Իսահակ Հերցոգ
Իսահակ Հերցոգ եբրայերեն՝ יצחק הרצוג | |||
| |||
---|---|---|---|
հուլիսի 7, 2021 | |||
Նախորդող | Ռըուվեն Ռիվլին | ||
| |||
մարտի 21, 2007 - հունվարի 17, 2011 | |||
Նախորդող | Էհուդ Օլմերտ | ||
Հաջորդող | Մոշե Կախլոն | ||
| |||
2005 - 2005 | |||
Նախորդող | Ցիպի Լիվնի | ||
Հաջորդող | Զեև Բոյմ | ||
| |||
2006 - 2007 | |||
Նախորդող | Ավրահամ Հիրշզոն | ||
Հաջորդող | Իցխակ Ահարոնովիչ | ||
Կուսակցություն՝ | The Democrats? | ||
Կրթություն՝ | Թել Ավիվի համալսարան, Կոռնելի համալսարան, Նյու Յորքի համալսարան և Ramaz School? | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և փաստաբան | ||
Դավանանք | հուդայականություն | ||
Ծննդյան օր | սեպտեմբերի 22, 1960[1][2] (64 տարեկան) | ||
Ծննդավայր | Pardes Hanna-Karkur, Հայֆայի մարզ[1] | ||
Քաղաքացիություն | Իսրայել | ||
Հայր | Խայիմ Հերցոգ | ||
Մայր | Օրա Հերցոգ | ||
Ամուսին | Մայքլ Հերցոգ | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ | |||
Իսահակ «Բուժի» Հերցոգ (եբրայերեն՝ יצחק הרצוג) (սեպտեմբերի 22, 1960[1][2], Pardes Hanna-Karkur, Հայֆայի մարզ[1]), իսրայելցի քաղաքական և պետական գործիչ, պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից, «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքով։ Զբաղեցրել է «Ավոդա» կուսակցության նախագահի, Կնեսետում ընդդիմության առաջնորդի, սոցիալական ապահովության նախարարի պաշտոնները։ 2021 թվականի հունիսի 2-ին ընտրվել է Իսրայելի նախագահ և պաշտոնը կստանձնի հուլիսի 9-ին[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսահակ Հերցոգը, որը նաև հայտնի է որպես «Բուժեր», ծնվել է 1960 թվականի սեպտեմբերի 22-ին Թել Ավիվում՝ Խայիմ Հերցոգի ընտանիքում, որը երկու տարի զբաղեցրել Է Իսրայելի վեցերորդ նախագահի պաշտոնը 1983 թվականից մինչև 1993 թվականը, և Օրա Հերցոգը՝ խորհրդի հիմնադիրը՝ հրաշալի Իսրայելի համար[5][6]։ Նրա պապը՝ Իսահակ Այզիք Հերցոգը, 1922-1935 թվականներին եղել է Իռլանդիայի գլխավոր[5][6] և 1936 թվականից մինչև 1959 թվականը Իսրայելի գլխավոր աշքենազի ռաբբին։ Նա Աբբա Էվենի զարմիկն է։
Իսահակ Հերցոգը սովորել է իրավագիտություն Թել Ավիվի համալսարանում և Նյու Յորքի Կոռնելի համալսարանում։ Ծառայել է Իսրայելի ռազմական հետախուզության ծառայության «8200 ստորաբաժանում»-ում։ Եղել է պահեստազորի մայոր։
1999-2001 թվականներին Հերցոգն աշխատել է վարչապետ Էհուդ Բարաքին կից կառավարության քարտուղար։ 2000-2003 թվականներին եղել է թմրանյութերի դեմ պայքարի ազգային վարչության նախագահ։ 2003 թվականին ընտրվել է Քնեսեթում։ 2005 թվականին նշանակվել է իր առաջին նախարարական պաշտոնում։
2011 թվականի հունվարի 17-ին ներկայացրել է սոցիալական ապահովության հրաժարականի դիմում՝ նախարարի պաշտոնից։ 2013 թվականի նոյեմբերի 22-ին կայացած ներկուսակցական ընտրություններից հետո զբաղեցրել է «Ավոդա» կուսակցության նախագահի և Քնեսեթում ընդդիմության առաջնորդի պաշտոնը՝ առաջ անցնելով Շելի Յախիմովիչից։
2015 թվականի սեպտեմբերին Հերցոգը երկրի ղեկավարությանը կոչ է արել թույլ տալ սիրիացի փախստականներին մուտքը Իսրայել[7]։
2018 թվականի օգոստոսի 1-ին Հերցոգն ընտրվել է հրեական «Սոխնուտ» գործակալության ղեկավար[8]։
2021 թվականի հունիսի 2-ին Հերցոգը ընտրվել է Իսրայելի Պետության տասնմեկերորդ նախագահ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսահակ Հերցոգը ամուսնացած է իրավաբան Միխալի հետ․ զույգը ունի երեք որդի։ Նա ապրում է Թել Ավիվի Ցախալա շրջանում գտնվող իր մանկության տանը[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 חה"כ יצחק הרצוג — Knesset.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.timesofisrael.com/herzog-russian-strike-near-babyn-yar-memorial-epitomizes-pain-of-those-in-the-war/
- ↑ «Issac Herzog elected 11th President of Israel in wide margin». The Jerusalem Post | JPost.com. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.
- ↑ 5,0 5,1 Druckman, Yaron (2015 թ․ մարտի 17). «The Herzogs: Three generations of Israeli leadership». Ynetnews. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
- ↑ 6,0 6,1 Ferber, Alona (2015 թ․ մարտի 9). «The Herzog family tree: Israel's answer to the Kennedys». Haaretz. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Герцог призвал Израиль принять на своей территории сирийских беженцев " Израиль 24 | Информационно-аналитический портал». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «סופי: הרצוג יכהן כיו"ר הסוכנות» (եբրայերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Is this security?». Haaretz. 2008 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսահակ Հերցոգ» հոդվածին։ |
|
- Թել Ավիվի համալսարանի շրջանավարտներ
- Կոռնելի համալսարանի շրջանավարտներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Սեպտեմբերի 22 ծնունդներ
- 1960 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Քնեսեթի 20-րդ գումարման պատգամավորներ
- Իսրայելի քաղաքական գործիչներ
- Իսրայելի պետական գործիչներ
- Իսրայելի նախագահներ
- Իսրայելի նախարարներ
- Նախագահների երեխաներ
- Իսրայելի ռազմական գործիչներ
- Կուսակցությունների առաջնորդներ