[go: up one dir, main page]

Jump to content

Թրոմբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրոմբ
Տեսակհասկացություն, առողջական խնդիր և անատոմիական կառուցվածքների դաս
Բժշկական մասնագիտությունանոթային վիրաբուժություն
 Thrombus Վիքիպահեստում

Թրոմբ (մակարդուկ, մակարդախցան, հին հունարեն՝ θρόμβος), արյան մակարդուկ, առաջանում է արյան անոթների լուսանցքում կամ սրտի խոռոչում։ Լայն իմաստով թրոմբ են անվանում նաև արյունահոսության ժամանակ գոյացած արտանոթային արյան մակարդուկները և ավիշի մակարդուկները՝ ավշային անոթներում։ Տարբերում են սպիտակ, կարմիր, խառը և հիալինային թրոմբ։ Սպիտակ թրոմբը բաղկացած է թրոմբոցիտներից, ֆիբրինից, լեյկոցիտներից, առաջանում է դանդաղ, արյան արագ հոսքի ժամանակ՝ հաճախ զարկերակներում։ Կարմիր թրոմբում գերակշռում են էրիթրոցիտները, գոյանում է արագ, արյան դանդաղ հոսքի ժամանակ (առավելապես երակներում)։ Ավելի հաճախ հանդիպում է խառը ձևը, պարունակում է սպիտակ և կարմիր թրոմբ։ Հիալինային թրոմբ առաջանում է անոթների մազանոթային հունում և կազմված է սպիտակուցային միատարը զանգվածից։ Թրոմբ կարող է լինել առպատային և փակողական։ Առպատայինը գոյանում է սրտի խոռոչում՝ էնդոկարդիտների, սրտի արատների դեպքում, խոշոր անոթներում՝ աթերոսկլերոզի ժամանակ, երակներում՝ թրոմբոֆլեբիտների ընթացքում։ Առպատային թրոմբ կուտակվելիս կարող է վերածվել փակողականի (փոքր տրամաչափի զարկերակներում և երակներում)։ Արյան անոթի լուսանցքում արագ աճող թրոմբ կոչվում է պրոգրեսիվող, սրտային անբավարարության ժամանակ առաջացածը՝ կանգային, անևրիզմայի դեպքում՝ դիլյատացիոն, սրտի խոռոչում ագատ պառկողը՝ գնդաձև։ Թրոմբ կարող է լուծվել կամ սերտաճել շարակցական հյուսվածքի (թրոմբի կազմակերպում), որի վրա կարող են առաջանալ բարակ պատերով անոթներ (թրոմբի կանալիզացիա), անհաջող ելքի ժամանակ կարող է ենթարկվել թարախային քայքայման, ուղեկցվել թրոմբաբակտերիային էմբոյիայով և սեպսիսի պատճառ դառնալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 228