Շվեյցարիա
Շվեյցարիա (գերմ.՝ Schweiz, ֆր.՝ Suisse, իտալ.՝ Svizzera, ռոմանշ.՝ Svizra), պաշտոնական անվանում՝ Շվեյցարական Համադաշնություն (գերմաներեն՝ Schweizerische Eidgenossenschaft, ֆրանսերեն՝ Confédération suisse, իտալերեն՝ Confederazione Svizzera, ռոմանշերեն՝ Confederaziun svizra), պետություն Կենտրոնական Եվրոպայում։ Հյուսիսից սահմանակից է Գերմանիայի, հարավում՝ Իտալիայի, արևմուտքում՝ Ֆրանսիայի, արևելքում՝ Ավստրիայի և Լիխտենշտայնի հետ։
Շվեյցարիան բաղկացած է 26 (20 կանտոն և 6 կիսականտոն) երկրամասերից։ Ավանդաբար, կանտոնները նաև կոչվում են կալվածքներ, երբեմն նաև համարվում է որպես փոքր պետություններ։ Կանտոնների իշխանությունը կախված է կառավարությունից, գլխավոր խորհրդից։ Վարչատարածքային բաժանման ամենացածր մակարդակը համայնքներն են, որոնք ավելի քան 2 հազար են։
Շվեյցարիան դաշնային հանրապետություն է։ Այժմյան սահմանադրությունը ընդունվել է 1999 թվականին։ Պետության և կառավարության ղեկավարը նախագահն է, որն ընտրվում է յուրաքանչյուր տարի ռոտացիայի կարգով Դաշնային խորհրդի կազմից։ Իշխանության գերագույն մարմինը Դաշնային ժողովն է։
Ծագումնաբանություն
խմբագրելԵրկրի անունը ունի պատմական ծագում, որն առաջացել է վաղ շրջանում։ Այդ անունը առաջացել է «Schwyz» Շվից երկրամասի անունից։ Պատերազմի ժամանակ դաշնակիցների պայքարը` ընդդեմ Հաբսբուրգների մեծ դեր է խաղում Շվիցների զորքը։ Դրանից հետո Եվրոպական բանակների պատմության մեջ մեծ դեր է խաղում Շվիցների բանակը։ 1386 թվականին Զեմպախի մոտ տեղի ունեցած կոտորածից հետո շվիցները մեծ համբավ են ձեռք բերում։ Գերմանացի պատմիչները այժմ նշում են բոլոր համախոհներին։ Առաջին գրավոր տեղեկագիրը մեզ է հասել 1415 թվականին, հաստատված Զիգմունդ թագավորի կողմից` «Շվեյցարացիներ» աշխատության մեջ։ Դաշնակից անդամները այս անունը սկսեցին օգտագործել 1499 թվականի շվիցների պատերազմում, դաշնակիցները սկսեցին հանդուգն և հպարտ կերպով իրենց անվանել Շվաբներ։ Բայց ավելի ուշ սկսեցին պաշտոնական ձևով իրենց կոչել դաշնակիցներ։ 18-րդ դարի սկզբին պատմաբան Յոհանես ֆոն Մյուլլերը իր աշխատությունում դաշնակիցներին անվանեց «շվեյցարական դաշնակիցներ»։ 1803 թվականից սկսած այս տերմինը օգտագործվեց սահմանադրության միջնորդական ակտերում։ Շվեյցարիայի լատինական անունը` Քոնֆոեդերաթո Հելվետիա, առաջացել է անտիկ կելտական Հելվեթիեր տոհմից, որոնք տեղափոխվել են Շվեյցարիայի լեռնազանգված և հարավային Գերմանիայի տարածք։ 1789 թվականին հին դաշնակիցների անկումից հետո նոր շվեյցարական պետությունը անվանվեց Հելվետյան Հանրապետություն, որը պրակտիկորեն համարվեց Ֆրանսիայի դուստր պետությունը։ Այն ժամանակ, երբ Շվեյցարիան վերակազմավորվեց որպես պետություն, ապա` «Շվեյցարական Համադաշնություն», տերմինը օգտագործվում էր տարբերակելու համար քաղաքականապես անկայուն և կենտրոնացված Հելվետյան հանրապետությունը։ Քոնֆոեդերաթո Հելվետիա տերմինը ներկայացվել է 1848 թվականին պետության ստեղծման կապակցությամբ։ 1879 թվականից սկսած Շվեյցարիայի համդաշնությունը սկսեց իր կնիքներով մետաղադրամներ հատել, և որպես նշան ընտրվեց «CH» ֆրանկական արժույթը։
Պատմություն
խմբագրելՆախապատմություն
խմբագրելՆերկայիս Շվեյցարիայի տարածքը բնակեցված է եղել պալեոլիթյան ժամանակաշրջանից[12]։ Մագդալենյան-մշակույթի հետքերը կարելի գտնել Քեսերլոխում, վերջինս գտնվում է Թայգենում։ Մինչ Սառցե վերջին ժամականակաշրջանը՝ այսպես կոչված Վյուրմ-սառցե դարաշրջանում, շվեյցարական հարթավայրում բնակչության հիմնականում մասը կազմում էին տեղաբնիկները[13], որոնց մշտական բնակության վայրը գտնվում էր լճի շրջակայքում, որտեղ կային բարենպաստ պայմաններ։ Երկաթի դարի սկզբում[14] շվեյցարական հարթավայրում բնակություն էին հաստատել կելտական ծագում ունեցող ցեղերը[15]։ Մինչև հելլենիզմի դարաշրջանը կելտերը մեծ խնամքով էին վերաբերվում ձեռագիր մատյաններին։
Համաձայն հզոր զորավար և առաջնորդ Հուլիոս Կեսարի տվյալների, որոնք վերաբերվում են գալերի դեմ ունեցած պատերազմի արդարացումներին․ ներկայիս Շվեյցարիայի տարածքում են ապրել տարբեր ծագում ունեցող կելտական ցեղեր և ազգեր․ հելվետները շվեյցարական հարթավայրում, լեպոնտները Տիչինոյում, սեդուները Վալիսում և ռայթերները արևելյան Շվեյցարիայում։ Հռոմեական կայսրության ընդլայնման ընթացքում Ալպերը և ներկայիս Շվեյցարիայի տարածքը 1-ին դարում ընդգրկվեցին հռոմեական կայսրության տարածքում, և բնակչությունն էլ հռոմեացվեց։ Շվեյցարիայում մեծ կարևորություն ունեցող հռոմեական քաղաքներն են եղել Աուգուստա, Ռաուրիկան, Վինդոնիզիան, Կոլոնիա, Յուլիա և Ֆորում Կլաուդի Վալլենսիում։
Ավելի ուշ Շվեյցարիայում սկսեց տարածվել քրիստոնեությունը, որը սկսվեց կենտրոնական քաղաքներից։ Ներկայիս հոգևոր կենտրոնները գտնվում է ժնևում, Լոզանում, Բազելում, Խուռում։
Հռոմեական կայսրության անկումից հետո բուրգունդիների և ալամանների գերմանական ցեղերը[16] եկել էին հյուսիսից և խառնվելով հռոմեական ծագում ունեցող բնակչության հետ հաստատվել են շվեյցարական հարթավայրում։ Հռոմեական ժամանակաշրջանում երկրի արևմտյան բնակեցված տարածքները և ալպյան հովիտները համարվում էին գերմանալեզու և քրիստոնեական տարածքներ, իսկ հյուսիսային հատվածում տարածված էր միայն գերմաներեն բառապաշարը։ Մինչև 746 թվականը բուրգունդնները և ալեմանները ենթարկվեցին ֆրանկներին[17]` դարձնելով Շվեյցարիայի ֆրանկյան կայսրություն։ Այս կայսրության բաժանման ժամանակ Շվեյցարիայի տարածքի կեսը մնաց Արևելյան Ֆրանկիային, այնուհետև, Սուրբ Հռոմեական կայսրությանը։ Տարածքի մեծամասնությունը հիմնականում պատկանում էր Շվաբիայի[18] և Բուրգունդիայի թագավորության ցեղային[19] հարստությանը։ Մինչև 9-րդ դարը ալեմանների համար քրիստոնեության կարևոր վանական կենտրոններից են եղել Սբ. Գալենն ու Ռեյչենան վանքերը։
Հռոմեա-գերմանական կայսրության վաղ պատմության մեջ կարևոր դեր են խաղացել Շվեյցարիայի ազնվական տոհմերը, դրանք են Հաբսբուրգների, Կյուրբուրգների և Ռուդոլֆինգրների ընտանեկան տոհմերը։ Բացի դրանից, ալպյան շրջաններում շատ կարևոր էր Իտալիայում գերմանական իշխանությունը։ Սրանով է բացատրվում թե ինչու գերմանացի կառավարիչները միշտ հատուկ ուշադրություն են դարձրել Ալպերում գտնվող ձորերին և ձգտում են միշտ վերահսկողության տակ պահել դրանք։ Կենտրոնական Շվեյցարիայի ձորերի բնակիչները այս «կայսերական հարստությունը» տեսնում էին որպես արտոնություն։ 12-րդ դարի վերջին և 14 դարի սկզբին սկսվեց միգրացիոն շարժումը Օբերվալիսի շրջաններից սկսած ներառյալ ալպյան այլ տարածքներ, արտագաղթում էին դեպի հյուսիսային Իտալիա, Լիխտենշտայն երբեմն նաև Բավարիայի և Սավոյի շրջաններ։ Հյուսիսային երկարության՝ 300 կմ հեռավորության վրա գոյություն ունի շուրջ 150 գյուղ, որոնք հիմնվել են Վալսերների կողմից, վերջիններս հայտնի են` որպես գերմանացի ներգաղթյալներ։
Շվեյցարիայի տարածքում պահպանվել են հնագույն բնակիչների հին քարեդարյան կացարաններ (Գրախենլոխ, Բիրզեկ)։ Շվեյցարիայի բնակիչների մասին առաջին գրավոր աղբյուրները մ․ թ․ ա․ 2-րդ դարից են, այդ ժամանակ Շվեյցարիայի տարածքի մեծագույն մասում բնակվել են հելվետ կելտական ցեղը, արևելքում ռետերը։ Մ․թ․ա․ 1-ին դարում նրանց նվաճել են հռոմեացիները, 6-րդ դարում Շվեյցարիայի գրեթե ամբողջ տարածքը նվաճել են ֆրանկները, և Շվեյցարիան մտել է Ֆրանկական պետության մեջ։ 6-րդ դարի վերջից մինչ 7-րդ դար ավարտվել է բնակչության քրիստոնեացումը։ 9-րդ դարում Շվեյցարիայի գրեթե ամբողջ ժամանակակից տարածքը մտնում էր Հռոմեական սրբազան կայսրության մեջ։ Շվեյցարիայում սկսվել են ձևավորվել ֆեոդալական հարաբերություններ։ Երկիրը բաժանված էր բազմաթիվ կոմսությունևերի, սենիորությունների, եկեղեցական իշխանությունների, գյուղական համայնքների (կանտոնների), քաղաքային հանրապետությունների։ 1499 թվականի շվեյցարական պատերազմի ընթացքում` Շվաբական դաշինքի դեմ, Շվեյցարիան, փաստորեն, անկախություն ձեռք բերեց։ 1501 թվականին շվեյցարական դաշինքին միացան Բազելը և Շաֆհաուզենը, 1513 թվականին՝ Ապպենցելը։ Այսպիսով կազմավորվեց 13 իրավահավասար կանտոնների կոնֆեդերացիա, որը գոյատևեց մինչև 1798 թվականը։ Շվեյցարիայի սոցիալ-տնտեսական զարգացումը յուրօրինակ է եղել, թույլ զարգացած էին ֆեոդալական հարաբերությունները, երկար պահպանվել են մարկ-համայնքները, ազատ գյուղացիները, տնտեսության նահապետական բնույթը, տարածված էր վարձու զինվորությունը։ Քաղաքային կանտոններում առաջատար էին առևտուրը, արհեստները։ 1798 թվականին Շվեյցարիա մտան ֆրանսիական զորքերը, ստեղծվեց Ֆրանսիայից կախյալ միասնական Հելվետական հանրապետություն (մինչև 1803 թվական)։ Վիեննայի կոնգրեսը 1815 թվականին հաստատեց Շվեյցարիայի մոտավորապես ժամանակակից սահմանները և ընդունեց նրա «հավերժ» չեզոքությունը։ 19-րդ դարի 30-40-ական թվականներին շարժում ծավալվեց ֆեոդալական հարաբերությունների վերջնական վերացման, քաղաքական կարգի դեմոկրատացման և երկրի կենտրոնացման համար։ 1860-1870-ական թվականներին Շվեյցարիայում վերելք ապրեց բանվորական շարժումը, ստեղծվեցին 1-ին ինտերնացիոնալի շվեյցարական սեկցիաները։ 1888 թվականին հիմնվեց Շվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ՇՍԴԿ)։ Շվեյցարիայում ապաստան էին գտնում Ռուսաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի և այլ երկրների բնակիչներ։
Շվեյցարական համադաշնություն
խմբագրելՇվեյցարիայի երեք երկրամասերը (կանտոնները) Ուրին, Շվիցը և Ունթերվալդենը 1291 թվականին գերմանացի թագավոր Ռուդոլֆ առաջինի մահից հետո, պայման կապեցին միավորվելով մեկ միության (համադաշնության) մեջ` «ստեղծելով հավիտյան դաշինք»[20]։ Համապատասխան փաստաթուղթը, այսպես կոչված, «Դաշնային նամակ»-ը ստորագրվել է 1291 թվականի օգոստոսի սկզբին։ Լեգենդի համաձայն այս միության դաշինքը կապվել է Ռուտլի կղզում։ Շվեյցարիայի պատմության մեջ 19-րդ դարը շատ նշանակալից է եղել։ 1291 թվականի օգոստոսի 1-ին հիշատակվում է որպես շվեյցարական համադաշնության հիմնադրման օր և այդ պատճառով է, որ օգոստոսի 1-ը Շվեյցարիայում տոնվում է որպես պետականության տոն[21]։
Վատ հարաբերությունները համադաշնության գլխավոր անդամների և Հաբսբուրգների ազդեցիկ տոհմի միջև սկսվել էին դեռևս թագավորական ընտրություններից, որը տեղի էր ունեցել 1314 թվականի նոյեմբերի 25-ին, երբ միառժամանակ թագավոր էին ընտրվել և Լյուդվիգ Բայերը և Հաբսբուրգների տոհմից Ֆրիդրիխ Գեղեցիկը։ Համադաշնության գլխավոր անդամները աջակցեցին Լյուդվիկ Բայերին։ Այս ամենը և արշավանքը դեպի Այնզիդելն տաճար հանգեցրեց նրան, որ Ավստրիայի Լեոպոլդ առաջին թագավորը 1315 թվականին պատերազմական գործողություններ սկսեց միության անդամների դեմ, որը տեղի է ունեցել Մորգարթենում, վերջինս էլ վատ ավարտ է ունեցել նրա համար։ Որպեսզի շարունակի պահել իր անկախությունը Հաբսբուրգներից, թագավորական քաղաքները Լյուցեռնը, Ցյուրիխը, Բեռնը, Ցուգը Գլառուդը 14-րդ դարում միավորվեցին հին շվեյցարական միության երեք երկրամասերին։ Արդյունքում այս տարածքները ձևավորվեցին որպես ութ միավորված տարածքներ։ Երբ հին շվեյցարական միության անդամները ունենալով համագործակցություն Բեռնի, Լյուցեռնի, Ցյուրիխի հետ պահանջեցին ունենալ կայուն քաղաքական նշանակություն, այս ամենը չհանդուժեցին եվրոպական դատական կենտրոնները Վիեննան, Փարիզը Միլանը[22]։
Մինչև հիմա էլ պատմաբանների մեջ վեճեր են գնում կապված Մորգարթենի ճակատամարտի հետ[21]։ Հետո սրան շարունակեցին Հաբսբուրգների տան վեճերը, ապա 1386 թվականին Սեմբախում և 1388 թվականին միության անդամների և հաաբսբուրգնեիր զինակիցների ծեծկռտուքը։ 1415 թվականին գրավեցին հաբսբուրգների պապական հողերը Արագույում։ Ցյուրիխի և միության այլ քաղաքների միջև այս ամենը տեղի է ունեցել կոմս Տոգենբուրգների թողած ժառանգության հետևանքով, որը հին Ցյուրիխի պատերազմն էր, որի ընթացքում Ցյուրիխը միացել էր Հաբսբուրգներին։ Բայց Ցյուրիխը ստիպված էին վերադարձնել Շվեյցարիայի միությանը։ Հաջորդ պատերազմը Հաբսբուրգներին 1460 թվականին բերեց Տուրգաու, այնպես որ Տիրոլի դուքս Զիգմունդը 1474 թվականի հունիսի 11-ին ստիպված ճանաչեց «հավերժական ուղղությունը», նրան սպառնում էր բուրգունդների դուքս Կարլև, որպեսզի նա ճանաչի Շվեյցարիայի միությունը։ Կայսր Ֆրիդրիխ III-ի ցանկությամբ շվեյցարական միությունը տեղափոխվեց։
Բուրգունդյանների նկատմամբ ռազմական հաղթանակը ամրապնդեց Շվեյցարիայի միության անկախացման ցանկությունը։ Այդ պատճառով նա դիմադրեց գերմանական թագավորի կայսերական բարեփոխմանը, իսկ ավելի ուշ նաև կայսր Մաքսիմիլյան առաջինի փորձին։ Մաքսիմիլիանը փորձ կատարեց ստիպել միությանը, որպեսզի նրանք 1499 թվականին խաղաղությամբ ավարտեն պատերազմը[23]։ Որպես հստակ արդյունք, 1501 Բազելը և Շաֆհաուզենը միացվել են Շվեյցարիայի համադաշնությանը, այսպիսով դառնալով 13 միավորված տարածքներ։ Բացի դրանից եղել են նաև այլ դաշնակիցներ այսպես կոչված` Լիկի, հատկապես Վալիսը և երեք միությունները, ինչպես նաև Գալիայի վանականները և Նոյենբուրգի կոմսությունը։
