Գրինփիս
Գրինփիս (անգլ.՝ Greenpeace - «կանաչ խաղաղություն»), միջազգային հասարակական բնապահպանական կազմակերպություն է, որը հիմնվել է Կանադայի Վանկուվեր քաղաքում՝ Դեյվիդ Մաքթագգարտի կողմից 1971 թ. սեպտեմբերի 15-ին։ Հիմնական նպատակն է հասնել գլոբալ էկոլոգիական խնդիրների լուծմանը` այդ թվում հասարակության և իշխանությունների ուշադրությունը գրավելով դրանց վրա։ Գրինփիսը գոյություն ունի միայն կողմնակիցների նվիրատվությունների շնորհիվ և սկզբունքորեն չի ընդունում ֆինանսական օգնություն պետական կառույցներից, քաղաքային կուսակցությունից կամ բիզնեսից։
Գրինփիս | |
---|---|
Տիպ | Միջազգային ոչ կառավարական կազմակերպություն |
Հիմնադրված | 1971 թ |
Հիմնադիրներ | Ամստերդամ, Նիդերլանդներ (Գրինփիս Ինտերնեյշնլ) |
Հիմնական անձինք | Գերդ Լեյպոլդ, գործադիր տնօրեն մինչև 2009 թ-ի նոյեմբեր Կումի Նայդու, գործադիր տնօրեն 2009 թ-ի նոյեմբերից |
գործունեության որլորտ | Շրջակա միջավայրի պահպանություն, Պացիֆիզմ |
Նվիրատվություններ | € 196.600.000 (2008) |
Կամավորների թիվ | 100.000 |
Աշխատակիցների թիվ | 1.500 |
Անդամների թիվ | 2.860.000 (2008) |
Կայք | greenpeace.org |
Գրինփիսը հայտնի է իր հնչեղ ակցիաներով, որոնք միտված են ԶԼՄ-ի ուշադրությունն ուղղել դեպի էկոլոգիական խնդիրները։ Վկայությունը՝ Գրինփիսի սկզբունքներից մեկն է։ Կազմակերպությունը ձգտում է հայտնվել էկոլոգիական հանցագործության վայրում և մարդկանց տրամադրել անկախ և հավաստի ինֆորմացիա։
Աշխարհագրություն
խմբագրելՏարածաշրջանային գրասենյակներ
խմբագրելՏարածաշրջանային գրասենյակները միավորում են մի քանի պետություններ։
Կենտրոնական և Արևելյան Եվրոպա (Ավստրիա, Հունգարիա, Լեհաստան, Սլովակիա, Սլովենիա)
Սկանդինավիա (Դանիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Շվեդիա)
Միջերկրածովյան (Իսրայել, Լիբանան, Մալթա, Թուրքիա)
Հարավ-արևելյան Ասիա (Ինդոնեզիա, Թաիլանդ, Ֆիլիպիններ)
Ավստրալիա և Օվկիանիա (Ավստրալիա, Պապուա Նոր Գվինեա, Սողոմոնի կղզիներ, Ֆիջի)
Ազգային գրասենյակներ
խմբագրելԵվրոպա Բելգիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հունաստան, Իսպանիա, Իտալիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ, Պորտուգալիա, Ռուսաստան, Ռումինիա, Ֆրանսիա, Չեխիա, Շվեյցարիա
Աֆրիկա Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Սենեգալ, ՀԱՀ
Հյուսիսային Ամերիկա Կանադա, Մեքսիկա, ԱՄՆ
Հարավային Ամերիկա
Ավստրալիա և Օվկիանիա
Նավթային ընկերություն
խմբագրելԳրինփիսի ակտիվիստները իրագործում են բողոքի ցույցեր ընդդեմ նավթային ապրանքների օգտագործման, քանի որ դրանց օգտագործման արդյունքում մթնոլորտ են արտանետվում բազմաթիվ թունավոր նյութեր։ Որոշ ռադիկալ ակտիվիստներ փորձեր են ձեռնարկել ներթափանցել տվյալ ընկերության նավթ տեղափոխող լցանավեր (տանկերներ)։
