Էսկալիվադա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էսկալիվադայի բաղադրիչները | |
Ծագում | |
Տեսակ | ուտեստ |
Ենթատեսակ | աղցան |
Առաջացման երկիր | Կատալոնիա |
Բաղադրամասեր | |
Հիմնական | սմբուկ, քաղցր պղպեղ, սոխ, լոլիկ |
Հնարավոր | սխտոր, քացախ, ձիթապտղի ձեթ |
Escalivada Վիքիպահեստում |
Էսկալիվադա, կատալոնական խոհանոցի ուտեստ։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էսկալիվադա անվանումը ծագել է կատալոներեն (escalivar) բառից, որը նշանակում է ածուխի վրա տապակած։
Պատրաստման եղանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատրաստվում է տապակած սմբուկից, քաղցր պղպեղից, սոխից և լոլիկից։
Ըստ էության այն տապակած բանջարեղեն է՝ համեմված սխտորով, քացախով և ձիթապտղի ձեթով, որը մատուցվում է որպես գարնիր կամ սառը նախուտեստ։ Այն պատրաստվում է խորոված կամ ջեռոցում 200ºС ջերմաստիճանում։ Անհրաժեշտ է 30-40 րոպե տևողությամբ խորովել ամբողջական, կեղևով բանջարեղենը մինչև այն պատրաստ լինի։ Խորովելուց հետո հեռացնել կեղևը և պղպեղի սերմերը, երկարությամբ շերտատել և դասավորել սկուտեղի մեջ։ Այնուհետև ավելացվում է ծեծած սխտոր, քացախ, ձիթապտղի ձեթ։ Այս ուտեստը կարելի է պահել սառնարանում և օգտագործել հաջորդ օրը։
Խորոված բանջարեղենից կարելի է պատրաստել խյուս և սոուս այլ ուտեստների հետ օգտագործելու համար։