[go: up one dir, main page]

Jump to content

Գաո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Գաո
ֆր.՝ Gao
ԵրկիրՄալի Մալի
ՀամայնքGao Region?
ԲԾՄ226 մետր
Բնակչություն49 483 մարդ (2013)
Ժամային գոտիECG և UTC+0
Գաո (Մալի)##
Գաո (Մալի)

Գաո (ֆր.՝ Gao), քաղաք Մալիի կենտրոնական մասի հյուսիս-արևելքում՝ Ազավադ ինքնահռչակ պետության տարածքում, համանուն նահանգի վարչական կենտրոնը, ինչպես նաև Ազավադի խոշորագույն քաղաքն ու փաստացի մայրաքաղաքը՝ նրա իշխանությունների և Ազավադի ազատագրման ազգային շարժման ղեկավարության գտնվելու վայրը։

Հնում Գաոն եղել է միջնադարյան Սոնգայ կայսրության մայրաքաղաքը։ Մինչ օրս քաղաքը Տրանս-Սահարական առևտրի կենտրոններից է։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Մալիի արևելքում (Ազավադի հարավ-արևելքում)՝ Նիգեր գետի ձախ ափին ծովի մակարդակից 226 մետր բարձրության վրա։ Գաոն գտնվում է Տոմբուկտու քաղաքից 320 կմ հարավ-արևելք, Անսոնգո քաղաքից 103 կմ հյուսիս-արևմուտք և Նիգերի հետ սահմանից 204 կմ հեռավորության վրա։

Քաղաքը երկրի մայրաքաղաք Բամակոյի հետ միացված է ասֆալտապատ ճանապարհով․ ճանապարհի երկարությունը կազմում է մոտ 1200 կմ։ 2006 թվականին Նիգեր գետից Գաո կառուցվել է կամուրջ, որը փոխարինել է լաստանավային անցմանը[1]։ Կամրջի շինարարությունը ֆինանսավորել են Իսլամական զարգացման բանկը և Մալիի կառավարությունը, իրականացրել է չինական պետական շինարարական ընկերությունը։ Նիգեր գետն ունի սեզոնային լաստանավային ծառայություն։ Կուլիկորո և Գաո քաղաքների միջև լաստանավային փոխադրումները (1380 կմ) սպասարկվում են Compagnie Malienne de Navigation ընկերության կողմից և սովորաբար գործում է հուլիսի վերջից մինչև նոյեմբեր, երբ գետի ջրի մակարդակը թույլ է տալիս նավերով անցնել[2]։

Քաղաքի մոտակայքում է գտնվում օդանավակայանը։

Կլիման տաք և չորային է։ Միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է +27 °C։ Տարվա ամենացուրտ ամիսը հունվարն է (միջինը՝ +22 °C), ամենաշոգը՝ մայիսը (միջինը՝ +37 °C)։ Տարեկան լինում են ընդամենը 270 մմ տեղումներ, ընդ որում՝ ավելի քան 100 մմ-ը օգոստոս ամսվա ընթացքում։ Տարվա 5 ամիսների ընթացքում ընդհանրապես անձրև չի գալիս։

Գաո, Մալի (1950–2000)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 30.8
(87.4)
33.8
(92.8)
37.2
(99)
40.7
(105.3)
42.5
(108.5)
41.5
(106.7)
38.5
(101.3)
36.6
(97.9)
38.4
(101.1)
39.3
(102.7)
35.8
(96.4)
31.4
(88.5)
37.2
(99)
Միջին ցածր °C (°F) 14.8
(58.6)
17.0
(62.6)
20.8
(69.4)
24.7
(76.5)
28.2
(82.8)
28.8
(83.8)
26.6
(79.9)
25.4
(77.7)
26.0
(78.8)
24.9
(76.8)
19.9
(67.8)
15.8
(60.4)
22.7
(72.9)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 0.0
(0)
0.1
(0.004)
0.3
(0.012)
1.7
(0.067)
7.7
(0.303)
22.8
(0.898)
63.6
(2.504)
84.2
(3.315)
33.5
(1.319)
4.8
(0.189)
0.0
(0)
0.1
(0.004)
218.8
(8.614)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.1 mm) 0.1 0.1 0.3 0.3 1.3 3.9 7.9 8.4 5.2 0.9 0.0 0.1 28.5
Միջին ամսական արևային ժամ 269.8 257.9 269.6 254.2 274.9 227.1 249.7 251.5 253.5 279.8 280.8 261.9 3130,7
Աղբյուր #1: World Meteorological Organization[3]
Աղբյուր #2: NOAA (sun 1961–1990)[4]

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մարդահամարի արդյունքներով քաղաքի բնակչությունը կազմում է 49 483 մարդ[5]։

Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների․

1998 2013
34 703 49 483

Տեսարժանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ասկիայի գերեզմանը

Գաոյում է գտնվում Սոնգայ կայսրության հիմնադիր Ասկիայի գերեզմանի հայտնի «բուրգը», որը քաղաքի երկու միջնադարյան մզկիթների և տեղի հին գերեզմանատան հետ դասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության շարքին[6]։ Գաոյի տեսարժանություններից են նաև Կոյմի կարմիր գմբեթները, որոնք գտնվում են Նիգերի աջ ափին։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Chabasseur, Eglantine (2006 թ․ նոյեմբերի 12). «Le pont de Gao, "un rêve devenu réalité"» (ֆրանսերեն). Radio France internationale. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին.
  2. Coulibaly, Baye (2010 թ․ ապրիլի 7). «Comanav: Les bateau de la discord» (ֆրանսերեն). L'Essor. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 20-ին.
  3. «World Weather Information Service – Gao». World Meteorological Organization. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  4. «Gao Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  5. «Gao» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 4-ին.
  6. World Heritage List. Tomb of Askia
  7. Comité de Jumelage Thionville-Gao Kenieba Konko Արխիվացված 2018-11-22 Wayback Machine(Ֆրանսերեն)
  8. «City of Berkeley Sister Cities». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.