Անաֆի
Կղզի | |
---|---|
Անաֆի | |
Անաֆի Հորա, Քիքլատես | |
Երկիր | Յունաստան․ Էգէական ծով, Քիքլատես, |
Տարածութիւն | 38,636 քմ² |
ԲԾՄ | 582 մեթր |
Բնակչութիւն | 271 մարդ, (2011) մարդ |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Ժամային գօտի | UTC+2 եւ UTC+3։00 |
Փոստային ցուցանիշ | 84009 |
Պաշտօնական կայքէջ | anafi.gr |
Անաֆի (յուն․՝ Ανάφη), Էգէական ծովու կղզի, Քիքլատես, Յունաստան։ Կը գտնուի Սանթորինի կղզին արեւելքը, որուն հետ կը կազմեն Քիքլատեսի հարաւ-արեւելեան սահմանը։ Մայրաքաղաքն է Հորա կամ Անաֆի, իսկ նաւահանգիստը՝ Այիոս Նիքոլաոս։ Կղզիին հարաւը կը գտնուին Փահիա եւ Ֆդենիա կղզիակները։
Հորա․ յունական կղզիներու մայր գիւղին կամ քաղաքին տրուած անուն, որ կ՛ ընկերակցի տուեալ գիւղին կամ քաղաքին բուն անունին (մայրաքաղաքի իմաստ ունի)։
Աշխարհագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անաֆին եռանկիւնաձեւ է եւ տարածութիւնն է 38,636 քլ․²։ Լեռնային կղզի է եւ ամենաբարձր գագաթը (Վիղլա) 582 մեթր է։ Ուրիշ բարձր գագաթներ են՝ Քալամոս գագաթը 386 մ․ (հարաւ-արեւելեան հրուանդան) եւ հիւսիսի Այիոս Իոանիս Թէոլողոս (350 մ․)։
Կղզիին տարածքին ցիր ու ցան կը գտնուի չեչաքարը՝ արդիւնքն է Ք․Ա․ 1500-ին պատահած Սանթորինիի հրաբխային ժայթքումին, ինչպէս օրինակ արեւելեան ծայրամասի Վրահոս մենաքարը Քալամօ գագաթով (460 մ․)։ Վրահոս, Միջերկրականի երկրորդ մեծագոյն մենաքարը կը սեպուի Ճիպրալթարէն ետք։ Քալամոյին վրան կը գտնուի Փանաղիա Քալամիոթիսա վանքը, իսկ ժայռին հիւսիսային կողմը կը գտնուի դժուար հասանելի Տրաքոնտոսփիլօ քարայրը, հարուստ շթաքարերով եւ պտկաքարերով։
Գլխաւոր հրուանդաններն ու ծոցերն են․ հիւսիսէն հարաւ շարքով՝ Տրափանօ (հիւսիս), Լիվոսքոփօ, Վրիսի (հարաւ-արեւելք), Դիասքելօ, այիոս Անտոնիոս, Մեթոհի, Քալամիոթիսա, Քալամոս, Մանիաթիս (հարաւ-արեւմուտք), Քալամիոթիսա (արեւմուտք), Փոթամոս, Քադալիմաթա, Քլիսիտի, Այիոս Նիքոլաոս նաւահանգիստ, Փեթրատիա, Քամենի Լակատա (հիւսիս-արեւմուտք), Լիթրա, Թրուլոս, Փրասա (հիւսիս-արերելք), Փսարի, Վիղլա, Ասփրօ Վունօ, Սամիաքոս (Տրափանօ հրուանդանին արեւմուտքը)։
Բնապահպանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անաֆի ունի հարուստ կենսաբազմազանութիւն։ Արձանագրուած են բնածին 635 տեսակներ, որոնցմէ 36 Յունաստանի տեղայատուկ են։ Կղզիին հարաւային մասը յայտարարուած է EU Natura 2000 պաշտպանուած գօտի։
Պատմական ակնարկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դիցաբանութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կղզիին անունը հնադարէն նոյնն է։ Ըստ յունական դիցաբանութեան, Արկոնաֆթիները երբ իրենց արշաւանքէն ետք հայրենիք կը վերադառնային, փոթորիկի կը հանդիպին եւ կ՛ աղաչեն Ափոլոնաս աստուծոյ, զիրենք փրկէ։ Ափոլոնաս կայծակաձեւ լոյս կը սփռէ Էգէականի տարածքին եւ անոնց առջեւ կը յայտնաբերուի կղզի մը։ Ցամաք ոտք դրած, նաւաբեկեալները Ափոլոնասին ի պատիւ բագին կը կառուցեն՝ (Ափոլոնաս Էղլիդիս Απόλλωνα του «Αιγλήτη»՝ Αιγλήτης․ ան որ կը փայլի) եւ կղզին Անաֆի կ՛ անուանեն (անաֆենօ αναφαίνω բայէն․ յայտնաբերուիլ)։
Յունական Դիցաբանութեան Օրֆիքա (Արկոնաֆթեան արշաւանք) կոչուած արձանագրթիւններուն մէջ, միեւնոյն պամութիւնը գրի առնուած է աւելի մանրամասն նկարագրութիւններով։
