Ջորջ Օրուել
Էրիկ Արթուր Բլեր (անգլ.՝ Eric Arthur Blair), հունիսի 25, 1903[1][2][3][…], Մոթիհարի, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան - հունվարի 21, 1950[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4], ավելի հայտնի է Ջորջ Օրուել (անգլ.՝ George Orwell) գրական կեղծանվամբ), անգլիացի գրող, լրագրող։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է բրիտանացի առևտրային գործակալի ընտանիքում 1903 թվականի հունիսի 25, Մոթիհարի, Հնդկաստան։ 1922-1927 թվականներին ծառայել է Բիրմայի գաղութային ոստիկանությունում, ապա երկար տարիներ բնակվել է Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում՝ գոյությունն ապահովելով պատահական եկամուտներով։ Այդ ժամանակ էլ սկսել է հանդես գալ գեղարվեստական ստեղծագործություններով ու հրապարակախոսական հոդվածներով։ Ջորջ Օրուել գրական կեղծանունով սկսել է հանդես գալ 1933 թվականից։ 1936-1939 թվականներին մասնակցել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Օրուելը վարել է հակաֆաշիստական հաղորդում BBC-ում։ Մահացել է թոքախտից 1950 թվականի հունվարի 21-ին Լոնդոնում։
Վաղ տարիներ
խմբագրելԷրիկ Արթուր Բլեյրը ծնվել է հունիսի 25-ին, 1903 թվականին, Հնդկաստանի Բիխարի քաղաքում[8]։ Նրա մեծ պապը, Չարլզ Բլեյրը, Դորսեթում հարուստ ջենթլմեն էր, ով ամուսնացել էր Վեսթմորլանդի քաղաքապետի աղջկա՝ Մերի Ֆեյնի հետ։ Բլեյրը եկամուտներ էր ստանում Ջամայկայից, որպես բնակարանի սեփականատեր[9]։ Էրիկի պապիկը՝ Թոմաս Ռիչարդ Արթուր Բլեյրը, եկեղեցական էր[10]։ Չնայած առաքինությունն ու ազնվազարմությունը փոխանցվեց սերնդեսերունդ, Բլեյրների ընտանիքը ֆինանսական բարգավաճում չունեցավ։ Բլեյրը ասել է, որ իր ընտանիքը պատկանում էր հասարակության միջին կամ անգամ ցածր խավին[11]։
Նրա հայրը՝ Ռիչարդ Ուոլմսլի Բլեյրը, աշխատել է Հնդկական քաղաքացիական ծառայության բաժնում[12]։ Նրա մայրը, Իդա Մաբել Բլեյրը, մեծացել է Մուլմեյնում, Բիրմայում, որտեղ նրա ֆրանսիացի հայրը մատուցում էր սպեկուլյատիվ ծառայություններ[9]: Էրիկը ուներ երկու քույր՝ Մարջորին, նրանից հինգ տարի մեծ և Ավրիլը՝ հինգ տարի փոքր։ Երբ Էրիկը ընդամենը մեկ տարեկան էր, նրա մայրը որոշում է Բլեյրին և քույրերին Անգլիա տանել[13]։ Նրա ծննդյան վայրը և նախնիների տունը Մոտիհարիում հայտարարվել է որպես պաշտպանված գոտի, քանզի այն ունի հատուկ պատմական կարևորություն[14]։
1904 թվականին Իդա Բլեյրը երեխաների հետ հաստատվում է Օքսֆորդշայրում։ Էրիկը մեծանում է իր քույրերի և մոր հետ։ Էրիկը և իր քույրերը հորը չեն տեսնում 1907 թվականի կեսերից մինչև 1912-ի վերջերը[15]։ Էրիկի մոր, 1905 թվականին գրված, օրագիրը պատկերում է հասարակական ակտիվություն և արվեստի խոր հետաքրքրություն[10]։
Մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը, Էրիկը ընտանիքի հետ մեկնում է Շիփլեյք, Օքսֆորդշայր, որտեղ մտերմանում է Բուդիքոմների ընտանիքի, հատկապես նրանց դուստր Ջակինթայի հետ։ Երբ նրանք առաջին անգամ հանդիպեցին, Էրիկը դաշտում գլխի վրա կանգնած էր։ Երբ Ջակինթան հարցրեց թե ինչու է այդպես կանգնել, վերջինս պատասխանեց, որ գլխի վրա կանգնած մարդիկ ավելի լավ են նկատում մարդուն։ Ջակինթան և Էրիկը հաճախակի կարդում էին բանաստեղծություններ և երազում էին մի օր հայտնի միջազգային գրող դառնալու մասին։ Այս ժամանակաշրջանում Էրիկը նաև սիրում էր հրաձգություն և ձկնորսություն։ Նա նաև սիրում էր Ջակինթայի և նրա եղբոր հետ թռչուններին նայել[16]։
Հինգ տարեկան հասակում, Էրիկը սկսում է հաճախել Հենլի-օն-Թեյմսի վանական դպրոց, որտեղ հաճախել է նաև նրա քույր Մարջորին[17]։ Հռոմեական կաթոլիկ դպրոցը կառավարում էր մի հոգևորական, ով Ֆրանսիայից 1903 թվականին աքսորվել էր կրոնական կրթության կասկածանքներով։ Էրիկի մայրը ցանկանում էր, որ նա ստանա բարձրագույն կրթություն, սակայն ընտանիքը ցավոք սրտի չէր կարողանում վճարել չափազանց բարձր ուսման վարձը և նրան հարկավոր էր ուսումնական հաստատության կողմից տրամադրվող ֆինանսական օժանդակություն։ Էրիկի մոր՝ Իդա Բլեյրի եղբայր Չարլս Լիմուզինը, խորհուրդ է տալիս երեխային տանել Սբ. Սիպրիանի անվան դպրոցը, որը գտնվում էր Արևելյան Սասիքս նահանգում[10]։ Լիմուզինը պրոֆեսիոնալ գոլֆ խաղացող է եղել և դպրոցի տնօրենի հետ ունեցել է լավ հարաբերություններ, քանզի այդ դպրոցում տարել է բավականին շատ հաղթանակներ 1903 և 1904 թվականներին[18]։ Դպրոցի տնօրենը համաձայնվում է ֆինանսապես օգնել տղային։ Բազում խոսակցություններից և բանակցություններից հետո դպրոցի մնացած անձնակազմի հետ, կարողանում է տղայի ուսման վարձը կիսով չափ զեղչել։ Այսպիսով, 1911 թվականի սեպտեմբերին Էրիկը սկսում է իր առաջին աշակերտական քայլերը դպրոցում։ Նա տուն էր գալիս միայն արձակուրդների ընթացքում, իսկ մնացած ժամանակ անց էր կացնում դպրոցում։ Այդ ժամանակահատվածում, երբ մայրը աշխատում էր Թոշակների Նախարարությունում, Էրիկը տեղյակ չէր, որ նրա ուսման վարձը կիսով չափ զեղչվել է։ Սակայն քիչ ժամանակ պահանջվեց նրան հասկանալու համար, որ իր ընտանիքը համեմատաբար քիչ է վաստակում[19]։ Չնայած այն ամենին, որ իրեն հատուկ հնարավորություն է տրվել սովորել դպրոցում, Էրիկը ատում էր այն։ Դպրոցական տարիներին գրել է «Երջանկությունը այնքան շատ էր», որը հրատարակվել է իր մահից հետո[20]։ Այս ժամանակահատվածում հանդիպում է Սիրիլ Քոնոլիին, ով իր պես դառնում է ճանաչված գրող։ Մի քանի տարի հետո, Քոնոլին հրատարակում է Օրուելի էսսեներից մի քանիսը։
