Նիուե (անգլ.՝ Niue, նիուերեն՝ Niuē), ինքնավար, Նոր Զելանդիայի հետ ասոցիացված պետություն Խաղաղ Օվկիանոսի հարավում՝ Պոլինեզիայում։ Մայրաքաղաքը Ալոֆի բնակավայրն է, որը նաև կղզիների ամենամեծ գյուղն է։ Պաշտոնական լեզուն անգլերենն է և նիուերենը։ Տարածքը կազմում է 260 քառ. կմ, իսկ բնակչությունը 2013 թվականի տվյալներով կազմում է ընդամենը 1,190 մարդ։ Ջրային տարածքներով սահմանակցում է Ամերիկյան Սամոային, Կուկի կղզիներին և Տոնգային։
Աշխարհագրություն
Ամենաբարձր կետը Մուտալաուն, ունի 68 մետր բարձրություն։ Կլիման շոգ է և միաժամանակ խոնավ։ Լավ արտահայտված է երկու սեզոն շոգ և խոնավ։ Ամենաբարձր օրական օդի ջերմաստիճանը փետրվարին +30 աստիճան է, իսկ հուլիս-օգոստոս ամսիսներին +26 աստիճան։ Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը մոտ 2180 մմ է, իսկ անձրևային սեզոնին հասնում է մինչև 3300 մմ։ Շոգ սեզոնին կարող է հասնել 80-140 մմ։ Կլիմայի վրա ազդեցության ունեն արևադարձային պասսատային քամիները։ 2011 թվականի օգոստոսի 3_ին 20 կմ բարձրության վրա պայթել է երկնաքար։