Կալե (արբանյակ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալե (այլ կիրառումներ)
Կալե (Յուպիտեր XXXVII) Kale | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 9 դեկտեմբեր 2001[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 23,0[2] |
Հեռավորությունը Յուպիտեր | 23 217 000 կմ[2] |
Ուղեծրային տվյալներ | |
Էքսցենտրիսիտետ | 0,260[2] |
Սիդերիկ պարբերություն | 729,5 օր[2] |
Թեքվածություն | 165° (խավարածրի հարթության նկատմամբ) 166° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~1 կմ (ենթադրված) |
Զանգված | ~1,5×1013 կգ |
Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրված) |
Ալբեդո | 0,04 (ենթադրություն) |
Մթնոլորտային տվյալներ |
Կալե (հուն․՝ Καλή), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է աստղագետներ Սքոթ Շեփարդի և Դևիդ Ջուիտի կողմից, հայտնաբերման մասին հայտնվել է 2001 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2001 J 8 ժամանակավոր անվանումը[1]։
Կալեն ունի մոտ 2 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 23 217 000 միլիոն կմ հեռավորության վրա, 729,5 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 165° խավարածրի հարթության նկատմամբ (166° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,260 է[1][2]։
Կալեն պատկանում է Կարմեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 23 - 24 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 165° է։
Արբանյակի անունը տրվել է 2003 թվականի օգոստոսին, այն անվանվել է Հունական դիցաբանության քարիտ Կալեի անունով, ով համարվում էր Զևսի դուստրը[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 MPEC 2002-J54: Eleven New Satellites of Jupiter 2002 May (discovery and ephemeris)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Scott S. Sheppard's Moons of Jupiter page on Carnegie Science website
- ↑ IAUC 8177: Satellites of Jupiter, Saturn, Uranus Արխիվացված 2008-07-09 Wayback Machine 2003 August (naming the moon)
|