Չիտագոնգ
Բնակավայր | ||
---|---|---|
Չիտագոնգ | ||
Երկիր | Բանգլադեշ | |
Համայնք | Chattogram District? | |
Մակերես | 160,99 կմ² | |
ԲԾՄ | 6 մետր | |
Պաշտոնական լեզու | բենգալերեն | |
Բնակչություն | 2 581 643 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+6 | |
Հեռախոսային կոդ | 31[1] | |
Փոստային դասիչ | 4000 | |
Պաշտոնական կայք | chittagong.gov.bd | |
| ||
Չիտագոնգ (բենգալերեն՝ চট্টগ্রাম[2], անգլ.՝ Chittagong, /ˈtʃɪt əˌɡɒŋ/[3] chit-uh-gong;[3], պաշտոնապես՝ Չատոգրամ/Chattogram[4], բենգալերեն՝ চট্টগ্রাম), քաղաք Բանգլադեշի հարավարևելյան մասում՝ Կարնափհուլի գետաբերանի մերձակայքում, Բենգալյան ծովածոցի ափին, Բիրմայի և Հնդկաստանի հետ Բանգլադեշի պետական սահմաններից ոչ հեռու։ Նույնանուն մարզի և շրջանի վարչական կենտրոնն է, մեծությամբ երկրորդ քաղաքը երկրում և խոշորագույն ու կարևորագույն նավահանգիստը, որն աշխարհի հնագույն բնական նավահանգիստներից մեկն է[5], ներկայումս նույնպես Բենգալյան ծոցի ամենաբանուկ նավահանգիստն է[6] և ընկած լինելով Մետաքսի ճանապարհի հարավային ճյուղավորման վրա՝ դարեր շարունակ համարվել է Բենգալիայի դարպասը։
Դեռևս 9-րդ դարում Աբբասյան խալիֆայության վաճառականներն առևտրային կետ են բացել այստեղ[7][8]։ Հետագայում նավահանգիստն ընկել է Դելիի, ապա՝ Բենգալիայի սուլթանության, այնուհետև՝ Մոգոլների կայսրության տիրապետության տակ[9]։ 16-րդ դարում այն նվաճել են պորտուգալացիները[10], և պատմիչ ու գրող Ժուան դի Բառուշը բնորոշել է նրան որպես «Բենգալիայի թագավորության ամենահռչակված ու ամենահարուստ քաղաքի»[11]։ Բազմաթիվ անվանի ճանապարհորդներ են այցելել այս քաղաքը, նրանց թվում՝ Սուան Ցանգը, Աբու Աբդալլահ իբն Բատուտը, Չենգ Չեն[12][13][14]։ 1760 թվականին Բենգալիայի տիրակալ նավաբը Չիտագոնգը զիջել է բրիտանական Արևելահնդկական ընկերությանը։ 1928 թվականին այն հռչակվել է Բրիտանական Հնդկաստանի ամենամեծ նավահանգիստ։ 1947 թվականին՝ Բրիտանական Հնդկաստանի տրոհման արդյունքում քաղաքը հայտնվել է Պակիստանի, ապա՝ Արևելյան Պակիստանի կազմում։ 1971 թվականին՝ ազատագրական պատերազմի ավարտին, այս քաղաքում է հռչակվել Բանգլադեշ պետության անկախությունը։
Նորագույն ժամանակներում Չիտագոնգը դարձել է արդյունաբերական, առևտրային, ֆինանսական, ռազմածովային, կրթական խոշորագույն կենտրոն, որն ապահովում է Բանգլադեշի համախառն ներքին արդյունքի 12, արդյունաբերական արտադրանքի 40, միջազգային առևտրի 80 տոկոսը։ Քաղաքում գործում է ֆոնդային խոշոր բորսա, որի ցանկում ընդգրկված են 700-ից ավելի ընկերություններ։ Կան միջազգային օդանավակայան, երկաթուղային կայարան, համբավավոր համալսարան։
Մեծ Չիտագոնգի տարածքում 2022 թվականի սկզբին ապրում էր 5,2 միլիոնից ավելի մարդ[15]:Դրանից երկու տարի առաջ քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 3,9 միլիոն[16]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Չիտագոնգին բնորոշ է արևադարձային մուսսոնային կլիման (Am)[17]:
Քաղաքը ենթակա է Հնդկական օվկիանոսի ցիկլոնների հարվածներին, որոնցից ամենամահաբերը տեղի է ունեցել 1991 թվականին. դրա հետևանքով զոհվել է շուրջ 138.000, անապաստան դարձել 10 միլիոն մարդ[18]։
Չիտագոնգի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 31.7 (89.1) |
33.9 (93) |
37.2 (99) |
38.9 (102) |
36.7 (98.1) |
36.7 (98.1) |
34.4 (93.9) |
