Ադոլֆ Հիտլերի նկարներ
Ադոլֆ Հիտլերը, Գերմանիայի Նացիոնալ-սոցիալիստական կուսակցության առաջնորդը, մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը և դրա ընթացքում զբաղվել է կերպարվեստով[1]։ Իր կյանքի ընթացքում, Վիեննայում ապրելու տարիներին, 1908 -1914 թվականներին, նա ստեղծել է մի քանի հարյուր ստեղծագործություններ ու վաճառել իր նկարները և բացիկները, որպեսզի ապրելու համար վաստակի։ Սակայն նա հաջողակ նկարիչ չէր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նրա որոշ նկարներ հայտնաբերվեցին և տասնյակ հազարավոր դոլարներով վաճառվեցին աճուրդներում։ Մյուսները առգրավեցին ԱՄՆ բանակի կողմից և մինչ օրս գտնվում են ամերիկյան կառավարության հատուկ պահոցներում։ Ընդհանուր առմամբ, ըստ որոշ տվյալների, աշխարհում այսօր կա Հիտլերի մոտ 720 գեղանկարչական աշխատանքներ, այդ թվում էսքիզները[2] (ընդհանուր առմամբ, ըստ մի շարք գնահատականների, Հիտլերը՝ որպես նկարիչ, ստեղծել է շուրջ 3400 կտավներ, էսքիզներ և նկարներ[3])։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիտլերի ստեղծագործական ամբիցիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մայն կամպֆում»՝ իր մասամբ ինքնակենսագրական գրքում, Հիտլերը նկարագրել է, թե ինչպես էր երիտասարդ տարիքում ուզում նկարիչ դառնալ, սակայն նրա երազանքը վիճակված չէր իրականանալ, քանի որ նա տապալեց Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի ընդունելության քննությունները[4]։ Հիտլերին մերժվեց ընդունելությանը երկու անգամ՝ 1907 և կրկին 1908 թվականներին[5]. քննական հանձնաժողովի անդամները կարծում էին, որ նրա տաղանդը դեպի ճարտարապետությունն էր, քան նկարչությունը։ Ուսուցիչներից մեկը, որն ավելի բարեհաճ էր և կարծում էր, որ նա, այնուամենայնիվ, ունի որոշակի տաղանդ, առաջարկեց Հիտլերին փորձել, ընդունվել ճարտարապետական ակադեմիա։ Սակայն դրա համար նա պետք է նախ վերադառնար միջնակարգ դպրոցը, որը Հիտլերն արդեն թողել էր և վերադառնալ չէր ուզում։
Ավելի ուշ, երբ նա նկարում և վաճառում էր Վիեննայի կյանքի տեսարաններ պատկերող բացիկներ, Հիտլերը հաճախ էր այցելում Մյունխենի նկարիչների սրճարան՝ նվիրական հույսով, որ այս հաստատություն այցելող կայացած արվեստագետները կօգնեն նրան սովորել պրոֆեսիոնալ նկարել։
1939 թվականի օգոստոսի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի զրույցում, որը հրապարակվել է «Կապույտ գրքում», Հիտլերը, իբր, ասել է մեծ Բրիտանիայի դեսպան Նևիլ Հանդերսոնին. «Ես նկարիչ եմ, այլ ոչ թե քաղաքական գործիչ։ Երբ լեհական հարցը լուծվի, ես կցանկանայի ավարտել իմ կյանքը որպես նկարիչ»[4]։
Վիեննայի ժամանակահատված
[խմբագրել | խմբագրել կոդը]1908-1913 թվականներին Հիտլերը նկարում էր բացիկներ ու շենքեր, որպեսզի գումար վաստակեր ապրելու համար։ Իր առաջին ինքնանկարը նա նկարել է 1921 թվականին. այս աշխատանքը, ինչպես նաև Հիտլերի տասներկու այլ նկարներ հայտնաբերվել է վաշտային սերժանտ-մայոր Վիլլի ՄաքՔենոյի կողմից 1945 թվականին գերմանական Էսսեն քաղաքում[5]։
Սեմուել Մորգենշտերնը՝ ավստրո-հունգարական գործարարը և Հիտլերի գործընկերը, նրա կյանքի վիեննական ժամանակահատվածից գնել է Հիտլերի վաղ շրջանի որոշ նկարներ։ Ըստ Մորգենշտերնի՝ Հիտլերը առաջին անգամ եկել է նրա մոտ 1910-ական թվականների սկզբներին՝ 1911 կամ 1912 թվականներին։ Երբ Հիտլերը առաջին անգամ եկել է Մորգենշտերնի խանութ, որտեղ վերջինս զբաղվում էր ապակու առևտրով, ապա, իբր, իրեն առաջարկել է գնել երեք նկարներ։ Մորգենշտերն իր հաճախորդների վերաբերյալ ուներ տվյալների բազա, որով կարելի էր գնորդներ փնտրել Հիտլերի վաղ շրջանի նկարների համար։ Պարզվել է, որ նրա նկարների գնորդներից շատերը հրեաներ էին։ Այսպես, Մորգենշտերնի կարևոր հաճախորդ փաստաբանը՝ Յոզեֆ Ֆեյնգոլդ անունով, ազգությամբ հրեա, գնել է Հիտլերի նկարների մի ամբողջ շարք, որոնցում պատկերված էր հին Վիեննան[6]։
