[go: up one dir, main page]

Jump to content

Zedd

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Zedd
Բնօրինակ անունռուս.՝ Антон Заславский
Նաև հայտնի է որպեսZedd
Ծնվել էսեպտեմբերի 2, 1989(1989-09-02)[1] (35 տարեկան)
Սարատով, ԽՍՀՄ[2]
Երկիր Ռուսաստան և  Գերմանիա
ԺանրերՀաուս երաժշտություն, էլեկտրո հաուս, պրոգրեսիվ հաուս, Դաբստեպ, EDM, էլեկտրոփոփ և ֆյուչը բեյս
Մասնագիտությունդիջեյ, երաժշտական պրոդյուսեր, դաշնակահար, DJ producer, կոմպոզիտոր, պրոդյուսեր, ստուդիական երաժիշտ և երաժիշտ
Գործիքներէլեկտրոնային ստեղնաշար
ԼեյբլInterscope Records, OWSLA և Spinnin' Records
Կայքzedd.net
 Zedd Վիքիպահեստում

Անտոն Զասլավսկի (ռուս.՝ Антон Заславский, սեպտեմբերի 2, 1989(1989-09-02)[1], Սարատով, ԽՍՀՄ[2]), հայտնի է իր Zedd անվամբ, ռուս-գերմանացի երաժիշտ, դիջեյ, երգահան և պրոդյուսեր։ Նա հիմնականում ստեղծում և կատարում է Electro house երաժշտություն, բայց հարստացրել է իր ժանրը և երաժշտական ոճը` ազդելով դաբստեպ և Դասական երաժշտություն վրա։ Զեդդը ծնվել և սկսել է իր կարիերան Գերմանիայի Կայզերսլաութերն քաղաքում։ Զեդդի մինչ օրս ամենահայտնի սինգլներն են հանդիսանում «Stay» Ալեսիա Կարայի հետ միասին, որն իր ամենաբարձր-աղյուսակային սինգլն է, հասնելով Billboard Hot 100-ի 7-րդ հորիզոնականին․ նրա նախորդ այդպիսի սինգլը «Clarity»-ն էր՝ Foxes-ի մասնակցությամբ, որը ԱՄՆ-ի Hot 100-ում թվով 8-րդ և ԱՄՆ-ի Hot Dance Club-ի համար առաջինն էր։ Նրա համագործակցությունը Արիանա Գրանդեյի հետ օգնեց նրան թողարկել «Break Free», որը զբաղեցնում էր 4-րդ հորիզոնականը Hot 100-ում և առաջինը Hot Dance/Electronic Songs-ում։ Զեդդը Գրեմմիի 56-րդ մրցանակաբաշխության ժամանակ հաղթել է «լավագույն պարային ձայնագրություն»-ը իր «Clarity» աինգլով։ Նրա երաժշտությունը նաև ցուցադրվում է Ճապոնիայի ավտոմոբիլային Suzuki-ի ընկերության ավտոմոբիլային գովազդներում, իսկ Ճապոնիայում վաճառվող ավտոմոբիլային մեքենան օգտագործում է Զեդդի կերպարը` ճապոնական շուկայում իրենց ավտոմոբիլային շարքը գովազդելու համար։

Անտոն Զասլավսկին ծնվել է Ռուսաստանի Սարատով քաղաքում։ Նա մեծացել է Կայզերլաուտերն քաղաքում՝ երբ իր հրեական ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա, երբ Անտոնը չորս տարեկան էր։ Նա դասականորեն վերապատրաստված երաժիշտ է՝ ծնված երկու երաժիշտներից։ նրա հայրը` Իգոր Զասլավսկին, կիթառահար և ուսուցիչ է, իսկ մայրը` դաշնամուր դասավանդող։ Նա սկսում է դաշնամուր նվագել չորս տարեկանում և հարվածային գործիքներ տասներկուսում։ Նա ունի ավագ եղբայր՝ Արկադին և կրտսեր եղբայր Դանիելը։ 2002 թվականին Զասլավսկին սկսեց նվագել գերմանական «Dioramic» խմբում, որը ստորագրել է «Lifeforce Records»-ը։ Զասլավսկին էլեկտրոնային երաժշտություն արտադրելու հետաքրքրություն էր դրսևորել ֆրանսիական † (ալբոմ) էլեկտրոնային երաժշտությունը լսելուց հետո։

