Բորորո
Բորորո |
---|
Ընդհանուր քանակ |
Բնակեցում |
Լեզու(ներ) |
բորորո |
Հավատք(ներ) |
քրիստոնեություն, ավանդական համոզմունքներ |
Բորորո, հնդկացի ազգ Բոլիվիայում (2 հազար մարդ) և Բրազիլիայում (հազար մարդ)։ Ինքնանվանումը՝ օրարիմուգուդոգե, այսինքն՝ «օրարի ձկների մարդիկ»։ Բրազիլիայում հիմնականում ապրում են Մատու Գրոսու նահանգում։ Լեզուն բորորոն է՝ բորորոների լեզվաընտանիքից։ Դավանում են քրիստոնեություն և պահպանում ավանդական հավատալիքները[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]18-րդ դարում բորորոներն առաջին շփումներն են հաստատել եվրոպացիների հետ։ Այդ ընթացքում նրանք ապրում էին Գուապորե և Արագուա գետերի ավազաններում։ 20-րդ դարում ձուլվել են։ Բաժանվել են երկու խմբի՝ արևմտյան և արևելյան։ Արևմտյան խմբում առանձնանում էր ևս մեկ հատուկ խումբ՝ ումուտինան, ինքնանվանումը՝ բալորիե։ Նրանք բոլորից տարբերվում էին մշակութային և մարդաբանական առումներով։
20-րդ դարի կեսերին նրանք խառնվել են շավանտե ժողովրդի հետ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական զբաղմունքներն են երկրագործությունը, ձկնորսությունը, որսորդությունը, հավաքչությունը։ Հիմնական մշակաբույսերն են եգիպտացորենը, դառը և քաղցր մանիոկան, բրինձը, բամբակենին, ծխախոտը և այլն։
Տղամարդկանց առօրյա հագուստ է ծառայում սեռական օրգաններին դրված տերևը։ Արարողությունների ժամանակ կրում են զարդարանքներով, տարբերիչ նշաններով գոտի։ Ստորին շուրթը դակում էին զարդեր կրելու համար[2]։
Ավանդական կացարանը երկար շալաշն էր, 20-րդ դարում սկսել են կառուցել երկթեք տանիք ունեցող ուղղանկյուն տներ, որոնք փոխառել են կրեոլներից[3]։
Սոցիալական կազմակերպվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանիքն ընդլայնված է։ Սերունդը մայրական գծով է, տոտեմային։ Ցեղը բաժանված էր էկզոգամ ֆրատրիաների։ Նրանց տները գտնվում էին գյուղի ծայրերում՝ իրար դիմաց։ Գյուղն ունեցել է օղակաձև հատակագիծ, կենտրոնում տղամարդկանց տունն է եղել։ Հուղարկավորության արարողությունները, տղամարդկանց նախաձեռնություններն անցկացվել են առանց կանանց (արգելք)։
Արարողություններն անցկացվել են պարզունակ երաժշտական գործիքների օգտագործմամբ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Bororo language». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Last of the Bororos 1930–1931». Human Studies Film Archives. Smithsonian Institution.
- ↑ Lévi-Strauss, Claude (1990). The Raw and the Cooked. Chicago: University of Chicago Press. ISBN 978-0-226-47487-8.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Across Unknown South America by Arnold Henry Savage Landor
- Березкин Ю. Е. Голос дьявола среди снегов и джунглей. Лениздат.-1987.