Շվաբիական և բուրգունդական պատերազմներում տարած հաղթանակները և նրանց հակառակորդների ժամանակակից մարտավարությունները հաստատեցին միության զինյալների հեղինակությունը և վարձկաններին տվեց մեծ խթան։ Մինչև 19-րդ դարը սա կենտրոնական Շվեյցարիայի գյուղական շրջաններում կարևոր տնտեսական գործոն էր համարվում։
Միության սահմանների ընդլայնումը դեպի հյուսիսային Իտալիան պայմանավորված էր նրանով, որ անցնեն Ալպերը։ Շվեյցարիայի միությունը նույնպես ընդգրկվել է Ֆրանսիայի, Վենեցիայի, Պապականության, Իսպանիայի և Իտալիայի տարբեր պատերազմում։ Շվեյցարիայի գվարդիան հիմնադրվել է Պապի Հուլիոս II-ի կողմից 1506 թվականին, որը ընդգրկել է այդ ամբողջ ժամանակահատվածը։ Մինչև 1513 թվականը Շվեյցարիայի միությունը նվաճեց Տիչինոյի տարածքը և վերջապես նաև Միլանը, որը նրանք հովանավորում էին։ 13 միավորված տարածքներում կնքվեց «Հավերժական խաղաղություն» պայմանագիրը` 1516 և 1521 թվականներին Ֆրանսիայի թագավորության հետ, ստանալով կենսաթոշակներ, սակագներ և առևտրային արտոնություններ, ինչպես նաև ներքին և արտաքին հակամարտություններում քաղաքական օգնություն։ Բացի այդ լեռնային տարածքների մեծ մասը վերջնականապես անցավ Շվեյցարիայի համադաշնությանը։
1519 թվականից Ուրլիխ Ցվինգի նախաձեռնությամբ Ցյուրիխում և շվեյցարական հարթավայրում տեղի ունեցան բարեփոխումներ` կապված ռեֆորմացիայի հետ, դա էլ տարբեր երկրամասերում հանգեցրեց լարվածության։ Առաջին և երկրորդ կրոնական կապելական պատերազմներից հետո 1531 թվականին փորձեցին կողմերը հաշտեցման եզրեր փնտրել։ Եկեղեցական բարեփոխումներ տեղի ունեցան՝ Ցյուրիխում, Բեռնում, Բազելում։ Միության հիմնական կանտոնները՝ Լուցեռնը, Ցուգը, Ֆրայբուրգը մնացին կաթոլիկ։ Կալվինակաները և ցվինգլիները 1536 թվականին միավորվեցին հելվետյան միության մեջ և հիմնեցին բարեփոխված եկեղեցին, որը տարածվում է Անգլիայում, Շոտլանդիայում և ամբողջ աշխարհում։
Հաշվի առնելով երեսուն տարի տևած պատերազմի տառապանքները և փորձությունները Շվեյցարական համադաշնությունը որոշում կայացրեց դադարեցնել պատերազմը և կնքել «հավերժական զինադադր»։ 1648 թվականի հոկտեմբերի 24-ին շվեյցարական երկրամասերը անկախանալով դուրս եկան սրբազան հռոմեական կայսրության իշխանությունից և ճանաչվեցին «Վեստֆալի խաղաղության» մեջ։
Հելվետյան հանրապետություն
խմբագրել1798 թվականի մայիսի 5-ին Շվեյցարական Համադաշնությունը կարճ դիմադրությունից հետո գրավվեց Ֆրանսիայի կողմից և նշանավորվեց որպես Հելվետյան հանրապետություն։ Հելվետյան հանրապետությունը եղել է առաջին ժամանակակից պետությունը Շվեյցարիայի տարածքում և ի տարբերություն ավանդական ձևի այն հայտնի էր որպես միասնական պետություն և ուներ խիստ կազմակերպված կենտրոնացված ձև։ Նախկինում ձևավորված տարբերությունները «ստորին» քաղաքների և իշխող քաղաքների միջև վերացան։ Ձևավորվեցին օրենքի հավասարությունը, միասնական տնտեսական և դրամավարկային տարածքները, օրենքի հավասարությունը, միասնական տնտեսական և դրամավարկային տարածքի ստեղծումը, մի քանի առաջադեմ նորամուծություններից են համարվում հավատքի և խղճի ազատությունը, որոնք Շվեյցարիայում մեծ դեր են խաղում։ Հելվետյան հանրապետություն որպես ֆրանսիական հպատակ պետություն ներգրավվեց Նապոլեոնյան կռիվներում ինչպես նաև տարբեր կաթոլիկական պատերազմներում և գտնվում էր տարբեր ռազմաբեմերի կենտրոններում։ Մի քանի հեղաշրջումներից և զինված ապստամբություններից հետո, Նապոլեոն Բոնապարտը 1803 թվականին կրկին ընդունեց Շվեյցարիայի ինքնավար կանտոնների դաշնային սահմանադրությունը։
Որպես պետության անվանում սահմանվել է «Շվեյցարական համադաշնություն»։ Նախկին քաղաքները ներառվել են 9 երկրամասերի կանտոնների մեջ` Սբ. Գալիա, Գրաուբունդեն, Աարագու, Տիչինո, Տուրգաու և Վաադթ։
1815 թվականին Շվեյցարիայի ներքին և արտաքին սահմանները միջազգայնորեն ճանաչվեցին Վիեննայի կոնգրեսում[24]։ Փարիզյան Խաղաղության Ժողովում 1815 թվականի նոյեմբերի 20-ին Շվեյցարիայի մեծ տերությունները հռչակեցին «հավերժական զինված չեզոքություն» որով`իրենց տարածքը դուրս էին բերում Ֆրանսիայի ազդեցությունից։ Դաշնային պայմանագրով Շվեյցարան կրկին դարձավ դաշնային պետություն այնպես, որ հաջորդ դարաշրջաններում կանտոնների ինքնավարությունը ավելի մեծ էր, քան Նապոլեոնյան շրջանում։
Զոնդերբունդի կռիվ
խմբագրելԼուցեռնի, Շվիցի, Ուրիի, Զուգի, Նիդվալդենի, Ֆրայբուրգի և Վալիսի ազատական և կախյալ կաթոլիկական կանտոնների միջև առաջացած վեճերը 1847 թվականին հանգեցրին Զոնդերբունդի պատերազմին[25]։ Քաղաքացիական պատերազմը տևեց 1847 թվականի նոյեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 29-ը, երբ Վալիսը վերջնական հանձնվեց պահպանողական-կաթոլիկ կանտոնների հակառակորդին։ Պաշտոնական տվյալներով պատերազմը 150 մարդու կյանք է խլել, իսկ վիրավորների թիվը հասնում էր 400 մարդու։ Սա մինչ օրս շվեյցարական հողում վերջին ռազմական հակամարտությունն է եղել։
Առաջին Համաշխարհային Պատերազմ
խմբագրել1914-1918 թվականների Առաջին համաշխարհային պատերազմում Շվեյցարիան պահպանեց չեզոքություն։ Ռուսաստանում 1917 թվականի Փետրվարյան և, հատկապես, Հոկտեմբերյան հեղափոխությունները նպաստեցին բանվորական շարժման վերելքին Շվեյցարիայում, ուժեղացավ գործադուլային շարժումը։ Շվեյցարիայում անցկացվել են միջազգային սոցիալիստական կոնֆերանսներ (1915 թվականին՝ Ցիմերվալդում, 1916 թվականին՝ Կինտալում)։ 1921 թվականին ստեղծվեց Շվեյցարիայի կոմունիստական կուսակցությունը (ՇԿԿ)։ 1923 թվականին սպիտակգվարդիականները Շվեյցարիայում սպանեցին Լոզանի միջազգային կոնֆերանսի սովետական պատվիրակության գլխավոր քարտուղար Վ. Վորովսկուն։
Երկրորդ համաշխարհային պատերազմ
խմբագրել1937-1939 թվականներին Շվեյցարիայի տնտեսությունը վերելք ապրեց՝ կապված նախապատերազմական ռազմական կոնյունկտուրայի հետ։ 1939-1945 թվականների Երկրորդ համաշխարհային պատերազմում Շվեյցարիան հաստատեց իր չեզոքությունը, բայց շարունակում էր Գերմանիային մատակարարել ստրատեգիական հումք, սարքավորում, զենք, էլեկտրաէներգիա և այլն։ 1944 թվականին տեղի ունեցավ Շվեյցարիայի աշխատանքի կուսակցության (ՇԱԿ) հիմնադիր համագումարը։ ՇԱԿ-ի մեջ մտան նաև կոմկուսի անդամները։ Պատերազմի տարիներին զգալիորեն մեծացավ արդյունաբերական պոտենցիալը, Ազգային բանկի ոսկու պաշարը։
Հետպատերազմյան շրջան
խմբագրել1946—1949 թվականներին Շվեյցարիայի տնտեսությունը ճգնաժամ ապրեց, արձանագրվեց 25 հգ․ գործազուրկ։ Արտաքին քաղաքականության ասպարեզում Շվեյցարիան 1945 թվականին հռչակեց «ակտիվ» կամ «համերաշխ» չեզոքության դոկտրինա, չմիանալով որևէ ռազմաքաղաքական խմբավորման։ Շվեյցարիան երկար տարիներ ՄԱԿ-ի անդամ չէր՝ պատճառաբանելով, որ չի կարող զուգակցել չեզոքությունը ՄԱԿ-ի կանոնադրության որոշ դրույթների հետ, բայց անդամակցում էր ՄԱԿ-ի գրեթե բոլոր մասնագիտացված կազմակերպություններին։ Ի վերջո, 2002 թվականին Շվեյցարիան որոշում է դառնալ ՄԱԿ-ի անդամ։ Շվեյցարիայի տարածքում են գտնվում միջազգային բազմաթիվ կազմակերպություններ, տեղի են ունենում միջազգային կոնֆերանսներ։ Շվեյցարիան մասնակցել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցությանը և ստորագրել (1975-ի օգոստոսի 1-ին) դրա եզրափակիչ ակտը։
Ժամանակակից պետություն
խմբագրել1848 թվականի սեպտեմբերի 12-ին ընդունվեց Շվեյցարական համադաշնության սահմանադրությունը[26]։ Զոնդերբունդի պատերազմում պահպանողական-կաթոլիկների պարտությունից հետո Շվեյցարիան դարձավ ժամանակակից դաշնային պետություն, իսկ երկրամասերի ինքնավարությունը սահմանափակվեց 1848 թվականի դաշնային սահմանադրությամբ։ Սահմանադրությունը ամբողջությամբ փոփոխվել է երկու անգամ 1874 և 1999 թվականներին։ 1849 թվականի հունվարի 1-ին հիմնվել է շվեյցարական փոստը։
Իր գոյության առաջին 25 տարիների ընթացքում ռազմատենչ սպառնալիքների համար երիտասարդ դաշնային պետությունը ստիպված էր ընդհանուր չորս անգամ ընտրել տարբեր գեներալների։ Շվեյցարիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը 1849 փորձառու գեներալ Գիլյոմե-Հենրի Դուֆուրին[27], մեծ դեր ուներ Զոնդերբունդի պատերազմում[28][29]։ Գեներալ Հանսը պատասխանատու էր 1870-1871 թվականների Շվեյցարիայի գերմանա-ֆրանսիական պատերազմի ժամանակ։
Հենրի Դանանի նախաձեռնությամբ 1864 թվականին Ժնևում տեղի ունեցավ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ստեղծումը։
19-րդ դարի երկրորդ կեսին Շվեյցարիայում տեղի ունեցան խոշոր ձեռքբերումներ կապված արդյունաբերության և երկաթուղու կառուցման գործում։ Ոչ մի այլ բան, այդքան չէր ազդել Շվեյցարիայի քաղաքական և տնտեսական զարգացման վրա, որքան՝ քաղաքական գործիչ, բիզնեսի ղեկավար և երկաթուղային ձեռնարկատեր Ալֆրեդ Էսչերը։ Իր քաղաքական պաշտոններից բացի, նա մեծ դեր է խաղացել Շվեյցարիայի հյուսիսարևելյան երկաթուղու, Շվեյցարիայի վարկային ինստիտուտի, Շվեյցարիայի կյանքի ապահովագրության և Գոթթարդի երկաթուղու հիմնադրման գործում։
1877 թվականներին երկիրը սկսեց պայքարել աշխատանքային չարաշահումներ դեմ և հատուկ օրենքներ սահմանեց աշխատողների և գործատուների համար, որն առաջինը սկսեց կիրառվել Գլարուսի և Ցյուրիխի երկրամասերում։ Կրոնական և մշակութային ոլորտում հակամարտությունները շարունակվում էին ազատականների և պահպանողականների միջև։ Կաթոլիկների ներգրավումը նոր դաշնային պետության մեջ տեղի ունեցավ 1891 թվականին գլխավոր խորհրդում Ժոզեֆ Զեմպի գլխավորությամբ։ Նա պետական կառավարությունում առաջին կաթոլիկն էր։ Նախկինում մարմնում բարձր պաշտոնները զբաղեցնում էին բացառապես ազատական ներկայացուցիչները, քանի որ այն հիմնված էր պետության կողմից։
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Շվեյցարիան պահպանեց զինված չեզոքությունը։ Այդ ժամանակ գլխավոր գեներալը Ուլրիխ Ուիլն էր։
1923 թվականին Շվեյցարիան և Լիխտենշտեյնի իշխանությունը ստորագրեցին մինչ այժմ գործող մաքսային համաձայնագիրը։
1942 թվականին Շվեյցարայում միասեռականներին օրենքով սկսեցին ընդունել։
1960 թվականին Շվեյցարիան դարձել է նորաստեղծ ազատ անկախ առևտրի ասոցիացիայի (EFTA) անդամ։ 1961 թվականին Շվեյցարիան տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հիմնադիր անդամներից մեկն էր։ Երկարատև ներքին բանավեճից հետո, հիմնականում կենտրոնանալով չեզոքության հարցի վրա, Շվեյցարիան 1963 թվականին միացավ Եվրախորհրդին և 1974 թվականին վավերացրեց մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Շվեյցարիայում 1972 թվականին կնքվեց ազատ առևտրի համաձայնագիրը։ Տասնամյակների պայքարից հետո 1971 թվականին կանանց ընտրական իրավունքը ընդունվել է հանրաքվեի միջոցով։ Էլիզաբեթ Քոփը 1984 թվականին առաջին կինն էր, որն ընտրվեց խորհրդարանում։ 1973 թվականին Շվեյցարիան միացել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ)։
1969 և 1970 թվականների ավիավթարները, պաղեստինյան ահաբեկչական հարձակումները ցնցեցին երկիրը։ Ընդհանուր 51 մարդ զոհվեց, իսկ Շվեյցարիան կորցրեց 2 ինքնաթիռ։
Յուրայի հարցը տասնամյակներ շարունակ կարևոր խնդիր է Շվեյցարիայի համար։ Վերջապես 1979 թվականին Յուրան առանձնացավ Բեռնի երկրամասից և ճանաչվեց առանձին (կանտոն) երկրամաս։
1990-ական թվականներին բանակը կարողացավ պահպանել ուժեղ հասարակական դիրք, քանի որ բանակը քաղաքացիական և ռազմական ղեկավարության կադրերի ուժեղ փոխկապակցված էր։ Սառը պատերազմի ավարտից հետո շվեյցարական բանակի ազդեցությունը քաղաքացիական հասարակության վրա կտրուկ նվազեց։
1999 թվականից հետո շվեյցարացիները կնքել են մի քանի երկկողմ պայմանագրեր Եվրոպական Միության հետ։ 2005 թվականին Շվեյցարիան միացավ նաև Շենգեն և Դուբլինյան համաձայնագրերին։ Դրական հանրաքվեից հետո՝ 2002 թվականի սեպտեմբերի 10-ին, Շվեյցարիան միացել է Միավորված ազգերի կազմակերպությանը (Մ։)
Մեծ է շվեյցարացիների ներդրումը աշխարհագրության և քարտեզագրության բնագավառում. Ի. Մայերը կազմել է Շվեյցարիայի առաջին աշխարհագրական ատլասը, իսկ երկրաբան Օրաս Սոսյուրն առաջինն է հետազոտել Ալպերը։
Պետական կարգ
խմբագրելՇվեյցարիայի Ղեկավար կազմը Շվեյցարիան ֆեդերատիվ հանրապետություն Է, կանտոնների կոնֆեդերացիա։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1848 թվականին։ Ֆեդերալ իշխանությունը լուծում է համապետական նշանակության հարցեր (խաղաղության և պատերազմի, արտաքին հարաբերությունների, բանակի, երկաթուղիների, կապի, դրամահատման, ֆեդերալ բյուջեի հաստատման և այլն)։ Շվեյցարիան միակ պետությունն է որը չի կառավարվում մեկ ղեկավարի կողմից այլ ֆեդերալ կազմի կողմից, որին ընտրում է ֆեդերալ ժողովը, ֆեդերալ խորհրդի կազմից՝ 4 տարի ժամկետով։ Օրենսդիր իշխանության բարձրագույն մարմինը (ֆեդերալ ժողով) երկպալատ խորհրդարանն է (ազգային խորհուրդ, կանտոնների խորհուրդ)։ Ընտրական իրավունքից օգտվում են 20 տարին լրացած բոլոր քաղաքացիները։ Գործադիր իշխանության բարձրագույն մարմինը կառավարությունն է (ֆեդերալ խորհուրդ), որի բոլոր անդամները հերթականորեն զբաղեցնում են նախագահի և փոխնախագահի պաշտոնները։ Յուրաքանչյուր կանտոն ունի սահմանադրություն, խորհրդարան և կառավարություն։ Օկրուգներում և համայնքներում ընտրվում են տեղական ինքնավարության մարմիններ։ Դատական համակարգը կազմում են ֆեդերալ և կանտոնային դատարանները։