Սուրբ Սիպրիանի դպրոցում Էրիկը գրում է տարբեր բանաստեղծություններ, որոնք հրատարակվում են Հենլի և Հարավային Օքսֆորդշայր ամսագրում[21][22]։ Հարոու Պատմական Մրցանակ է վաստակում և գրավում է երկրորդ հորիզոնականը, առաջինը զիջելով Սիրիլ Քոնոլիին։ Մրցանակի շնորհիվ, Էրիկը վաստակում է ֆինանսական օժանդակություն ստանալու իրավունք Վելինգթոնյան և Էթոնյան քոլեջներում։ Էրիկը ընտրեց Էթոնյան քոլեջը, սակայն տեղերը խիստ սահմանափակ էին և նա սկզբնական ֆինանսական օժանդակություն չստացավ։ Ստիպված էր սպասել այնքան ժամանակ, մինչև նոր տեղեր կբացվեին։ Այսպիսով, որոշեց մնալ Սբ. Սիպրիանի անվան դպրոցում մինչև 1916 թվականի դեկտեմբեր[10]։
Էթոնյան վարժարանից այդպես էլ օժանդակություն չստանալով՝ Էրիկը դիմում է Վելինգթոնյան քոլեջ և ընդունվում՝ այնտեղ անցկացնելով գարնանային կիսամյակը։ 1917 թվականի մայիսին վերջապես տեղ է զբաղեցնում Էթոնյան վարժարանում։ Մինչև 1921 թվականի դեկտեմբեր նա անց է կացնում վարժարանում, մինչև լքում է դպրոցը 18 կամ 19 տարեկան հասակում։ Օրուէլը պատմում է, որ Էթոնյան վարժարանը «հրեշավոր» էր, բայց այնուամենայնիվ նա իրեն լավ էր զգում և հետաքրքրված էր դասերով[23]։ Այնտեղ նրա դասղեկն է դառնում Էնդրու Սիդենհամ Հարրար Գոուն, ով նաև համաձայնվում է տղային տալ մի շարք խորհուրդներ կարիերայի մասին[10]։ Բլեjրը կարճ դասավանդվել է ֆրանսերեն Ալդուս Հաքսլիյի կողմից, ով նրա ուսուցիչներից էր Էթոնում։ Սթիվեն Ռանչըմոնը, ով նույնպես Էթոնում էր Օրուելի հետ, նշեց, որ նա և իր ժամանակակիցները գնահատել են Հուքլիի հայտնի լեզվական գործը[24]։ Սիրիլ Քոնոլլին Օրուելի հետ հաճախեց Էթոնյան վարժարան, սակայն քանի որ առանձին դասեր էին անցնում, նրանք այդքան էլ կապված չէին միմյանց հետ[25]։
Օրուելի դպրոցի կողմից տրամադրված ակադեմիական կատարողական հաշվետվությունները ենթադրում են, որ նա հաճախ անտեսել է իր ակադեմիական ուսումնասիրությունները, սակայն իր ժամանակաշրջանում Էթոնում աշխատել է Ռոջեր Մինորսի հետ՝ «Ընտրությունների ժամանակներ» ամսագրի համար, որը հետագայում միացել է այլ հրապարակումներին և ամսագրերին, օրինակ, Քոլեջյան Օրեր և Բաբլ ու Սքուիկ։ Օրուելը մասնակցել է նաև Էթանյան ռագբիյի խաղերին[24]։ Նրա ծնողները չէին կարող Օրուելին համալսարան ուղարկել առանց հատուկ կրթաթոշակի և նրանք եզրակացրին Օրուելի վատ ակադեմիական արդյունքներից, որ նա չի էլ կարողանա հաղթել ցանկացած տեսակի կրթաթոշակ։ Ռանչըմոնը նշել է, որ Օրուելը մի շարք ռոմանտիկ գաղափարներ է ունեցել արևելքի մասին և ընտանիքը որոշել է, որ տղան պետք է ներգրավվի Հնդկաստանի ոստիկանական ծառայություն[24]։ Դրա համար, նա ստիպված էր հանձնել ընդունելության քննություն։ 1921 թվականի դեկտեմբերին նա հեռացավ Էթոնից և որոշեց միանալ իր թոշակառու ծնողներին և կրտսեր եղբայր Ավրիլին, ով այդ ամսվա ընթացքում տեղափոխվեց Սաուզվոլդ քաղաք[26]։ Բլեյրը ներգրավված էր Քրեյգարսթ կոչվող դասավանդման կենտրոն, որտեղ հիմնականում կենտրոնացած էր դասական գրականության, անգլերենի և պատմության վրա։ Նա հանձնում է ընդունելության քննություն՝ զբաղեցնելով ամենաբարձր 26 թեկնածուներից յոթերորդ տեղը[10][27]:
Ոստիկանական փորձը Բիրմայում
խմբագրելՕրուելի մայրական տատիկը ապրում էր Մուլմեյնում, ուստի նա ընտրեց Բիրման, որպես իր ոստիկանական ծառայության վայր, որը այդ ժամանակ դեռևս Հնդկաստանի Բրիտանական նահանգներից էր։ 1922 թվականի հոկտեմբերին, նա միացավ Բիրմայում Հնդկաստանի կայսերական ոստիկանությանը[28]։ Մեկ ամիս անց, նա ժամանում է Ռանգուն և մեկնում Մանդալայի ոստիկանության ուսումնական դպրոց։ Ոստիկանության ուսումնական դպրոցը ավարտելուց հետո, 1922 թվականի նոյեմբերի 29-ին, նա նշանակվում է շրջանային վերակացուի օգնական, որպես փորձաշրջան, որը պաշտոնապես սկսվում է նոյեմբերի 27-ին, Օրուելին բերելով ամսական 325 Հնդկական ռումին։ Օրուելը նաև ստանում էր հավելյալ ամսական 125 ռումին և 75 ռումին որպես նպաստ։ Ընդհանուր եկամուտների քանակը կազմում էր 525 ռումին՝ հաշվի չառնելով հարկերը[29][30]։ Միմյոյի կարճատև տեղաբաշխումից հետո, Բիրմայի գլխավոր ոստիկանական բաժնում, Օրուելը տեղափոխվում է Միաունգմյա 1924 թվականի սկզբին, որպես առաջնային գծի ոստիկան։
Աշխատելով որպես կայսրական ոստիկանության պաշտոնյա՝ նա օժտվում է մեծ պատասխանատվության զգացումով, քանզի ստիպված է լինում գործ ունենալ չափազանց ազդեցիկ քաղաքական գործիչների, ոստիկանապետերի և այլ զինվորականների հետ, մինչդեռ նրա ժամանակակիցների մեծ մասը դեռ ուսանում էին Անգլիայի տարբեր համալսարաններում։ Երբ նա տեղափոխվեց հեռավոր արևելք որպես ենթասպա, արդեն պատասխանատու էր մոտ 200,000 մարդու անվտանգության համար։ Մոտ 1924 թվականի վերջին Օրուելը տեղափոխվում է Սիրիամ քաղաք, որը մոտ էր Ռանգունին։ Սիրիամում տեղակայված էր Բիրմայի նավթային ընկերությունը և գործարանը։ «Այստեղ հողի մեծ մասը անպտուղ է և մահացած, ամբողջ բուսականությունը սպանված է արդյունահանվող ծծմբի երկօքսիդի գոլորշիներից, որոնք անգամ գիշերը չէին դադարում արտանետվել»,- ասել է Օրուելը։ Չնայած այս ամենին, քաղաքը Ռանգունի մոտակայքում էր՝ կոսմոպոլիտան ծովային նավահանգստում և Օրուելը ամեն անգամ գնում էր քաղաքով զբոսնելու, երբ ցանկանում էր գրախանութ մտնել և ուսումնասիրել այնտեղ գտնվող ցանկացած իր, լավ կերակուրներ ուտել և հեռանալ ոստիկանության կյանքի ձանձրալի ռեժիմից[31]։ 1925 թվականի սեպտեմբերին նա որոշում է մեկնել Ինսեին, որտեղ գտնվում է Բիրմայի երկրորդ խոշորագույն բանտը՝ Ինսեինյան բանտը։ Ինսեինում նա երկար խոսակցություններ էր ունենում Էլիսա Մարիա Լանգֆոր-Ռեյի հետ գրեթե ցանկացած թեմայով (ով հետագայում ամուսնացավ Կացի Լենդուփ Դորջեյի հետ)։ Նա նկատեց, որ Օրուելը ամենամեծ արդարության զգացումն էր ցուցաբերում անգամ ամենափոքր մանրամասներում[32]։ Այս ժամանակ արդեն Օրուելը ավարտել էր իր վերապատրաստումներն ու փորձաշրջանը և ստանում էր ամսական մոտավորապես 740 ռումին[33]։