Կարիերան որպես Զեդդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ սկիզբը (2010–2011)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին, Դիորամիկից հեռանալուց հետո Զասլավսկին սկսեց զբաղվել մենակատարությամբ «Զեդդ» անունով, որով նա արտադրել է ռեմիքսների և բնօրինակների լայն տեսականի։ 2010 թվականին հաղթել է «Beatport»-ի երկու ռեմիքս մրցույթներում․ նրա առաջին բնօրինակ թողարկված «The Anthem» սինգլը մտել է «Beatport Electro house» աղյուսակի լավագույն քսանում։ Սքրիլլեքսի հետ նրա ռեմիքս «Scary Monsters and Nice Sprites»-ը նույնպես գրանցվեց «Beatport Electro House» աղյուսակում՝ հասնելով 2-րդ հորիզոնականի։ Նա սկսեց արտադրել ռեմիքսներ հայտնի արտիստների հետ, այդ թվում՝ Ջասթին Բիբերը, Լեդի Գագան, The Black Eyed Peas-ը , «Periphery» և այլք։ 2011 թվականին Լեդի Գագայի հետ Զեդդի «Born This Way» ռեմիքսը հայտնվել է իր երրորդ «Born This Way» ստուդիական ալբոմի մեջ։ 2011 թվականին, նրա «Shave It Up» սինգլը (այնուհետեւ հայտնի է «Shave It») դարձավ «OWSLA Records»-ում Զեդդի առաջին թողարկումը։ Զեդդը թողարկել է «Slam The Door» և «Shotgun» «OWSLA»-ի հետ նախքան 2013 թվականի իր դեբյուտային ալբոմի թողարկումը։

2012 թվականին Զեդդը պայմանագիր է կնքում Interscope Records-ի հետ և թողարկում է իր դեբյուտային սինգլը` «Spectrum», «Matthew Koma»-ի վոկալով։ Այն հասել է Hot Dance Club Songs-ի գագաթնակետին։ Այնուհետեւ նա արտադրեց Եվա Սիմոնսի «I Don't Like You» սինգլը, որը նույնպես թողարկվել է «Interscope Records»-ում։ Նա նաև պատրաստել և համահեղինակել է երրորդ սինգլը՝ «Beauty and a Beat»-ը Մաքս Մարտինի հետ միասին՝ Ջասթին Բիբերի երրորդ ստուդիական ալբոմ «Believe»-ի համար։

2012 թվականի հոկտեմբերի 12-ին, Զեդդը թողարկեց իր առաջին դեբյուտական ստուդիո ալբոմ «Clarity»-ը, «Spectrum» սինգլի հետ միասին`որպես ալբոմի առաջատար սինգլ։ «Clarity» ալբոմը՝ հատկանշելով բրիտանական երգիչ և երգահան «Foxes»-ին, թողարկվել է 2013 թվականի փետրվարի 1-ին` որպես ալբոմի երրորդ սինգլ։ Դա կոմերցիոն հաջողություն էր. դա ոչ միայն գրանցվել է Billboard Hot 100-ի լավագույն տասնյակում, այլև տարբեր միջազգային աղյուսակներում։ Այն վաճառվել է 2,238,000 օրինակով և հավաստագրվել է պլատինով, դարձնելով Զեդդի ամենահաջողակ սինգլը։ 2013 թվականի սեպտեմբերի 10-ին, Երգը դարձավ նաև ԱՄՆ-ի ռադիոյի ամենաշատ կատարվածը՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ 2013 դեկտեմբերին Զեդդը անցկացրեց իր առաջին շրջագայությունը հինգ մայրցամաքներով։