Աշխարհագրություն
խմբագրելՇվեյցարիայի տարածքը կազմում է 41 285 կմ2։ Շվեյցարիայի տարածքի մեծ մասը գտնվում է Ալպերում։ Շվեյցարիայի ամենաբարձր կետը համարվում է Գյուֆուր պիկը՝ իր 4634 մետր բարձրությամբ, իսկ ամանացածր կետը՝ Լագո Մագիոռենեն, որն ունի ծովի մակարդակաից 193 մետր խորություն։ Շվեյցարիայի սահմանային երկարությունը կազմում է 1935 կիլոմետր։ Ամենաերկար սահմանը Շվեյցարիայի հետ ունի Իտալիան, որը հարավում կազմում է 782 կիլոմետր։ Արևմուտքում սահմանակից է Ֆրանսիայի հետ, որի հետ սահմանը կազմում է 585 կիլոմետր։ Հյուսիսում սահմանակից է Գերմանաիայի հետ, որի հետ սահամանը կազմում է մոտավորապես 387 կիլոմետր, և մեծամասնությամբ սահմանի երկայնքով հոսում է Հայր Հռենոսը։ Արևելքում Շվեյցարիան սահմանակից է Ավստրային, որի հետ սահմանը 180 կազմում է կիլոմետր, և ամնաքիչ երկարությամբ սահմանը ունի Լիխտենշտայնի հետ, որը կազմում է 41 կիլոմետր։
Շվեյցարիայի մակևրևույթի 23,9 տոկոսը համարվում է գյուղատնտնտեսության համար օգտակար տարարածք, 13 տոկոսը կազմում է ալպիան տարածքը՝ իր մարգագետնով և լեռներով։ Իսկ բնակության մակերեսը կազմում է ընդամենը 6,8 տոկոս։ Ալպերի 25,5 տոկոսը համարվում է որպես ոչ օգտակար բնական տարածք։ 30,8 տոկոսը կազմում են անտառները և հնագույն բույսերը։
Լեռներ
խմբագրելՇվեյցարիայում կա մոտավորապես 3350 գագաթ որոնց բարձրությունը կազմում է մոտաորապես 2000 կիլոմետր բարձրություն Շվեյցարիայի 16 ամենաբարձր գագաթները գտնվում են Փենինյան Ալպերում։ Շվեյցարական Ալպերի ամաենաբարձր գագաթը համարվում Է Գյուֆուր պիկը որի բարձրությունը կազմում է 4634 մետր՝ Մոնտե Ռոզա լեռնազանգվածում։ Վերջինս ամենահզոր լեռնազանգվածն է ամբողջ Ալպերում։ Ամբողջովին Շվեյցարիայի տարածում է գտնվում Դոմ լեռը, որը հանդիսանում է Միշաբլ լեռան երեք գագաթներից մեկը և ունի 4545 մետր բարձրություն։ Շվեյցարական Ալպերի մեջ ամենահայտնի լեռը Մաթենհորնն է որի բարձրությունը կազմում է 4478 մետր։ Բեռնի տարածաշրջանում իրար են կապվում Այգեր լեռը 3967 մ․, Միոնշխ լեռը 4107 մ․, և Յունգֆրաու լեռը 4158 մետր, որն ամենահայտնի լեռնաշղթան է Շվեյցարիայում։ Դեպի հյուսիս ու հյուսիս-արևմուտք Ալպերը ցածրանում են, գերակշռում են ռելիեֆի հարթված ձևերը[30]։ Երկրի տարածքի մոտ 1/3-ը զբաղեցնում է Շվեյցարական սարահարթը, որի մակերևույթը 1000-1200 մ-ից աստիճանաբար ցածրանում է մինչև 400 մ (Հռենոսի և Արեի գետահովիտներ)։ Բնորոշ են գլաքարային, մորենային հարթավայրերը։ Երկրի հյուսիսարևմտյան մասում ձգվում են Յուրայի ծալքավոր լեռները (Շվեյցարիայի տարածքում բարձրությունը մինչև 1679 մ, Մոն անե::ռ)[31]:
Սառցադաշտեր
խմբագրելՀիմնականում շվեյցարական բարձր գագաթներում գերակշռում են սառցադաշտերը։ Ամենամեծ ու երկար ալպիական սառցադաշտը Մեծ Ալեական սառցադաշտն է, որին հաջորդում է Գորներ սառցադաշտը (ըստ մակերեսի)։ Շվեյցարական ամաենաբարձր սառցադաշտերը ձևավորվել են փոքր սառցե դարաշրջանի ընթացքում, որը տևել է 15-րդ դարի սկզբին և շարունակվել մինչև 19-րդ դարի կեսերը։ Սկսած 19-րդ դարի կեսերից Շվեյցարիայում, ինչպես նաև ամբողջ աշխարհում սկսել են նվազել սառցադաշտերի քանակը։ Վերջին տարիների ընթացքում կլիմայի փոփոխության հոտևանքով արագացել է սառցադաշտերի նվազումը։
1973 մինչև 2010 թվականները շվեյցարական Ալպերի սառցադաշտերը նվազել են մոտաորապես 28 տոկոսով, որը կազմում է 940 կմ²։ Անհրաժեշտ է նշել այն հանգամանքը, որ շոգ ամիսների ընթացքում սառադաշտերը կորցնում են իրենց զանգվածի մեծ մասը։
Ջրեր և կղզիներ
խմբագրելՇվեյցարիայի գետային ցանցը խիտ է, գետերը ջրառատ են։ Գետերն ունեն մեծ անկում, առաջացնում են բազմաթիվ ջրվեժներ։ Կան մի շարք ՀԷԿ-երի կասկադներ։ Լճերի մեծ մասն ունեն սառցադաշտային ծագում։ Խոշոր լճերն են՝ Ժնևի, Բոդենի, Լագո Մաջորեն և Նեշատելյան։ Ջրառատ Շվեյցարայում Գոթթհարդ լեռնազանգվածով է հոսում Եվրոպայի ամենաերկար գետերը՝ Հռենոսը և Ռոնը։ Շվեյցարիայի տարածքով է անցնում եվրոպական գլխավոր ջրբաժանը․այն բաժանում է ջրավազանը Հյուսիսային ծովից, Միջերկրական ծովից և Սև ծովից։ Հռենոսը իր վտակներով հոսում և թափվում է Հյուսիսային ծով, Ռոնը և Տիչինոն Միջերկրական ծով, իսկ Դոնի իր վտակ Իննի հետ թափվում է Սև ծով։ Երեք հիմնական ջրբաժան ավազանները գտնվում են Պասս Լունգին լեռնանցքում։ Շվեյցարիայի ներսում Հռենոսի երկարությունը կազմում է 375 կիլոմետր, իսկ Հռենոսը իր վտակ՝ Աարեի հետ կազմում է 295 կիլոմետր երկարություն։ Շվեյցարիայի տարածքում Ռոնի երկարությունը հասնում է մինչև 264 կիլոմետրի, Շվեյցարիայում իր երկարությամբ չորրորդ գետն է համարվում Ռոյսսը 158 կիլոմետր երկարությամբ։ Ըստ երկարության հաջորդ գետերն են արևմուտքում Զաանեն, Տիչինոն հարավում, Բիրսը և Դաուբսը հյուսիս-արևմուտքում, Լինթը և Թուրը հյուսիս-արևելքում, իսկ Ինն էլ եզերում է հարավարևելյան սահմանը։ Շաֆհաուզենի հարևանությամբ, Հռենոսի վրա է գտնվում Կենտրոնական Եվրոպայի ամենամեծ ջրվեժը՝ Հռենոսյան ջրվեժը։ . Ժամանակի ընթացքում անընդհատ առաջարկություններ են եղել որպեսզի Հռենոսի, Ռոնի, Հյուսիսային ծովի և Միջերկրական ծովի միջև ջրային ուղի կառուցվի, բայց տնտեսապես արդյունավետ այս նախագիծը առայժմ չի իրագործվել։ Շվեյցարիան հիմնականում ունի գրաֆիկական կառուցվածք և ամենից առաջ հիմնականում սառցադաշտերը որոնք ձևավորվել են սառցե դարաշրջանում, որոնց թիվը կազմում է շուրջ 1500 ծով․ դրանց մեծամասնությունը կազմում են լեռնային լճերը։ Ընդհանուր առմամբ մոտաորապես 4 տոկոսը Շվեյցարիայի մակերևույթի ծածկված է լճերով, բայց այս ցուցանիշը վերաբերվում է միայն Շվեյցարական խոշոր լճերին. ամենամեծ լիճը համարվում է Ժնևի լիճը (580,03 քառ․կիլոմետր) որը սահմանակից է Ֆրանսիայի հետ, այն ընկած է Շվեյցարիայի տարածքում միայն 60 տոկոսով։ Բոդենի լիճը սահմանակից է Գերմանիային և Ավստրիային (536,00 քառ․ կիլոմետր) տարածքով ամենաքիչն է ընդգրկված Շվեյցարիայի տարածքում շուրջ 23,73 տոկոս։ Լագո Մաջորեն, որը սահմանակցում է Իտալաիային Շվեյցարիայի տարածքում կազմում է 19,28 տոկոս, որն էլ համարվում է Շվեյցարիայի ամենացածր կետը, որը կազմում է 193 մետր։ Շվեյցարիայի տարածքում ամենաշատ տարածքն է զբաղեցնում Նեվշատելյան լիճը (215,20 քառ․ կիլոմետր), Ֆիրվալդշատենյան լիճը (113,72 քառ․ կիլոմետր) և Ցուրիխյան լիճը (88,17 քառ․ կիլոմետր)։ Շվեյցարական ծովերում և լճերում են գտնվում բազմաթիվ մեծ ու փոքր կղզիներ։ Ամենահայտնի կղզիների թվին են պատկանում Բրիսսաոն,Պետերի կղզին և Ուֆենաուն։
Կլիմա
խմբագրելԿլիման բարեխառն Է, խոնավ։ Հունվարի միջին ջերմաստիճանը ժնևում մոտ 0 °C Է, Դավոսում՝ 1500 մ բարձրության վրա -7 °C, հուլիսինը՝ համապատասխանաբար 19 °C, 12 °C։ Տարեկան տեղումները Շվեյցարական սարահարթում 800-1200 մմ են, Ալպերի հողմադեմ լանջերին՝ մինչև 2500 մմ, առանձին բարձրություններում՝ ավելի քան 3000 մմ, երկրի հարավում 1000-1500 մմ։ Բնորոշ են լեռնահովտային քամիները և ֆյոնները։ Ժամանակակից սառցապատ տարածությունը 1950 կմ² է, կա մոտ 140 խոշոր հովտային սառցադաշտ (Ալեչի գլետչեր և այլն)։
Ալպերի հյուսիսում հիմնականում կլիման բարեխառն է, ավելի շատ նկատվում են օվկիանոսից փչող հոսանքներ հարավային Ալպերում այն ավելի շատ նման է Միջերկրականին։ Կլիման ըստ տարածաշրջանների շատ տարբեր է ու փոփոխական։ Հիմնականում Յուրայի լեռնազանգվածից մինչև Շվեյցարական լեռնաշղթան և Նախաալպերում ամեն օր գրեթե նույն եղանակն է, բայց միառժամանակ հարավային Շվեյցարիայում և ներքին Ալպերում կարող է տրիել լրիվ այլ եղանակ։ Շվեյցարիայի ներսում, Ալպերում Տիչինոյում միջին կտրվածքով մթնոլորտային տեղումների քանակը կազմում է մոտաորապես 2000 միլիմետր տարվա կտրվածքով։ Ամենախոնավ վայրը համարվում է Ախերզանդը Վիսպերտալում 521 միլիմետր։ Շվեյցարական լեռնաշղթայում տեղումների քանակը մոտավորապես՝ 1000-1500 միլիմետր տարվա ընթացքում։ Ամռանը մթնոլորտային տեղումների քանակը ընդհանուր առմամբ կրկնակի շատ է ինչպես ձմռանը։ Ձմռանը հիմնականում մթնոլորտայի տեղումները թափվում են ձյան տեսքով, մինչ Ալպերում և Նախաալպյան շրջանները ամիսներ շարունակ ծածկված են ձյունով։ Համեմատաբար քիչ ձյուն կա Գենֆ, Բազել տարածաշրջաններում, իսկ հարավային Շթայնում կարելի է տեսնել ձմեռ առանց ձյան։
Ջերմաստիճանը Շվեյցարիայում հիմնականում կախված է տեղադիրքից։ Կա տեսակետ, ըստ որի, Արևմուտքում գտնվող տարածքները ավելի բարձր են քան Արևելքում գտնվողները (մոտավորապես 1 °C)։ Գլխավորապես ցածրադիր շրջաններում ջերմաստիճանը միջինում կազմում է −1 մինչև +1 °։ Ամենատաք ամիսը համարվում հուլիսը. այդ ժամանակ ջերմաստիճանը հասնում է 16 մինչև 19 °։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է մոտավորապես 7 մինչև 9 °։ Միջին կտրվածքով ամենատաք վայրը համարվում է Գրոնոն որտեղ տարեկան միջին ջերմաստիճանը բարձ է 11,7 °, իսկ ամենացուրտ վայրը Յունգֆրաու լեռնացքն է որտեղ ջերմաստիճանը հասնում է մինչև −7,9 °[32]: Ապշեցուցիչ ռեկորդներ են գրանցվել Գրոնոյում 2003 թվականի օգոստոսի 11-ին, որտեղ ջերմաստիճանը հասել է մինչև 41,5 ° համապատասխանաբար նաև Լա Բերվինում 1987 թվականի հունվարի 12-ին։ Համեմատելով երկրի կենտրոնական տարածքները տարբեր բարձրության ունեցող տեղադիրքերի հետ կարելի է ասել, որ Ռոնի հովտում և Բասելի տարածաշրջանում ջերմաստիճանը միջինում հասնում է 1մինչև 2 ° տաքության։ Մագադինոբեյեում և Տիչինոյում 2 մինչև 3 °։ Չնայած հարավային Շվեյցարիայում կլիմայական պայմաններին Էնգադինում ջերմաստիճանը միջինում լինում է -10 ° սառնություն։ Հիմնականում պատճառն այն է, որ Էնգադինը ընկած է ալպիական բարձր հովտում։ Նմանատիպ սառը հովիտներ են համարվում նաև Զեիթենթելերը և Գոմսը՝ Վալիսում[33][34]։
Շատ հաճախ կարելի է տեսնել Ալպերում կարկուտ, ինչը հազվադեպ իրադարձություն է Տիչինոյի և Ռոմանդիայի համար։ Ամենաշատը կարկուտ է տեղում Լաուֆեն հովտում և Թոգգենբուրգում։ Տարվա կտրվածքով այստեղ կարկուտը տևում է մինչև 60 րոպե, իսկ մնացած շրջաններում տևում է ընդամենը 30 րոպե։ Ուսումնասիրելով ամբաողջ Շվեյցարական բարձրավանդակը հիմնականում ալպյան շրջանում շատ հազվադեպ է նկատվում մառախուղ։ Մառախուղը ավելի հաճախ նկատվում հատկապես Աարեայի, հյուսիսային Ռոնի, և Թուրգաույի երկարությամբ, հիմնականում ամենից առաջ տեղի է ունենում աշնանը երբեմն նաև ձմռանը և մի քանի շաբաթ գարնանը։ Մառախուղը համեմատաբար հազվադեպ երևույթ է համարվում Յուրայի սարահարթում և Բասելի տարածաշրջանում։ Շվեյցարիայում հաճախ հանդիպող քամիներից են լեռներից փչող տաք ու չոր պոռթկուն Ֆյոնը հիմնականում փչում է Ալպերի երկու կողմում էլ։ Հարավային շվեյցարիայում տիրում են սառը բրիզները։ Այստեղ ամենաբարձր քամու ազդեցությունը հասնում է մինչև 285 կիլոմետր ժամ։
Բնություն
խմբագրելՇվեյցարիայում ապրում են մոտավորապես 40000 կենդանատեսակ, որոնցից շուրջ 30000 միջատներ են և 83 տեսակ կաթնասուններ։ Կենդանատեսակների 40 տոկոսը գտնվում է վերացման վտանգի տակ, հանկապես սողունները և երկենցաղները։ Շվեյցարիայում յուրաքանչյուր մարդու իրավունքն է ազատ շարժվել բնության մեջ հաշվի առնելով շրջակա միջավայրի և բնության կանոնները։
Հատապտուղների և սնկերի հավաքումը ևս թույլատրվում է սահմանափակումներով։ Շվեյցարական որոշակի տարածաշրջաններում հատուկ սահմանված իրավունքով թույլատրվում է կատարել նաև ձկնորսություն, իրավունքի բացակայման դեպքում ենթակա է քրեորեն պատժելիության։ Հիմնականում հյուսիսային տարածաշրջանը համարվում է որպես որս անելու տարածաշրջան, շատ այլ շվեյցարական կանտոններում այն արտոնագրային է, որը սահմանվում է Շվեյցարիայի բարձրագույն մարմինների կողմից։
Գերակշռում են լեռնաանտառային գորշ և լեռնամարգագետային, հաճախ՝ կմախքային հողերը։ Յուրայի լեռներում և Ալպերի ֆլիշային մասում հանդիպում են ռենձինն։ :[35] Տարածքի 1/4-ը զբաղեցնում են անտառները, ավելի բարձր մերձալպյան և ալպյան մարգագետինները։ Բնորոշ կենդանիներն են կզաքիսը, քարայծը, նապաստակը, ալպյան արջամուկը, աղվեսը։ Շատ են թռչուններն ու սողունները։ Գետերն ու լճերը հարուստ են ձկներով։ Ֆաունան և բնական լանդշաֆտները պահպանվում են էնգադին ազգային պարկում և Ալեչ, Գերբորանս անտառային զանգվածում։
Ֆլորա և բուսականություն
