Նիկոլայ Օխլոպկով
Նիկոլայ Օխլոպկով | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2 (15), 1900[1] |
Ծննդավայր | Իրկուտսկ, Ռուսական կայսրություն[2][3][1] |
Մահացել է | հունվարի 8, 1967[3][2][4][…] (66 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Մասնագիտացում | թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան, օպերային ռեժիսոր և թատերական ուսուցիչ |
Պարգևներ | Լենինի շքանշան |
IMDb | ID ID 0645613 |
Նիկոլայ Պավլովիչ Օխլոպկով (մայիսի 2 (15), 1900[1], Իրկուտսկ, Ռուսական կայսրություն[2][3][1] - հունվարի 8, 1967[3][2][4][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][1]), խորհրդային ռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1948)։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1918 թվականից հանդես է եկել որպես դերասան, 1921 թվականից՝ ռեժիսոր։ 1923 թվականից՝ Մեյերխոլդի անվան թատրոնի դերասան, միաժամանակ սովորել է Մեյերխոլդի ղեկավարած Պետական թատերական արվեստանոցում։ 1930-1937 թվականներին գլխավորել է Ռեալիստական թատրոնը, 1938-1943 թվականներին՝ Վախթանգովի անվան թատրոնի ռեժիսոր և դերասան, 1943-1966 թվականներին՝ Մոսկվայի դրամայի թատրոնի (1954 թվականից՝ Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոն) գլխավոր ռեժիսոր։ Օխլոպկովը ձգտել է հերոսապաթետիկական ուղղվածության ներկայացումների, վառ հրապարակախոսության, ընդգծված թատերայնության։
Լավագույն բեմադրությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Լավագույն բեմադրություններից են Ռեալիստական թատրոնում՝ «Մայրը» (ըստ Գորկու, 1933), Պոգոդինի «Արիստոկրատներ» (1935), Վախթանգովի անվան թատրոնում՝ Սոլովյովի «Ֆելդմարշալ Կուտուզով» (1940), Ռոստանի «Սիրանո դը Բերժրակ» (1942), Մայակովսկու անվան թատրոնում՝ «Երիտասարդ Գվարդիա» (ըստ Ֆադեևի, 1947), Շեքսպիրի «Համլետ» (1954), Եվրիպիդեսի «Մեդեա» (1961)։ 1920-ական թվականներից աշխատել է կինոյում իբրև դերասան և ռեժիսոր։ Դասավանդել է Թատերարվեստի պետական ինստիտուտում (պրոֆեսոր)։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ պետական մրցանակներ (1941, 1947, 1949՝ կրկնակի, 1951՝ կրկնակի)։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Охлопков Николай Павлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.britannica.com/EBchecked/topic/426474/Nikolay-Pavlovich-Okhlopkov
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 532)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Օխլոպկով» հոդվածին։ |
|
- Մայիսի 15 ծնունդներ
- 1900 ծնունդներ
- Իրկուտսկ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 8 մահեր
- 1967 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Մայիսի 2 ծնունդներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի դերասաններ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Խորհրդային դերասաններ
- ԽՄԿԿ անդամներ