Մեծ մութ հետք
Մեծ մութ հետք (հայտնի է նաև որպես` GDS-89[1]), Նեպտուն մոլորակի վրա մութ հետք է, որը նման է Յուպիտերի Մեծ կարմիր հետքին։ Հայտնաբերվել է 1989 թվականին «Վոյաջեր-2» սարքի միջոցով։ Նեպտունի մեծ մոթ հետքը, ինչպես նաև Յուպիտերի Մեծ կարմիր հետքը, հանդիսանում են հակացիկլոններ։ Սակայն, Յուպիտերի հետքի հետ համեմատ, որը դիտարկվում է արդեն մի քանի հարյուրամյակների ընթացքում, Նեպտունի Մեծ մութ հետքի կյանքի երկարությունը նշանակալիորեն կարճ է։ Ելնելով «Վոյաջեր-2» սարքի և «Հաբլ» աստղադիտակի կատարած դիտարկումներից, հետքը անհետացել է 1994 թվականին։
Առանձնահատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մութ, էլիպսաձև հետք է (13000 × 6600 կմ) չափերով հիշեցնում է Երկիրը։ Հետքի շուրջ քամու արագությունը կազմում էր 2400 կմ/ժ, որը հանդիսանում է առավելագույն ցուցանիշը ամբողջ Արեգակնային համակարգում։ Ենթադրվում է, որ հետքը իրենից ներկայացնում էր անցք Նեպտունի մեթանային ամպերի մեջ։ Մեծ մութ հետքը անընդհատ փոխում էր իր ձևը և չափը։
Անհետացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականի նոյեմբերին, հետքը «Հաբլ» աստղադիտակով նկարելու փորձի ժամանակ պարզվեց, որ այն համարյա ամբողջությամբ անհետացել է։ Այս պահին արդեն մի քանի տարվա ընթացքում դիտարկվում է նոր հետք, որը ստացել է «Հյուսիսային մեծ մութ հետք» անվանումը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Համմել, Հ. Բ.; Գ. Վ. Լոքվուդ, Ջ. Ռ. Միլս, Ս. Դ. Բարնետ (1995). «Հաբբլ աստղադիտակի կողմից Նեպտունի ամպերի կառուցվածքի լուսանկարումը 1994 թվականին». Սայենս. 268 (5218): 1740–1742. PMID 17834994.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.solarviews.com/eng/neptune.htm
- http://www.windows.ucar.edu/tour/link=/neptune/atmosphere/N_clouds_GDS.html Արխիվացված 2009-02-07 Wayback Machine
- http://apod.nasa.gov/apod/ap960508.html
- http://intranet.dalton.org/departments/science/Astro/planets/Neptune/the%20dark%20spot.htm Արխիվացված 2011-07-25 Wayback Machine
- http://www.arcadiastreet.com/cgvistas/neptune_006.htm Արխիվացված 2009-02-09 Wayback Machine
- http://adsabs.harvard.edu/abs/2000hst..prop.5096S
|