Բիրմայում Օրուելը ձեռք բերեց օտարականի համբավ։ Նա իր ժամանակի մեծ մասը անցկացրեց միայնակ, կարդալով կամ զբաղվելով այլ գործունեություններով, ինչպես, օրինակ, Կարենյան էթնիկ եկեղեցիներ հաճախելը։ Մի խումբ գործընկերներ, այդ թվում նաև Ռոջեր Բոնդոն, հիշում են, որ Բլեյրը շատ արագ էր սովորում լեզուն և Բիրմայից հեռանալուց առաջ «կարողանում էր սահուն խոսել բիրմինյան քահանաների հետ բիրմայերենի հատուկ բարբառով»[34]։ Բիրմայում Օրուելը կատարեց մի շարք փոփոխություններ իր տեսքի հետ, որոնք այդպես էլ մնացին անփոփոխ կյանքի մնացած տարիների ընթացքում։ Նա կրեց բազմապիսի փոփոխություններ իր մարմնի վրա։ Նախ առաջինը՝ նա ձեռք բերեց բեղեր բերանի շրջանում, որը հաճախ կրում էին Բիրմայում տեղակայված բրիտանացի պաշտոնյաները և սպաները։ Նա նաև ձեռք բերեց մի շարք դաջվածքներ այնպես, որ մարմնի վրա անընդհատ փոքրիկ, աննշան կապույտ շրջաններ էին դիտվում։ Շատ բիրմացիներ, ովքեր մինչև հիմա Բիրմայում են ապրում, Օրուելի նման դաջվածքներ են անում իրենց մարմնի վրա։ Ըստ իրենց սովորույթների, դաջվածքները կատարում են մի շարք գործառույթներ։ Օրինակ, տեղացիները մտածում են, որ դաջվածքները պաշտպանողական դեր են խաղում օձի խայթոցի և փամփուշտների դեմ[35]։
1926 թվականի ապրիլին, Օրուելը որոշում է կայացնում տեղափոխվել Մուլմեյն, որտեղ ապրում էր նրա մայրական տատիկը։ Այդ տարեվերջին նրան Հնդական կայսրական ոստիկանությունը տեղակայեց Վերին Բիրմայի Կաթա կոչվող քացաք, որտեղ նա 1928 թվականին վարակվեց և երկար ժամանակ տառապեց դենգե տենդով։ Հաշվի առնելով նրա ծանր վիճակը՝ կայսրական ոստիկանության քարտուղարությունը թույլատրեց հուլիսին վերադառնալ հայրենի Անգլիա։ 1927 թվականի սեպտեմբերին նա սկսեց ապրել Քորնվոլում իր ընտանիքի հետ արձակուրդի ժամանակ։ Այս ժամանակաշրջանում, նա սկսեց մտածել կյանքի մասին և որոշեց վերահաստատել այն։ Նա որոշում կայացրեց վերադառնալ Բիրմա, որտեղ հրաժարական տվեց Հնդկաստանի կայսրական ոստիկանությունից` դառնալով գրող։ Հրաժարականը պաշտոնապես ուժի մեջ մտավ 1928 թվականի մարտի 12-ից, հինգ ու կես տարի ծառայությունից հետո[36]։ Իր հետագա նովելների և վեպերի մեջ, Օրուելը բազմիցս հիշատակել է նախկին ոստիկանական փորձը, օրինակ՝ «Բիրմիական օրերը» (1934) վեպում և «Կախումը» (1931) ու «Փիղ կրակելը» (1936) էսսեներում։
Լոնդոն և Փարիզ
խմբագրելԱնգլիայում նա վերադարձավ իր Սաուզվոլդի ընտանեկան տունը՝ կրկին ընկերանալով տեղացիների հետ։ Նա այցելում է Քեմբրիջի իր հին դասախոս Գոուին, գրող դառնալու վերաբերյալ խորհուրդներ ստանալու համար[37]։ 1927-ին նա գնաց Լոնդոն[38]։ Ռաթ Փիթերը՝ իրենց ընտանիքի բարեկամը, նրան օգնեց բնակարան գտնելու հարցում, և 1927-ի վերջում նա տեղափոխվեց Պորտբելլո Ռոուդում գտնվող սենյակներից մեկը[39]. կապույտ տախտակը հիշատակում է նրա՝ այդտեղ ապրած լինելու մասին[40]։ Հետաքրքրված լինելով Բլեյրի գրվածքներով՝ Փիթերը նշում է նրա պոեզիայի թույլ կողմերը և խորհուրդ տալիս գրել այն, ինչ նա գիտեր։ Բլեյրը որոշել էր գրել «ներկայիս որոշակի տեսանկյունների մասին, որոնց մասին նա մեզ ցանկանում էր տեղեկացնել» և ուղևորվեց Լոնդոնի Արևելյան ծայրամաս, որը եղավ առաջինը հետագայում հաճախ արվող քայլերից, որոնք նա անում էր, որպեսզի իր համար բացահայտի աղքատության աշխարհը և այն չքավորներին, որոնք բնակվում էին այնտեղ։ Այս ուղևորությունները, հետազոտությունները, արշավները, շրջագայությունները որոշակի ընդհատումներով շարունակվել են հինգ տարիների ընթացքում[41]։ Ջեկ Լոնդոնին կրկնօրինակելով՝ ում աշխատանքը Բլեյրին հիացմունք էր պատճառում (հատկապես «Անդունդի մարդիկ»), նա սկսեց ուսումնասիրել Լոնդոնի թերությունները։ Իր առաջին զբոսանքի ժամանակ նա մեկնում է Լայմհուս Քոզվեյ, իր առաջին գիշերը անցկացնելով բնակելի տանը, հավանաբար Ջորջ Լևիի «կիպում»։ Որոշ ժամանակ նա իր հայրենի երկրում «դառնում է տեղացի», հագնվում է ինչպես թափառաշրջիկը՝ ընդունելով Պ.Ս. Բարտոն անունը և անզիջում մնալով միջնակարգ ժողովրդի կարգավիճակին և սպասելիքներին. նա գրի է առնում ցածր խավի կյանքի իր փորձը «Սպայք» - ում օգտագործելու համար, իր առաջին հրատարակված գործը անգլերենով, և իր առաջին գրքի երկրորդ հատվածում՝ «Չքավորը Փարիզում և Լոնդոնում» (1933)։
1928 թ.-ի սկզբին նա տեղափոխվում է Փարիզ։ Նա ապրում էր 5-րդ Արրոնդիսմենտի[10] (Ֆրանս․ բնակելի զանգված) Ռու դը Փոթ դե Ֆեռ աշխատանքային դասին պատկանող թաղամասում։ Նրա մորաքույր Նելլի Լիմուզինը նույնպես ապրում էր Փարիզում, և նրան տալիս է սոցիալական և, անհրաժեշտության դեպքում, ֆինանսական աջակցություն։ Նա սկսեց գրել վեպեր, որոնցից էր Բիրմայի օրերի վաղ տարբերակը, բայց այդ ժամանակաշրջանից ոչ մի այլ գործ չի մնացել այսօր[10]։ Նա ավելի հաջողակ էր որպես լրագրող, և հրատարակում է հոդվածներ Մոնդեի համար, որը Հենրի Բարբուսի կողմից խմբագրված քաղաքական-գրական ամսագիր էր (իր առաջին հոդվածը որպես պրոֆեսիոնալ գրող, La Censure en Angleterre-ն, հայտնվել է 1928 թ. հոկտեմբերի 6-ին այս ամսագրում)։ Գ.Կ.-ի շաբաթաթերթում 1928 թ. դեկտեմբերի 29-ին տպվում է «Ֆարթինգ թերթը», որը իր առաջին հոդվածն է, որը տպվում է Անգլիայում[42], ինչպես նաև «Le Progrès Civique»-ն։ Երեք հատված հաջորդող շաբաթների ընթացքում հայտնվել է «Le Progrès Civique»-ում՝ գործազրկության, աղքատ մարդու մեկ օրվա կյանքի և Լոնդոնի մուրացկանների մասին համապատասխանաբար։ «Կործանարար ձևերից մեկում աղքատությունը պետք է դառնար իր համակրելի առարկան գրեթե ամեն ինչի հիմքում, ինչ նա գրում էր, մինչև «Հարգանք Կատանալային»[43]։
