[go: up one dir, main page]

Jump to content

Թեոդիցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոթֆրիդ Լայբնից
Ալվին Պլանտինգա
Մաքս Վեբեր

Թեոդիցիա (հունարեն՝ theodicy, theos՝ «աստված», dikē՝ «արդարություն»), տեսություն, որը փորձում է պատասխանել այն հարցին, թե ինչու է բարի Աստված թույլատրում չարիքի առկայություն։ Որոշ թեոդիցիստներ ներկայացնում են չարիքի ապացույցներ՝ ամենակարող և ամենագետ Աստծո գոյությունը համատեղելու աշխարհում տիրող չարիքի և տառապանքի հետ։ Իհարկե շատ հավատացյալներ փորձում են պաշտպանվել՝ ասելով, որ Աստծո գոյությունը չարիքի լույսի ներքո տրամաբանորեն հնարավոր է։ Նրանք առաջարկում են տարբեր բացատրություններ Աստծո՝ չարիքը չկանխելու վերաբերյալ։

Ամերիկացի փիլիսոփա Ալվին Պլանտինգան առաջարկեց մեկ ուրիշ պատասխան, ըստ որի Աստծո և չարիքի միաժամանակ գոյությունը հնարավոր չէ։ Ազատ կամքի և չարիքի առկայությունը հակասում է Աստծո գոյությանը, հետևաբար ըստ Պլանտինգայի Աստծո գոյությունը կասկածի առարկա է դառնում։ Պլանտինգայի՝ թեոդիցիայի սահմանումը հետևյալն է. «Թեոդիցիան պատասխանն է այն հարցին, թե ինչու է Ատված թույլատրում չարիք։ Հոլոքոստից հետո շատ հրեա աստվածագետներ առաջարկեցին նոր պատասխան այդ խնդրին, ըստ որի Աստված չի կարող լինել իմաստային առտումով արդարացված։ Այս մոտեցումը հաճախ ընդունվում է որպես հակաթեոդիցիա։ Բրիտանացի փիլիսոփա Ջոն Հիքը նույնպես անդրադարձել է բարոյական թեոդիցիայի պատմությանը իր «Չարիք և Սիրո Աստված (Evil and the God of Love)» գրքում[1]։

Մարդիկ, ովքեր փորձում են պաշտպանողական պատասխան տալ, պնդում են, որ չարիքի առկայությունը չի հակասում Աստծո գոյությանը և չի ենթադրում մի պատասխան, որը հասանելի է բանական էակներին։ Նրանք փորձում են գտնել այդ հարցի ոչ թե պատասխանը, այլ լուծումը։ Իսկ թեոդիցիան փորձում է գտնել պատասխանը և չի ենթադրում, որ չարիքի առկայությունը բացառում է Աստծո գոյությունը այն դեպքում, եթե Աստված թույլատրում է չարիք և տառապանք։

Թեոդիցիայի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանացի մաթեմատիկոս և փիլիսոփա Գոթֆրիդ Լայբնիցը 1710 թվականին առաջարկել է «թեոդիցիա» տերմինը իր «Թոեդիցիա։ Էսսեներ Աստծո բարության, մարդու ազատության և չարի ծագման մասին» գրքում, որը գրել է ֆրանսերենով ("Essais de Théodicée sur la bonté de Dieu, la liberté de l'homme et l'origine du mal" ("Theodicy: Essays on the Goodness of God, the Freedom of Man and the Origin of Evil")։ Լայբնիցի պատասխանը ուղղված էր Պիեր Բեյլին, ով սկեպտիկ բողոքական ֆրանսիացի փիլիսոփա էր։ Բեյլը, չարի խնդրին ոչ մի ռացիոնալ պատասխան չգտնելուց հետո, եկավ այն եզրահանգման, որ պետք է հավատալ այն ամենին, ինչ գրված է Աստվածաշնչում, առանց վերլուծելու և հարցեր տալու[2]։

Ֆրանսիացի փիլիսոփա Վոլտերը քննադատեց Լայբնիցի առաջարկած թեոդիցիայի հասկացությունը իր «Պոեմ Լիսաբոնի աղետի մասին» ("Poème sur le désastre de Lisbonne", "Poem on the Lisbon disaster") գրքում, որտեղ նա ասում է, որ անմեղ կյանքերի մասսայական կործանումն ապացուցում է, որ Աստված ամենևին էլ բարի միտումներ չունի։

Թեոդիցիայի պատճառներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ սոցիոլոգ Պ.Լ. Բերգերի կրոնն առաջացել է հասարակական կարգ ստեղծելու կարիքից, իսկ թեոդիցիան՝ այն պահպանելու։ Գերմանացի փիլիսոփա Մաքս Վեբերը (1864-1920) թեոդիցիան համարում էր սոցիալական խնդիր, որը հիմքում ընկած է բնական մարդու՝ կյանքի անհասկանալի դեպքերը բացատրելու կարիքը։ Մարդը կարիք ունի բացատրության, թե ինչու են լավ և բարի մարդկանց հետ հաճախ չար դեպքեր պատահում, իսկ շատ չար մարդիկ մնում են անպատիժ[3]։

Վեբերը առաջարկում է թեոդիցիայի երկու նպատակները՝ բացատրել ինչու են բարի մարդիկ տառապում (տառապելու թեոդիցիա) և ինչու են մարդիկ հաջողությունների հասնում (լավ բախտի թեոդիցիա)։ Լավ բախտի թեոդիցիայի դեպքում նա փորձում էր բացատրել` ինչով է պայմանավորված մարդկանց հաջողակ լինելը։ Վեբերը կարծում էր, որ հաջողակ մարդիկ բավարարված չեն, եթե իհարկե նրանք չեն կարող բացատրել, թե ինչով են արժանի հաջողակ լինելու համար։ Վեբերը պնդում էր, որ տառապելու թեոդիցիայի երեք ձև կա՝ ճակատագիր, դուալիզմ և կարմա։ Սրանք բոլորն էլ նպաստում են գտնելու կյանքի իմաստը։ Նա ասում էր, որ կյանքի իմաստը փնտրելու մեջ է կայանում տառապելու թեոդիցիան[4]։

Ալբեր Կամյուն, ով ֆրանսիացի աթեիստ արձակագիր, էսսեիստ, փիլիսոփա, էկզիստենցիալիզմի ներկայացուցիչ է, նույնպես կարծում էր, որ կյանքի իմաստ փնտրելը միայն բարդացնում է կյանքը։ Նա ասել է «Երբեք երջանիկ չես լինի, եթե շարունակես փնտրել թե ինչից է կազմված երջանկությունը և երբեք չես ապրի, եթե փնտրես կյանքի իմաստը»։ Կամյուն կարծում էր, որ կյանքի իմաստը սեփական անիմաստությունն ընդունելն ու կյանքի իմաստ ստեղծելն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]