Գրինփիսականների ամենամեծ հաղթանակներից մեկը համարվում է բրիտանական Shell ընկերության Brent Spar) նավթային պլատֆորմի Բրենտ Սպար ընկղմումից հրաժարումը 1995 թ.-ին, քանի որ այն շատ թունավոր նյութ էր պարունակում։ Որոշ ակտիվիստների հաջողվել էր հասնել պլատֆորմի մի տախտակամած և ամրանալ դրա վրա։ ԶԼՄ-ի և հասարակության բուռն ռեկցիան բերեց հարևան պետություների կողմից ընկղման դատապարտմանը, Shell -ի արժեթղթերի անկման և այդ ընկերության դեմ բոյկոտի փորձերին։ Չնայած դրան` մեծբրիտանական կառավարությունը թույլատրեց Shell ընկերությանը իրականացնել տվյալ պրոցեդուրան, սակայն ընկերության ղեկավարությունը որոշում ընդունեց չանել դա և վարվել այնպես, ինչպես խորհուրդ էին տալիս ակտիվիստները՝ պլատֆորմը մասնատել ափին։ Ինչպես նշում է Նաումի Կլայնինը` ոչ կորպորատիվ շարժման և բրենդինգի ազդեցիկ փորձագետը, կազմակերպության առաջնորդ Ռոբին Գրոով-Ռայթի ուղղված հղման մեջ.
Այն դասը, որը Գրինփիսը քաղեց իր հաղթանակից Բրենդ Սպարի նկատմամբ, դաս էր «տարածության, որը պատկանում է ամբողջ մարդկության համագործակցությանը» անձեռնմխելիության մասին, տարածք, որը նշված չէ ոչ մի մասնավոր ինստիտուտին և այդ պատճառով էլ հանդիսանում է համընդհանուր սեփականություն։
Ակցիաներ
խմբագրել1997
խմբագրել- 1977 թ.-ին Գրինփիսի ակտիվիսները որոշ ժամանակով գրավել էին Ռոկոլլ կղզյակը։
Քննադատություն
խմբագրելԳրինփիսը հաճախ քննադատության է ենթարկվում որոշ գիտական համագործակցությունների ներկայացուցիչների կողմից, այդ թվում նաև առանձին պրոֆեսիոնալ էկոլոգների կողմից, որոնց կարծիքով Գրինփիսը գործունեությունը բնությանը ավելի շատ վնաս է պատճառում, քան օգուտ տալիս։
Գենետիկորեն մոդիֆիկացված ապրանքների մասին Գրինփիսի որոշ հայտարարություններ քննադատվել են օբյեկտիվության համար։
Գոյություն ունի այն կարծիքը, որ Գրինփիսի որոշ ակցիաներ ֆինանսավորվել են այն ընկերությունների մրցակիցների կողմից, որոնց դեմ ելույթներ էր ունենում կազմակերպությունը։ Ոմանք ենթադրում են նաև, որ Գրինփիսը կիրառվում է քաղաքական նպատակներով։ Սակայն Գրինփիսի ներկայացուցիչները ժխտում են դա և նմանատիպ այլ մեղադրանքները։
Մյուս կողմից, որոշ ծայրահեղ էկոլոգներ հաճախ քննադատում են «Գրինփիսին» անտեղի մեղմության և «ուղղակի ազդեցության» ակցիաների պակասության համար։ Որոնցից է, մասնավորապես, «Գրինփիսի» նախկին ակտիվիստ Պոլ Վատսոնը։
Արտաքին հղումներ
խմբագրել- «Գրինփիսի պաշտոնական կայքը» (անգլերեն). Վերցված է 2010 թ․ հունիսի 27-ին.
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |