Համադան
Քաղաք | ||
---|---|---|
Համադան | ||
պարս.՝ همدان | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Համադան | |
Շահրեստան | Համադան | |
Համայնք | Կենտրոնական բախշ | |
ԲԾՄ | 1850 մետր | |
Բնակչություն | 554 406 մարդ (2016)[1][2] | |
Ժամային գոտի | UTC+3:30 | |
Հեռախոսային կոդ | 0813 | |
Պաշտոնական կայք | hamedan.ir | |
| ||
Համադան (պարս.՝ همدان Hamadân; միջին պարսկերեն՝ اَهمدان Ahmatan), քաղաք Իրանում, Համադան օսթանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը՝ 554 406 մարդ (2016)[1][2]։ Ավտոճանապարհների հանգույց է, երկրի արևմտյան մասի առևտրական գլխավոր կենտրոնը։ Կան տեքստիլ, սննդի, փայտամշակման ձեռնարկություններ։ Զարգացած է գորգագործությունը։ Համադանում է Աբու Ալի Իբն-սինայի (Ավիցեննա) դամբարանը։
Համադանը համապատասխանում է պատմական Եկբատան քաղաքին, որը պարսկական աղբյուրներում կոչվել է նաև Հանգմատանա։ Այն մ.թ.ա. 7-րդ դարից հանդիսացել է Մարաստանի մայրաքաղաքը, ավելի ուշ` Աքեմենյան Պարսկաստանի և Պարթևստանի արքաների ամառային նստավայրը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համադանի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 554 406 մարդ, որոնք կազմում էին 174 731 տնտեսություն։ Քաղաքը բնակչությամբ Համադան օսթանի ամենախոշոր[3] և Իրանի տասներեքերորդ ամենախոշոր[4] քաղաքն է։ Համադանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Տարի | 1956 | 1966 | 1976 | 1986 | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 99 909[5] | 124 167[6] | 165 785[7] | 272 499[7] | 349 653[4] | 401 281[4] | 473 149[8] | 525 794[9] | 554 406[10] |
Հայերը Համադանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերը Համադանում են հաստատվել 1603-1604 թվականներին պարսից շահ Աբասի կողմից կազմակերպված արևելյան Հայաստանի հայերի բռնագաղթի արդյունքում[11]։ 1676 թվականին կառուցվել է քաղաքի առաջին եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը։
20-րդ դարի սկզբում քաղաքը հանդիսացել է կենտրոնը հայ առաքելական եկեղեցու Համադանի տեսչական թեմի, որի մեջ մտել են այն ժամանակվա պարսկական Քուրդիստան և Լուրիստան նահանգները։ Թեմի տարածքում եղել է 10 հայկական համայնք` ունենալով 10 եկեղեցի, ընդգրկելով հայ առաքելական եկեղեցու 6 հազար հետևորդ և ևս հազար հայ բողոքական[12]։
Ներկայումս հայեր Համադանում չեն մնացել։ Սուրբ Աստվածածին եկեղեցին կանգուն է և պահպանվում է պարսկական պետության կողմից։
Համադանում են ծնվել Ամենայն հայոց կաթողիկոս Աստվածատուր Ա Համադանցին, հայ ազատագրական պայքարի գործիչ Հովսեփ Էմինը, իրանահայ պետական գործիչ Հովսեփ Միրզայանը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.citypopulation.de/Iran-MajorCities.html
- ↑ 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
- ↑ «Համադան օսթանի քաղաքները» (անգլերեն).
- ↑ 4,0 4,1 4,2 «Իրանի քաղաքները» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ 7,0 7,1 «HAMADĀN ii. POPULATION». Encyclopædia Iranica (անգլ.).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2023 թ. հունվարի 17-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. ապրիլի 21-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ Վահան Բայբուրդյան, «Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ» (2013)։
- ↑ Արքեպիսկոպոս Մաղաքիա Օրմանյան, «Հայոց եկեղեցին» (1911), ISBN 99941-949-4-1։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համադան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 86)։ |