Բելկանտո
Բելկանտո կամ «բել կանտո» (իտալ.՝ Bel canto «գեղեցիկ երգեցողություն»), իտալական օպերային երգեցողությանը վերաբերող բազմիմաստ եզրույթ[1]։
Այս արտահայտությունը կապված չէր որևէ երգեցողական «դպրոցի» հետ մինչև 19-րդ դարի կեսերը, երբ հեղինակները սկսեցին այն օգտագործել կարոտախտով նկարագրելու երգեցեղության այն ձևը, որը մոտ 1830 թվականից սկսած անկում էր ապրում[2]։ Այնուամենայնիվ, «ոչ երաժշտական, և ոչ էլ ընդհանուր բառարանները նախքան 1900-ական թվականները չեն տալիս «բելկանտո» բառի սահմանումը», իսկ եզրույթը 21-րդ դարում շարունակում է մնալ անորոշ և երկիմաստ` հաճախ օգտագործվելով կորսված երգեցողական ավանդույթը նկարագրելու համար[3]։
Եզրույթի պատմությունը և դրա տարբեր սահմանումները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես այսօր ընդուված է հասկանալ, «բելկանտո» եզրույթը վերաբերվում է իտալական ծագում ունեցող երգեցողության ոճին, որը 18-րդ դարում և 19-րդ դարի սկզբներին տարածված էր Եվրոպայի մեծ մասում։ 19-րդ դարավերջի և 20-րդ դարի սկզբների աղբյուրներից կարող է տպավորություն ստեղծվել, որ «բելկանտո»ն վերաբերվում է առավելապես վոկալ տոնի գեղեցկությանը և հավասարությանը, լեգատոյի տիրապետմանը և վոկալ զարդարանքների կատարման մեջ հմուտ վարպետությանը, սակայն 18-րդ դարին և 19-րդ դարի սկզբներին վերաբերող վկայություններում նկարագրվում է տվյալ սահմանումներից ավելի լայն կատարողական բազմաբովանդակ եղանակ»[4] The main features of the bel canto style were[4]:.
- պրոսոդիկ երգեցողություն (շեշտադրման և ընդգծման օգտագործում),
- ձայնի ռեգիստրի և տոնալ հատկությունների հարմարեցում երգվող բառերի էմոցիոնալ բովանդակությանը,
- երաժշտական ֆրազավորման հույժ արտահայտչական ձև, որը հիմնված է քերականական և ճարտասանական դադարների ներմուծման վրա,
- տարբեր տեսակների լեգատոների և ստակատոների օգտագործում,
- մեկից ավելի տիպի պորտամենտոների կիրառում,
- messa di voce («ձայնի տեղաբաշխում»)` որպես արտահայտչականության հիմնական աղբյուր,
- տեմպի հաճախ փոփոխում ռիթմիկ «ռուբատո»յի` երգեցողության արագացման և դանդաղեցման միջոցով,
- տարբեր տեսակների լրացուցիչ նոտաների և գունավորումների ներմուծում արիաների և ռեչիտատիվների մեջ into both arias and recitatives
- վոկալ ժեստը` որպես երգեցողության ազդեցությունը մեծացնելու հզոր գործիք,
- վիբրատոյի օգտագործում` որպես որոշակի բառերի արտահայտչականությունն ընդգծելու և երկար նոտաները ավելի գեղեցիկ դարձնելու միջոց։
Ըստ «Հարվարդի երաժշտական բառարանի»` բելկանտոն 18-րդ դարի իտալական երգեցողական տեխնիկա է, որը կենտրոնանում է ձայնի գեղեցիկ արտաբերման և կատարվող երաժշտության արտաքին փայլի ներկայացման վրա` ի հակադրություն դրամատիկ արտահայտչալկանության կամ ռոմանտիկ զգացմունքայնության։ Հակառակ բելկանտոյի կամ դրա վիրտուոզ տարրերի (կոլորատուրա) չարաշահման նկատմամբ շարունակական հակազդեցության` այն պետք է բնութագրել որպես խիստ գեղարվեստական երգեցողական ձև` միակ սազական իտալական օպերայի և Մոցարտի օպերային երաժշտության կատարման համար։ Դրա վաղ զարգացումը սերտորեն կապված է իտալական օպերա–սերիայի հետ (Ալեսանդրո Սկարլատի, Նիկոլա Պորպորա, Նիկոլո Յոմելլի, Յոհան Ադոլֆ Հասսե, Նիկոլո Պիչչինի)."[5]
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Notes
- ↑ Stark 2003, p. ? [Հղում աղբյուրներին]
- ↑ Toft, Bel Canto: A Performer's Guide, pp. 3–4
- ↑ Duey 1951, p. ? [Հղում աղբյուրներին]
- ↑ 4,0 4,1 Toft, Bel Canto: A Performer's Guide, 2013, p. 4
- ↑ Second Edition, Revised and Enlarged, Cambridge Massachusetts, Belknap Press, 2000, p. 88.