խմբագրելՇվեյցարիայի երկրի մակերևույթի մեկ երրորդը անտառապատ է։ Ալպերում գերակշռում են փշատերևները (եղևնի, խեժափիճի և սոճի)։ Ալպերում անտառները կարևորագույն գործառույթ են կատարում, ինչպիսին են պաշտպանությունը ձնակույտերից և ջրհեղեղներից[36]։ Շվեյցարական սարահարթում, Յուրայի սարահարթում և նաև Ալպերի հարավային մասից 1000 մետր ներքև աճում են խառը տեսակի անտառներ[37]։ Հատկապես Շվեյցարիայում հայտնի են հետևյալ անտառապատ տարածքները․Ալեչվալդը, Սիհլվալդը և Ֆայնվալդը ինչպես նաև նախաալպյան շրջանները մոտաորապես 150 հա, հայտնի է եղևենիների անտառը Լակ դե Դորբորենց մոտ 22 հա։ Թամանգուրը համարվում է Եվրոպայի ամենաընդարձակ տարածք ունեցող փշատերև անտառը։ Տիչինոյում և Մեզոկոոյում տարածաշրջանային սովորույթ է համարում ընդարձակ կաղնու անտառները, որոնք շատ ժամանակներ առաջ գլխավոր դեր էին կատարում ժողովրդին կերակրելու համար[38][39]։
Տիչինոյի հովտում, ինչպես նաև շվեյցարական սարահարթում աճում են դեկորատիվ բույսեր ինչպես նաև որոշակի արմավենու տեսակներ որոնք հատուկ են տվյալ տարածաշրջանին, օրինակ՝ Չինական կոչվող[40][41]։ Կան շատ վայրի արմավենիներ, տեղական հնագույն բույսեր։ Շվեյցարիայի մակերևույթի ավելի քան մեկ երրորդ տարածքը ծառայում է գյուղատնտեսության համար[42]։
Կենդանական աշխարհ
խմբագրելՇվեյցարիայում ապրում է մոտաորապես 99 Säugetierarten[43] կաթնասուն վայրի կենդանիների տեսակներ, որոնցից մեծ մասը համարվում է չղջիկները և այլ փոքր տեսակի կաթնասունները։ Շվեյցարիայաում գրեթե բոլոր մեծ տեսակի գիշատիչները վերջին տարիների ընթացքում սկսել են անհետանալ։ Գիշատիչների նշանակությունը շատ կարևոր է՝ առողջ ու մաքուր էկոլոգիա ունենալու համար․ լուսանին, գայլին և արջին սկսել են պաշտպանության տակ առնել, քանի որ հատուկ տեսակներ կան, որ վերացման եզրին են կանգնած։ Շվեյցարիա լուսանի հատուկ տեսակ է ներմուծվել[44]։ Իտալիայից դեպի Շվեյցարիայի կողմն են գաղթել գայլերի մի քանի տեսակ։ Գրաուբունդենի հարավարևմտյան մասում՝ սկսած 2005 թվականից, Շվեյցարիա են գալիս գորշ արջերը, որոնք որսի հետևանքով 1910 անհետացման եզրին են կանգնած սրանց կարելի է հանդիպել նաև Շվեյցարիայի տարբեր տարածաշրջաններում։ Շատ հաճախ կարելի է հանդիպել նաև կարմրավուն մորթի ունեցող աղվեսների։ Շվեյցարիայի պայմանները շատ բարենպաստ են այս տեսակի աղվեսների համար[45]։ Փորսուղները ապրում են էգ աղվեսների հետ նույն քարանձավային բնակատեղիում, այդ իսկ պատճառով գտնվում են արու աղվեսների հետապնդման տակ։ Անտառի բնակիչներից կարելի է թվել նաև արջամկներին, որոնք լայն տարածում ունեն Շվեյցարիայում։ Շվեյցարիայի ընդարձակ անտառներում լուսանների կողքին են ապրում նաև վայրի կատուները որոնք նախկինում շատ տարածված են եղել Յուրայի լեռներում[46]։
Սկսած 1990 թվականից Շվեյցարիայում անհետացել են շատ ձկնատեսակներ, որոնց հետքերը վերջին անգամ գտնվել են Նոյենբեուրգի լճում։ Հիմնականում ձկնատեսակների վերացման պատճառը հանդիսանում է անթույլատրելի ձկնորսությունը։ Բայց ներկա պայմաններում ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ անհետացող ձկնատեսակներ կրկին բուծելու համար[47]։
Շվեյցարիայում կճղակավորների տեսակները շատ են, բայց սրանցից շատերը անհետացման վտանգի տակ են, օրինակ՝ զուբրը և որմզդեղնը։ Մի քանի տեսակներ, ինչպիսին է ալպյան լեռնային այծը, վերջինս հիմնականում բնակություն է հաստատում բարձրագագաթ ալպերում։ Վալեի ներքևի շրջաններում կան երկու գաղութներ որտեղ բանակություն են հաստատել մուֆլոնները, որոնք գաղթել են Ֆրանսիայից։ Քարայծները բնակվում են Ալպերի բարձրադիր վայրերում ինչպես նաև սրանք շատ հաճախ հանդիպում են Յուրայի լեռներում։ Խոշոր եղջերավոր անասունների տեսակները ևս շատ են սրանց մեջ էլ ավելի շատ հայտնի են ազնիվ եղջերու տեսակը, իսկ մանր եղջերավոր անասունների մեջ հայտնի է այծյամը։ Այծյամը հաճախ հանդիպող մանրեղջերավոր տեսակներից է և հիմնականում զբաղեցնում են Յուրայի լեռների և Շվեյցարական լեռնաշղթայի շրջակայքը։
Երկրորդ աշխարհամարտից հետո մի քանի կենդանատեսակներ գաղթել են Գերմանիայի հարավային մասերից և բնակություն են հաստատել նրանց համար բարենպաստ պայմաններ ունեցող Շվեյցարիայում։ Շվեյցարիայի հյուսիսային մի քանի երկրամասերում (կանտոններում), այնտեղ կարելի է տեսնել նաև վայրի խոզերի մի քանի տեսակներ։ Կրծողների դասի վառ ներկայացուցիչներից են կուղբերը, որոնք նույնպես գաղթելով այլ երկրից բնակություն են հաստատել այստեղ։
Շվեյցարիան հայտնի է նաև իր բազմաթիվ[48] թռչնատեսակներով։ Շվեյցարիայի լճերը և գետերը շատ կարևոր են հատկապես ջրային թռչունների համար։ Ամեն տարի Շվեյցարիայում են ձմեռում հազարավոր թռչուններ․ օրինակ՝ կարմրակտուց սուզաբադ, սև փարպար, ինչպես նաև ձկնկուլների տարբեր տեսակներ, մեծ սղոցակտուր բադ և այլ տեսակներ։ Ճուռակակերպերից ամենից առաջ կարելի է նշել սովորական հողմավոր բազե, մեծ ճուռակ, պարբերաբար կարելի է տեսնել ոչ հազվադեպ հանդիպող սև և կարմիր ցին կոչվող թռչնատեսակին։ Քարարծիվները նոր են սկսել բնակություն հաստատել Ալպերի տարածքում։ Բազեները հիմնականում մնում և հանգստանում են նույն տեղում՝ Ալպերում։ Կան տեսակներ, որ գտնվում են անհետացման վտանգի եզրին։ Հյուսիսային Յուրայի լեռների նախաալպերի շրջաններում սկսում են անհետանալ խլահավ կոչվող տեսակը[49]։ Բնապահպանական կազմակերպությունները ջանք չեն խնայում որպեսզի կանխեն հատուկ այն տեսակները, որոնք անհետացման եզրին են և պահպանեն գոնե առկա տեսակները։ Քարակաքավը տարածում ունի սահմանային անտառներում։ Շվեյցարիայի անտառներից սկսել են նաև վերանալ հետևյալ տեսակները՝ մոխրագույն կաքավը, մարգահավը, ինչպես նաև ձկնկուլը։
Շվեյցարիայում ապրում են տարբեր բվերի տեսակներ, օրինակ՝ անտառաբու, ականջավոր բու, սովորական բու, ագռավաբվիկ, նաև թավոտն բվիկ, և ամառային բվիկ։ Հին լեռնային անտառներում ապրում էին շատ փայտփորիկներ։ Շվեյցարիայում մեծ տեղ են զբաղեցնում երգող թռչունները, որոնք բազմազան են և գեղեցիկ։ Շվեյցարիայում ձմեռային զբոսաշրջության զարգացման հետևանքով լուրջ վտանգի տակ են շատ թռչնատեսակներ հատկապես՝ բարձրադիր լեռնային վայրերում։
Սողունների մեջ ամենից առաջ կարելի է ներկայացնել օձերի տեսակները, որոնք հիմնականում գտնվում են հարավային տաք հովիտներում դրանցից՝ իժը[50]։
Ալպերի բարձրադիր վայրերում և Յուրայի լեռնային շրջաններում ապրում են սովորական իժեր[51][52]։ Ավելի հաճախ հանդիպող տեսակներից է ոչ թունավոր օձերը, օրինակ՝ սովորական լորտուն և ջրային լորտուն։ Մեծ տարածում ունեն նաև տարբեր տեսակի մողեսներ։ Շվեյցարիայում որպես միակ կրայի տեսակ կարելի է նշել եվրոպական ճահճային կրիային[53]։
Գորտերը Շվեյցարիայում շատ տարածված են։ Մեծամասնությամբ կարելի է հանդիպել խոտերի գորտերին, սովորական դոդոշներին և ալպիական տրիտոնի։ Շատ քիչ են հանդիպում սովորական ծառագորտերը, դոդոշները և Ալպերում ապրող տրիտոնները։ Շվեյցարիայում ապրող ողնաշարավորներից են ալպիական մողեսը, սրանց բազմացման կենտրոնը համարվում է շվեյցարական Ալպերը։
Բնապահպանություն
խմբագրելՇվեյցարիայում բնապահպանության գլխավոր նպատակն է պահպանել տեղային լանդշաֆտները, պատմական քաղաքները, ինչպես նաև երկրի բնության և մշակութային հուշարձաններ[54]։ Բնապահպանությունը սահմանված է հատուկ կանոնով, և յուրաքանչյուր երկրամասի անտառ և գյուղատնտեսական տարածք պետք է հսկողության տակ առնի[55]։
2016 թվականի մայիսից մինչ այժմ գոյություն ունեն ազգային նշանակություն ունեցող գործարաններ[56] որոնցից 3-ը գտնվում են բարձր զարգացման փուլում։ Շվեյցարիայի ամենահայտի ազգային այգին հիմնադրվել է 1914 թվականին Գրաբունդենի երկրամասում։ Բացի դրանից կա երկու այգի, որոնք շատ հայտնի են որպես «կենսոլորտային պահուստ»։ 165 պահպանվող լանդշաֆտներ, հատուկ պահպանվող տարածքներ, բնության հուշարձանները գտնվում են երկրի բարձրագույն մարմինների հսկողության տակ։ Գոյություն ունեն նաև անհատական կազմակերպություններ, որոնք հոգ են տանում հայրենի բնության մասին, այդպիսի կազմակերպությունների թիվը Շվեյցարիայում հասնում է մոտավորապես 600-ի, որոնց ընդհանուր մակերեսը հասնում է 600 քառ․ կիլոմեր[57]։
Սկսած[58] 1987 թվականից դաշնային սահմանադրությամբ տորֆային հողերը գտնվում են ուժեղ հսկողության տակ․օրինակ՝ Ռոթենթումի շրջակայքը։ Հատուկ պահպանվող տորֆային հողերը միասին կազմում են 20000 հա, իսկ ազգային նշանակություն ունեցողները կազմում են շուրջ 1500 հա, սրանք կազմում են ընդհանուր երկրի մակերևույթի 0,04 տոկոը[59][60]։
Կենդանաբանական այգիներ
խմբագրելՇվեյցարիայի բազմազան կենդանաբանական այգիները իրենց այցելուներին են ներկայանում տարբեր տեսակի էկզոտիկ կենդանիներով, ինչպես նաև տեղական առանձնահատկություն ունեցող կենդանիներով։ Շվեյցարիայի ամենահայտնի կենդանաբանական այգիները համարվում են Բասելինը, Ցուրիխինը և Բեռնինը[61]։
Բնակչություն
խմբագրելՔաղաքներ և համայնքներ
խմբագրելԱմենափոքր քաղաքական միավորները ձևավորվում են համայնքների կողմից։ Այնպես, որ քաղաքները հաշվի են առնվում որպես համայնքներ։ 2015 հունվարի 1-ից սկսած գոյություն ունի 2324 քաղաքական համայնքներ։ Վերջին տարիների համայնքների ձուլման ցուցանիշը սկսել է կտրուկ նվազել։
Շվեյցարիայի ամենամեծ քաղաքը համարվում է Ցյուրիխը՝ իր 402,762 բնակչությունով (31. դեկտեմբեր 2016)։ Հաջորդ մեծ քաղաքները՝ Ժնևն է իր 201,813, Բազելը 171,017, Լոզանը 137,810, մայրաքաղաք Բեռնը 133,115, ինչպես նաև Վինտերտուրը 109,775 բնակչությունով։ Կան մեծ քաղաքներ, բայց քիչ բնակիչներով, ավելի քիչ քան 100,000․ օրինակ՝ Լուցեռնը 81,592, Սանկտ Գալլերնը 75,481, Լուգանոն 63,932, Բիլը 54,456 (բոլորը 31. դեկտեմբեր 2014)[62]:
Ըստ ալգորիթմական տվյալների Ցյուրիխում ապրում են շուրջ 1,315,700 մարդ, Ժնևում՝ 570,200 , Բազելում՝ 537,100, ըստ Բեռնի ալգորիթմական տվյալների համաձայն՝ 406,900, Լոզանինը՝ 402,900 մարդ (31 դեկտեմբեր 214)[63]։
Քաղաքական համայնքներից ըստ երկրի մակերևույթի մեծության 2015 թվականի հուվարի 1 -ին ճանաչվեց Սկոուլ համայնքը, որը գտնվում է Գրաուբունդեն երկրամասում 438 քառ․ կիլոմետր․ սրանից առաջ տարածքով ամենամեծ համայնքը եղել էր Գլարուս Զյուդը, որը գտնվում է Գլարուսի երկրամասում, վերջինիս տարածքը կազմում է 430 քառ․ կիլոմետր։ Ըստ տարածքի ամենափոքր համայնքներն են՝ Գոթթլիբը Թուրգաուի երկրամաս, Կաիյզերշտուլը՝ Աարգաուի երկրամաս և Ռիվազը՝ Վաադթի երկրամս. 0,32 քառ կիլոմետրից էլի չ[64]։ Շվեյցարիայի խոշոր քաղաքներն են` Ցյուրիխը, Բազելը, Բեռնը, Ժնևը, Լոզանը, Վինթերտուրը և Սանկտ Գալլենը։ Շվեյցարիան, որպես այդպիսին (ինչպիսին, օրինակ, Փարիզն է), մայրաքաղաք չունի։ Պաշտոնական մայրաքաղաք կամ դաշնային կենտրոն է համարվում Բեռնը։ Սակայն այն չէ համարվում երկրի ամենահայտնի քաղաքը։ Առաջատարի դերում հանդես է գալիս Ժնևը։ Այն աշխարհում հայտնի է որպես խոշորագույն քաղաք, որտեղ անց են կացվում կարևոր դիվանագիտական հանդիպումներ։
Ժողովրդագրություն
խմբագրելՍկսած 20-րդ դարի սկզբերից բնակչության թիվը կրկնապատկվեց, 3,3 միլիոնից (1900) դարձավ 8,4 միլիոն (2016)։ Բնակչության աճը 2008 թվականին խտացել է 1,1 տոկոսով։ Բնակչության աճը իր գագաթնակետին հասավ 1950-1970 թվականների ընթացքում։ 2012 թվականի ընթացքում Շվեյցարիա է ներգագաղթել շուրջ 148,799 մարդ, իսկ երկրից արտագաղթել են 96,494[67]։
Շվեյցարիայում բնակչության անձնագրի ստանալը բավականին բարդ, երկար և հաստատուն գործընթաց է[68]։ Օտարերկրյա բնակիչների ներգաղթը արագ է, բայց տարիների ընթացքում կանոնավոր կերպով է ընթանում. ամենաարագ աճը գրանցվել է 1988-1993 թվականներին մոտավորապես 3 տոկոսով է աճել։ Չնայած 1963 թվականին ծնելիությունը կազմում էր 2,67, բայց 2001 թվականին ցուցանիշը նվազեց՝ հասնելով 1,38-ի։ 2007 աճ նկատվեց կազմելով 1,46[69]։ Այսպիսով տասը տարվա ընթացքում առաջին անգամ Շվեյցարիայի քաղաքացիների ծնունդիների թիվը կրկին կրկնապատկվեց հասնելով +400։
2013 թվականի դաշնային բյուրոյի վիճակագրական տվյալների համաձայն կյանքի միջին տևողությունը կանանց մոտ կազմում է 84,4 տարի, իսկ 80,5 տղամարդկանց մոտ։ Ըստ ՄԱԿ-ի 2010-ից 2015 թվականի տվյալների, Շվեյցարիան աշխարհում երրորդն է կյանքի միջին տևողությամբ[70]։
Շվեյցարիայի միջին խտությունը կազմում է 204 մարդ/կմ2։ Բնակչության խտությունը ըստ Շվեյցարիայի լեռնազանգվածի մակերեսի 30 տոկոսի բաժին է ընկնում յուրաքանչյուր 450 մարդու։ Գրաուբունդենի երկրամասը, որը գտնվում է Ալպերի տարածքում, բնակչության խտությունը կազմում է դրա 1/2 և մոտավորապես 27 մարդու բաժին է ընկնում 1 քառ կիլոմետր[71]։
- Շվեյցարիայի բնակչության աճը, 2000 - 2021[72]
Կրոն
խմբագրելԸստ դաշնային միության վիճակագրական տվյալների համաձայն մշտական բնակչության 37,9 տոկոսը հռոմեական կաթոլիկներ են, 25,5 տոկոսը ավենտարանական-բարեփոխված, 23,0 տոկոսը եղել են ոչ աղանդավորականներ, 5,7 տոկոսը պատկանում են այլ քրիստոնեական համայնքի, օրինակ՝ ֆրանկներ, քրիստոնեակաթոլիկներ և ուղղափառ կաթոլիկներ, 5,1 տոկոսը ունեն իսլամական պատկանելիություն, 1,6 տոկոսը ունեն այլ կրոնական պատկանելիություն (նաև հրեաները 0,2տոկոս), և 1,2 տոկոսը համարվում են աթեիստն[73]։
