Ապատան կղզեքաղաքկը գտնուի Պարսից Ծոցի տելդային մէջ. Խուղիստանի հարաւակողմը, որ 1924-ին Իրանի մասկազմեց։ Անկլօ-Իրանեան նաֆթային ընկերութիւն մը կը շահագործէ տեղւոյս քարիւղի ակերը, ուր 20,000 գործաւոր կ'աշխատին եւ 7 միլիոն թօն նաֆթ կ'արտադրեն։ Բնակչութիւնը՝ 231 476 մարդ (24 Սեպտեմբեր 2016)[2][3]։
Հայ դաղութը հաստատուած է 1909 թուականէն սկսած, որ մեծ մասամբ Անկլօ-Իրանեան նաֆթային ընկերութեան մէջ կ'աշխատին: Առաջին եկուորները պարսկահայերն եկած են, որոնց յաջորդած են թրքահայերը, մեծ մասամբ վասպուրականցիներ, որոնք (թիւով 400) 1922-1923-ին Նէհր-Էլ-Օմարէն փոխադրուեցան։ Հայոց թիւը 1928-ի սկիսբը 610-ի բարձրացաւ եւ որոնք ունեցան իրենց աղօթատելին ու քահանան։ Հայերը հիմնեցին նաեւ «Սբոռ» ակումբը։ 1928-ին երբ Ռեզա Շահ Փահլաւին հոս այցելեց՝ հայ գաղութը ոսկի գաւազան մը նուիրեց։ Ներկայիս Աբադանի Հայոց թիւն է մօտ 2000։ Ունին վարժարան մը, ուր 200-ի չափ երկսեռ աչակերտներ կ'այցելեն. եկեղեցւոյ չէնքը կիսաւարտ կը մնայ։
- ↑ (unspecified title) — 3-е — М.: Федеральное агентство геодезии и картографии, 1999.
- ↑ 2,0 2,1 Ābādān (Ābādān, Khuzestan, Iran) - Population Statistics, Charts, Map, Location, Weather and Web Information
- ↑ 3,0 3,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری
- ↑ АБАДАН • Большая российская энциклопедия - электронная версия — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ АБАДАН • Большая российская энциклопедия - электронная версия — М.: Большая российская энциклопедия, 2004.