[go: up one dir, main page]

Jump to content

Բեյքոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շրջան
Բեյքոզ
թուրքերեն՝ Beykoz
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզՍտամբուլ
ՀամայնքՍտամբուլի մարզ
Մակերես239 կմ²
ԲԾՄ18 մետր
Խոսվող լեզուներթուրքերեն
Բնակչություն219 960 մարդ (2008)
Ագլոմերացիա243 454
Ազգային կազմթուրքեր, հույներ, հայեր
Կրոնական կազմմուսուլմաններ, քրիստոնյաներ
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ216
Փոստային դասիչ34010-34850, 80000-81800
Ավտոմոբիլային կոդ34
Պաշտոնական կայքbeykoz.gov.tr
Բեյքոզ (Թուրքիա)##
Բեյքոզ (Թուրքիա)

Բեյզոք (թուրքերեն՝ Beykoz), շրջան Ստամբուլում, որը գտնվում է քաղաքի ասիական հատվածում։ Հյուսիսում Բեյքոզի ափերը ողողվում են Սև ծովի, արևմուտքում՝ Բոսֆորի ջրերով։ Արևելքում սահմանակից է Շիլեին, հարավում՝ Յուսքյուդարին և Յումրանիյեին։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյքոզի ժամանակակից տարածքը բաժանվում է մի քանի մասը։ Պատճառը տարածով հոսող մեծաքանակ գետերն է՝ Ռիվան, Քյուչյուքսուն և Գյոքսուն։ Ծովի մակարդակից առավելագույն բարձրությունը կազմում է 270 մետր։

Բեյքոզի տարածքը պատված է անտառներով, որտեղ աճում են շագանակ, կաղնի, պնդուկ և այլ ծառատեսակներ։ Թոքաթքյոյ մահալում հանդիպում է հազվադեպ հանդիպող եղևնու տեսակ՝ կապտաերկնագույն եղևնին։

Ընդունված է համարել, որ Բեյքոզն ունի ավելի քան 2700 տարվա պատմություն։ Հնում այստեղ եղել են գտնվել Զևսի և Պոսեյդոնի զոհատեղիները։ Զոհերը մատուցվում էին՝ ի նշան Սև ծովում խաղաղ ճանապարհորդության և համընթաց քամու։

14-րդ դարի վերջին և 15-րդ դարի սկզբին Բայազիդ I-ին սուլթանը միացրել է Բեյքոզի տարածքները Օսմանյան կայսրությանը։ Դրանից հետո Ամիկոս անվանումը փոխարինվել է Բեյքոզով։ Թարգմանաբար Բեյքոզ նշանակում է «Պարոնի գյուղ»։

Օսմանյան ժամանակաշրջանում Բեյքոզի տարածքները ծածկված են եղել անտառներով։ Այդ անտառները հանդիսացել են սուլթանական որսատեղի։ Փադիշահները և վեզիրները իրենց ազատ ժամանակը անց են կացրել այնտեղ։ Այստեղ կառուցված են եղել բազմաթիվ որսատներ, առանձնատներ և ամրոցներ։

1912 թվականի տվյալներով, շրջանում բնակվել են 4894 թուրքեր, 2597՝ հույներ և 1900՝ հայեր[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. George Sotiriadis, An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեյքոզ» հոդվածին։