Արիոզո
Արտաքին տեսք
Արիոզո (իտալ.՝ arioso, aria-արիա), մեներգային դրվագ օպերայում (օրատորիայում, կանտատում)։ Սովորաբար փոքր է, քան արիան, գրված ազատ հորինվածքով, հաճախ՝ ասերգին բնորոշ ձևով։ Օրինակներից են՝ Արշակի (Չուխաճյանի «Արշակ Երկրորդ»), Ալմաստի (Սպենդիարյանի «Ալմաստ»), Կանիոյի (Լեոնկավալլոյի «Պայացներ»), Հերմանի, Լենսկու (Չայկովսկու «Պիկովայա դամա», «Եվգենի Օնեգին») արիոզոները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 61)։ |
|