Հնադարէն մինչեւ ժամանակակից շրջան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հնագոյն ժամանակաշրջանին, կղզիին վրայ կար Ափոլոնաս Էղլիդիսին տաճարը, որուն շրջաբակին կը գտնուէին Արտեմիս, Աֆրոտիթի, Ասքլիփիոս աստուածներուն նուիրուած բագինները, իսկ մեծագոյնը Զեւսին նուիրուածն էր։ Այսօր, այդ տաճարին տեղը կը գտնուի Զո՜տոհու Փիղիս վանքը, ուր եւ գտնուած են վերոնշեալներ հնագիտական նիւթերը․ յայտնաբերուած հնագիտական իրերուն մեծ մասը կը գտնուի Աթէնքի Հնագիտական Ազգային Թանգարանը, ինչպէս նաեւ Էրմիթաժ (Ս․ Փեթերսպուրկ)․ 1770 - 1774 ռուսերուն գերիշխանութեան ժամանակ ռուսերը հնագիտական իրեր կը փախցնեն։
Անաֆի հին քաղաքին աւերակները կը գտնուին արդի քաղաքէն 1,5 ժամուայ (ոտքով) հեռաւորութեան վրայ։ Հոն յայտնաբերուած են դամբաններ, որոնցմէ մի քանին կը պատկանին Էղիտես ծագումով բնակիչներու, որոնք կղզին հաստատուած են Պելոպոնեսի Լաքոնիա շրջանէն, Ք․Ա․ 7-րդ դարուն․ Էղիտեսցիները այդ շրջանին գրաւած են Սանթորինին։
Կղզիէն անցած են անեւ Փիւնիկեցիները։ Այնուհետեւ Անաֆիին պատմութիւնը կը հետեւի Քիքլատեսի պատմութեան[1]։
Ժողովրդակագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնակչութեան թիւն է 271։ 1848-ին թիւն էր 895, 1856-ին՝ 952, 1870-ին՝ 729, 1907-ին 579 եւ 1920-ին 559։
Արուեստ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անաֆին ծանօթ է իր ասեղնագործ արտադրութիւններով։ Ասեղնագործութեան օրինակներ կը գտնուին Աթէնքի Պենաքի Թանգարանը, Աթէնքի Ժողովակագրական թանգարանը, Քեմպրիճի Ֆիծուիլիամ թանգարանը Fitzwilliam Museum, Cambridge եւ Վիքթորիա եւ Ալպերդ Թանգարանը, Լոնտոն Victoria and Albert Museum, London։
Ժամանակակից արուեստ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2015-էն սկսեալ, տարեկան հերթականութեամբ Անաֆի կը հիւրասիրէ «Ֆենոմենոն» պեէնալէ նորարար արուեստի ցուցահանդէսը։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Անաֆի, Քալամօ
-
Փանայիա Քալամիոթիսա
-
Զո՜տոհու Փիղիս վանք
-
Անաֆի
-
Քալամոս եւ Քաթելի
-
Անաֆի․ նաւահանգիստը
-
Հնադարեան նաւագնաութեան հետքեր․ փարոսի աւերակներ
-
Նաւագնացութեան հնադարեան հետքեր
-
Հնադարեան նաւահանգիստին մօտ տաճարի աւերակներ
-
Ափոլոնաս տաճարի աւերակները եւ Զո՜տոհու Փիղիս վանքին մուտք
-
․․․․Ափոլոնաս տաճարի աւերակները․․․
-
Սուրբ ճամբան․ դէպի Ափոլոնաս տաճը տանող հին սուրբ ճամբուն սկիզբը
-
Զո՜տոհու Փիղի վանքը
-
Հին Քաթելիի աքրոփոլիսը
-
Հին Քասթելի․ ջրամբարը
-
Հին Անաֆի․ աւերակներ
-
Հին աղածեծ
-
Սանթորինի կղզին, նկարուած Անաֆիէն
-
Անաֆի․ հիւսիսային մաս
-
Գիւղական բնակարան
-
Փանայիա Տոքարի եւ շուրջի աւերակները․
-
Փանայիա Տոքարի․ հին տաճարի աւերակները
-
Անաֆի, Հորա
-
Բուսական կեանք
-
Բուսական կեանք․ քափարի
-
Ուրցագեղձ
-
Անաֆի, Հորա, ջաղացք
[2][3][4][5] [6] [7] [8] [9] [10]
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Քիքլատես#Պատմական անդրադարձ
- ↑ 2011-ի մարդահամար (յունարէն) Archived 2020-12-07 at the Wayback Machine.<ref><ref>Անաֆի կայքէջ
- ↑ Անաֆի․ ժողովրդակագրութեան թանգարան(անգլերէն)
- ↑ Անաֆի․ դիրքը եւ բուսականութիւնը (անգլերէն)
- ↑ Հարաւային էգէականի հրաբխային գօտիին բուսականութիւնը, Անաֆի․ Kougioumoutzis Konstantinos, Tiniakou Argyro, Georgiou Ourania, Georgiadis Theodoros (2012)
- ↑ Արկոնաֆթիքա, Ափոլոնիոս Ռոտոսցին, գիրք 4․ թարգմ․՝ Սիթոն(անգլերէն)
- ↑ Օրֆիքա՝ Արկոնաֆթեան, Աթէնք, Քաքթոս հրտ․, 2003, էջ 407(յունարէն)
- ↑ Կեթի թանգարան․ Օրֆիքա՝ արձանագրութիւն(անգլերէն)
- ↑ Անաֆի․ Ֆենոմենոն պեէնալէ(անգլերէն)
- ↑ athinorama - Անաֆին ունի Ֆենոմենոն պեէնալէ(յունարէն)
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ափոլոնիոս Ռոտոսցին(անգլերէն)
- Արկոնաֆթեան արշաւանքը(յունարէն)
- Օրֆիքա(յունարէն)