Շվեյցարիայում կրոնական անկախությունը սահմանադրությամբ սահմանված իրավունք է[74]։ Շատ երկրամասերում կան հռոմեա-կաթոլիկական եկեղեցիներ և ավենտարանչական-բարեփոխված եկեղեցիներ։ Շվեյցարիայի հյուսիսային երկրամասերում կան քրիստոնեակաթոլիկական եկեղեցիներ և մի քանի հրեական համայնքների կարգավիճակ պահող եկեղեցիներ։ Կաթոլիկական եկեղեցիները հիմնականում մեծ նշանակություն ունի հյուսիսային Շվեյցարիայում։ Արևմտյան Շվեյցարիայի երկրամասերում Ժնևում և Նոյենբուրգում կան շատ ազգային եկեղեցիներ։ Շվեյցարիայում, քանի որ հնում եկեղեցին և պետությունը լրիվ առանձնացված էր դրա համար սրանք մինչև այժմ էլ համարվում են «Հասարակական Շահերի կազմակերպություն»։ Բազելում օգտագործվում է հետևյալ արտահայտությունը եկեղեցու և պետության հարաբերությունների համար. «քրոմազօծված բաժանում»։
Շվեյցարիայում բուդդայականությունը կազմում է 0,33 տոկոս ինչպես մնացած Եվրոպական երկրներում։ Շվեյցարիայի տարբեր վայրերում գոյություն ունեն շատ բուդդայական տաճարներ։ Պատմականորեն Ցյուրիխի, Բեռնի, Բազելի, Շաֆֆհաուզի և Աուսսերրհոդենի երկրամասերի բնակիչները 1850 թվականից սկսած գրեթե բացառապես պատկանում են ավենտարանչական- բրեփոխված եկեղեցուն։ Կաթոլիկական հավատքին են պատկանում Ֆրայիբուրգի, Վալլիսի, Յուրայի, Լուցեռնի Իններհոդեն և Տիչինոյի երկրամասերի բնակիչները։ Գլարուսի, Գալլենի, Գրաուբունդենի և Ժնևի երկրամասերի բնակչության մեծ մասը աղանդավորներ[75]։
Տնտեսություն
խմբագրելՇվեյցարիան պատկանում է աշխարհի հարուստ երկրների շարքին։ Համախառն ներքին արդյունքի չափերը Շվեյցարիայում հասնում է 659 միլիարդ ամերիկյան դոլարի 2016 թվականին, վերջինս այս արդյունքով զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը, համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով կազմում է 79,242 դոլար և զբաղեցնում է երկրորդ տեղը։ Համաշխարհային տնտեսական ֆորումը 2017-2018 թվականներին անրադարձել է համաշխարհային մրցունակության զեկույցում, որը չափում է երկրների մրցունակությունը, Շվեյցարիան գլխավորում է առաջին հորիզոնականը՝ առաջ անցնելով Սինգապուրից և ԱՄՆ-ից։ Շվեյցարիան համարվում է աշխարհում կայուն տնտեսություն ունեցող երկրներից մեկը։ Տնտեսագետների կարծիքով հաջողության բանաձևը, մյուս երկրների նկատմամբ գնային կայունությունն է։ 1994 թվականից ի վեր առաջին անգամ տարեկան գնաճը կազմել է 2.4 տոկոս, գերազանցելով 1.8 տոկոսը մինչև 2008 թվականը։ Շվեյցարաիան ամենաբարձրն է բնակչության կենսապահովման մակարդակով ամբողջ Եվրոպայում և 2015 թվականին կազմել է ավելի քան 63,3 տոկոս, քան միջին ցուցանիշն է Եվրամիությունում։ Ըստ 2016 թվականի ցուցանիշների աշխարհի ամենաթանկ քաղաքներն են համարվում Ցյուրիխը և Ժնևը[76]։
Շվեյցարիան զարգացած երկիր է. աչքի է ընկնում բնակչության ամենաբարձր կենսամակարդակով։ Երկրի ընդերքն աղքատ է օգտակար հանածոներից։ Արդյունաբերության համար անհրաժեշտ գրեթե ամբողջ հումքը ներմուծվում է։ Ուստի, Շվեյցարիայում զարգացած են արդյունաբերության համեմատաբար քիչ հումքատար ճյուղերը՝ ժամագործությունը, ոսկերչությունը, վերջին տասնամյակներին՝ նաև սարքաշինությունը, բարձր ճշգրտության հաստոցաշինությունը։ Հայտնի են նաև շվեյցարական պանիրները, «Նեստլե» ֆիրմայի բազմատեսակ արտադրանքը, ինչպես նաև դեղորայքը (երկրում արտադրվող դեղորայքի և ժամացույցների 90–95%-ը արտահանվում է)։
Շվեյցարիայում աշխատում են մոտ 4․338 միլիոն մարդ[77]։ 3,7 տոկոսը աշխատում է գյուղատնտեսության ոլորտում, 23,9 տոկոսը առևտրի և արդյունաբերության ոլորտում և 72,4 տոկոսը ծառայությունների մատուցման ոլորտում։ 2015 թվականի դրությամբ Շվեյցարիայում գործազրկության մակարդակը կազմում է 3,7 տոկոս[78]։
Շվեյցարիայի ամենաթանկ բրենդները և ընկերություններն ըստ Ինտերբանդի. Նեսկաֆեն, Քրեդիտ Սուիսս բանկը (Credit Suisse), ՈՒԲՍ ֆինանսական հոլդինգը (UBS) և Ցյուրիխ ինշուրանս գրուպը ( Zurich Insurance Grp)[79]։
Էկոնոմսուիսսը շվեյցարական տնտեսության ամենամեծ հովանավոր կազմակերպությունն է։ Շվեյցարական արհմիությունների կոնֆեդերացիան ամենամեծն է աշխարհի արհմիությունների կոնֆեդերացիաների մեջ։
Ըստ շվեյցարական առաջատար բանկի տվյալների համաձայն Շվեյցարիայի բնակիչները աշխատում են ամենաշատը 561'854 ամերիկյան դոլար, և յուրաքանչյուր 10-րդ չափահաս անձ ունի մեկ միլիոն դոլար։
- Շվեյցարիայի ՀՆԱ-ի աճը, 2000-2021[80]
Շվեյցարական ֆրանկ
խմբագրելՇվեյցարական ֆրանկը ( CHF) հանդիսանում է Շվեյցարիայի պաշտոնական արժույթը։ Ամերիկյան դոլարից, եվրոից ֆունտից և ճապոնական Իենից հետո շվեյցարական ֆրանկը ամբողջ աշխարհում կարևորագույն արժույթներից է։ Շվեյցարիայի ազգային բանկը (SNB), որպես անկախ կենտրոնական բանկ, ղեկավարում է Շվեյցարիայի համադաշնության դրամավարկային քաղաքականությունը և պահում է 477.4 միլիարդ ֆրանկի արժութային պահուստներ և 35.6 միլիարդ ֆրանկ ոսկուն համարժեք։ 2016 թվականին Ֆրանկի շրջանառությունը կազմել է 65,8 միլիարդ։
Գյուղատնտեսություն
խմբագրելՓոքր մասշտաբի կառույցները, անբարենպաստ տեղանքի մասերը, աշխատավարձի բարձր մակարդակը և խիստ կանոնակարգերը (անասնապահությունը, լանդշաֆտների պահպանությունը) բացասաբար են ազդում միջազգային մրցունակության վրա։ Գյուղատնտեսական շուկայի աճի բացակայության հետևանքով Շվեյցարիայի գյուղատնտեսությունը հայտնվում է ճնշման տակ։ Շատ փոքր տնտեսությունների կառուցվածքային փոփոխությունը լեռնային և նախալեռնային գոտիներում փոխվում է խոշոր տնտեսությունների, որը շարունակվում է տասնամյակների ընթացքում շվեյցարական հարթավայրային բնակավայրերում։ 2000-2011 թվականներին գյուղատնտեսությունում լրիվ դրույքով աշխատողների թիվը կրճատվել է 23,280-ով և 2011 թվականի դրությամբ կազմում էր 72'715 (−24 տոկոս)։ Հոլդինգների քանակը նույնպես նվազել է 1,8 տոկոսով, ցավոք օգտակար տարածքների մակերեսը նույնպես նվազել է։ Կառավարությունը գյուղատնտեսությանը աջակցում է զգալի ռեսուրսներով (սուբսիդավորում կամ պայմանական ուղղակի վճարումներ)։
Լեռնային տարածաշրջաններում գերակշռում են անասնապահությունը և կաթնամթերքի արտադրությունը։ Շվեյցարական հարթավայրում շեշտը դրվում է հացահատիկի մշակման վրա (գարու, վարսակի, ցորենի), կարտոֆիլլի, եգիպտացորենի, ճակնդեղի մշակումը աճելով դառնում է գերակշռող։ Արևելյան Շվեյցարիայում հիմնականում՝ Վալիսում զարգանում է պտղաբուծությունը։
Խաղողագործությունը շատ տարածված է ամբողջ Շվեյցարիայում, և հիմնականում խաղողագործությամբ զբաղվում են Վալիսի, Նոյենբուրգի, Ժնևվի, Ցյուրիխի, Տիչինոյի երկրամասերում։ Շվեյցարիայում գյուղատնտեսությունում ինտեգրված արտադրությունը գերակայում է։ Օրգանական գյուղատնտեսությունը կազմում է արտադրության շուրջ 14 տոկոսը և արագորեն աճում է։ Գենետիկորեն ձևափոխված բույսերի սորտերի մշակում չկա, բացառությամբ հետազոտական նպատակների։
Գյուղատնտեսության հիմնական ճյուղն անասնաբուծությունն է, ինչը պայմանավորված է երկրում հրաշալի արոտավայրերի ու մարգագետինների առկայությամբ։ Անասնաբուծության արտադրանքը կազմում է գյուղատնտեսության ամբողջ արտադրանքի 80 %-ը, որի մի մասն արտահանվում է։ Շվեյցարիայի ոչ լեռնային շրջաններում հնարավոր չէ գտնել անմշակ հողակտոր։
Սպասարկման ոլորտ
խմբագրելՇվեյցարիան Եվրոպայի և ամբողջ աշխարհի բանկիրն է։ Ավանդների գաղտնիության երաշխիքը և չեզոք երկրի կարգավիճակը դեպի Շվեյցարիայի բանկերն են ձգում բազմաթիվ երկրների դրամական կապիտալը։ Այստեղ գործում են բազմաթիվ ազգային ու միջազգային բանկեր, որոնք գործարքներ են կատարում տարբեր պետությունների, բազմաթիվ արդյունաբերական, առևտրական ֆիրմաների, ընկերությունների հետ և համարվում են կայուն ու հուսալի ֆինանսական հաստատություններ։ Այստեղ են գտնվում նաև մի շարք միջազգային կազմակերպություններ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Օդերևութաբանական համաշխարհային կազմակերպությունը (Ժնև), Միջազգային օլիմպիական կոմիտեն (Լոզան) և այլն։
Տրանսպորտ
խմբագրելԵրկրի լեռնային ռելիեֆով է պայմանավորված բարդ տրանսպորտային ցանցը, թունելներ, կամուրջներ, ուղեկամուրջներ և այլ կառույցներ։ Երկաթուղիների երկարությունը մոտ 4,8 հզ․ կմ[81] է (ամբողջովին էլեկտրիֆիկացված), ավտոմոբիլային մայրուղիներինը՝ 71,464 կմ[81], ճոպանուղիներինը՝ 55 կմ։ Նավագնացություն կա Հռենոս գետի (Բազելի մոտից) և լճերի վրա։ Հռենոսի նավահանգիստների բեռնաշրջանառությունը կազմել է 9 մլն տ.։ Խոշոր գետային նավահանգիստը Բազելն է։ Նավերը գրանցված են ուրիշ երկրների նավահանգիստներում։ Օդային տրանսպորտը սպասարկում է միջազգային երթուղիները։ Գլխավոր օդանավակայանը Ցյուրիխն է։ Խողովակաշարերի երկարությունը մոտ 240 կմ է։
Արտաքին տնտեսական կապեր
խմբագրել2014-ին ներմուծումը կազմել է 333 մլրդ ԱՄՆ դոլար[82], արտահանումը՝ 388 մլրդ[82]։ Առևտրական հիմնական գործընկերներն են Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, ԱՄՆ, Անգլիան, Ավստրիան, Չինաստանը[82]։ Դրամական միավորը շվեյցարական ֆրանկն է։
Անվտանգություն
խմբագրելԵրկիր | Միավոր |
---|---|
Իսլանդիա | 1,107
|
Նոր Զելանդիա | 1,269
|
Իռլանդիա | 1,288
|
Դանիա | 1,296
|
Ավստրիա | 1,3
|
Պորտուգալիա | 1,301
|
Սլովենիա | 1,316
|
Չեխիա | 1,318
|
Սինգապուր | 1,326
|
Ճապոնիա | 1,336
|
Շվեյցարիա | 1,357
|
Կանադա | 1,389
|
Հունգարիա | 1,411
|
Ֆինլանդիա | 1,439
|
Խորվաթիա | 1,44
|
Աղբյուրը՝ govisafree.com
Համաշխարհային խաղաղության ինդեքսի համաձայն, Շվեյցարիան աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է և զբաղեցնում է 9-րդ տեղը՝ ըստ 2017 թվականի պաշտոնական տվյալների (163 երկրներից)։
Շվեյցարական բանակ
խմբագրելՇվեյցարիայի բանակը Շվեյցարիայի Համադաշնության զինված ուժն է։ Այն բաղկացած է օդային զինված ուժերից և բանակի կազմից։ Տարեկան բյուջեն կազմում է շուրջ 4,873 մլրդ շվեյցարական ֆրանկ (2011)։
Շվեյցարիայի Զինված ուժերի առանձնահատկությունը նրանց ոստիկանական համակարգն է։ Աշխատանքային և ժամանակավոր զինվորականները կազմում են ամբողջ բանակի անձնակազմի ընդամենը 5 տոկոսը։ Բոլորը`20-ից 34 տարեկան (հատուկ դեպքերում, մինչև 50 տարեկան) քաղաքացիներ են։ Շվեյցարիայի քաղաքացիներին արգելվում է ծառայել օտար բանակում։ Սույն կանոններից բացառություն են կազմում Վատիկանի շվեյցարական գվարդիան, որը Շվեյցարիայում համարվում է որպես անվտանգության ծառայություն։
Զինվորական համակարգի շրջանակներում բանակի անդամները պահում են իրենց անձնական սարքավորումները, օրինակ տան մեջ կարող են պահել անձնական զենք (այդ թվում` գրպանի զինամթերք)։ Նախկինում Զինվորական համակարգում գործել է հետևյալ արտահայտությունը «Շվեյցարիան չունի բանակ, Շվեյցարիան հենց ինքը բանակ է»։ Զինվորական ծառայությունը պարտադիր է Շվեյցարիայի բոլոր քաղաքացիների համար։ Կանայք նույնպես կարող են կամավոր հիմունքներով ծառայել բանակում։ Ամեն տարի 20000 մարդ է կրթվում զինվորական դպրոցներում, դասընթացների տևողությունը կազմում է 12- 21 շաբաթ։ Այն անձինք որոնք խուսափում են ծառայությունից կամ ունեն համապատասխան բժշկական թուղթ, որը ապացույցն է որ պիտանի չեն ծառայությանը, ապա ամեն տարի պետք է վճարի պետությանը զինվորական հարկեր։ Զինվորական ծառայությանը անցնողները պարտավոր են կատարել քաղաքացիական ծառայություն եթարկվելով օրենքներին։ Ծառայության մերժումը այլ անձանց (օրինակ, քաղաքական կամ անձնական) տարբեր պատճառաբանությամբ պարտադիր է դառնում ռազմական դատավարության հետազոտմանը։
1848 թվականի հիմնադրվելուց ի վեր մինչ հիմա ներկայիս Շվեյցարիան իր հողում երբեք չի հանդիպել թշնամու հարձակումներին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սակայն հաճախ է եղել դեպքեր, որ գերմանական և դաշնակից ռազմական ինքնաթիռների կողմից օդային տարածքները խախտվեն։ Առավել ծանր հարձակումը եղել է 1944 թվականի ապրիլի 1-ին Շաֆհաուզենում, որի ռմբակոծման ժամանակ զոհվեց 40 մարդ, 270-ը լուրջ վնասվածքներ ստացան։
Քանի որ Եվրոպայում այսօր ռազմական սպառնալիքի իրավիճակը փոխվել է Շվեյցարիայի համար, բանակը կրկին ու կրկին հարցականի տակ է դրվում։ Հատկապես Շվեյցարիյում առանձին մի խումբ հակված էր բանակը ցրելու և կազմակերպում էր քարոզարշավներ սակայն մինչ օրս անհաջող էին։ Բանակի վերացման համար երկու ձայն է հստակորեն մերժվել ժողովրդի կողմից։ Հարցն այն է, թե արդյոք միջազգային խաղաղապահ զորքերի առաքելությունը համապատասխանում է չեզոքությանը։