1929 թ. փետրվարին Բլեյրը լուրջ հիվանդացավ և տեղափոխվեց 14-րդ Արրոնդիսմենտի հիվանդանոց «Hôpital Cochin», որտեղ վերապատրաստվում էին բժշկություն սովորող ուսանողները։ Այնտեղի իր կյանքի փորձը եղավ 1946 թ-ին հրատարակված իր «Ինչպես են մահանում աղքատները» շարքի բովանդակության հիմքը։ Նա նախընտրում է չհրապարակել իր վիճակի մասին և թաքցնում է իր գտնվելու վայրը։ Դրանից կարճ ժամանակ անց, իր մոտի ողջ գումարը գողանում են իր բնակավայրից։ Դրանից հետո, գուցե կարիքների պատճառով կամ գուցե աշխատանքի համար նյութեր հավաքելու նպատակով, նա կատարում է աշխատանքներ, ինչպիսին էր լվացքը Ռու դե Ռիվոլիում գտնվող հյուրանոցում, որի մասին հետագայում նկարագրել է «Չքավորը Փարիզում և Լոնդոնում»-ի մեջ։ 1929 թ. օգոստոսին նա «Սպայքի» մի օրինակ է ուղարկում Ջոն Միդլթոն Մուրրիի Լոնդոնում գտնվող «Նոր Ադելֆի» ամսագրին։ Ամսագիրը խմբագրվում է Մաքս Փլոումանի և Սեր Ռիչարդ Ռիզի կողմից, այնուհերև Պլուլմանը ընդունում է աշխատանքը հրապարակելու համար։
Սաուզվոլդ
խմբագրել1929 թ.-ի դեկտեմբերին, Փարիզում մոտ երկու տարի ապրելուց հետո, Բլեյրը վերադարնում է Անգլիա և անմիջապես ուղևորվում Սաֆֆոլկում գտնվող Սաուզվոլդ ափամերձ քաղաքի իր ծնողների տուն, որը եղավ իր բնակավայրը հաջորդ հինգ տարիների ընթացքում։ Ընտանիքը լավ հաստատված էր քաղաքում, և նրա քույրը՝ Ավրիլը, այնտեղ աշխատացնում էր սրճարան։ Նա ծանոթանում է բազմաթիվ տեղացիների հետ, որոնցից էր Բրենդա Սալկելդը, հոգևորականի դուստրը, ով աշխատում էր Սուրբ Ֆելիքսի Աղջիկների դպրոցում որպես մարզիչ։ Թեև Սալկելդը մերժեց Բլեյրի ամուսնության առաջարկը, նա երկար տարիներ մնաց իր մոտիկ ընկերը։ Նա նաև վերականգնեց ընկերությունը վաղ ընկերների հետ, որոնցից էր Դենիս Կոլինգսը, ում ընկերուհին, Էնիանոր Ջակուեսը, կարևոր դեր էր խաղալու իր կյանքում[10]։
1930-ականների սկզբին նա կարճ ժամանակով տեղափոխվեց Բրամլի քրոջ՝ Մարջորիի և նրա ամուսին Համփրի Դակինի հետ, ով Բլեյրին դուր չէր գալիս, քանի որ նրանք իրար ճանաչում էին մանկուց։ Բլեյրը «Նոր Ադելֆի»-ի համար վերլուծություններ էր գրում և Սաուզվոլդի հաշմանդամ երեխայի համար որպես ինքնուրույն դաստիարակ աշխատում։ Այնուհետև, նա դաստիարակ դարձավ երեք երիտասարդ եղբայրների համար, որոնցից մեկը՝ Ռիչարդ Փեթերսը, դարձավ ակադեմիկոս[44]։ «Այս տարիներին նրա պատմությունը նշանավորվում է երկակիությունով և հակադրություններով։ Նախ, Բլեյրը իր ծնողների տանը վարում է հարգալից և արտաքուստ կյանք։ Այնուհետև, Բլեյրը դառնում է Բորթոնը (սա իր «Չքավորը» շարքերի դեմքերից է), ով որոնում է կյանքի փորձ Արևելյան Ծայրամասում, ճանապարհի վրա և Քենտի դաշտերում»[45]։ Նա գնում էր լողափ նկարելու և լողանալու, և այնտեղ հանդիպում է Մեյբլ և Ֆրենսիս Ֆիրզերին, ովքեր ավելի ուշ ազդեցություն են ունեցել իր կարիերայի վրա։ Հաջորդ տարվա ընթացքում նա այցելում է նրանց Լոնդոնում՝ հաճախ հանդիպելով իրենց ընկեր Մաքս Փլոումանին։ Նա նաև հաճախ մնում էր Ռաթ Փիթերի և Ռիչարդ Ռիզի տներում, որտեղ նա կարող էր պատրաստվել իր պարբերական ճամփորդական արշավների համար։ Նրա աշխատանքներից մեկը կացարանային աշխատանք էր, որի համար օրական ստանում էր կես քրաուն (համարժեք երկու շիլլինգի և վեց պենսի, կամ մեկ ութերորդ ֆունտ)[46]։
1931 թ. օգոստոսից Բլեյրը կանոնավոր կերպով նպաստում էր «Նոր Ադելֆի»-ին։ 1931 թ. օգոստոսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում նրա աղքատության հետազոտությունները շարունակվեցին և, ինչպես «Մի հոգևորականի դուստր»-ի գլխավոր հերոսը, նա հետևեց Արևելյան Ծայրամասի ավանդույթին՝ աշխատելով Քենթի դաշտերում։ Նա օրագիր էր պահում, որտեղ գրում էր իր փորձառությունների մասին։ Այնուհետև նա աշխատում է Թուլի Սթրիթի հանրակացարանում, բայց չի կարողանում երկար մնալ այնտեղ, և ծնողներից ֆինանսական աջակցություն ստանալով տեղափոխվում է Վինդսոր Սթրիթ, որտեղ նա մնում է մինչև Սուրբ Ծնունդ։ 1931 թ.-ի հոկտեմբերին Էրիկ Բլեյրի «Հոպ հավաքելը» հայտնվեց «Նոր ստեյթմեն»-ի համարում, որի խմբագրական կազմում էր իր հին ընկեր Սիրիլ Քոնոլլին։ Մեյբլ Ֆիրզը օգնեց նրան կապ հաստատել Լեոնարդ Մուրի հետ, ով դարձավ նրա գրական գործակալը։
Այս ժամանակահատվածում Ջոնաթան Քեյփը մերժեց «Խոհանոցի աշխատողի օրագիր» - ը, «Չքավոր» - ի առաջին տարբերակը։ Ռիչարդ Ռիզի խորհրդին հետևելով՝ նա առաջարկեց այն «Ֆաբեր և Ֆաբեր»-ին, սակայն նրանց խմբագրող տնօրեն Տ. Ս. Էլիոտը նույնպես մերժեց այն։ Բլեյրը ավարտեց տարին իր գիտակցաբար կալանավորումով[47], որպեսզի նա կարողանա անց կացնել Սուրբ Ծնունդը բանտում, սակայն իշխանությունները այս «հարբած և խառնաշփոթ» վարքագծի համար նրան չկալանավորեցին, և նա երկու օր ոստիկանության կալանատեղիում անց կացնելուց հետո վերադարձավ Սաուզվոլդ։
Ուսուցողական կարիերա
խմբագրել1932 թ. ապրիլին Բլեյրը դարձավ Հոութորն տղաների համար նախատեսված ավագ դպրոցի ուսուցիչ Արևելյան Լոնդոնի Հեյս քաղաքում։ Սա մի փոքր դպրոց էր, որն առաջարկում էր մասնավոր կրթություն տեղական վաճառականների և խանութպանների երեխաների համար, այն ուներ 14-ից 16 ուսանող, ովքեր տասից տասնվեց տարեկան էին[48]։ Դպրոցում նա բարեկամ դարձավ տեղական ծխական եկեղեցու քահանայի օգնականի հետ և այնտեղ ներգրավվեց գործունեությամբ։ 1932 թ. հունիսի վերջին Մուրը Բլեյրին ասաց, որ Վիկտոր Գոլանչը պատրաստվել էր հրապարակել «Խոհանոցի աշխատողի օրագիրը» 40 ֆունտստեռլինգի դիմաց իր վերջերս ստեղծված տպագրատան Վիկտոր Գոլանչ ՍՊԸ-ի միջոցով՝ արմատական և սոցիալիստական աշխատանքների համար։
1932 թ. ամառվա վերջում Բլեյրը վերադարձավ Սաուզվոլդ, որտեղ իր ծնողները իրենց ժառանգությամբ սեփական տուն էին գնել։ Բլեյրը և նրա քույրը՝ Ավրիլը, այնտեղ անցկացրեցին տոները՝ տունը բնակեցնելու համար, մինչդեռ նա նաև աշխատում էր «Բիրմայի օրերում»[49]։ Նա նաև ժամանակ էր անցկացնում Էլիանոր Ջեքեզի հետ, սակայն նրա կապը Դենիս Քոլինգսի հետ եղավ խոչընդոտ ավելի լուրջ հարաբերություններ ստեղծելու հույսին։
