Լիբիդո
Արտաքին տեսք
Լիբիդոն կամ լիբիդոյի էներգիան (լատիներեն՝ libido – ուզել, ցանկանալ, ձգտել) հոգեվերլուծության հիմնական հասկացություններից է, որն առաջադրել է Զիգմունդ Ֆրոյդը։ Լիբիդո կոչվում է սեքսուալ (կյանքի, Էրոսի) բնազդների էներգիան։ Դա հոգեկան էներգիայի որոշակի քանակ է, որը լիցքաթափվում է սեռական վարքում կամ սուբլիմացիայի միջոցով։
Կարլ Գուստավ Յունգը լիբիդոն մեկնաբանում էր որպես հոգեկան էներգիա, որի տարատեսակներից մեկն էլ հանդիսանում է սեռական էներգիան։
Ըստ Զ. Ֆրոյդի լիբիդոն մարդու հոգեսեքսուալ զարգացման ընթացքում տեղափոխվում է զարգացման փուլին համապատասխան էրոգեն շրջան՝ մարմնի մի մաս, որը կապված է որևիցե սեռական բնազդի հետ։ Որպես էրոգեն շրջաններ առանձնացնում եմ բերանը, անուսը և սեռական օրգանները։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ellenberger, Henri (1970). The Discovery of the Unconscious: The History and Evolution of Dynamic Psychiatry. New York: Basic Books. Hardcover ISBN 0-465-01672-3, softcover ISBN 0-465-01672-3.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 610)։ |