[go: up one dir, main page]

Jump to content

Մոնոպլակոֆորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնոպլակոֆորներ
Անհետացած Pilina unguis տեսակի խեցու մի հատվածը
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Փափկամարմիններ
Դաս Մոնոպլակոֆորներ
Լատիներեն անվանում
Monoplacophora
Odhner, 1940
Ցեղերը


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 78802
NCBI 358446

Մոնոպլակոֆորներ (լատին․՝ Monoplacophora), փափկամարմինների տիպի դաս։ Երկար ժամանակ համարվել են անհետացած կենդանիներ, հայտնի են պալեոզոյան դարաշրջանից։ Առաջին կենդանի օրինակը հայտնաբերվեց 1952 թվականին՝ Մեքսիկայի արևմտյան ափերի մոտ՝ 3600 մ խորության վրա։ Գիտնականները ճանապարհորդում էին Գալատեմա նավով, հայտնաբերված կենդանիներին անվանեցին նեոպիլինա։ Մոնոպլակոֆորներն իրենց կառուցվածքով հաստատում են կապը օղակավոր որդերի հետ։

Երկկողմ համաչափ են, ունեն կոնաձև, թասակաձև, ափսեաձև, երբեմն ոլորված խեցի։ Խեցու գագաթը տեղադրված է դեպի առաջ։ Մարմինը բաղկացած է երեք բաժններից՝ գուխ, իրան, ոտք։ Գլխային բաժնում տեղադրված են բերանային անցքը, զույգ շոշափուկները՝ հոտառական օրգանները և մաշկային ծալքը՝ վելումը։ Աչքերը բացակայում են։ Ունեն թիկնոց, թիկնոցային ակոս, կտենիդային տիպի խռիկներ, ստատոցիստներ, ռադուլա։ Խեցուց դեպի ոտքն են ձգվում ութ զույգ մկաններ։ Խռիկները 5 զույգ են, ցելոմադուկտները՝ 6 զույգ։ Սիրտը կազմված է 2 զույգ նախասրտերից և երկու փորոքից։ Արյունատար համակարգը բաց է։ Նյարդային համակարգը նման է խիտոնների համապատասխան օրգաններին։ Ունեն շուրջկլանային օղակ, երկու զույգ՝ պեդալային և պլևրավիսցերալային նյարդային բներ։ Բաժանասեռ են, զույգ ձվարանների կամ սերմնարանների ծորանները միացած են երիկամների արտատար ուղիներին։ Մոնոպլակոֆորները մեծ հետաքրքրություն են ներկայացնում էվոլյուցիոն տեսակետից։ Կառուցվածքային մի շարք հատկանիշներով նման են բազմախեցիավորներին և փորոտանիներին։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Вестхайде В., Ригер Р. От простейших до моллюсков и артропод // Зоология беспозвоночных. = Spezielle Zoology. Teil 1։ Einzeller und Wirbellose Tiere / пер. с нем. О. Н. Бёллинг, С. М. Ляпкова, А. В. Михеев, О. Г. Манылов, А. А. Оскольский, А. В. Филиппова, А. В. Чесунов; под ред. А. В. Чесунова. — М.։ Товарищество научных изданий КМК, 2008. — Т. 1. — С. 303—304. — iv+512+iv с. — 1000 экз. — ISBN 978-5-87317-491-1
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնոպլակոֆորներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնոպլակոֆորներ» հոդվածին։