33.9 (93) |
35.0 (95) |
34.4 (93.9) |
34.9 (94.8) |
31.1 (88) |
38.9 (102) |
Միջին բարձր °C (°F) | 26.0 (78.8) |
28.0 (82.4) |
30.6 (87.1) |
31.8 (89.2) |
32.3 (90.1) |
31.5 (88.7) |
30.9 (87.6) |
31.1 (88) |
31.6 (88.9) |
31.5 (88.7) |
29.8 (85.6) |
27.0 (80.6) |
30.2 (86.4) |
Միջին օրական °C (°F) | 20.0 (68) |
22.1 (71.8) |
25.5 (77.9) |
27.6 (81.7) |
28.5 (83.3) |
28.4 (83.1) |
28.0 (82.4) |
28.1 (82.6) |
28.3 (82.9) |
27.8 (82) |
25.1 (77.2) |
21.3 (70.3) |
25.9 (78.6) |
Միջին ցածր °C (°F) | 13.9 (57) |
16.2 (61.2) |
20.3 (68.5) |
23.4 (74.1) |
24.7 (76.5) |
25.2 (77.4) |
25.1 (77.2) |
25.1 (77.2) |
25.1 (77.2) |
24.0 (75.2) |
20.3 (68.5) |
15.6 (60.1) |
21.6 (70.9) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 5.2 (41.4) |
6.6 (43.9) |
10.2 (50.4) |
13.6 (56.5) |
14.3 (57.7) |
18.1 (64.6) |
19.4 (66.9) |
19.9 (67.8) |
17.2 (63) |
12.7 (54.9) |
10.0 (50) |
7.5 (45.5) |
5.2 (41.4) |
Տեղումներ մմ (դյույմ) | 5.6 (0.22) |
24.4 (0.961) |
54.7 (2.154) |
147.4 (5.803) |
298.6 (11.756) |
607.3 (23.909) |
727.0 (28.622) |
530.6 (20.89) |
259.3 (10.209) |
184.8 (7.276) |
67.5 (2.657) |
11.9 (0.469) |
2919,1 (114,925) |
Միջ. տեղումների օրեր | 1 | 2 | 4 | 8 | 13 | 16 | 19 | 17 | 13 | 7 | 3 | 1 | 104 |
% խոնավություն | 73 | 70 | 74 | 77 | 79 | 83 | 85 | 85 | 83 | 81 | 78 | 75 | 79 |
Միջին ամսական արևային ժամ | 264.1 | 244.3 | 276.4 | 242.7 | 227.2 | 116.7 | 105.1 | 124.4 | 166.7 | 218.2 | 241.3 | 245.5 | 2472,6 |
Աղբյուր #1: Bangladesh Meteorological Department[19][20][21][22][23] | |||||||||||||
Աղբյուր #2: Sistema de Clasificación Bioclimática Mundial (recorduri)[24], Deutscher Wetterdienst (ore însorite, 1961–1990)[25] |
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Դատարանը
-
Երկաթուղային կայարանը
-
Երկրորդ աշխարհամարտում զոհվածների գերեզմանատունը
-
Համալսարանի մասնաշենքերից մեկը
-
Լքված շինություն
-
Մզկիթ
-
Լքված շինություն
-
Արտ դեկո ոճի կառույց
-
Բնակելի շենքեր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://en.wikipedia.org/wiki/Chittagong
- ↑ Citace monografie | příjmení1 = Beránek | jméno1 = Tomáš | spoluautoři = et al. | titul = Index českých exonym: standardizované podoby, varianty = List of Czech exonyms: standardized forms, variants | místo = Praha | počet stran = 133 | strany = 50, 97 | isbn = 978-80-86918-64-8 | vydavatel = Český úřad zeměměřický a katastrální | odkaz na vydavatele = Český úřad zeměměřický a katastrální | vydání = 2., rozš. a aktualiz | rok = 2011 | edice = Geografické názvoslovné seznamy OSN - ČR | poznámka = standardizované jméno: Čitágáon
- ↑ 3,0 3,1 «Definition of Chittagong | Dictionary.com». www.dictionary.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Mixed reactions as govt changes English spellings of 5 district names». Dhaka Tribune. 2018 թ․ ապրիլի 2. Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Ring, Trudy; Watson, Noelle; Schellinger, Paul (2012 թ․ նոյեմբերի 12). Asia and Oceania: International Dictionary of Historic Places (անգլերեն). Routledge. ISBN 978-1-136-63979-1.
