Բաշիբոզուկներ
Բաշիբոզուկներ (թուրքերեն՝ başıbozuk), անկանոն զինվորական ստորաբաժանումներ Օսմանյան կայսրությունում։
Ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Մաքս Ֆեսմերի ռուսերեն ծագումնաբանական բառարանի «բաշիբոզուկ» բառը թուրքերենից բառացի թարգմանվում է որպես «անուղղելի գլխով», «անգլուխ» (baş` գլուխ, bozuk` փչացած)։ Համարժեք է հայերեն «գլխատող» բառին[1]։
Հավաքագրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաշիբոզուկները սովորաբար հավաքագրվում էին Օսմանյան կայսրությունում ապրող առավել արնախում ցեղերից, ովքեր բնակվում էին հատկապես Ալբանիայում և Փոքր Ասիայում։
Այդ զինվորներին կառավարության կողմից հատկացվում էր զենք և զինամթերք, սակայն նրանց չէր տրվում ֆինանսական փոխհատուցում։ Բաշիբոզուկի զենքը համարվում էր 3 մետրանոց սուրը։ Նրանք կարող էին ունենալ նաև ատրճանակ և դանակ։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպական երկրների դեմ պայքարում բաշիբոզուկները գործում էին բավականին անկանոն։ Նրանց կազմակերպելը և կանոնակարգելը անհնարին գործընթաց էր։ Այս հարցը լուծելուն նույնիսկ չօգնեցին արտասահմանյան գեներալները, ովքեր հանձն էին առել այս գործը։ Դրանցից էին ֆրանսիացի գեներալ Յուսսուֆը և անգլիացի գեներալ Բիթսոնը։ Որպեսզի վերջ դրվի զինվորական հանցագործությանը և դաժանությանը երկրում, որոնք իրականացվում էին խաղաղ բնակչության նկատմամբ, թուրքական կանոնավոր բանակը մի քանի անգամ զինաթափեց բաշիբոզուկներին։ Այս անկանոն զորքերը հետագայում դարձան համիդիե գնդերի հիմքը։
Հեղինակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաշիբոզուկ անվանումը դարձել է այնպիսի մարդու հատկանիշ, ով առավել հայտնի է դարձել իր ծայրահեղ դաժանությամբ։ Բաշիբոզուկների բարբարոսական գործողությունները նկարագրվում են ռուս փիլիսոփա Վլադիմիր Սոլովյովի «Երեք զրույց պատերազմի, զարգացման և համաշխարհային պատմության ավարտի մասին» աշխատության մեջ, որը գրվել էր դոկումենտալ նյութի հիման վրա։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «БАШИБУЗУК • Большая российская энциклопедия - электронная версия». bigenc.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Башибузуки». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Montgomery, Viscount Bernard (1968). A History of Warfare, The World Publishing Company. ISBN 978-0-688-01645-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաշիբոզուկներ» հոդվածին։ |
|