Շվեյցարիայի զինված ուժերը կազմված են ցամաքային և ռազմաօդային զորքերից, ընդհանուր թիվը 22 հազար մարդ (2014)։ Գերագույն գլխավոր հրամանատարն է նախագահը։ Անմիջական ղեկավարությունը իրականացնում են ռազմական նախարարը, գլխավոր շտաբի պետը (նույնը՝ ցամաքային զորքերի հրամանատար) և ռազմաօդային ուժերի ու ՀՕՊ-ի հրամանատարը։ Բանակը համալրվում է համընդհանուր զինապարտության օրենքի հիման վրա։ Շարքայինները ծառայում են 4 ամիս (սկզբնական պատրաստություն), որից հետո դառնում են պահեստային։ Ցամաքային զորքերը կազմված են ոստիկանական միավորումներից և ներառում են 1 լեռնային կորպուս, 3 կորպուս, առանձին բրիգադներ ու մի շարք առանձին գնդեր։
Քաղաքացիական պաշտպանության կազմակերպում
խմբագրելՔաղաքացիական պաշտպանությունը, որը հիմնադրվել է 1934 թվականին ենթակա է դաշնային վարչության պաշտպանությանը։ Վարչությունը հոգում է քաղաքացիական բնակչության պաշտպանությունը, համագործակցում է հրշեջ ծառայության, ոստիկանության, ինչպես նաև առողջապահական և արտակարգ իրավիճակների ծառայություններից հետ։ Բացի դրանից, քաղաքացիական պաշտպանությունը կապված է մշակութային արժեքների պաշտպանության հետ, աջակցում է տեղական և տարածքային ինքնակառավարման մարմիններին և օժանդակում վերականգնել ենթակառուցվածքները։
Դաշնային հետախուզական ծառայություն
խմբագրել2010 թվականի հունվարի 1-ից գործող շվեյցարական հետախուզական ծառայությունը առաջացել է վերլուծական ծառայության միաձուլման և ռազմական հետախուղության ծառայությունից։ Այն ուղակիորեն ենթարկվում է Շվեյցարիայի քաղաքացիական պաշտպանության և սպորտի նախարարությունը։ Հետախուզության ծառայությունը՝ ղեկավարության համար համապատասխան լուրերի տրամադրման նպատակով օգտագործում է հետախուզական տվյալներ, վերլուծում է տեղեկատվությունը և, ապա նոր տրամադրվում համապատասխան մարմիններին։ Գործառնական և կանխարգելիչ ծառայությունները անմիջականորեն աջակցում է Շվեյցարիայի պաշտպանությանը։
Ծառայության կառուցվածքը, աշխատակիցների թիվը և ֆինանսավորումը պատկանում են այնպիսի տեղեկատվության շարքին, որոնք համարվում են պետական գաղտնիք։
Սահմանապահ
խմբագրելՍահմանապահները պատասխանատու են Շվեյցվարիայի արտաքին սահմանների համար։ Համազգեստավորված և զինված սահմանապահները գտնվում են դաշնային մաքսային վարչության կազմում, որը հաշվետու է Ֆինանսների դաշնային վարչությանը։ Սահմանապահ զորքերի անդամները տեղակայված են սահմանում, ինչպես նաև Ցյուրիխի, Բազելի, Ժնևի և Լուգանոյի օդանավակայաններում, նրանց պարտականությունն է վերահսկել մարդկանց շարժը և ապրանքների մուտքն ու ելքը երկիր, և պայքարել մաքսանենգության դեմ։
Ոստիկանություն
խմբագրելՈստիկանական իշխանական մարմինները գտնվում են Շվեյցարիայի յուրաքանչյուր կանտոններում։ Յուրաքանչյուր երկրամասում կա կանտոնի գլխավոր ոստիկանական տեղամաս, որոնք հսկում են ոստիկանական բռնությունները։ Որոշ կանտոններում ոստիկանության հիմնական ծառայությունը տրամադրվում է քաղաքային ոստիկանության կողմից։ Համապատասխան կանոնակարգի ոստիկանությունը նույնպես պատասխանատու է օդանավակայանի անվտանգության համար, որոնք գտնվում են տվյալ երկրամասի տարածքում։ Ոստիկանության դաշնային գրասենյակը (ֆեդապոլ) պատասխանատու է քրեակատարողական ոստիկանության և օտարերկրյա ոստիկանական բաժանմունքների միջև համաձայնեցման համար։
Շվեյցարիայում ոստիկանության արտակարգ իրավիճակների հեռախեսահամարն է 117։ Արտակարգ իրավիճակներում՝ 112 համարին զանգահարելու դեպքում ինքնաբերաբար կմիացվեն իրավասու քրեակատարողական ծառայության գործողությունների կենտրոնին։
Հրշեջ ծառայություն
խմբագրելՇվեյցարիայի շատ երկրամասերում տղամարդկանց, մասամբ էլ կանանց համար, մի ծառայության ձև է համարվում նաև հրշեջ ծառայությունը։ Հրշեջ ծառայության կազմակերպումը նախ և առաջ համայնքի պատասխանատվությունն է։ Այնուամենայնիվ տարածաշրջանային հրշեջ ծառայությունները միավորված են տարբեր երկրամասերի հրշեջ ծառայությունների հետ։ Շվեյցարիայում հրշեջ ծառայության հետ կարելի է կապվել 118 համարով։
Սանիտարական ավիացիա
խմբագրելՇվեյցարիայի օդային փրկարարական ընկերությունը (Rega) անկախ և շահույթ չհետապնդող մասնավոր հիմնադրամ է, որը պատասխանատու է Շվեյցարիայում օդային փրկարարական աշխատանքների համար։ Այն համագործակցում է կապույտ լույսի կազմակերպությունների, ոստիկանության, հրշեջ ծառայության և բժշկական օգնության հետ։ Ալպերում փրկարարական գործողությունների համար պատասխանատու է Ռեգան, որը Շվեյցարիայի գլխավոր ավիացիան է։ Շվեյցարիայում Ռեգայի հետ կարելի է կապ հաստատել 1414 համարով։
Տուրիզմ
խմբագրելԶբոսաշրջությունը և նրա հետ կապված սպասարկման ոլորտը հսկայական եկամուտ են բերում Շվեյցարիային։
Բազմաթիվ վիհերն ու կիրճերը, շառաչող գետակներն ու ջրվեժները, անտառները, մերձալպյան և ալպյան մարգագետինները շատ բնորոշ են Շվեյցարիայի բնությանը։ Բնական այդ պայմանների շնորհիվ է, որ Շվեյցարիան վաղուց ի վեր ճանաչվել է աշխարհի լավագույն հանգստավայրերից մեկը։
Տուրիստների, սպորտսմենների, հիվանդների սպասարկումը՝ այսպես կոչված տուրիզմի ինդուստրիան, Շվեյցարիայի էկոնոմիկայի հատուկ ճյուղ է։ Շվեյցարիայում կան ավելի քան 8 հազար հյուրանոց, բազմաթիվ պանսիոնատներ, առողջարաններ, ավտոսպասարկման կայաններ, քեմպինգներ և այլն։ Օտարերկրյա վալյուտայի մուտքի չափերով, մեքենաշինության և դեղագործական արտադրանքի արտահանումից ստացված եկամուտից հետո արտասահմանյան տուրիզմը գրավում է 3-րդ տեղը։ Համաշխարհային ճանաչում ունեն լեռնակլիմայական կուրորտները։
Արդեն 150 տարի է ինչ զբոսաշրջությունը շատ կարևոր տեղ է զբաղեցնում երկրի տնտեսությունում։ Շվեյցարիան զբոսաշրջության համար ունի բարենպաստ պայմաններ ինչպիսիք են՝ Ալպերը, զուլալ լճերը։ Շվեյցարիան գտնվում է գրեթե Եվրոպայի կենտրոնում, ունի կայուն քաղաքականություն, ապահով հասարակություն և ուժեղ տնտեսություն։ Ամենաշատ այցելվող դեստինացիոն վայրերն են համարվում Ցյուրիխը, Լյուցեռնը, Գրաուբունդենը, Բեռնը, Վալլիսը, Ժնևը, Բազելը, Տիչինոն և արևմտյան Շվեյցարիայի երկրամասերը։ Շվեյցարիայում 2013 թվականի դրությամբ կա մոտավորապես 5129 հյուրանոցներ և պանսիոնատներ 249,666 մահճակալներով և 25,000 դասակարգված հանգստյան տներ և հյուրատներ։ 755 ճամբարներ, 52 հանրակացարաններ, 412 կեմպինգներ, 29,000 կայարաններ և 2500 ճոպանուղիներ։ Շվեյցարիայի աշխատողների 4 տոկոսը աշխատում են զբոսաշրջության ոլորտում մոտավորապես կազմում է՝ 210,000 աշխատող։ 2012 թվականին հյուրանոցներում գրանցվել են 34,8 միլիոն գիշերակաց։ Զբոսաշրջությունից ստացված եկամուտը 2012 թվականին կազմել է 16 միլիարդ ֆրանկ (4,6 տոկոս), որոնք ստացվել են միայն օտարերկրյա հյուրերից։
Զբոսաշրջությունը կարևոր տնտեսական գործոն է հատկապես տնտեսապես թույլ զարգացած լեռնային շրջանների համար։ Լեռնային երկրամասերում Գրաուբունդենում և Վալլիսում համախառն ներքին արդյունքի տեսակարար կշիռը հասնում է մինչև 30 տոկոսի։
Առողջապահություն
խմբագրել2014 թվականին ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 10,5[83], մահացությունը՝ 8[83]։ Կյանքի միջին տևողությունը 82,5 տարի է[84] (2014)։ Մահացության հիմնական պատճառներն են՝ սիրտ-անոթային հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, վնասվածքները, շնչառության օրգանների հիվանդությունները։ Հաճախ գրանցվում են գրիպը, մանկական վարակիչ հիվանդությունները, տուբերկուլոզը և ա Առողջապահության մեջ կարևոր է նաև կուրորտները և առողջարանները Շվեյցարիայի հայտնի լեռնադահուկային առողջարաններն են Ցերմատը, Կրան Մոնտանան, Սաաս Ֆեն, Սանկտ ցըՄֆիլմում․ մ). այս առողջարանները կազմում են Շվեյցարիայի լեռնադահուկային շրջանը, որը կոչվում է «Ալպիական արենա»։ Շրջանն առաջարկում է տարբեր բարդությունների բազմաթիվ լեռնադահուկային սահուղիներ։ Ֆորաբ սառցադաշտը մարզիկներին առաջարկում է 7 կիլոմետրանոց սահուղի։ Այստեղ կան բոլոր անհրաժեշտ պայմանները և′ սկսնակ, և′ փորձառու լեռնադահուկորդների համար։ Առողջարանների հյուրերին առաջարկվում է հետևյալ ծառայությունները` չմշկասահք, օդապարիկներով թռիչք, ձիավարություն և այլն։ Ցանկացողները կարող են լողալ լողավազանում, խաղալ թենիս, զբաղվել հրաձգությամբ, այցելել ռեստորաններ և բարեր:յլն։
Կրթություն
խմբագրելԺողկրթության միասնական համակարգ չկա։ (Յուրաքանչյուր շրշան (կանտոն) ունի իր դպրոցական օրենսդրությունը։ Ընդհանուր է միայն 6-7-ից մինչև 15-16 տարեկանների պարտադիր ուսուցումը։ 3-4-ից մինչև 6-7 տարեկանների համար կան մանկապարտեզներ։ Հիմնական (տարրական) դպրոցը 7-9 ամյա է՝ բաղկացած 2 աստիճանից։ Միշնակարգ դպրոցները (հանրակրթական և մասնագիտացված) ունեն 2 աստիճան՝ կրտսեր (4-ամյա) և բարձր (4-5-ամյա)։ Բարձրագույն կրթության համակարգի մեջ են մտնում Բազելի (հիմնադրվել է 1460թվականին), Լոզանի (1537), ժնևի (1559), Ցյուրիխի (1833), Բեռնի (1834), Նևշատելի (1909), Ֆրիբուրի (1889) համալսարանները, Ցյուրիխի և Լոզանի ֆեդերալ բարձրագույն պոլիտեխնիկական դպրոցները, Մանկտ Գալլենի առևտրական ինստիտուտը և այլն։ Խոշոր գրադարաններից են՝ Բազելի համալսարանի հանրային (ավելի քան 2 մլն գիրք), Բեռնի շվեյցարական ազգային (1,5 մլն գիրք)։ Թանգարաններից են՝ Բեռնի պատմական, գեղարվեստական, բնապատմական, Բազելի ազատագրական, պատմության, Ժնևի արվեստի և պատմության, Լոզանի գեղարվեստի շրջանային, Ֆրիբուրի արվեստի ե պատմության, հանրային գեղարվեստական հավաքածոԼոզանւն
Գիտական հիմնարկներ
խմբագրելԳիտությունների կոորդինացիոն կենտրոնը Ժնևի ազգային ինստիտուտն է (հիմնադրվել է 1853 թվականին)։ Գիտահետազոտական գործունեության կազմակերպման մեջ կարևոր դեր է խաղում Գիտական հետազոտությունների շվեյցարական ազգային ֆոնդը։ Գիտական աշխատանքի հիմնական մասը կատարում են համալսարանները և բարձրագույն պոլիտեխնիկական դպրոցները։ Գիտահետազոտական ծրագրեր են կատարում նաև կառավարական տարբեր գերատեսչություններ։ Հետազոտական և նախագծակոնստրուկտորական մասնավոր կազմակերպություններ կան գլխավորապես խոշոր մոնոպոլիաներին կից։
Մշակույթ
խմբագրելՀարևան երկրների մշակույթները ժամանակի ընթացքում իր ազդեցությունն է թողել տեղային մշակույթի վրա, բայց տարիներ շարունակ զարգանալով և կայունանալով ձևավորվեց որպես ինքնուրյուն և անկախ շվեյցարական մշակույթ։ Շվեյցարիայի մասերի բաժանվածության պատճառով դժվար է խոսել ամբողջ երկրի միավորված մշակույթի մասին. այս երկրի մշակույթը կարելի է ներկայացնել ըստ տարաաշրջանների։ Երեք խոշոր տարածաշրջանների վրա մեծ ազդեցություն ունի հարևան անգլո-սաքսոնական երկրները ինչպես նաև գերմանո-ռոմանական մշակույթը։
Ավանդույթներ
խմբագրելԱվանդույթները Շվեյցարիայի մշակութային բազմազանության և ոչ նյութական ժառանգության մաս են համարվում։ Սովորույթները ժողովրդի մշակույթի մի մասն են կազմում և տարբերվում են ըստ տարածաշրջանի առանձնահատկությունների։ Որոշ դեպքերում ավանդույթները կարող են նաև համազգային բնույթ ունենալ, օրինակ՝ Մեծ Պահքի շրջանը, Զատիկը, Սուրբ Ծննդյան արարողությունները[85]։ Սովորույթների առանձնահատուկ մաս են կազմում՝ ըստ տարածաշրջանների տարբեր տեսակի երգերը, պարերը, ուտեստները, օրինակ՝ այդպիսին է Բազելի Բարեկենդանը, ինչպես նաև ավանդական ձեռքի արհեստները։ Բացի դրանից կան շատ ծեսեր և կրոնական տոներ։
2008 թվականին Շվեյցարիան վավերացրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի «ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին» կոնվենցիան (2003 թ.) և խիստ պահպանություն սահմանեց անհետացող մշակութային արժեքների վերաբերյալ[86]։
Շվեյցարիայում հայտնի ավանդույթներին են. Բազելի Բարեկենդանը, Լյուցերնի Բարեկենդանը, Վեց մարդիկ տոնը Ցյուրիխում և այլն։
Տոներ
խմբագրելՇվեյցարիայում ամբողջ երկրի համար պետական մակարդակով միայն օգոստոսի 1-ն է համարվում տոն օր։ Բացի պետական տոնից Շվեյցարաիայում կան ևս երեք տոներ, որոնք մեծ շուքով են տոնվում, դրանք են՝ Ամանորը, Սուրբ Ծնունդը և Սուրբ Հարության տոնը։ Երկրի տարբեր մասերում տոնվում են Ավագ Ուրբաթը, Հոգեգալուստը, Սուրբ Երկուշաբթին, Սուրբ Ստեֆանի օրը։ Տոների մեծամասնությունն ունի քրիստոնեական ծագում։
Աստվածածնի վերափոխման տոնը, Քրիստոսի արյան և մարմնի վերափոխման տոնը և այլ տոներ միայն տոնվում են կաթոլիկական երկրամասերում, իսկ ընդհակառակը, Բերշտոլդտթագը (Երկրորդ Ամանորը) հիմնականում տարածվում է բողոքական երկրամասերում (կանտոններում)։ Առանց կրոնական նշանակության տոնվում է աշխատանքի օրը, որը հաճախ կոչվում է որպես աշխատողների շարժման պայքարի օր։ Բացի այդ, կան մի շարք տեղական տոներ, ինչպիսիք են՝ Կնաբենշիսսենը Ցյուրիխում կամ Ճարպոտ հինգշաբթին։
Խոհանոց
խմբագրելՇվեյցարական խոհանոցը կապված է գերմանական, ֆրանսիական և իտալական խոհանոցների հետ։ Խոհանոցը տարածաշրջանային առումով շատ է տարբերվում։ Երկրի սահմաններից դուրս տարածում գտած շատ ուտեստներ սիրված են նաև Շվեյցարիայում։ Տիպիկ շվեյցարական ավաանդական ուտեստներց են՝ Քեյզեֆոնդու, Ռակլեթ, Ռոստի, Ալպլերմագրոնեն։ Շվեյցարիայի Արևելքում շատ հայտնի է Ռոստին, որը համարվում է ազգային ուտեստ։ Այսօր ամբողջ աշխարհում հայտնի է մուզլին, որը Շվեյցարիայում տարածում է գտել 1900 թվականներից։ Մեղր-նուշ-նուգա-շոկոլադ Թոբլեռոնը (Toblerone) 100 տարի է ինչ արտադրվում է Բեռնում և արտահանվում է շուրջ 120 երկիր։ Սերվելատը համարվում է ամենաշատ սիրված երշիկը Շվեյցարիայում։
