Դիվա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դիվա (այլ կիրառումներ)
Դիվա ( /ˈdiːvə/,Իտալերեն: [ˈdiːva]), լատիներեն աստվածուհի բառն է։ Այն հաճախ օգտագործվել է օպերայի, թատրոնի, կինոյի, նորաձևության և հանրաճանաչ երաժշտության աշխարհում ակնառու տաղանդի տեր կնոջը բնորոշելու համար։ Եթե խոսքը վերաբերում է դերասանուհուն, ապա դիվա -ն իր իմաստով սերտորեն առնչվում է պրիմադոննայի հետ։ Դիվա-ն կարող է վերաբերել վաև այն մարդուն, հատկապես շոու-բիզնեսի ներկայացուցիչին, ով ունի առանձնահատուկ խառնվածքով օժտված անձի կամ իր նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք պահանջող անձի համբավ։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բառը մուտք է գործել անգլերեն 19-րդ դարի վերջին։ Այն առաջացել է իտալական diva գոյականից, որ նշանակում է կին աստվածություն, աստվածուհի։ Անգլերենում բառի հոգնակի թիվը «divas» է; իտալերեն՝ dive [ˈdiːve]. Տերմինի հիմնական իմաստը աստվածուհի է[5][6], այդ բառն ինքնին լատիներեն divus (իտալ. divo ) բառի իգական սեռն է և ի սկզբանե նշանակել է մահից հետո աստվածացված կին անձնավորություն, այսինքն՝ նույնը, ինչ նշանակել է լատիներեն deus-ը՝ աստված[7]։
Դիվո արական ձևը գոյություն ունի իտալերենում և սովորաբար վերաբերում, բնորոշում է ամենահայտնի առաջատար տենորներին, ինչպիսիք են Էնրիկո Կարուզոն և Բենիամինո Ջիլյին։ Իտալական divismo տերմինը բնորոշում է աստղերի ստեղծման համակարգը կինոարդյունաբերության մեջ։ Ժամանակակից իտալերենում diva-ն և divo-ն պարզապես հայտանշում են անվանի մարդկանց, հատկապես կինոդերասանուհիների և դերասանների, և կարող են թարգմանվել որպես «(կինո) աստղ»։ Իտալացի դերասանուհի Լիդա Բորելին համարվում է կինոյի առաջին դիվան՝ «Հավերժական սեր» (1913) ֆիլմում իր բեկումնային դերակատարումից հետո[8]։
Դիվաների նկատմամբ շռայլ, ծայր աստիճանի հասնող հիացմունքը, պաշտամունքը ճամբարային մշակույթի՝ camp culture-ի ընդհանրական տարր է[9]։
Ժամանակակից կիրառությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանանց հաճախ անվանում են դիվա, եթե նրանք «բարդ են, հատուկ խառնվածքի տեր և պահանջկոտ»[10]։ Ուելսի ազգային օպերան՝ Welsh National Opera-ն նշում է, որ տիտղոսը առաջացել է 19-րդ դարի սկզբին այն բանից հետո, երբ բարձրացել են կին առաջատար սոպրանոները, ովքեր «գրեթե աստվածուհու նման են դարձել իրենց պաշտող հանրության աչքերում»[11]։ Նշվում է նաև, որ այդ բառն օգտագործվել է ԶԼՄ-ների կողմից՝ բազմաթիվ կին քաղաքական գործիչների և ժամանցային ասպարեզի ներկայացուցիչների բնորոշելու համար, նրանց, ովքեր առանձնանում են ընդհանուր զանգվածից[11]։
Շատ փոփ աստղեր լրատվամիջոցներում պիտակավորվել են որպես դիվա, այդ թվում՝ Արետա Ֆրանկլինը[12], Արիանա Գրանդեն[13], Բեյոնսեն[11], Շերը[14], Քրիստինա Ագիլերան[15], Դիանա Ռոսը[16], Թինա Թերները[16], և Ուիթնի Հյուսթոնը[16]։ Բացի այդ, Մադոննան և Մրայա Քերին[17] մամուլում անվանվել են ultimate diva՝ «ծայրաստիճանային կամ վերջնական դիվա» և հաճախ ընդունել են այդ տիտղոսը որպես իրենց մեդիա անձնավորում[18][19][20][21]։ Ինքը՝ Քերին , Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հետ հանդես գալով մի փոդքաստում՝ նշել է, որ այսօրվա լրատվամիջոցները «դիվա-ի տակ նկատի են առնում, որ դու հաջողակ կին ես», բայց նաև « բոզ», ու նաև այն, որ «բոսս լինելը քեզ համար լավ չէ»[22]։ Երաժշտագետ Լիլի Է. Հիրշը պնդում է, որ այս արտահայտությունը կարող է օգտագործվել սեքսիստական և ռասիստական ձևով, երբ խոսք է գնում գունավոր կնոջ մասին[23]։
