխնելույզ մաքրողները:
  • Ծխելու և թոքերի քաղցկեղի միջև կապը առաջին անգամ բացահայտել են գերմանացի բժիշկները: 1930-ական թվականներին Գերմանիայում առաջին անգամ անցկացվեց ծխելու դեմ պայքարի պետական ծրագիրը:
  • Գերմանացիների մանրախնդրության և ճշտապահության մասին լեգենդներ են պատմվում: Կարգապահությունը, խնայողությունը, խելացիությունը գերմանացու բնավորության տարբերակիչ հատկանիշներ են:
  • Գերմանիայում հեռուստատեսության և ռադիոյի համար հարկ են վճարում և բավականին բարձր:
  • Որպեսզի ազատվեն հին ավտոմեքենայից, հարկավոր է հատուկ մուծում կատարել, որպեսզի այն տանեն առանձնացված վայր:
  • Երեխաներին շատ շուտ են պառկեցնում քնելու, սովորաբար երեկոյան ժամը 7-8-ին, անմիջապես Sandman հեռուստահաղորդումից հետո: Sandman-ը ավազե մարդ է, որը իր կախարդական պարկից ավազ է թափում, որպեսզի երեխաները շուտ քնեն:
  • Գերմանիան աշխարհի ամենածերացող երկրներից մեկն է. բնակչի միջին տարիքը կազմում է 40 տարեկանը: Գերմանիայի բնակչության մեկ քառորդը կենսաթոշակայինի տարիքի է:
  • Առանց տոմսի Գերմանիա այցելողը կտուգանվի, իսկ տուգանքը բավականին բարձր է. ամենաքիչը 40 եվրո:
  • Գերմանիայում Հոլոքոստի մերժումը անօրինական գործողություն է համարվում:
  • Գերմանիայում բջջային կապը էժան չէ: Գերմանացիները բջջային հեռախոսը չգիտես ինչու անվանում են «handy», չնայած անգլերենում նման բառ գոյություն չունի:
խմբագրել.

Նոր հոդվածներ

Ավելացրեք այստեղ Գերմանիայի մասին ձեր գրած նոր հոդվածը՝
  1. Գերմանիան Եվրատեսիլ 2010 երգի մրցույթում
  2. Լենա Մայեր-Լանդրութ
  3. Վիլհելմ Ռենտգեն
խմբագրել.

Եղբայրական պորտալներ

Դանիա Հունաստան Էստոնիա Նորվեգիա Իսլանդիա Ուկրաինա Բելգիա
խմբագրել.