[go: up one dir, main page]

Jump to content

քիչ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ քիչ

վանկեր՝ քիչ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն՝ պարսկերեն kič: Պարսկերենին անցել է թյուրքական լեզուներից։

Ածական

  1. փոքր քանակությամբ, սակավ
  2. ոչ երկար ժամանակ, կարճատև, սակավ ժամանակով
  3. հարկ եղածից պակաս
  4. նվազ, փոքր, ոչ հզոր
Հոմանիշներ
[խմբագրել]

պակաս, սակավ, նվազ, փոքրաքանակ, դույզն (գրք․), պուտ (խսկց․), խուն (հնց․), քստիկ (բրբ․), պեծ, խոր, խրեկ, խրիկ, ղլտիկ, քիչ-քիչ, քիչ-միչ, ծռթիկ-բռթիկ, ծռթիկ-ծռթիկ, անբավարար

Արտահայտություններ
[խմբագրել]
  1. քիչ մնալ - մազ մնալ
  2. քիչ անց - որոշ ժամանակ հետո
  3. քիչ առաջ - հենց նոր
  4. քիչ է մնում - գրեթե, համարյա թե, այն է, հենց այն է
  5. քիչ հետո - մի փոքր ավելի ուշ, որոշ ժամանակից հետո
  6. քիչ թե շատ - որոշ չափով, փոքր ի շատե
  7. քիչ մը - մի քիչ (արևմտհ․)
  8. քիչ միչ - տե՛ս քիչումիչ
  9. քիչ վերջը - նույնն է՝ քիչ հետո (արևմտհ․)
  10. քիչ քիչ
    1. փոքր առ փոքր
    2. աստիճանաբար, հետզհետե
    3. մաս առ մաս
  11. քիչեն քիչը կամ քչեն քիչը - առնվազն, ամենաքիչը (արևմտհ․)
  12. քչից-շատից - նույնն է՝ քիչ թե շատ
  13. մի քիչ - որոշ չափով, փոքր-ինչ
  14. քիչ էլ
  15. քիչ է մնում կամ քիչ էր մնում
  16. քիչ մնաց
  17. քիչ էր մնում
  18. մի քիչ
  19. շատ թե քիչ
  20. տե՛ս քիչ թե շատ

Աղբյուրներ

[խմբագրել]