Ձյունաշող
Գյուղ | ||
---|---|---|
Ձյունաշող | ||
Ձյունաշողի համայնապակերը | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Լոռու | |
Համայնք | Տաշիր համայնք[1] | |
Ղեկավար | Անդրանիկ | |
Այլ անվանումներ | Ղզըլշաֆակ, Ջուջաքենդ | |
ԲԾՄ | 1590 մ | |
Կլիմայի տեսակ | Ցուրտ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն, | |
Բնակչություն | 177[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | dzyunashogh.am Կաղապար:Ref-Հայերեն | |
|
Ձյունաշող, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը գտնվում է Սառնաղբյուր գետի ափին՝ ծովի մակարդակից 1590 մ բարձրության վրա։ Տաշիր քաղաքից հեռու է մոտ 15 կմ դեպի հյուսիս-արևմուտք, մարզկենտրոն Վանաձոր քաղաքից՝ 52 կմ դեպի հյուսիս-արևմուտք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրվել է 1870 թվականին, վերաբնակեցվել է 1989 թվականին Խորհրդային Ադրբեջանից բռնագաղթված հայերի կողմից[3]։ Ձյունաշող է վերանվանվել 1991 թվականի օգոստոսի 8-ին[4]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ձյունաշողի մշտական բնակչությունը կազմել է 177, առկա բնակչությունը՝ 175 մարդ[2]։ Մինչև 1989 թ. եղել է ադրբեջանաբնակ գյուղ[5][6]։ Ներկայումս բնակվում են հայեր, բնակչությունն ունի նվազման միտում։
Ձյունաշողի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1886 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 205[5] | 237 | 507 | 746 | 873 | 1334 | 868 | 274 | 177[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, ճակնդեղի, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղի բնակիչները հիմնականում արտադրում է կաթ, միս, ձու, բուրդ[3]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման բարեխառն է, ձմեռը` երկարատև և ցրտաշունչ, ամառը` զով[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Տաշիր համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․07․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 3,2 Հակոբյան, Սամվել; Հակոբյան, Արտեմ (2015). Հայաստանի Հանրապետության պատմական հանրագիտարան. Երևան: Հեղինակային հրատարակություն. էջ 529.
- ↑ 4,0 4,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 125» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 12-ին.
- ↑ 5,0 5,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 558 — 992 էջ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
|