Բժիշկ
Արտաքին տեսք
Բժիշկ (լատ`. medicus, հուն.` iatros, γιατρός), բարձրագույն բժշկական կրթությամբ մասնագետ, որն իրավունք ունի զբաղվել բժշկական գործունեությամբ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Բժիշկը փիլիսոփա է. չէ՞ որ չկա մեծ տարբերություն իմաստնության և բժշկության միջև[1]։
- Բժիշկը պետք է ունենա արծվի հայացք, աղջկա ձեռքեր, օձի իմաստություն և առյուծի սիրտ[1]։
- Ավիցենա (Աբու-Ալի Իբն Սինա)
- Բժի՛շկ, բուժի՛ր ոչ թե հիվանդությունը, այլ` հիվանդին[1]։
- Անհայտ հեղինակ
- Բժիշկը սխալվելու իրավունք չունի, քանի որ դրանից է կախված հիվանդի առողջությունն ու կյանքը[1]։
- Վ.Յ. Դալինևսկի
- Բարեխիղճ բժիշկը` մինչև հիվանդին բուժում նշանակելը, պետք է իմանա ոչ միայն հիվանդությունը, այլև առողջ ժամանակ նրա սովորություններն ու մարմնի առանձնահատկությունները[1]։
- Մարկ Տուլիում
- Գալեն
- Եթե ես բժիշկ եմ, ուրեմն ինձ պետք են հիվանդներ ու հիվանդանոց[1]։
- Լավ բժշկի դեղատոմսը ոչ թէ դեղատանն է, այլ նրա սեփական գլխում[1]։
- Բժշկի համար թշնամիներ ու բարեկամներ չկան։ Բժշկի դեմ ծառանում է լոկ մեկ թշնամի՝ մահը, և նրա սպասավորը՝ հիվանդությունը։ Բժշկի համար գոյություն ունի հիվանդ, որին հարկավոր է բուժել, խլել մահվան ճիրաններից։ Բժշկի իրավասությունից դուրս է թշնամուն, գողին, ավազակին մահվան վճիռ կայացնելը, նրանց դատապարտելը։ Դրանով զբաղվող հատուկ մարմիններ կան՝ իրենց օրենսգրքերով, հանցանքն ախտորոշող հոդվածներով և այլն, և այլն։ Թող նրանք էլ զբաղվեն դրանցով։ Իսկ ինքը՝ որ տվել է Հիպոկրատի երդումը, ինքնակոչ դատարանի, տրիբունալի, մանավանդ, դահճի դեր ստանձնել չի կարող[2]։
- Երանի այն բժիշկներին, ովքեր արժանի են աղոթքների[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]