[go: up one dir, main page]

Jump to content

ԲՄՊ-2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԲՄՊ-2
БМП-2
Հիմնական տվյալներ
Դասակարգմարտական մեքենաների ընտանիք
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Քաշ, տ.14 տ
Անձնակազմ3
Դեսանտ7
Պատմություն
ՆախագծողSpecial Design Bureau of Mechanical Engineering?
ԱրտադրողKurganmashzavod?, Cestné a Stavebné Mechanizmy Tisovec? և ZTS - SPECIAL, a.s.?
Արտադրման թվականներ1980-ից մինչ 2008
Շահագործման սկիզբ1980
Արտադրվածների քանակ11 130
Չափեր
Կորպուսի երկարություն, մմ6730
Կորպուսի լայնություն, մմ3150
Բարձրություն, մմ2450
Սպառազինություն
Թնդանոթի տրամաչափ և մակնիշ30 մմ, 2А42
Փողի երկարություն, տրամաչափեր80
Թնդանոթի մարտական լրակազմ500
Գնդացիրներ1 հատ ПКТ
Շարժականություն
Շարժիչի հզորություն, ձիաուժ300

ԲՄՊ-2 (ռուս.՝ БМП-2, Боевая Mашина Пехоты - հետևակի մարտական մեքենա), խորհրդային արտադրության հետևակի մարտական մեքենա։

Ընդհանուր բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲՄՊ-1 ՀՄՄ ԽՍՀՄ երկրորդ սերիական արտադրության մարտնական, թրթուրավոր ջրանցան, զրահապատ ՀՄՄ-ն է։ ԲՄՊ-2 ՀՄՄ նախատեսված է անձնակազմին առաջի ճակատ հասցնելու համար։ ԲՄՊ-2 ՀՄՄ-յի արտադրությունը սկսվել է 1980 թվականին։ ԲՄՊ-2 ՀՄՄ սկսվել է շահագործվել խորհրդային բանակում 1980 թվականից։ Այժմ ԲՄՊ-2 ՀՄՄ շահագործվում է բազմաթիվ երկրների զինված ուժերի կողմից։ ԲՄՊ-2 ՀՄՄ-ը շահագործվում է նաև ՀՀ և ԼՂՀ Զինված ուժերի կողմից։ ԲՄՊ-2 ՀՄՄ նաև լայնորեն օգտագործվել է մի շարք ռազմական հակամարտությունների ընթացքում (նաև արցախյան ազատամարտում

Մարտավարատեխնիկական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲՄՊ-2 ՀՄՄ ղեկավարվում է անձնակազմի 3 անդամների կողմից։ ԲՄՊ-2 ՀՄՄ-ի երկարությունը կազմում է 6.73 մ, լայնությունը՝ 3.15 մ, իսկ բարձրությունը՝ 2.45 մ։ ԲՄՊ-2 ՀՄՄ բավականին թեթև է. նրա քաշը կազմում է 13.8-14 տ։ ԲՄՊ-2 ՀՄՄ-ն ունի 30 մմ-անոց գնդացիր։ ԲՄՊ-2 ՀՄՄ-ը սնուցվում է 300 ձիաուժ հզորությամբ UTD-20S1 դիզելային շարժիչով՝ զարգացնելով ճանապարհային հատվածում 65 կմ/ժ, իսկ ջրային ավազաններում 7 կմ/ժ արագություն։ ԲՄՊ-2 ՀՄՄ-ի վառելիքի պաշարը կազմում է 600 կմ։ ԲՄՊ-2 ՀՄՄ-ը պողպատե զրահապատված է։ Այն պաշտպանում է փոքր զենքերից և հրետանային արկերից։