Միքայել Մազմանյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մազմանյան (այլ կիրառումներ)
Միքայել Մազմանյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 9 (21), 1899[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հոկտեմբերի 29, 1971[1][2] (71 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Ազգություն | հայ |
Ոճ(եր) | Կոնստրուկտիվիզմ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց (1918)[1] և Վխուտեմաս (1929)[1] |
Աշխատավայր | ՀԱՊՀ[1], Երևանի քաղաքապետարան[1] և Երևաննախագիծ[1] |
Պարգևներ | |
Անդամություն | ՎՕՊՐԱ[1] |
Միքայել Մազմանյան Վիքիդարանում |
Միքայել Դավթի Մազմանյան (նոյեմբերի 9 (21), 1899[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 29, 1971[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1959), ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1918 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1921 թվականին ընդունվել է Մոսկվայի Վխուտեմասը, ավարտել Վխուտեինը (1929)։ 1916 թվականին Անիում Նիկողայոս Մառի ցուցումներով պատճենահանել է Տիգրան Հոնենցի եկեղեցու որմնանկարները։ Մասնակցել է Հայ արվեստագետների միության Թիֆլիսում կազմակերպված առաջին (1917) և երկրորդ (1919) ցուցահանդեսներին։
Ստեղծագործական աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարո Հալաբյանի հետ 1924 թվականին Երևանում ձևավորել է բեմադրություններ (Լունաչարսկու «Կարմիր դիմակ», Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» պիեսների ներկայացումները Հայաստանի Առաջին պետթատրոնում), կատարել թարգմանություններ (Պլեխանովի «Գեղարվեստը և հասարակական կյանքը», և այլն)։ 1929-1932 թվականներին՝ Մոսկվայում ՎՕՊՐԱ-ի, Երևանում՝ ՕՊՐԱ-ի հիմնադիր անդամներից։ 1930-1935 թվականներին եղել է Երևանի շինարարական ինստիտուտի առաջին տնօրենը, 1932-1937 թվականներին, միաժամանակ՝ «Գիպրոգոր» նախագծային բյուրոյի ճարտարապետական արվեստանոցի ղեկավար (Գևորգ Քոչարի հետ), 1954 թվականից՝ Երքաղխորհրդի գործկոմի, 1958-1970 թվականներին՝ Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետական հատակագծային արվեստանոցների ղեկավար, 1957-1971 թվականներին՝ Ս. Էջմիածնի Մայր աթոռի ճարտարաշինարարական հանձնաժողովի նախագահ։ Կազմել է բարդ ռելիեֆի վրա տեղադրված Կապանի (1930, նաև Բանավանի կառուցապատումը), Նորավանի, Սիսիանի, Տաթևի, Շինուհայրի, Վանաձորի (1934-1937), Ալավերդիի (1929-1930 և Գյումրիի (1932-1937) գլխավոր հատակագծերը[3][4]։
Միքայել Մազմանյանի նախագծերով (համահեղինակների հետ) Երևանում կառուցվել են՝
- Կառուցողների ակումբը (1928-1929, այժմ՝ Ռուսական թատրոն և Ֆիզկուլտուրայի կոմիտե)
- Պետապի տունը (1930)
- Երջրէկի բնակելի («Շախմատաձև») տունը (1930-1932)
- Կենտրոնական հանրախանութը (1936-1937)
- Գրապալատի համալիրը (1935-1940, շինարարությունն ավարտվել է 1960 թվականին)
- Աջափնյակ բնակելի թաղամասը (1955-1965)
1939 թվականին պարտադրված տեղափոխվել է ԽՍՀՄ ծայրագույն հյուսիս, որտեղ մինչև 1954 թվականը Գևորգ Քոչարի հետ նախագծել ու ստեղծել է բևեռային առաջին քաղաքների՝ Նորիլսկի և Դուդինկայի գլխավոր հատակագծերը։
Միքայել Մազմանյանի գլխավորությամբ մշակվել են Երևանի տարբեր թաղամասերի (1955-1969), Կենտրոնի մանրամասն հատակագծման (1967-1968) նախագծերը, 1 միլիոն բնակչի համար գլխավոր հատակագիծը (1971)[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Սասունցի Դավիթ» արձան Երևանում (ճարտարապետ՝ Մ. Մազմանյան, քանդակագործ՝ Երվանդ Քոչար)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ Мазманян Михаил Давидович(չաշխատող հղում)
- ↑ Երևաննախագիծ 50, 1958-2008, Երևան, 2008
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Մազմանյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 133)։ |
- Նոյեմբերի 21 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 29 մահեր
- 1971 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- Հայ ճարտարապետներ