«Կլինկը», որը նկարագրում էր բանտ տեղափոխելու նրա ձախողված փորձը, հայտնվեց օգոստոսի 1932-ին «Նոր Ադելֆի»-ում։ Նա վերադարձավ Հեյս՝ դասավանդելու և պատրաստվեց իր գիրքը հրապարակելուն, որը այժմ հայտնի է որպես «Չքավորը Փարիզում և Լոնդոնում»։ Նա ուզում էր այլ անունով հրատարակել, որպեսզի խուսափի իր ընտանիքի դիմաց խայտառակվելուց՝ այն ժամանակ որպես թափառաշրջիկ լինելու պատճառով[51]։ Մուրին ուղղված նամակում (1932 թ. նոյեմբերի 15-ին), նա թողել էր կեղծանունի ընտրությունը Մուրին և Գոլանչին։ Չորս օր անց, նա գրեց Մուրին, առաջարկելով կեղծանուններ Պ․ Ս․ Բարտն (անուն, որը նա օգտագործեց թափառաշրջելիս), Կենետ Մայլս, Ջորջ Օրուել և Հ. Լուիս Օլվեյս[52]։ Նա վերջապես ընդունեց «Ջորջ Օրուել» գրական կեղծանունը, քանի որ «դա շատ լավ Անգլիական անուն էր»[53]։ «Չքավորը Փարիզում և Լոնդոնում» - ը լույս է տեսնում 1933 թ. հունվարի 9-ին, քանի որ Օրուելը դեռ շարունակում էր աշխատել «Բիրմայի օրերում»։ «Չքավորը» չափազանց հաջող էր, և շուտով հաջորդը հրատարակվում է Նյու Յորքի «Հարպեր և Եղբայրների» կողմից։
1933 թ-ի կեսերին Բլեյրը թողեց Հոութորնսը՝ Աքսբրիդջի Ֆրեյսի Քոլեջում ուսուցիչ դառնալու համար։ Սա ավելի մեծ հաստատություն էր և ուներ 200 աշակերտ և անձնակազմի լիարժեք համալրում էր։ Նա մոտոցիկլ է ձեռք բերում և շրջագայում շրջակա ծայրամասերում։ Այս շրջագայություններից մեկում նա թրջվում է և ցրտահարվում, որը հետագայում դառնում է թոքաբորբի պատճառ։ Նա տեղափոխվում է Աքսբրիդջի Քոթեջ հիվանդանոց, որտեղ որոշ ժամանակի ընթացքում իր կյանքը համարվում էր վտանգի տակ։ 1934-ի հունվարին, երբ նա դուրս եկավ, նա վերադարձավ Սաուզվոլդ՝ ապաքինվելու և ծնողների կողմից աջակցվելու, և երբեք չի վերադառնում դասավանդման։
Նա հիասթափված էր, երբ Գոլանչը փակեց «Բիրմայի օրերը», հիմնականում զրպարտության համար հնարավոր տուգանքների պատճառով, սակայն Հարփերը պատրաստ էր հրապարակել այն Միացյալ Նահանգներում։ Միևնույն ժամանակ, Բլեյրը սկսել էր աշխատել «Հոգևորականի դուստր» վեպի վրա՝ նկարագրելով իր կյանքը որպես ուսուցիչ և Սաուզվոլդի բնակիչ։ Էլիանոր Ջակուեզը այժմ արդեն ամուսնացած էր և գնացել էր Սինգապուր, իսկ Բրենդա Սալկիլդը գնացել էր Իռլանդիա, ուստի Բլեյրը համեմատաբար մեկուսացված էր Սաուզվոլդում՝ աշխատելով հողամասերի վրա՝ միայնակ քայլելով և ժամանակ անցկացնելով հոր հետ։ Հոկտեմբերին, «Հոգևորականի դուստրը» Մուրին ուղարկելով, նա մեկնում է Լոնդոն՝ աշխատանքի ընդունվելու համար, որն իր համար գտել էր իր մորաքույր Նելլի Լիմուզինը։
Անձնական կյանք
խմբագրելՄանկություն
խմբագրելՋասինտա Բադդիկոմի «Eric & Us» հուշագրությունը լավ պատկերացում է Բլեյրի մանկության մասին[54]։ Նա մեջբերելով քրոջը՝ Ավրիլին, գրում է. «Նա բավականին օտարված և փակ անձնավորություն էր»,- իսկ Բադդիկոմների հետ բարեկամության մասին ասում․ «Ես չեմ կարծում, որ նա այլ ընկերների կարիք ուներ բացի իր դասընկերոջից, ում իր ստեղծագործություններում ժամանակ առ ժամանակ շնորհակալաբար նշում էր որպես «CC»։ Նա չէր հիշում Բլեյրին դասընկերների հետ հանդիպելիս կամ նրանց հետ զբոսնելիս, ինչպես դա արձակուրդներին հաճախ անում էր Ջասինտայի եղբայր Պրոսպերը[25]։ Սիրիլ Քոնոլլին պատմում է Բլեյրի մասին որպես երեխա «Խոստման Թշնամիների» մեջ[55]։ Տարիներ անց, Բլեյրը խոցոտված նշեց իր նախապատրաստական դպրոցը «Երջանկությունը այնքան շատ էր» շարադրանքում, պնդելով այնտեղ. «նա ստեղծված էր շան պես սովորելու համար» որպեսզի ստանա կրթաթոշակ, որը, ինչպես նա ենթադրում էր, կազմված է միայն ծնողների դեմը դպրոցի հեղինակությունը բարձրացնելու համար։ Սակայն Ջասինտա Բադդիկոմը մերժեց այդ Օրուելի կողմից նկարագրված դպրոցական դժբախտության իրական լինելը՝ նշելով, որ նա ընդհակառակը «հատուկ երջանիկ երեխա էր»։ Ջասինտան նաև նկատել էր, որ Օրուելը չէր սիրում իր անունը, քանի որ այն իրեն հիշեցնում էր մի գիրք, որը նրան ընդհանրապես դուր չէր եկել՝ «Էրիկ կամ քիչ-քիչ» Վիկտորիանական տղաների դպրոցի պատմությունը[56]։
Կոննոլին խոսել է նրա մասին ինչպես դպրոցականի, «Զարմանալի բանն այն է, որ Որուելը՝ լինելով միայնակ այդ տղաների միջև, հանդիսանում էր՝ ինչպես նա կարծում էր, ինտելեկտուալ, այլ ոչ թե թութակ[25]։ Իտոնում, Ջոն Վոճան Ուիլքսը՝ նախկին տնօրենի որդին, նշեց որ «նա չափազանց փաստարկիչ էր՝ ամեն ինչի մասին խոսում էր փաստերով, և՛ վարպետներին քննադատելիս, և՛ մյուս տղաներին։ Եվ մեզ դուր էր գալիս նրա հետ վիճելը որևէ թեմայի շուրջ՝ նա իր փաստարկներով ընդհանուր առմամբ հաղթում էր մեզ, կամ կարծում էր, որ հաղթում է ինչ-որ կերպ»[57]։ Ռոջեր Մինորսը նշում է․ «Նա մեծ վարպետներից էր ցանկացած տեսակի խնդրի վերաբերյալ անսահման փաստարկներ բերելու մեջ»։ Նա այն տղաներից էր, ով ինքնուրույն էր մտածում»[58]։
Բլեյրը սիրում էր պրակտիկ կատակներ անել։ Բադդիկոմը հիշում է, թե ինչպես էր նա օրանգուտանի նման կախվում երկաթուղային վագոնի բեռնախցիկից, որպեսզի վախեցներ կուպեից դուրս եկող կին ուղևորներին[16]։ Իտոնում նա չար կատակներ էր խաղում իր Մաստեր Քոլեջի համակուրսեցու՝ Ջոն Քրեսի, վրա։ Այդ կատակների թվում էր նույնիսկ կեղծ գովազդի տեղադրումը քոլեջի ամսագրում, որն իր մեջ ներառում էր մանկապղծություն[59]։ Նրա ուսուցիչ Գոուն ասում է, որ նա իրեն «որքան կարող էր շատ անհանգստություն էր պատճառում» և որ նա «շատ անտարբեր տղա էր»[60]։ Հետագայում Բլեյրը հեռացվեց է Հարավային Ուոլդի Քրամմերից քաղաքի հողագործին որպես ծննդյան նվեր մահացած առնետ ուղարկելու համար[61]։ Նրա Ինչպես Ես Կցանկանամ էսսեներից մեկում նա անդրադառնում է մի երկարատև կատակին, երբ նա պատասխանել է մի կնոջ գովազդին, ով պնդում էր, որ հայտնագործվել է գիրության դեմ պայքարող դեղամիջոց[62]։