Առաջին համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ 1914 թվականին 25 տարեկանում Հիտլերը զորակոչվեց Առաջին համաշխարհային պատերազմի ռազմաճակատ, նա իր հետ վերցրեց ներկեր և ժամանցի ժամերին զբաղվում էր նկարչությամբ։ Այդ շրջանում նկարված աշխատանքները վերջինն էին, մինչ նա սկսեց զբաղվել է քաղաքականությամբ։ Նրա ռազմական նկարների թեման գյուղացիների տներն էին, շարժական դաշտային հոսպիտալները և այլն։ Այս նկարները կտրուկ հակադրվում են շատ ավելի վաղ «զգայական» աշխատանքներին։
Վաճառք աճուրդներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Հիտլերի որոշ նկարներ հայտնվեցին ամերիկյան զինվորների ձեռքին։ Դրանք ռազմական այլ ռազմավարների հետ տեղափոխվեցին Ամերիկա և դեռ գտնվում են ԱՄՆ կառավարության հատուկ պահոցներում, որը հրաժարվում է դրանք հրապարակային ցուցադրման ներկայացնել[7]։ Այլ նկարներ պահպանվել են մասնավոր անձանց մոտ։ 2000-ականներին դրանցից մի քանիսը վաճառքի հանվեցին աճուրդներում[8]։ 2006 թվականին Հիտլերին վերագրվող տասնինն աշխատանքներից հինգը Jefferys (Ուելս) աճուրդում ձեռք բերվեցին անհայտ մնացած ռուս կոլեկցիոների կողմից[9]։ 2009 թվականին Շրոպշիրի Մալլոք աճուրդի տունը վաճառեց Հիտլերի տասնհինգ նկարներ՝ ընդհանուր առմամբ 120 հազար դոլար արժողությամբ[10], այն դեպքում, երբ Շրոպշիրի Լադլոու աճուրդում վաճառվեց նրա տասներեք նկարներ՝ ավելի քան 100 հազար եվրո ընդհանուր գումարի չափով[11]։ 2012 թվականին Հիտլերի մեկ նկար վաճառվեց Սլովակիայի աճուրդում 42300 դոլարով[12]։ 2015 թվականի հունիսի 22-ին Գերմանիայում աճուրդի ժամանակ Ադոլֆ Հիտլերի նկարած 14 նկարներ վաճառվեցին 400 000 եվրոյով[13]։
Միաժամանակ, մասնագետները նշում են այն օբյեկտիվ դժվարությունները, որոնք խոչընդոտում են Հիտլերի աշխատանքների վաճառքին աճուրդներում. նախ, որոշ եվրոպական երկրներում նման վաճառքները կարող է նացիզմի քարոզչությանը հավասարազոր լինել և այդ նկատառումով ընկնում են օրենսդրական արգելքների ներքո, երկրորդ, աճուրդի տներից շատերի սեփականատերեր հրեաներ են, որոնք սկզբունքային տեսանկյունից հրաժարվում են ֆյուրերի ստեղծագործություններն ընդունել աճուրդի[14]։
Քննադատների գնահատականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Life շաբաթաթերթի, որը նյութեր է հրապարակում Հիտլերի և նրա՝ 1936[15] և 1939 թվականների[16] աշխատանքների մասին, Հիտլերը ստեղծել է հարյուրավոր աշխատանքներ։ Ըստ որոշ քննադատների, Հիտլերի գեղանկարչական տաղանդը չնչին էր, որը, ըստ Life-ի, անցանկալի է եղել կամ անկարողություն։ Նրա նկարները մեծ մասամբ պատկերում են ճարտարապետական շինություններ կամ լանդշաֆտներ՝ հասարակական վայրեր, շենքերի, քաղաքամերձ տեղանքներ։ Ժամանակակից արվեստաբաններից մեկին առաջարկվել է քննել Հիտլերի որոշ նկարներ՝ ընդ որում չասելով, թե դրանք ում աշխատանքներն են. նա դրանք գնահատել է որպես «բավականին լավ»։ Սակայն այն ոճը, որով նկարված են մարդկանց ֆիգուրները, ըստ նույն քննադատի, ցուցադրում է "խոր անտարբերություն մարդկանց նկատմամբ»[17]։
Համաձայն The Water Colours of Hitler։ Recovered Art Works։ Homage to Rodolfo Siviero զեկույցի, որը պատրաստել է Ֆրատելլի Ալինարին, Հիտլերի ջրաներկով աշխատանքներն ապացուցում են, որ նա «մռայլ» նկարիչ է[1]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Price, Billy F. (1984). Adolf Hitler: The Unknown Artist. Stephen Cook. ISBN 978-0-9612894-0-9.
