[go: up one dir, main page]

Jump to content

տկար

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ տկար

վանկեր՝ տ(ը)•կար 

Կազմություն

[խմբագրել]

Նախածանց՝ տ-, արմատ՝ կար:

Ածական

  1. թույլ, ուժը պակաս ◆ Գուցե հայրի՜կ, տկար լավին հաղթի մի վես տմարդի։ Հովհաննես Թումանյան ◆ Արծիվը եկավ ծերացած, անզոր, Ծվոցը կտրած, տկար, հևալով։ Հովհաննես Թումանյան
  2. փոքր, անբավարար, քիչ, սակավազոր ◆ Տկար ուժեր՝ զորաբանակ։ ◆ Մի՞թե այդ տկար ուժերով պիտի կռվեին նրանք հագարացիների դեմ։ (Մուրացան)
  3. անառողջ, հիվանդ, վատառողջ ◆ Տկար երեխա։ ◆ Հենց մի շաբաթ առաջ նա ինձ թե՝ տկար եմ, տիկին Աշինգեր։ (Ակսել Բակունց)
  4. անօգնական, թույլ ◆ Բայց զգում էր (Սմբատը), միևնույն ժամանակ, որ իրավունք չունի այդ տկար էակի խուլ արտահայտված համակրանքի վրա։ (Շիրվանզադե)
  5. ֆիզիկապես թույլ, ոչ ամրակազմ ◆ Տկար մարմին։ ◆ Մի խոնավ և գետնափոր խրճիթ, առանց օդի և առանց լույսի, որը ինքնըստինքյան սպանիչ ազդեցություն ունի երեխայի դեռ տկար կազմվածքի վրա։ (Րաֆֆի)
  6. անկարող, անկազմակերպ ◆ Նոր սերունդը դեռևս իր տկար և անորոշ դրության մեջ է, դեռևս մի կազմակերպված ձև չէ ստացել։ (Րաֆֆի)
  7. մտավորապես թույլ՝ անզարգացած, տկարամիտ ◆ Տկար աշակերտ՝ մտածող։
  8. (փխբ․) պակաս, խեղճ ◆ Հոգով աղքատ, մտքով տկար - նոքա իմ ձայնն անաչառ Շատ ջանացին խեղդել իսպառ։ Անդրանիկ Ծառուկյան
  9. թույլ, անզոր, ոչ ազդու ◆ Չգիտենք՝ կարողանալո՞ւ է արդյոք մեր տկար գրիչը պատկերել այդ դեպքերն այնքան սրտակեղեք ու ահավոր։ Եղիշե Չարենց
  10. ոչ բուռն աճ ունեցող, թույլ աճած, նվազ, սակավաբերք ◆ Տկար ցորեն։ ◆ Ցորենը մի անգամ լինելով տկար, Այնպես բույս չեն գտեր, որ անեն նշխար։ (Ջիվանի)
  11. թույլ, աղոտ ◆ Տկար լույս։ ◆ Առաստաղից կախած արծաթե կանթեղի լույսը տկար և դժգույն թվաց նրան։ (Մուրացան) ◆ Վստա՞հ եք, որ մեռած ըլլա, հարցուց նախարարը, որ չէր ուզեր այս անակնկալ ու սոսկալի իրողությունը ընդունիլ ու կը ջանար որևէ հույսի մը կառչիլ, որքան ալ այդ հույսը տկար ըլլա։ «Երևանյան օրեր»
  12. ոչ ամուր, ոչ դիմացկուն, ոչ հաստատուն ◆ Տկար պատ՝ պատվար։ ◆ Իր խցիկը զատող պատը անոր անդիմադրելի ույժին դեմ խիստ տկար պատվար մը կ'երևար իրեն, և ի՞նչ պիտի ըներ եթե այդ տկար պատը խորտակելով, հիմարը իր վրա հարձակվեր։ (Գրիգոր Զոհրապ)
  13. նիհար, բարակ ◆ Տկար տունկ։ ◆ Մեջքը բարակ ըլլա, բայց տկար չեմ սիրեր, կուզեմ, որ քալած ժամանակը միսերը շարժին։ Հակոբ Պարոնյան
  14. բնավորությամբ թույլ, իր զգացմունքների վրա իշխել չկարողացող ◆ Տկար բնավորություն՝ հոգի։ ◆ Մեզ պես տկար մարդ է նա էլ՝ Սիրուններին միշտ գերի։ Հովհաննես Թումանյան

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. անզոր, թույլ, անկար, անուժ, վատուժ, ուժաթափ, թուլազոր, կթոտ, թուլաուժ (հզվդ․), (գվռ․) զկար, թծծան, կոտոր, քոթի, անփչել վեր կենալ
  2. տե՛ս անառողջ
  3. տե՛ս քիչ
  4. տե՛ս վտիտ
  5. տե՛ս ապիկար
  6. ազազուն

հականիշներ

[խմբագրել]
  1. առողջ, ուժեղ, զորեղ, զորավոր, կորովի

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. տկար կողմ - թուլություն, թույլ կողմ ◆ Իր այս տկար կողմը կը շահագործեին անպատկառ կերպով։ «Երևանյան օրեր»
  2. տկար սեռ - իգական սեռ, թույլ սեռ, կանացի սեռը ◆ Տղամարդի բռնակալությունը տկար սեռի վրա սկսվում է երեխայությունից։ (Րաֆֆի)

Աղբյուրներ

[խմբագրել]