Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդհրա Պրադեշ (Āndhra Prādesh IAST, آندھرا پردیش (օգնություն • ինֆո), հինդի՝ आन्ध्र प्रदेश, անգլ.՝ Andhra Pradesh, տելուգու լեզվից թարգմանած՝ նշանակում է Անդհրա երկրամաս), նահանգ Հնդկաստանի արևելքում, Բենգալական ծոցի ափին։ Տարածությունը՝ 275,3 հազար կմ²։ Բնակչությունը՝ 43394 000 (1971)։ Մայրաքաղաքը՝ Հայդարաբադ։
Տարածքի մեծ մասը Դեկանի սարահարթն է (200-700 մ), Բենգալյան ծոցի ափին կան ջրաբերուկային հարթավայրեր։
Կլիման արևադարձամուսոնային է հունվարին միջին ջերմաստիճանը՝ 20 °C-ից 24 °C, մայիսին՝ հով։ Տեղումները՝ 500-1500 մմ։ Գերակշռում են մուսոնային անտառներն ու չորասեր թփուտները։
Բնակչության 70 % զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Արդյունահանում են մանգան, փայլար, քարածուխ, գրաֆիտ, բարիտ, անկիզաքար (ասբեստ)։ Կան նավաշինական և նավթավերամշակման, էներգասարքավորումների և հաստոցաշինության, սննդի, տեքստիլ, թղթի, ցեմենտի ձեռնարկություններ։
Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունը 1967 թվականից սկսած բարեկամության սերտ կապեր է հաստատել Հնդկա-Խորհրդային բարեկամություն ընկերության Անդհրա-Պրադեշի բաժանմունքի հետ։
Մինչև 2014 թվականի հունիսի 2-ը նահանգը բաժանված էր 24 շրջանների, հետագայում 10 շրջաններից ձևավորվեց Թելանգանա նահանգը։ Հայդարաբադ մարզը 2 նահանգների համար դարձավ մայրաքաղաք[2]։
- Ադիլաբադ *
- Անանտապուր
- Վարանգալ *
- Վիզիանահարամ (հիմնադրվել է 1979 թվականին)
- Վիշակհապատնամ
- Արևելյան Գոդավարի
- Գունտուր
- Կադապա
- Արևմուտք Գոդավարի
- Կարիմնագար *
- Կրիշնա
- Կուրնուլ
- Կհամմամ (հիմնադրվել է 1953 թվականին)
- Մահբուբնագար *
- Մեդակ *
- Նալգոնդա *
- Նելլուրու
- Նիզամաբադ *
- Պրակասամ
- Ռանգարեդդի*
- Հայդարաբադ *
- Չիտտուր
- Շրիկակուլամ
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 390)։
|
|
---|
| Նահանգներ | | |
---|
| Միութենական տարածքներ | |
---|
| |
|