Բլեյրը մանկուց հետաքրքրված էր բնական պատմությամբ։ Նրա դպրոցական նամակներում նա գրում էր թրթուրների և թիթեռների մասին[63], իսկ Բադդիկոմը հիշում է նրա սուր հետաքրքրությունը աստվածաբանության հանդեպ։ Ինչպես նաև նա սիրում էր ձկնորսությամբ զբաղվել, ճագարներին կրակել և փորձեր կատարել, ինչպես օրինակ՝ ոզնի եփել[16], կամ Էտոնի տանիքից գալկա կրակել, նրան այնուհետև պատրաստելու համար[58]։ Գիտական փորձերի նկատմամբ նրա եռանդը տարածվել է նաև պայթուցիկ նյութերի վրա։ Կրկին Բադդիկոմը հիշում է խոհարարին աղմուկի համար զգուշացում տալուց։ Հետագայում Հարավային Ուլդում նրա քույրը՝ Արվիլը, հիշում է նրան այգին պայթեցնելուց։ Դասավանդումների ժամանակ նա զարմացնում էր ուսանողներին բնության մեջ զբոսանքներով թե՛ Հարավային Ուոլդում[64], թե՛ Հայեսում[65]։ Նրա, դեռ չափահաս չդարձած տարիներին, պահած օրագրերը ներթափանցված են բնության վերաբերյալ իր դիտարկումներով։
Հարաբերություններ և ամուսնություն
խմբագրելԲադդիկոմը և Բլեյրը շուտ կորցրեցին միմյանց հետ կապը Բլեյրի Բիրմա գնալուց հետո և նրա համար Բադդիկոմը կորցրեց իր համակրելիությունը։ Բադդիկոմը գրել էր, որ դա կատարվեց նրա իր կյանքից բողոքող նամակների պատճառով, բայց «Eric & Us»-ի Վենաբլը կարծում է, որ նա կորցրեց Բադդիկոմի հանդեպ համակրանքը մի միջադեպի պատճառով, որը, մեղմ ասած, գայթակղության անշնորհք փորձ էր[16]։
Մավել Ֆիրզը, ով հետագայում դարձավ Բլեյրի մտերիմը, ասել էր․ «Նա ասում էր, որ միակ բանը, որ նա այս աշխարհում ցանկանում է, դա կանանց համար գրավիչ լինելն է։ Նա սիրում էր կանանց և կարծում եմ՝ նա շատ ընկերուհիներ է ունեցել Բիրմայում։ Նա նաև ունեցել է մի ընկերուհի Հարավային Ուոլդում և մի ուրիշ ընկերուհի էլ Լոնդոնում։ Եվ չնայած դոնժուան լինելուց նա վախենում էր, որ նա գրավիչ չէ»[66]։
Բրենդա Սելկիլդը (Հարավային Ուոլդ) նախընտրել է ընկերությունը ցանկացած խոր հարաբերության տեղը և երկար տարիներ նամակագրություն է ունեցել Բլեյրի հետ, մասնավորապես՝ որպես իր գաղափարների համար հնչյունային տախտակ։ Նա գրել է․ «Նա մեծ գրող էր։ Անվերջ նամակներ, և ես դրանով նկատի ունեմ, որ երբ նա ձեզ նամակ է գրում, նա գրում է էջեր»[24]։ Նրա Էլեոնոր Ժակի հետ (Լոնդոն) ավելի պրոզայիկ էր, ինչը մոտենում էր ավելի սերտ հարաբերությունների, հղում անելով նախորդ հանդիպումներին կամ ապագա պլաններին Լոնդոնում և Բուրնհեմի Բիչեր[67]։
Երբ Օրուելը Քենտ քաղաքի առողջարանում էր, նրան այցելեց իր կնոջ ընկերուհին՝ Լիդիա Ջեկսոնը։ Բլեյրը հրավիրեց նրան զբոսնելու և երբ նրանք մարդկանց տեսադաշտից հեռացան «անհարմար իրավիճակ առաջացավ»[68]։ Ջեկսոնը շատ կրիտիկական էր վերաբերվում Բլեյրի և Էլին Օ՛Շագնեսիի ամուսնությանը, և նրանց հետագա նամակագրությունը ակնարկում է դավադրության մասին։ Բայց այդ ժամանակ Էլինը ավելի շատ մտահոգված էր Օրուելի և Բրենդա Սալկիլդի մտերմությամբ։ Այն բանից հետո, երբ բացահայտվեց, որ Օրուելը սիրավեպ էր ունեցել իր քարտուղարուհու հետ Տրիբյունում, Էլինը շատ մեծ մտահոգության մեջ էր ընկել և սկսել էր կասկածի տակ դնել մյուսներին նույնպես։ Էն Պոպհամին ուղղված նամակում Օրուելը գրում է․ «Ես երբեմն հավատարիմ չէի Իլենին, ես նաև վատ եմ նրան վերաբերվում ժամանակ առ ժամանակ, բայց դա իրական ամուսնություն էր այն իմաստով, որ մենք միասին սարսափելի պայքարի մեջ էինք, և նա հասկացել էր ամեն ինչ իմ աշխատանքի վերաբերյալ և ոչ միայն»[69]։ Նմանապես նա տեղեկացրեց Սելիա Քիրվանին, որ նրանք հավատարիմ չէին եղել[70]։ Կան նաև մի քանի վկայություններ, որ նրանք սազում էին միմյանց և դա բավականին երջանիկ ամուսնություն էր[71][72][73]։
1994թ․ հունիսին Օրուելն ու Էլինը 3 շաբաթական տղա որդեգրեցին և նրան կոչեցին Ռիչարդ Հորատիո[74]։ Ըստ Ռիչարդի, Որուելը հրաշալի հայր էր, ով նվիրված էր նրան, թեև բավականին կոշտ, բայց նա նրա հանդեպ ուշադիր էր և մեծ ազատություն էր ընձեռում[75]։ Օրուելի մահից հետո Ռիչարդը սկսեց ապրել Բլեյրի քրոջ ու նրա ամուսնու հետ[76]։
Բլեյրը շատ միայնակ էր Էլինի մահվանից հետո՝ 1945 թվականին, և զգում էր կնոջ կարիքը թե՛ որպես ուղեկից և թե՛ որպես Ռիչարդի մայր։ Նա ամուսնության առաջարկ արեց 4 կանանց, այդ թվում Սելիա Քիրվանին, և վերջապես Սոնյա Բրաունելը ընդունեց առաջարկը[77]։ Օրուելը հանդիպել էր նրան, երբ նա եղել էր Սիրիլ Քոնոլիի օգնականը «Հորիզոն» գրական ամսագրում[78]։ Նրանք ամուսնացան 1949 թվականի հոկտեմբերի 13-ին՝ Օրուելի մահվանից ընդամենը 3 ամիս առաջ։ Ոմանք կարծում էին, որ Սոնյան Ջուլիայի մոդելն էր «1984»-ում։
Սոցիալական հաղորդակցություն
խմբագրելՕրուելը ունեցել է բավականին մտերիմ և երկարատև ընկերություն իր մի քանի ընկերների հետ, բայց դա հիմնականում եղել են նման մտածելակերպ կամ նման գրական ունակությունների մակարդակ ունեցող մարդիկ։ Նրա տեղը ամբոխում չէր և նա իրեն շատ անհարմար էր զգում, երբ հայտնվում էր սեփական դասարանից դուրս։ Այնուամենայնիվ, հանդիսանալով հասարակ մարդու, այսպես ասված՝ քարտուղար կամ խոսնակ, նա հաճախ հայտնվում էր անծանոթ տեղում իրական աշխատող մարդկանց հետ։ Նրա եղբայր-օրենքում Համփրի Դեկինը, ում կարելի է դասել «Բարև, ընկերս, լավ հանդիպեցինք» մարդկանց շարքին, և ով վերցրել էր նրան իր հետ տեղի փաբ Լիդերում, ասել էր, որ նրան հողատերն ասեց «Այդ տխմարին այլևս չբերես այստեղ»[79]։ Ադրիան Ֆիրզը մեկնաբանեց․ «Նա շահագրգրված չէր մրցավազքով, կամ ծաղրածուներով, կամ փաբերում ֆրֆռալով, կամ shove ha'penny ընտանեկան խաղերով։ Նա պարզապես չուներ շատ ընդհանրություններ այն մարդկանց հետ, ովքեր չէին կիսում իր մտավոր շահերը»[80]։ Նրա հետ աշխատողներից շատերն էին տարօրինակ ու կաշկանդող զգացողություն ունենում դրանից, ինչպիսիք էին Պոլլիտն ու Մակնեյրը[81], սակայն նրա էթիկետին հետևելը լավ էր մեկնաբանվում բոլորի կողմից։ Ջեկ Կոմմոնը նկատել էր նրա հետ առաջին անգամ հանդիպման ժամանակ․ «Շատ անմիջական վարք` ավելին քան դաստիարակություն»[82]։