- Price, Billy F. (1983). Adolf Hitler als Maler und Zeichner : ein Werkkatalog der Ölgemälde, Aquarelle, Zeichnungen und Architekturskizzen. Gallant Verlag. ISBN 978-3-277-00103-1.
- Spotts, Frederic (2004). Hitler and the Power of Aesthetics. The Overlook Press. էջեր 123–147. ISBN 1-58567-507-5.
- Bennardo, Francesco (2019). Il Diavolo e l'Artista. Le passioni artistiche dei giovani Mussolini, Stalin, Hitler. Tralerighe. էջեր 57–76. ISBN 978-8-832-87074-9.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Enzo Colotti; Riccardo Mariani (2005 թ․ հունիսի 30). The water colours of Hitler: recovered art works : homage to Rodolfo Siviero ; with texts. Fratelli Alinari spa. էջ 5. ISBN 978-88-7292-054-1. Վերցված է 2012 թ․ մարտի 4-ին.
- ↑ «В Словакии картину А.Гитлера продали за 32 тыс. евро». РБК. 29 января 2012 г. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Сергей Кормилицын. Сталин против Гитлера: поэт против художника. — (Электронная книга Google). — СПб.: Издательский дом "Питер", 2008. — С. 56. — 318 с. — (Третий Рейх и СССР: Противостояние). — ISBN 9785911808587
- ↑ 4,0 4,1 Adolf Hitler; Max Domarus (2007 թ․ ապրիլի 1). The essential Hitler: speeches and commentary. Bolchazy-Carducci Publishers. էջեր 15–. ISBN 978-0-86516-627-1. Վերցված է 2012 թ․ մարտի 4-ին.
- ↑ 5,0 5,1 Wilkes, David (2009 թ․ մարտի 25). «Face of a monster: Self-portrait of Hitler painted when he was just 21 revealed at auction». Daily Mail. Վերցված է 2012 թ․ մարտի 13-ին.
- ↑ Brigitte Hamann; Hans Mommsen (2010 թ․ օգոստոսի 3). Hitler's Vienna: A Portrait of the Tyrant as a Young Man. Tauris Parke Paperbacks. էջ 356. ISBN 978-1-84885-277-8. Վերցված է 2012 թ․ մարտի 4-ին.
- ↑ Marc Fisher, «The Art of Evil; Half a century later, the paintings of Adolf Hitler are still a federal case», The Washington Post, Apr. 21, 2002, p.
- ↑ Ng, David (2012 թ․ հունվարի 30). «Would you buy this painting by Adolf Hitler?». Los Angeles Times. Վերցված է 2012 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Акварели Гитлера купил русский коллекционер». Lenta.ru. 27 сентября 2006. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Hitler's art attracts big sale prices». CNN. 2009 թ․ ապրիլի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Hitler paintings sold at British auction house». Deutsche Welle. 2009 թ․ ապրիլի 24. Վերցված է 2012 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Hitler Painting Sold At Auction». NDJ World. 2012 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Картины, написанные Гитлером, проданы за 400 тыс. евро». В мире (ռուսերեն). Русская служба Би-би-си. 2015 թ․ հունիսի 22. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Проданная на аукционе акварель Гитлера, вероятнее всего, подделка». NEWSru.com. 4 октября 2010 г. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Paintings by Adolf Hitler. Time Inc. 1936 թ․ նոյեմբերի 30. էջեր 42–43. ISSN 00243019. Վերցված է 2012 թ․ մարտի 4-ին.
- ↑ LIFE (30 Ottober 1939). Paintings by Adolf Hitler: The artist who turned statesman wants to pick up his brush again. Time Inc. էջեր 52–58. ISSN 00243019. Վերցված է 2012 թ․ մարտի 4-ին.(չաշխատող հղում)
- ↑ Spotts, Frederic Hitler and the Power of Aesthetics (Overlook TP, 2004) ISBN 978-1-58567-507-4 p.172 See also Adolf Hitler’s Paintings
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hitler's Paintings German Propaganda Archive կայքում