Բուրանո
Բուրանո | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Իտալիա |
Վարչատարածքային միավոր | Վենետիկ |
Երկարություն | 0,675 կմ |
Լայնություն | 0,475 կմ |
Մակերես | 0,2108 կմ² |
Բնակչություն | 2762 մարդ |
Բուրանո (իտալ.՝ Burano), Վենետիկի կղզային թաղամաս, որը գտնվում է քաղաքի կենտրոնից 7 կմ հեռավորության վրա՝ Տորչելլոյի հարևանությամբ։ Բնակչությունը՝ 2762 մարդ։ Հայտնի է իր վառ գունավորված տներով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]16-րդ դարից մասնագիտացած է ժանյակավոր գործվածքով հագուստի արտադրության ոլորտում։ Ժանյակների արտադրության տեխնոլոգիան, ենթադրվում է, արտահանվել է վենետիկցիների կողմից Արևելյան Միջերկրականից։ Ծնունդով Բուրանոյից էր հայտնի կոմպոզիտոր Բալդասարե Գալուպպին։
Մինչ 1923 թվականը Բուրանոն, ինչպես և Մուրանոն, համարվում էր Վենետիկ առանձին քաղաք։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի լրումն գույնզգույն շենքերի՝ զբոսաշրջիկներին գրավում է նաև Բուրանոյի ժանյակների թանգարանը և Սան Մարտինո եկեղեցին՝ 52 մետրանոց զանգակատնով։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեստիերե | տարածք, հա |
բնակ․ | խտութ․ մարդ/կմ² | քարտեզ | |
Սան Մաուրո | 6,8 | 818 | 12029 | ||
Ջուդեկա | 2,5 | 255 | 10200 | ||
Սան Մարտինո Սինիստրա |
4,4 | 586 | 13318 | ||
Սան Մարտինո Դեստրա | 5,1 | 759 | 14882 | ||
Տերանովա | 2,3 | 359 | 15609 | ||
Բուրանո (կղզի) | 21,1 | 2777 | 13176 |
Անձինք, որոնք կապվա են Բուրանոյի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բալդասարե Գալուպի (1706-1785), երգեհոնահար, երգահան։
- Ալֆրեդո դի Կոկո (1885-1917), Առաջին համաշխարհային պատերազմի հերոս (պարգևատրված է «Զինվորական փառքի համար» ոսկե շքանշանով), ծնունդով Աբրուցոյից է, սակայն ամուսանցել է Բուրանոյում բնակվող ուսուցչուհի Ինես Վիոյի հետ։
- Ումբերտո Մոյիոլի (1886-1919), նկարիչ։
- Ռեմիջո Բարբարո (1911-2005), քանդակագործ։
- Դինա Բելոտի (1912-2003), նկարչուհի։
- Պինո Դոնաջո (1941), երգահան։
- Միկի Դեի Ռոսի (1949), երաժիշտ։
- Մուրիցիո Մեմո (1950), նախկին ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ;
- Անդրեա Սենո (1966),նախկին ֆուտբոլիստ։
- Ստեֆանո Պոլեզել (1974), նախկին ֆուտբոլիստ։
Կապ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուրանոն կապված է Վենետիկի հետ (Մուրանո կղզու միջոցով) պարբերական ընթացք ունեցող նավերի շնորհիվ. դրանք նաև կապում են Տորչելլոյին և Տրեպորտիին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Giulio Lorenzetti, Venezia e il suo estuario
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուրանո» հոդվածին։ |
|