- ↑ Report, Star Business (2016 թ․ հունվարի 4). «Pangaon container terminal to get a boost». The Daily Star (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին.
{{cite web}}
:|first=
has generic name (օգնություն) - ↑ «Arabs, The». Banglapedia. Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Islam, Shariful; Hoque, Muhammad Manirul. «Unpublished Umayyad and Abbasid Silver Coins in the Bangladesh National Museum» (PDF). Journal of the Asiatic Society of Bangladesh (Hum.). 62 (2): 205–231. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Mint Towns». Banglapedia. 2021 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
- ↑ «HPIP». HPIP. Վերցված է 2013 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Chittagong | History, Population, & Facts | Britannica». www.britannica.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Dunn, Ross E (1986). The Adventures of Ibn Battuta: A Muslim Traveler of the 14th Century. str. 254-256
- ↑ Historical Contacts between China and Bengal
- ↑ [1]
- ↑ «Chittagong · Population». population.city. Վերցված է 2022 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Chattogram population».
- ↑ Peel, M. C.; Finlayson, B. L.; McMahon, T. A. (2007). «Updated world map of the Köppen–Geiger climate classification» (PDF). Hydrol. Earth Syst. Sci. 11 (5): 1633–1644. Bibcode:2007HESS...11.1633P. doi:10.5194/hess-11-1633-2007. ISSN 1027-5606.
- ↑ «NOAA's Top Global Weather, Water and Climate Events of the 20th Century» (PDF). NOAA Backgrounder. 2012. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Monthly Maximum Temperature». Bangladesh Meteorological Department. Վերցված է 31 ianuarie 2016-ին.
- ↑ «Monthly Minimum Temperature». Bangladesh Meteorological Department. Վերցված է 31 ianuarie 2016-ին.
- ↑ «Normal Monthly Rainfall». Bangladesh Meteorological Department. Վերցված է 31 ianuarie 2016-ին.
- ↑ «Normal Monthly Rainy Day». Bangladesh Meteorological Department. Վերցված է 31 ianuarie 2016-ին.
- ↑ «Normal Monthly Humidity». Bangladesh Meteorological Department. Վերցված է 31 ianuarie 2016-ին.
- ↑ «Bangladesh - Chittagong» (Spanish). Centro de Investigaciones Fitosociológicas. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Station 41978 Chittagong (Patenga)». Global station data 1961–1990—Sunshine Duration. Deutscher Wetterdienst. Վերցված է 31 ianuarie 2016-ին.
- ↑ «Lei Nº 10.155, de 23 de Abril de 2018». leismunicipais.com.br (պորտուգալերեն). Leis Municipais. 2018 թ․ ապրիլի 23. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Sister Cities». kunming.cn. Kunming. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չիտագոնգի պաշտոնական կայքէջը
- Chittagong City Corporation
- Chittagong Development Authority
- Chittagong Metropolitan Police
- Chisholm, Hugh, ed. (1911). «Chittagong». Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). Cambridge University Press.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիտագոնգ» հոդվածին։ |
|