- Sources
- Duey, Philip A. (1951). Bel canto in its Golden Age. Da Capo Press. ISBN 978-1-4067-5437-7.
- Ffrangcon-Davies, David (1907), The singing of the future,
- Jander, Owen (1998), "Bel canto" in Stanley Sadie, (Ed.), The New Grove Dictionary of Opera, Vol. One. London: Macmillan Publishers, Inc. 0-333-73432-7 1-56159-228-5
- Juvarra, Antonio (2006) I segreti del belcanto. Storia delle tecniche e dei metodi vocali dal '700 ai nostri giorni, Curci, 2006
- Marafioti, P. Mario (1922), Caruso's Method of Voice Production: The Scientific Culture of the Voice, New York/London: Appleton (accessible for free online at Internet Archive)
- Newham, Paul (1999), Using voice and song in therapy: the practical application of voice movement therapy
- Osborne, Charles (1994), The Bel Canto Operas of Rossini, Donizetti, and Bellini, Hal Leonard Corporation; Portland, Oregon: Amadeus Press. 0-931340-84-5
- Potter, John (2009), Tenor: History of a Voice, Yale University Press, New Haven & London. 978-0-300-11873-5
- Rogers, Clara Kathleen (1893), The Philosophy Of Singing
- Scott, Michael (1977), The Record of Singing, Vols. 1 and 2. London: Duckworth. 0-7156-1030-9 1-55553-163-6
- Stark, James (2003). Bel Canto: A History of Vocal Pedagogy. University of Toronto Press. ISBN 978-0-8020-8614-3.
- Taylor, David C. (1917), The psychology of singing; a rational method of voice culture based on a scientific analysis of all systems, ancient and modern
- Toft, Robert (2013), Bel Canto: A Performer's Guide. Oxford University Press. 978-0-19-983232-3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոդվածներ
- Bel Canto: Historically Informed, Re-Creative Singing in the Age of Rhetorical Persuasion, c.1500 – c.1830 Արխիվացված 2021-04-17 Wayback Machine
- Nigro, Antonella, Observations on the Technique of Italian Singing from the 16th Century to the Present Day from the book "Celebri Arie Antiche: le piu' note arie del primo Barocco italiano trascritte e realizzate secondo lo stile dell'epoca" by Claudio Dall'Albero and Marcello Candela. (ref)
- Samoiloff, Lazar S. (1942), "Bel Canto", The Singer's Handbook
- Թվայնացված նյութեր
- "Bel Canto" Titles from the Internet Archive (e.g. Lamperti, Giovanni Battista: The Technics of Bel Canto)
- Garcia, Manuel; Garcia, Beata, (trans.) (1894). Hints on singing, London: E. Ascherberg.
- Greene, Harry Plunket (1912), Interpretation in Song. New York: The Macmillan Company.
- Lehmann, Lilli; Aldrich, Richard, (trans.) (1902), How to sing, New York: Macmillan & Co. Ltd.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 366)։ |