Բազմաթիվ կին արտիստներ և խմբեր թողարկել են նաև ալբոմներ ու երգեր, որոնց վերնագրերում կա «diva» բառը։ Նրանց թվում են Էննի Լենոքսը[24], En Vogue[25], Բեյոնսեն[26] և Սառա Բրայթմանը[27]։ Անգլիական մեդիա գործիչ և գործարար Ջեմմա Քոլինզը հայտնի է իր «դիվա պերսոնաժով»[28]; 2018 թվականին նա թողարկեց The GC: How to Be a Diva / «GC: Ինչպես լինել դիվա» վերնագրով մի գիրք և սկսեց նկարահանվել իր սեփական՝ Gemma Collins: Diva ռեալիթի հեռուստասերիալում[29][30]։
1998 թվականին VH1-ը հանդես եկավ հետագայում ամենամյա դարձած իր առաջինl VH1 Divas concert համերգով՝ Մրայա Քերիի, Արետա Ֆրանկլինի, Սելին Դիոնի, Գլորիա Էստեֆանի և Շանյա Թվենի մասնակցությամբ[31]։ Հետագայում այդ համերգներում հանդես եկան նաև Ուիթնի Հյուստոնը, Շերը, Թինա Թրները, Դայանա Ռոսը և Destiny's Child-ը.[31] 1999 թվականի ապրիլից WWE-ին գործածել է "diva" եզրույթը՝ կին կատարողների հայտանշելու համար[32]։ 2016 թվականից դիվա-ի փոխարեն կիրառվել է Women in WWE բնորոշումը[32]::
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Mariah Carey Proves She's a Diva With Bottle Cap Challenge». Time. 2019 թ․ հուլիսի 8. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Hotel rolls out the red carpet for Carey, the ultimate demanding diva». The Independent. 2011 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «The Ultimate Diva: Mariah Carey». Paper. 2015 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Rambarran, Shara (2023). ‘Proceed with Caution’: Mariah Carey - The Ultimate Diva in Popular Music and Culture? in Diva: Feminism and Fierceness from Pop to Hip-Hop. ed. by Fairclough, K., Halligan, B., Hodges Persley, N., Rambarran., S. New York: Bloomsbury. ISBN 9781501368257.
- ↑ «diva | Origin and meaning of diva by Online Etymology Dictionary». www.etymonline.com.
- ↑ Time magazine observed in its October 21, 2002, issue: "By definition, a diva was originally used for great female opera singers, almost always sopranos."
- ↑ Warrack, John and West, Ewan (1992), The Oxford Dictionary of Opera
- ↑ Doane p.125
- ↑ "Vamps, camps and archetypes: gay men, the diva phenomenon and the inner feminine" Արխիվացված Սեպտեմբեր 4, 2009 Wayback Machine by Andrew Milnes (2002)
- ↑ «Diva: criticism or compliment?». Welsh National Opera (WNO). Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 «Diva: criticism or compliment?». Welsh National Opera (WNO). Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին."Diva: criticism or compliment?". Welsh National Opera (WNO). Retrieved January 5, 2022.