Իր ծանր օրերին նա միաժամանակ տնային աշխատանք էր կատարում։ Նրա ծայրահեղ քաղաքավարի կրթվածության մասին նշվել է այն ընտանիքի անդամների կողմից, ում տանը նա աշխատել էր, կինը նշել էր, որ ընտանիքը անվանում էր նրան «Laurel»՝ կատագերգական կինոնկարը դիտելուց հետո[46]։ Նրա երկարաձիգ մարմնի ու անփութության պատճառով, Օրուելի ընկերները հաճախ ծաղրում էին նրան։ Գեոֆֆրի Գորերը մեկնաբանեց․ «Նա ստեղծված էր տարբեր իրեր պատահական ճզմելու կամ սեղանից գցելու համար։ Ես նկատի ունեմ, որ սարսափելիորեն անփույթ ու վատ կոորդինացված ջահել տղա էր։ Կարծում եմ, որ նա զգում էր, որ նույնիսկ անկենդան աշխարհը նրա դեմ էր»[83]։ Երբ նա բնակարանով կիսվեց Հեպպենստոլլի և Սայերի հետ, նա բուժվել էր հովանավորչական կերպով ավելի երիտասարդ տղաների կողմից[84]։ 1940թթ․ BBC-ում «բոլորը կցանկանային նրանից հեռու մնալ»[85] և Սպենդերը նկարագրեց նրան որպես իրական զվարճանքի արժեք «կարծես, ինչպես ես ասեցի, Չարլի Չապլինի ֆիլմն ես դիտում»[86]։ Էլինի ընկերուհին հիշում էր իր հումորի և հանդուրժողականության մասին հաճախ հենց Օրուելի հաշվին[72]։
Օրուելի կենսագրության մի հատվածն այնուամենայնիվ խոսում էր նաև նրա ավտորիտար հայացքների մասին[87]։ Բուրմայում, նա հարվածեց մի բիրմայցի տղային, երբ նա իր ընկերների հետ «հիմարությամբ էին զբաղվում», նա «պատահական բախվեց նրան» կայարանում, որի արդյունքում Օրուելը «ծանր» գլորվեց աստիճաններով ներքև[88]։ Նրա նախկին աշակերտներից մեկը հիշում է նրան այնքան ծանր ծեծված, որ մեկ շաբաթ անգամ նստել չէր կարողանում[89]։ Մեկ անգամ էլ, երբ Օրուելի հետ կիսում էր բնակարանը, Հեպպենստոլլը եկավ տուն բավականին ուշ ու խմած։ Անսպասելի էր, որ վերջում Հեպպենստոլլը արյունոտ քթով պառկեց քնելու փակված սենյակում։ Երբ նա փորձեց բողոքել, Օրուելը հարվածեց նրան հրաձգության տախտակով ոտքամեջտեղի հատվածին, և նա ստիպված էր պաշտպանվել աթոռով։ Օրուելի մահվանից մի քանի տարի անց, Հեպպենստոլլը գրեց դրամատիկ հաշվետվություն այդ դեպքի մասին, անվանելով այն «Կրակոցների տախտակ»[90] և Մաբել Ֆիրզը հաստատեց, որ Հեպպենստոլլը եկել էր նրա մոտ հաջորդ օրը բավականին թշվառ վիճակում[91]։
Օրուելը լավ հարաբերությունների մեջ էր երիտասարդ մարդկանց հետ։ Աշակերտն, ում նա հարվածել էր, անվանեց նրան Բարսելոնայի լավագույն ուսուցիչներից մեկը, ով անհաջող փորձել է գցել նրան սեղանի տակ։ Նրա զարմիկը հիշում էր Էրիկ հորեղբորը, ով ծիծաղում էր Օրուելի գործողությունների վրա ավելի բարձր քան որևէ մեկը ծիծաղել է Չարլի Չապլինի ֆիլմը դիտելիս[71]։
Իր ամենահայտնի գործերից հետո, Օրուելը բազում մարդկանց էր գրավում, սակայն շատ ուրիշներ համարում էին նրան օտարված և նույնիսկ ձանձրալի։ Իր փափուկ ձայնով նրան հեշտությամբ քննարկումներում հաղթում էին բարձրացնելով ձայները, երբեմն նա նույնիսկ արտաքսվում էր քննարկումներից[92]։ Վերջին տարիներին նա ծանր հիվանդացել էր․ դա պատերազմական ժամանակներ էին կամ խիստ խնայողությունների ժամանակաշրջան։ Պատերազմի ժամանակ նրա կինը տանջվում էր դեպրեսիայից և նրա մահվանից հետո Օրուելը միայնակ էր մնացել ու դժբախտ։ Հավելյալ դրան, նա միշտ համեստորեն էր ապրում և կարծես թե չի կարող իր մասին անհրաժեշտ չափով հոգ տանել։ Այս ամենի արդյունքում, մարդիկ նրա իրավիճակը շատ մռայլ էին պատկերացնում[93]։ Ոմանք, ինչպես Միքայել Էյրտոնը, անվանեցին նրան «Մռայլ Ջորջ», բայց մյուսները մշակեցին գաղափար, որ ինքը «Անգլիական աշխարհիկ սուրբ» էր[94]։
Չնայած նրան, որ Օրուելը հաճախակի էր խոսում BBC-ում խմբային քննարկումների և անհատական հեռարձակումների ժամանակ, նրա ձայնագրություններից ոչ մի պատճեն չի հայտնաբերվել[95]։
Ստեղծագործություն
խմբագրելՀայտնի վեպերից են «1984»[96] և «Անասնաֆերմա»[97] կամ «Կենդանական ագարակը», որտեղ Օրուելը ծաղրում է ստալինիզմը։ Վեպերը գրված են «հակաուտոպիայի» ժանրում, դրանցում հեղինակը ներկայացնում է ամբողջատիրական ռեժիմների պայմաններում անհատականության ոչնչացման գործընթացը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.bbc.co.uk/history/historic_figures/orwell_george.shtml
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118590359 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://mdn.tv/7JVp
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Kindred Britain
- ↑ 7,0 7,1 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ Crick, Bernard (2004). «Eric Arthur Blair [pseud. George Orwell] (1903–1950)». Oxford Dictionary of National Biography. Oxford, England, United Kingdom: Oxford University Press.
- ↑ 9,0 9,1 Stansky, Peter; Abrahams, William (1994). «From Bengal to St Cyprian's». The unknown Orwell: Orwell, the transformation. Stanford, California, United States: Stanford University Press. էջեր 5–12. ISBN 978-0804723428.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 Taylor, D.J. (2003). Orwell: The Life. Henry Holt and Company. ISBN 978-0805074734.
- ↑ Orwell, George (1937 թ․ փետրվար). «8». The Road to Wigan Pier. Left Book Club. էջ 1.
- ↑ Haleem, Suhail (2014 թ․ օգոստոսի 11). «The Indian Animal Farm where Orwell was born». BBC News.
- ↑ Crick (1982), p. 48
- ↑ «Renovation of British Author George Orwell's house in Motihari begins». IANS. news.biharprabha.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
- ↑ A Kind of Compulsion 1903–36, xviii
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 Buddicom, Jacintha (1974). Eric and Us. Frewin. ISBN 978-0856320767.