Ամենասիրված և շատ վաճառվող մթերքները համարվում են շվեյցարական պանիրը, ինչպես նաև շոկոլադների տեսականին։ Տեղական առանձնահատկություն ունեցող մթերքներն են՝ Բասլեր Լեկերլին (Basler Läckerli) վերմիշելը, խորիզով գաթան, Արգաու տորթը կամ Ցուգեր բալային տորթը.։
Շվեյցարիայում նաև շատ սիրված է Ռիվելլայի քաղցր խմիչքները։ Արգաուում արտադրված ըմպելիքները մինչ հիմա միջազգային մակարդակով Նիդերլանդներ է արտահանվում։ Շվեյցարական սիրված խմիչքների ցանկում է Օվոմալթինը։ Ի տարբերություն Ռիվելլայի, Օվոմալթինը տարածված է ոչ միայն Շվեյցարիայում այլ նաև ամբողջ աշխարհում և հայտնի է որպես Օվալթին։
Ճարտարապետություն
խմբագրելՇվեյցարիայի գեղարվեստական մշակույթը զարգացել է հարևան երկրների (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա) արվեստի հետ սերտ կապված։ Շվեյցարիայի տարածքում հայտնաբերված արվեստի հնագույն հուշարձանները վերաբերում են չատենյան մշակույթին և հռոմեական շրջանին։ Ճարտարապետական հնագույն հուշարձանները կապված են Մերովինգների արվեստին։ «Կարոլինգյան վերածննդի» հուշարձանները աչքի են ընկնում մեծ չափերով, ճարտարապետական ձևերի բարդացման միտումով։ Կարոլինգների շրջանի մոնումենտալ արվեստում դրսևորվել է արվեստագետների ձգտումը՝ վերածնել տեսողական խաբկանքի վրա հիմնված անտիկ գեղանկարչության արտահայտչամիջոցները։ Ռոմանական և անցումային ռոմանոգոթական ոճի կառույցները մոտ են Ֆրանսիայի և Գերմանիայի ճարտարապետությանը։
Շվեյցարիայում հայտի և ճանաչված ճարտարապետ է Լե Քորբուսիերը։ Ատելիեր 5, Մարիո Բոտա և Դիեներ-Դիեները հայտնի ժամանակակից շվեյցարացի ճարտարապետներեն, ովքեր մեծ ավանդ ունեն արտասահմանում ժամանակակից ճարտարապետության ձևավորման մեջ։ Ճարտարապետներ Ժակ Հերզոգը և Պիեռ դե Մյուրոն անունները վերջին տարիներին տարածում են գտել նաև Լոնդոնում և Պեկինում, նրանք արժանացել են Պրիցկեր մրցանակին։ Պետեր Զումթորը, որի ամենահայտնի շինությունը ջերմային բաղնիքն է, որը գտնվում Է Վալիսում. նա ևս Պրիցկեր մրցանակակիր է։ 1928 թվականին Բազելի մոտ գտնվող Դորնախում կառուցվել է Գեոթենումը, այն երկաթաբետոն շենք է, որի քանդակային ձևը դեռևս Էքսպրեսիոնիզմի և օրգանական ճարտարապետության հայտնի շենքերից է։
Երաժշտություն
խմբագրելՇվեյցարիայի երաժշտությունը հիմնված է ազգային տարբեր ավանդույթների վրա։ ժողովրդական և կոմպոզիտորական երաժշտական ստեղծագործության մեջ դրսևորվել են շվեյցարական երաժշտական արվեստի ընդհանրություններն ու ինքնատիպ գծերը։ Երգային բանահյուսության մեջ առանձնանում են XIII—XVI դդ․ Շվեյցարիայի տարբեր շրջաններում կազմավորված հայրենասիրական, հիմնականում հակաֆեոդալական երգերն ու ալպյան լեռնականների ինքնատիպ ժանրը, ինչպես և ալպյան եղջերափողակով նվագվող հովվական մեղեդիները։ Պարերից են՝ «թռչնային» պոլկան, խմբապարերը։ Շվեյցարիայում կան 10-ից ավելի սիմֆոնիկ նվագախմբեր, կամերային նվագախմբեր և անսամբլներ, օպերային թատերախմբեր, երգչախմբային ընկերություններ։ Գործում են շվեյցարական երաժիշտների և կոմպոզիտորների ասոցիացիան, Շվեյցարիայի երաժիշտների միությունը, Բազելի երաժշտության ակադեմիան, Ցյուրիխի երաժշտության բարձրագույն դպրոցը, կոնսերվատորիաներ Ժնևում և Լոզանում, համալսարաններին կից՝ երաժշտական ֆակուլտետներ, քաղաքային և եկեղեցական բազմաթիվ դպրոցներ։
Շվեյցարիայի երաժշտության պատմության ձևավորման հիմքում ընկած է երկու գործոն։ Հին դարերի ընթացքում իշխանական մեծ ու շքեղ տների բացակայության պատճառով ոճը որոշող կենտրոններ չկային։ Բազմալեզու Շվեյցարիայում երաժշտությունը զգալի ազդեցություն ունեցավ շրջակա մշակույթի վրա։ Այդ պատճառով էլ ստեղծվեց անկախ շվեյցարական երաժշտության ոճը։
20-րդ դարում երկրում հայտնի էին բազմաթիվ հանրաճանաչ կոմպոզիտորներ. Արթուր Հոնգեր, Օթմար Շոեկ և Ֆրանկ Մարտին որոնք մեծ համբավ էին վայելում միջազգային բեմերում։
1950-ական թվականներից մեծ աշխուժություն է ապրում փոփ և ռոք երաժշտության տեսակները։ Ավելի ուշ՝ 70-ականերին, Շվեյցարիայի գերմանական հատվածում ռոքի երաժշտության տեքստերի մեջ ավելի շատ սկվեց օգտագործվել բարբառային բառեր։ Այս ոճի երաժշտության մեջ 1960-ական թվականներին մեծ համբավ ուներ Բերներ Տրուբադուրն խումբը։ Նրանց երգի տեքստերը ամբողջովին բարբառային բառեր էին, որոնք հենց իրենք էին գրում և կատարում էին կիթառի հնչյունների ներքո։ Այսօր էլ երաժշտության բոլոր ոլորտներում կարելի է հանդիպել երգի բարբառային տեքստերի։ Հիպ-հոպի մեջ հայտնի են շվեյցարական Գրայսը, Գիմման,Բլիգգ խմբերը։
Շվեյցարիայի երգարվեստի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում Ջազը։ Շվեյցարական ջազի լեգենդներն են եղել Գեորգ Գրունցը և Քլաուդ Նոբսը։ Ջազային փառատոնները, որոնք տեղի են ունենում Մոնտրյոում, Վիլիսայմ, և Լուգանոյում իրենց տեսակի մեջ միջազգային բնույթ են կրում։
Երաժշտության մեջ գերակշռում է նաև պարային երաժշտությունը. օրինակ Լենդլեր պարը, որը կարելի է սովորել նաև առանց պարուսույցի։ Շվեյցարիան բոլոր ժանրերի երաժշտական փառատոների իրական ամրոցն է։ Լյուցեռնում անցկացվում են ամենամյա միջազգային երաժշտական փառատոները, որոնք հայտնի են, որպես Լյուցեռնի փառատոներ։ Այլ վայրերում տեղի են ունենում նմանատիպ միջոցառումներ։ Շվեյցարիայի մյուս մեծ քաղաքներում ամեն տարի մեծ շուքով անցկացվում են տարբեր փառատոներ։
Բացի այդ, ամեն ամառ տեղի է ունենում բազմաթիվ բացօթյա միջոցառումներ, ինչպիսիք են Օփեն-Աիր փառատոն կամ Գուրտենի փառատոները։ Ցյուրիխում հայտնի փողոցային շքերթները, որոնք ամեն տարի անցկացվում են մեծ շուքով. այդ ժամանակ այցելուների թիվը գերազանցում է մեկ միլիոնը։
Թատրոն
խմբագրելՇվեյցարիայում թատերարվեստը զարգացել է միաժամանակ երեք լեզուներով (ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն)։ Պահպանվել են ժողովրդական թատրոնի ավանդույթները։ 16-րդ դարի առաջատար ժանրը դարձել է ժողովրդական դրաման, որն արտահայտել է ժողովրդական շարժման գաղափարները։ Առաջին պրոֆեսիոնալ թատերախմբերը կազմակերպվել են 19-րդ դարի սահմանագծում, Մանկտ Գալլենում, ապա՝ Լոզանում, Ժնևում և այլ քաղաքներում։ Ավելի շատ բեմադրվել են գերմանացի և ֆրանսիացի հեղինակների պիեսներ։ 1940-ական թվականներին սկսվել է Շվեյցարիայի թատրոնի վերելքը։
Ցյուրիխի դերասանների տունը համարվում է գերմանալեզու թատրոների մեջ առաջինը։ Այստեղ ներկայացվել են Բերտհոլտ Բրեխտի բազմաթիվ ստեղծագործություններ։ Նաև Մաքս Ֆրիշի և Ֆրիդրիխ Դյուրենմաթի ստեղծագործություններից շատերը բեմադրվել են այստեղ։ 2002, 2003 թվականներին «Թատրոն» ամսագրի չափանիշների համաձայն ընտրվել է տարվա լավագույն թատրոն։
1891 թվականին Ցյուրիխում բացվեց օպերայի շենքը, որտեղ անցկացվեցին բազմաթիվ պրեմիերաներ և բեմականացումներ։ Միջազգային օպերային բեմերի աստղերին պարբերաբար կարելի էր տեսնել Ցյուրիխի օպերայի բեմին։ Հաճախ տեղի էին ունենում բալետներ և երաժշտական թատրոններ։ Սակայն բացումից հետո դերասանները պետք է բավարարվեին միայն օպերայով, որոշ ժամանակ հետո շենքը վերանվանվեց օպերայի և բալետի թատրոն։
Կարևոր նշանակություն ունեցող մյուս թատրոններն են Բազելի, Բեռնի քաղաքայի թատրոնը, նաև Կաբարե Վոլտերը, որը համարվում է դադաիզմի ծնդավայրը։
1957 թվականից սկսած Հանս Ռայնհարտ-Ռինգը, որը յուրաքանչյուր տարի տեղի է ունենում Շվեյցարիայի մշակութային թատրոնում համարվում է լավագույն մրցանակը շվեյցարական թատրոնի կյանքում։
Երկրի մշակութային հարստությունը հնարավորություն է տրված բացահայտելու ավելի քան 600 թանգարաններում, որոնցից ամենահայտնիներից են շվեյցարական Ազգային թանգարանը Ցյուրիխում, Արվեստի թանգարանը Բազելում, ինչպես նաև Լյուցերնի տրանսպորտի տունը, Լա Շո Դը Ֆոյի ժամացույցի միջազգային թանգարանը, Լոզանի Օլիմպիական կամ Ժնևի Կարմիր խաչի թանգարանը։ «Պրո Հելվեցիա» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Շվեյցարիայի մշակութային հարստությունը պահպանելու, ինչպես նաև այն արտասահմանում հանրահայտ դարձնելու նպատակով։
Կինո
խմբագրելՇվեյցարիայում առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմը՝ «Կոնֆեդերացիայի ծագումը», ստեղծվել է 1924 թվականին։ Մինչև 1960-ական թվականներ Շվեյցարիայում կինոյի լեզուն գլխավորապես գերմաներենն էր։ Սալոնային մելոդրամներում, կոմեդիաներում, ռեկլամային ֆիլմերում առանձնանում էին առաջադեմ, կինոռեժիսոր-վավերագրողներ Ա․ Վեկսլերի, Է․ Լայզերի ստեղծագործությունները և Լ․ Լինդբերգի գեղարվեստական ֆիլմերը։
Ամբողջ Եվրոպայում Շվեյցարիան ունի երիտասարդ կինոյի պատմություն։ Կինոմատոգրաֆիան զարգացում ապրեց 1930-ական թվականներին, երբ սկսվեց ներգաղթի տարիները շատ արվեստագետներ և ձեռնարկատերեր եկան Շվեյցարա և այսպիսով այդ ժամանակաշրջանում ձևավորվեց բեղուն մի շրջան կինոյի ոլորտում։ 1950-ական թվականների սկզբին ամենահեղինակավոր կինոնկարը դարձավ ավստրիացի Լազար Վեկսլերի ֆիլմը, վերջինս հիմնել է Պրեզենս-ֆիլմ կինոընկերությունը, այն այդ ժամանակաշրջանի ամենաազդեցիկ կինոընկերությունն էր։ Պրեզենս- ֆիլմի հաջողակ և հայտնի ռեժիսոր Լեոպոլդ Լինդբերգը իր բեղուն աշխատանքի շնորհիվ չորս Օսկար և բազում փառատոններից շատ մրցանակներ է ստացել։
Ինչպես Եվրոպական բոլոր երկրներում այդ թվում նաև Շվեյցարիայում կինոարտադրությունը կախված է ֆիլմերի պետական ֆինանսավորումից։ Այնուամենայնիվ, ֆինանսավորումը բավարար է միայն փոքր ֆիլմեր նկարահանելու համար։ Վերջերս պատմության մեջ մի քանի շվեյցարական ֆիլմեր հասել են միջազգային ճանաչման։ Ալտերնատիվ մրցակցության բացակայության հետևանքով հիմնականում ամերիկյան ֆիլմերը մեծ տարածում են գտել Շվեյցարիայի բոլոր մասերում։ Կինոարվեստում գերիշխում է ԱՄՆ-ի արտադրանքը, քանի որ մուտքի թույլտվության վճարները Եվրոպայում ամենաբարձրն են։
Շվեյցարական ամենահայտնի ֆիլմը Շվայցերմախեր (Die Schweizermacher)։ Հումորային ֆիլմերի շարքին են դասվում Դանիել Շմիդի «Վերջին օրերը Շվեյցարիայում» և Ուրս Օդերմաթի «Գնված երջանկություն» ֆիլմերը, որոնք շատ սիրված են ոչ միայն Շվեյցարիայում, այլ նաև նրա սահմաններից դուրս։ Օսկարակիր ֆիլմերի շարքին են պատկանում Խավիեր Կոլլերի «Հույսի ճանապարհ» 1991 թվականի ֆիլմը։ Ֆիլմը պատմում է մի քուրդ ընտանիքի մասին,որը Շվեյցարիա էր եկել լավ կյանք փնտրելու։ Արձանագրվել են հաջողություններ կապված շվեյցարական կինեմատոգրաֆիայի հետ։ Շվեյցարիացի ռեժիսոր Մարկ Ֆորսթերը ստացել է Օսկար «Հրեշների պարահանդեսը» ֆիլմի համար։ Վերջերս հաջողություն են ունեցել նաև «Իմ անունը Եվգեն է», «Հայդի» և «Շելլեն-ՈՒռսլի» ֆիլմերը։
Միջազգային ֆիլմերի ամենահաջողակ պրոդյուսեր շվեյցարացի Արթուր Քոնն է, ով 4 անգամ առաջադրվել է Օսկարի համար և նվաճել է երեք Օսկար` լավագույն վավերագրական ֆիլմերի համար։
Ամեն տարի օգոստոսին տեղի է ունենում Լոկառնոյի միջազգային կինոփառատոնը, որն աշխարհում ամենակարևոր միջազգային կինոփառատոներից մեկն է։ Վերջին փառատոնը Ցյուրիխի կինոփառատոնն էր, որն առաջին անգամ տեղի էր ունեցել 2005 թվականին։
Սպորտ
խմբագրելԵրկրի լեռնային ռելիեֆը ազդեցություն է ունեցել բնակչության զբաղմունքի, հանգստի, պահվածքի վրա։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին երկրում սիրված սպորտաձևերից է դահուկասահքը։ Լեռներում զբոսաշրջային հանգստավայրերի աճով երկիրը վերջապես դարձավ ձմեռային սպորտաձևի կենտրոն։ Սիրված սպորտաձևերից են դահուկասահքը, խաչաձև լեռնադահուկային սպորտաձևը, և ավելի ուշ արդեն նաև սնոուբորդը։ Փոփոխված ժողովրդագրության և հատկապես միգրացիայի հետևանքով, վերջին տարիներին բնակչության ազատ ժամանցի ձևերը զգալիորեն փոխվել են։ Լեռնադահուկային սպորտով զբաղվողների թիվը վերջին ժամանակներս նվազել է։ Երկրի լանդշաֆտն ունի բարենպաստ դիրք նաև ամառային սպորտաձևերի և լեռնագնացության համար։
Շվեյցարիայում կան մեծ թվով գիմնաստիկայի ակումբներ, որպես կանոն յուրաքանչյուր գյուղում կա ամենաքիչը մեկ ակումբ։ Շվեյցարական ավանդական սպորտաձևերից են ալպիական ըմբշամարտը (շվինգեն) և հորնուսեն։ Ժամանակի ընթացքում ալպիական ըմբշամարտը տարածում է գտել ամբողջ երկրի սահմաններում այդ թվում նաև ծայրամասերում, իսկ հորնուսենը տարածված էր միայն ծայրամասերում։
Թիմային սպորտաձևերը ունեն առաջնահերթ բնույթ, ամենից առաջ կարելի է նշել ֆուտբոլը, վոլեյբոլը, ձեռքի գնդակը և հոկեյը։ Սառույցի հոկեյը և ֆուտբոլը համարվում են երկրում պրոֆեսիոնալ սպորտաձևեր և բնակչության մեծամասնությունը ձբաղվում է այս սպորտաձևերով։ Շվեյցարիայի ազգային հոկեյի լիգան աշխարհի ամենաուժեղներից է։