- ↑ Eskridge, Sonya (2017 թ․ հուլիսի 31). «The Diva Has Returned: Aretha Franklin Reveals Stunning Weight Loss». Hello Beautiful. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Ariana Grande Opens Up About How Being Labeled A Diva F*Cked Her 'Up A Little Bit'». ELLE. 2020 թ․ մայիսի 13. Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Bogursky, Sasha (2013 թ․ հոկտեմբերի 16). «'The Voice' recap: Cher's diva antics exposed as contestants deliver intense performances». Fox News Channel. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Christina Aguilera's 7 Best Diva Moments». Bustle. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ 16,0 16,1 16,2 «Best Pop Divas of All Time». Live 365. 2018 թ․ օգոստոս. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Rambarran, Shara (2023). ‘Proceed with Caution’: Mariah Carey - The Ultimate Diva in Popular Music and Culture? in Diva: Feminism and Fierceness from Pop to Hip-Hop. ed. by Fairclough, K., Halligan, B., Hodges Persley, N., Rambarran., S. New York: Bloomsbury. ISBN 9781501368257.Rambarran, Shara (2023). ‘Proceed with Caution’: Mariah Carey - The Ultimate Diva in Popular Music and Culture? in Diva: Feminism and Fierceness from Pop to Hip-Hop. ed. by Fairclough, K., Halligan, B., Hodges Persley, N., Rambarran., S. New York: Bloomsbury. ISBN 9781501368257.
- ↑ «Madonna: An American life». NBC News. 2003 թ․ ապրիլի 29. Վերցված է 2022 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «"Glee" Stars Pick Their Favorite Songs for All-Madonna Episode». Rolling Stone. 2009 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2022 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Mariah Carey Proves She's a Diva With Bottle Cap Challenge». Time. 2019 թ․ հուլիսի 8. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին."Mariah Carey Proves She's a Diva With Bottle Cap Challenge". Time. 8 July 2019. Retrieved February 19, 2020.
- ↑ «The Ultimate Diva: Mariah Carey». Paper. 2015 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին."The Ultimate Diva: Mariah Carey". Paper. March 27, 2015. Archived from the original on November 3, 2016. Retrieved February 19, 2020.
- ↑ «Meghan Markle and Mariah Carey Want To Reclaim The Positivity Behind The Word 'Diva'». Grazia. 2022 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2023 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Hirsch, Lily E. (2023). Can't Stop the Grrrls: Confronting Sexist Labels in Pop Music from Ariana Grande to Yoko Ono. Lanham: Rowman & Littlefield. էջեր 146–148. ISBN 9781538169063.
- ↑ Zacharek, Stephanie (1992 թ․ մայիսի 15). «Diva». Entertainment Weekly. Վերցված է 2021 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Promis, Jose F. «Funky Divas – En Vogue». AllMusic. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Rap-Up TV: Bangladesh Reinvents Kelly Rowland And R. Kelly». Rap-Up. 2010 թ․ հուլիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «[스크랩] 2010 년 가온 차트 부문 별 Top 100 위 <국외>». TVXQ. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Golby, Joel (2019 թ․ օգոստոսի 17). «Diva Forever: can a new reality show reveal the real Gemma Collins?». The Guardian (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Gemma Collins: Diva Espana - what time is it on TV?». Radio Times. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
- ↑ «A fun read? Towie's Gemma Collins discusses her new guide to being a diva». The Irish News (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 5. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ 31,0 31,1 «VH1 Divas Live at 20: A Look Back at the Major Music Moment That Almost Never Happened». E!. 2018 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին.
- ↑ 32,0 32,1 WWE.com, Staff (2016 թ․ ապրիլի 3). «All-new WWE Women's Championship introduced at WrestleMania». WWE.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
|