- ↑ Bowker, Gordon. «George Orwell»: 21.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «Royal Eastbourne Golf Club – Hambro Bowl». Regc.unospace.net. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Bowker p. 30
- ↑ Jacob, Alaric (1984). «Sharing Orwell's Joys, but not his Fears». In Norris, Christopher (ed.). Inside the Myth. Lawrence and Wishart.
- ↑ «Henley and South Oxfordshire Standard». 1914 թ․ հոկտեմբերի 2.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «Henley and South Oxfordshire Standard». 1916 թ․ հուլիսի 21.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Jacintha Buddicom, Eric and Us, p. 58
- ↑ 24,0 24,1 24,2 24,3 Wadhams, Stephen (1984). «Remembering Orwell». Penguin.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ 25,0 25,1 25,2 Connolly, Cyril (1973) [1938]. Enemies of Promise. London: Deutsch. ISBN 978-0233964881.
- ↑ Binns, Ronald (2018). Orwell in Southwold. Zoilus Press. ISBN 9781999735920.
- ↑ A Kind of Compulsion, p. 87, gives Blair as 7th of 29 successful candidates, and 21st of the 23 successful candidates who passed the Indian Imperial Police riding test, in September 1922.
- ↑ The India Office and Burma Office List: 1927. Harrison & Sons, Ltd. 1927. էջ 514.
- ↑ The Combined Civil List for India: January 1923. The Pioneer Press. 1923. էջ 399.
- ↑ The India Office and Burma Office List: 1923. Harrison & Sons, Ltd. 1923. էջ 396.
- ↑ Stansky & Abrahams, The Unknown Orwell, pp. 170–71
- ↑ Michael Shelden Orwell: The Authorised Biography, William Heinemann, 1991
- ↑ The Combined Civil List for India: July-September 1925. The Pioneer Press. 1925. էջ 409.
- ↑ A Kind of Compulsion, 1903–36, p. 87
- ↑ Emma Larkin, Introduction, Burmese Days, Penguin Classics edition, 2009
- ↑ The India Office and Burma Office List: 1929. Harrison & Sons, Ltd. 1929. էջ 894.
- ↑ Crick (1982), p. 122
- ↑ Stansky & Abrahams, The Unknown Orwell, p. 195
- ↑ Ruth Pitter BBC Overseas Service broadcast, 3 January 1956
- ↑ Կաղապար:Openplaque
- ↑ Stansky & Abrahams, The Unknown Orwell, p. 204
- ↑ A Kind of Compulsion (1903–36), p. 113
- ↑ Stansky & Abrahams, The Unknown Orwell, p. 216
- ↑ R.S. Peters (1974). A Boy's View of George Orwell Psychology and Ethical Development. Allen & Unwin
- ↑ Stansky & Abrahams, p. 230 The Unknown Orwell
- ↑ 46,0 46,1 Stella Judt "I once met George Orwell" in I once Met 1996
- ↑ «Discovery of 'drunk and incapable' arrest record shows Orwell's 'honesty'». ucl.ac.uk. 2014 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Crick (1982), p. 221
- ↑ Avril Dunn My Brother George Orwell Twentieth Century 1961
- ↑ Voorhees (1986: 11)
- ↑ Leys, Simon (2011 թ․ մայիսի 6). «The Intimate Orwell». The New York Review of Books. Վերցված է 2011 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Orwell, Sonia and Angus, Ian (eds.)Orwell: An Age Like This, letters 31 and 33 (New York: Harcourt, Brace & World)
- ↑ «George Orwell: from Animal Farm to Zog, an A–Z of Orwell». The Telegraph. 2018 թ․ մարտի 20.
- ↑ Jacintha Buddicom Eric & Us Frewin 1974.
- ↑ remembering Orwell, p. 22
- ↑ Orwell Remembered, p. 23
- ↑ John Wilkes in Stephen Wadhams Remembering Orwell Penguin Books 1984.
- ↑ 58,0 58,1 Roger Mynors in Stephen Wadhams Remembering Orwell Penguin Books 1984.
- ↑ Hollis, Christopher (1956). A study of George Orwell: The man and his works. London: Hollis & Carter. OCLC 2742921.
- ↑ Crick (1982), p. 116
- ↑ Audrey Coppard and Bernard Crick Orwell Remembered 1984
- ↑ Orwell, George; Angus, Ian; Orwell, Sonia (1969). The collected essays, journalism and letters of George Orwell. London: Secker & Warburg. ISBN 978-0436350153.
- ↑ Crick, Bernard (1980). George Orwell: A Life. London: Secker & Warburg. ISBN 978-0436114502.
- ↑ R.S. Peters A Boy's View of George Orwell in Psychology and Ethical Development Allen & Unwin 1974
- ↑ Geoffrey Stevens in Stephen Wadhams Remembering Orwell Penguin 1984
- ↑ Stephen Wadhams Remembering Orwell Penguin Books 1984
- ↑ Correspondence in Collected Essays Journalism and Letters, Secker & Warburg 1968
- ↑ Peter Davison ed. George Orwell: Complete Works XI 336
- ↑ Crick (1982), p. 480
- ↑ Celia Goodman interview with Shelden June 1989 in Michael Shelden Orwell: The Authorised Biography
- ↑ 71,0 71,1 Henry Dakin in Stephen Wadhams Remembering Orwell
- ↑ 72,0 72,1 Patrica Donahue in Stephen Wadhams Remembering Orwell
- ↑ Michael Meyer Not Prince Hamlet: Literary and Theatrical Memoirs 1989
- ↑ Davison, Peter (2007). The Lost Orwell. Timewell Press. էջ 244. ISBN 978-1857252149.
- ↑ «Orwell and Son». The New Yorker. 2009 թ․ մարտի 25. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Richard Blair on Life With My Aunt Avril». 2011 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Spurling, Hilary. 2002. The girl from the Fiction Department: a portrait of Sonia Orwell. New York: Counterpoint, p. 96.
- ↑ Crick (1982), p. 449
- ↑ Ian Angus Interview 23–25 April 1965 quoted in Stansky and Abrahams The Unknown George Orwell
- ↑ Adrian Fierz in Stephen Wadhams Remembering Orwell
- ↑ John McNair George Orwell: The Man I knew MA Thesis – Newcastle University Library 1965, quoted Crick (1982), p. 317
- ↑ Jack Common Collection Newcastle University Library quoted in Crick (1982), p. 204
- ↑ Geoffrey Gorer – recorded for Melvyn Bragg BBC Omnibus production The Road to the Left 1970
- ↑ Rayner Heppenstall Four Absentees in Audrey Coppard and Bernard Crick Orwell Remembered 1984
- ↑ Sunday Wilshin in Stephen Wadhams Remembering Orwell Penguin Books 1984
- ↑ Stephen Spender in Stephen Wadhams Remembering Orwell Penguin Books 1984
- ↑ «Powell's Books – Synopses and Reviews of D J Taylor Orwell:The Life». Powells.com. 2010 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Maung Htin Aung George Orwell and Burma in Miriam Goss The World of George Orwell Weidenfeld & Nicolson 1971
- ↑ Interview with Geoffrey Stevens, Crick (1982), pp. 222–23
- ↑ Heppenstall The Shooting Stick Twentieth Century April 1955
- ↑ Crick (1982), pp. 274–75
- ↑ Michael Meyer Not Prince Hamlet: Literary and Theatrical Memoirs Secker and Warburg 1989
- ↑ T. R. Fyval George Orwell: A Personal Memoir 1982
- ↑ McCrum, Robert (2011 թ․ հուլիսի 14). «George Orwell was no fan of the News of the World». The Guardian. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
- ↑ D. J. Taylor, Orwell's Voice, Orwell Prize, Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին
- ↑ Թարգմանվել է հայերեն. Ջորջ Օրուել, 1984, թարգմ. Աստղիկ Աթաբեկյանի, խմբագիր՝ Ներսես Աթաբեկյան, 336 էջ։
- ↑ Թարգմանվել է հայերեն. Ջորջ Օրուել, Անասնաֆերմա, թարգմ. Ա. Էմինի, Հինգ վիպակ, Երևան, 1991։
Արտաքին հղումներ
խմբագրել- Ջորջ Օրուելը գրապահարանում Արխիվացված 2020-07-20 Wayback Machine
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Օրուել» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Օրուել» հոդվածին։ |