Շվեյցարիայի օլիմպիական խաղերի հովանավորը շվեյցարական սպորտային ֆեդերացիաների կազմակերպությունն է։
Շվեյցարիայում հիմնվել են աշխարհում շատ կարևոր սպորտային ֆեդերացիաներ, ներառյալ ԻԻՀՖ, ՖԻՖԱ, ՖԻՍ և ԻՍՈՒ։ Լոզանն ունի հատուկ դիրք, երբեմն կոչվում է «սպորտային կապիտալ», որպես Միջազգային օլիմպիական կոմիտեի և Միջազգային սպորտային դատարանի նստավայր։ Բացի այդ, ՈՒԵՖԱ-ի Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիան իր կենտրոնն ունի նաև Նիոնում։
Շվեյցարիան հանդես է եկել բազմաթիվ հաջող մարզիկներով, հատկապես լեռնադահուկային և բոբսլեյ սպորտաձևերը, որտեղ շվեյցարացի մարզիկները գլխավորում են առաջին հորիզոնականները, հատկապես 1970-1980-ական թվականներին։ Վերջերս շվեյցարացի մարզիկները եզակի հաջողություններ ունեցան. թենիսի ոլորտում հաջողություններ են ունեցել Ռոջեր Ֆեդերերը, այդ թվում նաև Գրանդ-Սլամ մրցաշարի հաղթողներ Մարտինա Հինգիսը և Սթեն Վավրինկան։
Սիմոնա Նիգլի-Լուդերը դարձել է աշխարհի չեմպիոն «սպորտային կողմնորոշում» մարզաձևում։
Շվեյցարիան և Ավստրիան 2008 թվականի հյուրընկալել էին ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը, իսկ 1954 թվականին Շվեյցարիայում անցկացվել էր Ֆուտբոլի աշխարհի գավաթի առաջնությունը։ Հունգարիա- Գերմանիա եզրափակիչ խաղը պատմության մեջ մտավ որպես «Բեռնի հրաշք»։ 2009 թվականին Շվեյցարիան հյուրընկալեց սառույցի հոկեյի աշխարհի առաջնությունը արդեն տասներորդ անգամ։ Բացի այդ, Շվեյցարիայում անցկացվեց ՖԻԲՏ աշխարհի առաջնությունը, որին ներկա էին մեծ թվով մասնակիցներ։ Աշխարհում միակ բնական սառցադաշտը գտնվում է Շվեյցարիայում։ 2014 թվականին Ցյուրիխում տեղի է ունեցել Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը։
1928 և 1948 թվականների ձմեռային օլիմպիական խաղերը տեղի է ունեցել Սուրբ Մորից վայրում։ 2020 թվականի երիտասարդական ձմեռային օլիմպիական խաղերը տեղի կունենան Լոզանում։
2006 թվականի Շվեյցարիայում տեղի են ունեցել 230,000 սպորտային միջոցառումներ, որի համար ներդրվել են շուրջ 1․2 միլիարդ շվեյցարական ֆրանկ, դրանից 68-ը խոշոր սպորտային իրադարձություններ են, որոնց համար հատկացված դրամային շրջանառությունը կազմել է 355 մլն շվեյցարական ֆրանկ։ Սպորտային միջոցառումները տեղի են ունենում շատ հաճախակի օրինակ թեթև ատլետիկայի աշխարհի առաջնությունը Ցյուրիխում, ատլետիկ մրցումները Լոզանում, թենիսի առաջնությունը Բազելում և այլն։
Հայերը Շվեյցարիայում
խմբագրելՇվեյցարիա եկած առաջին հայերը (17-18-րդ դարեր) եղել են առևտրականներ։ 19-րդ դարի կեսից Շվեյցարիա են եկել հայ երիտասարդներ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով։ 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին Շվեյցարիայում ապաստան էին գտնում քաղաքական վտարանդիները։ Այստեղ լայն գործունեություն են ծավալել հայ ազգային կուսակցությունների գործիչները, հրատարակել են մամուլ և քաղաքական գրականություն։ 1907 թվականին Լոզանի հայ ուսանողները հիմնել են «Արմենիա» միությունը, իսկ 1914 թվականին՝ «Տեղեկատու բյուրո»։ Ազգային կյանքը համեմատաբար ավելի կազմակերպված էր ժնևում, որտեղ 20-րդ դարի․ սկզբին կազմավորվել էր հայ համայնք։ Հայերի թիվը Շվեյցարիայում սկսել է աճել 1920-ական թվականների վերջին և, հատկապես, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ ի հաշիվ Ստամբուլից և Եվրոպայի հայ գաղութներից եկած ընտանիքների։ 1920-ական թվականների Լոզանի և Ժնևի միջև գտնվող Բենիեն գյուղում տեղավորվել է Ստամբուլ փոխադրված հայկական որբանոցը, որին կից գործել է նախակրթարան։ 2012 թվականին Շվեյցարիայում հաշվվում է ավելի քան 5 հազար հայ, որոնք բնակվում են Ժնևում, Լոզանում, Ցյուրիխում։ Շվեյցարահայերը հիմնականում առևտրականներ, բարձրորակ մասնագետներ, ձեռնարկատերեր, բանկերի պաշտոնյաներ են։ Զգալի թիվ են կազմում ուսանողները։ Գաղութի ազգային կյանքը կազմակերպում է «Շվեյցարիայի հայոց միությունը» (կենտրոնը գտնվում է Ժնևում), որի վարչությունն ընտրվում է 4 տարին մեկ անգամ, հրատարակում է «Ցոլք» պարբերականը (հայերեն և ֆրանսերեն)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 https://www.admin.ch/opc/en/classified-compilation/19995395/index.html#a1
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://www.admin.ch/opc/en/classified-compilation/19995395/index.html#a70
- ↑ Bundesstadtstatus Stadt Bern
- ↑ Federal Constitution of the Swiss Confederation — Swiss Federal Council.
- ↑ President Ignazio Cassis: a man who resembles Switzerland
- ↑ Census.gov (2017). «Country Rank. Countries and Areas Ranked by Population: 2017». U.S. Department of Commerce. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 9-ին.
- ↑ https://www.admin.ch/gov/en/start/federal-council/history-of-the-federal-council.html
- ↑ https://web.archive.org/web/20060327204358/http://www.bger.ch/fraternite.pdf
- ↑ 9,0 9,1 http://www.admin.ch/opc/de/classified-compilation/19994336/index.html
- ↑ http://www.switch.ch/about/id/
- ↑ Human Development Report — UNDP, 2022.
- ↑ Jean-Marie Le Tensorer / AHB: Paläolithikum (Altsteinzeit). In: Historisches Lexikon der Schweiz.
- ↑ Կաղապար:HLS
- ↑ Կաղապար:HLS
- ↑ Կաղապար:HLS
- ↑ Կաղապար:HLS
- ↑ Կաղապար:HLS
- ↑ Կաղապար:HLS
- ↑ Կաղապար:HLS
- ↑ Կաղապար:HLS
- ↑ 21,0 21,1 700 Jahre Schlacht am Morgarten: «Wie ein zürnendes Ungewitter»; in Neue Zürcher Zeitung vom 17. Juni 2015
- ↑ Marc Tribelhorn und Simon Teuscher: Kein Volk von freien, edlen Bauern In: Neue Zürcher Zeitung vom 13. Januar 2018
- ↑ Vgl. Կաղապար:HLS
- ↑ 200 Jahre Wiener Kongress: Verhandlungen statt Kriege; in Neue Zürcher Zeitung vom 18. September 2014
- ↑ Կաղապար:HLS
- ↑ Կաղապար:HLS
- ↑ Կաղապար:HLS
- ↑ Կաղապար:HLS
- ↑ Wyrsch-Ineichen, Paul: Die Schwyzer Truppen im Büsinger-Handel 1849 von 1985 in Mitteilungen des historischen Vereins des Kantons Schwyz
- ↑ Swiss Federal Institute of Technology Zurich: Fortgesetzter Schwund in der Messperiode 2006/07. 22. Januar 2008 online
- ↑ Aussergewöhnliche Wärme oder Regen – Warum unsere Gletscher schwitzen in Neue Zürcher Zeitung vom 28. Dezember 2015
- ↑ Meteoschweiz: Wetterrekorde der Schweiz (Stand Ende 2013). Արխիվացված 2015-10-14 Wayback Machine Abgerufen am 5. September 2015.
- ↑ Christian Pfister, Conradin A. Burga: Klima. In: Historisches Lexikon der Schweiz.
- ↑ Meteoschweiz: Das Klima der Schweiz – eine kurze Übersicht Արխիվացված 2019-06-22 Wayback Machine. Bundesamt für Meteorologie und Klimatologie (MeteoSchweiz). Abgerufen am 5. September 2015.
- ↑ [[[:Կաղապար:Toter Link]] Bundesamt für Umwelt BAFU: Rote Listen der gefährdeten Tierarten der Schweiz]
- ↑ [[[:Կաղապար:Toter Link]] Bundesamt für Umwelt BAFU: Thema Wald und Holz]
- ↑ «Eidgenössische Forschungsanstalt WSL: Gehölze». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Pro Natura: Scatlè». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Kanton Graubünden: Scatlè» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
- ↑ Das nationale Daten- und Informationszentrum der Schweizer Flora: Listen & Infoblätter Արխիվացված 2017-09-02 Wayback Machine
- ↑ Elias Landolt: Flora. In: Historisches Lexikon der Schweiz.
- ↑ «Eidg. Forschungsanstalt für Wald, Schnee und Landschaft WSL: Wo liegt der grösste Wald der Schweiz?». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Wilde Nachbarn: Säugetiere der Schweiz». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Wildtiere in der Schweiz: Die irrationale Angst vor Bär und Wolf in Neue Zürcher Zeitung vom 3. Juni 2016
- ↑ Pro Natura: Luchs, Wolf und Bär zurück auf dem Weg in die Schweiz
- ↑ chwolf.org
- ↑ Fischotter Արխիվացված 2017-09-24 Wayback Machine, WWF.
- ↑ Vogelwarte Sempach: Vögel der Schweiz
- ↑ Koordinationsstelle für Amphibien- und Reptilienschutz in der Schweiz (karch): Reptilienarten der Schweiz
- ↑ Koordinationsstelle für Amphibien- und Reptilienschutz in der Schweiz (karch): Amphibienarten der Schweiz
- ↑ «Schweizerische Fischereiberatungsstelle FIBER: Die Biodiversität der Schweizer Fische» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Schweizer Umwelt- und Abfalltaucher SUAT: Fischarten in Schweizer Gewässern». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Schweizerische Fischereiberatungsstelle FIBER: Felchen – Artenvielfalt in der Schweiz» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
- ↑ Gesetz zum Naturschutz auf admin.ch Արխիվացված 2013-05-15 Wayback Machine (PDF; 169 kB)
- ↑ Bundesamts für Umwelt BAFU: Schweizer Pärke
- ↑ Stephanie Summermatter: Naturschutzgebiete. In: Historisches Lexikon der Schweiz.
- ↑ Schweizer Vogelschutz SVS/BirdLife Schweiz
- ↑ www.admin.ch Eidgenössische Volksinitiative zum Schutz der Moore – Rothenthurm-Initiative
- ↑ Walter Thut: Moore. In: Historisches Lexikon der Schweiz.
- ↑ Pro Natura: Moore und Moorlandschaften
- ↑ Andrea Weibel: Zoologische Gärten. In: Historisches Lexikon der Schweiz.
- ↑ «Räumliche Verteilung: Agglomerationen, Stadt und Land». bfs.admin.ch (Ständige Wohnbevölkerung im städtischen und ländlichen Raum). Bundesamt für Statistik (BFS). Վերցված է 2016-04-11-ին.
- ↑ «Gemeindefusionen in der Schweiz: Zwang zur Grösse». Swissinfo. 2009-01-22. Վերցված է 2015-01-12-ին.
- ↑ «Scuol ist die grösste Schweizer Gemeinde». Schweizer Radio und Fernsehen (SRF). 2014-12-11. Վերցված է 2015-01-12-ին.
- ↑ «STAT-TAB: Die interaktive Statistikdatenbank, Bevölkerungsentwicklung nach Region, 1850–2000». Schweizerische Eidgenossenschaft. Վերցված է 2014-01-07-ին.
- ↑ «STAT-TAB: Die interaktive Statistikdatenbank, Bevölkerungsstand». Schweizerische Eidgenossenschaft. Վերցված է 2014-01-07-ին.
- ↑ Medienmitteilung des Bundesamtes für Statistik: Provisorische Ergebnisse zur Bevölkerungsentwicklung im Jahr 2009: Die Bevölkerung der Schweiz wächst weiter an (PDF), 25. Februar 2010
- ↑ «Der Bund kurz erklärt 2013». Schweizerische Bundeskanzlei (BK). Վերցված է 2014-12-11-ին. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 14-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Indikatoren der Fruchtbarkeit in der Schweiz, 1950–2060» (XLS; 39 kB). Bundesamt für Statistik (BFS). Վերցված է 2015-06-28-ին.
- ↑ «Geburten und Fruchtbarkeit» (Bevölkerungsbewegung – Indikatoren). Bundesamt für Statistik (BFS). Վերցված է 2015-06-28-ին.
- ↑ «Rekordwachstum der Bevölkerung im Jahr 2008» (PDF; 74 kB) (Provisorische Ergebnisse zur Bevölkerungsentwicklung 2008). Bundesamt für Statistik (BFS). 2009-02-26. Վերցված է 2015-06-28-ին.
- ↑ «Population growth (annual %) - Switzerland | Data». data.worldbank.org. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Ergebnisse Neue Volkszählung, Stand 2014
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Christoph Uehlinger: Religionen.(չաշխատող հղում) In: Historisches Lexikon der Schweiz.
- ↑ Internetquelle|url=http://www.imf.org/external/pubs/ft/weo/2017/01/weodata/index.aspx%7Ctitel=World Economic Outlook Database April 2017|sprache=en-US|zugriff=2017-12-18
- ↑ GCIGlobal Competitiveness Index
- ↑ Schweizer besitzen im Schnitt 545'000 Franken In: 20 Minuten vom 10. Oktober 2015
- ↑ Interbrand: Best Global Brands
- ↑ «GDP growth (annual %) - Switzerland | Data». data.worldbank.org. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ 81,0 81,1 «Շվեյցարիայի Տրանսպորտ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ 82,0 82,1 82,2 «Շվեյցարիայի Առևտրաշրջանառություն». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ 83,0 83,1 «Շվեյցարիայի Առողջապահություն». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Շվեյցարիայի Կենսամակարդակ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Schweizerische UNESCO-Kommission
- ↑ Ueli Gyr: Bräuche. In: Historisches Lexikon der Schweiz.
Արտաքին հղումներ
խմբագրել- Շվեյցարիան հայկական հանրագիտարանում
- ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական Վարչություն Արխիվացված 2018-01-12 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շվեյցարիա» հոդվածին։ |