[go: up one dir, main page]

Jump to content

զավակ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝


Արտասանություն

[խմբագրել]

վանկեր՝ զա•վակ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Թերևս փոխառություն իրանական աղբյուրից. հմմտ. սողդերեն zwn «կենդանի արարած, երեխա»։

Գոյական

  1. ծնունդ, որդի (տղա կամ աղջիկ) ◆ Մեր երկու սիրասուն զավակները որբ մնացին։ (Ավետիք Իսահակյան)
  2. (հոգնակի)՝ զավակներ - սերունդ, հետնորդներ ◆ Մենք ավելի լավ ենք պայքարում, քան մեր հայրերը։ Մեր զավակներն է՛լ ավելի լավ կպայքարեն, քան մենք։ ՂԼ ◆ Մենք նրա (Նոյի) անբաժան զավակներ ենք, նրա տան բնակիչները։ (Ղազարոս Աղայան) ◆ Մենք մեր նախնիների արժանավոր զավակներն ենք։ ◆ Ով զավակ կըրքի, փայլի, խնջույքի։ (Ավետիք Իսահակյան) ◆ Նրա անդրանիկ որդի Երեմիան զավակ չունեցավ։ (Վահան Թոթովենց)
  3. (փխբ․)մարդ, որպես որևէ վայրի բնակիչ ՝ բնիկ կամ որպես որևէ ժողովրդի՝ ազգի հարազատ ներկայացուցիչ ◆ Արևելքի զավակ, հայի զավակ: ◆ Մենք՝ զավակներդ օգոստոսափառ պիտի կերտենք նոր արշալույս։ (Դանիել Վարուժան) ◆ Հիշենք այն հերոսական ճիգերը, որ գործում էին մեր հասարակ ժողովրդի լավագույն զավակները։ (Վահան Տերյան) ◆ Ահ, ինչպես եք, տղերք:Աշխարհի աննշան զավակների պես։ Շեքսպիր
  4. մարդ, որ հոգով ու մարմնով կապված՝ անձնուրացորեն նվիրված Է մի բանի
  5. մարդ, որը կրում Է իր միջավայրի կամ ժամանակի բնորոշ գծերը ◆ Դարի զավակ։ ◆ Այս դարի զավակ է։
  6. որևէ վայրի ծնունդ ◆ Անտառի՝ դաշտի՝ լեռների զավակ։ ◆ Այդ օդի զավակը, որ սովոր էր ծծել միայն լեռնագագաթների մաքուր օդը։ (Ղազարոս Աղայան) ◆ Ազատ էր երկու ծայրերից էլ, իբրև բնության անարատ զավակ: (Ղազարոս Աղայան)
  7. (փխբ․) արդյունք, հետևանք, որևէ բանի առաջ բերած երևույթ ◆ Կրքի զավակ:
  8. զավակս կամ (հնց․)՝ զավա՛կդ իմ որդուն, ինչպես և երիտասարդի դիմելու փաղաքշական ձև ◆ Ապրիս, զավակս, դե մեզ տար մի տերևախիտ ծառի տակ։ (Ղազարոս Աղայան)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. որդի, երեխա, տղա, մանուկ, ուստր, աղջիկ, դուստր. ուրջու, խերո, ճուտ, մանչ, բալա
  2. զարմ
  3. տե՛ս ժառանգ
  4. ծնունդ, բերք, ծնություն

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]