Զեդսը աշխատել է ճապոնացի երգչուհի «Namie Amuro»-ի հետ և թողարկել է «Heaven» գովազդային սինգլը իր «Feel» ալբոմի համար։ Զեդդը հետագայում կրկին կաշխատի նրա հետ 2015 թվականին, իր ալբոմի համար, թեև նրա երգերից ոչ մեկը իրականում իր ալբոմում չի ցուցադրվել։ «Stay the Night»-ը՝ ցուցադրելով Հեյլի Ուիլյամսին, թողարկվել է սեպտեմբերի 10-ը, որպես Զեդդի ալբոմի հիանալի տարբերակ։ Երգը համանման հաջողությունների էր հասել, չնայած նրան, որ քննադատվում էր «Clarity»-ի հետ համեմատությամբ, եզակիության և պակաս ուժեղ արտահայտությունների բացակայության պատճառով։ Այն տեղակայված է Billboard Hot 100-ի թոփ քսանում և հավաստագրված է պլատինով։

2013 թվականին, Զեդդը արտադրել է «Aura», «G.U.Y». և «Donatella»-ն Լեդի Գագայի 2013 թվականի ալբոմ՝ «Artpop»-ում։ 2014 թվականի հունվարի 26-ին նա թողարկեց «Find You» սինգլը՝ «Miriam Bryant»-ի մասնակցուցյամբ, Դիվերգենտ (ֆիլմ)ի երաժշտությունն էր։ 2014 թվականի հուլիսի 3-ին թողարկված Արիանա Գրանդեյի սինգլը՝ Զեդդի մասնակցուցյամբ եղել է Billboard Hot 100-ի գագաթնակետի թոփ 4-ում և հասել է թիվ 1-ին «Hot Dance / Electronic Songs»-ում։ Երգը առաջադրվել է «Teen Choice Awards»- ում` «Break-Up Song» անվանակարգում։ 2014 թվականի դեկտեմբերի 18-ին, «Moment of Clarity»-ը՝ Զեդդի և նրա 2013 թվականի համաշխարհային շրջագայության վերաբերյալ վավերագրական ֆիլմը թողարկվել է YouTube ալիքով, Սանդրա Բուլոքի, Ռեյչել Ուայզի Ջուլիա Ռոբերտսի հետ միասին։

True Colors (2015–2016)

[խմբագրել | խմբագրել կոդը]

6 ամիս տևած ընդմիջումից հետո Զեդդը հայտարարեց իր երկրորդ ստուդիական ալբոմ՝ «True Colors» ի ավարտը և թողարկում է ալբոմը։ 2015 թվականի փետրվարի 23-ին Զեդդը թողարկեց Սելենա Գոմեսի հետ իր համագործակցությունը արդյունքում ստեղծված՝ «I Want You to Know» սինգլը։ Երգը կազմվել է Զեդդի, OneRepublicՌայան Թեդեր-ի և «Kevin Drew»-ի կողմից։ Երգը առաջադրվել է «Teen Choice Awards» մրցանակաբաշխության «Choice Party Song» անվանակարգում Billboard-ի «Dance / Electronic Songs»-ում զբաղեցնելով 1-ին հորիզոնականը և հասնում 17-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում։ Երգը ԱՄՆ-ում հավաստագրված պլատինի` վաճառելվելով ավելի քան մեկ միլիոն օրինակ։

2015 թվականի մայիսի 13-ին Զեդդը թողարկել է իր երկրորդ սինգլը՝ «Beautiful Now»՝ ներառելով Ջոն Բելիոնիին, իր ալբոմի ստեղծումից 5 օր անց։ Ալբոմը հասել է առաջին հորիզոնականում «Billboard Dance / Electronic Albums»-ում և զբաղեցրել է տեղեր այլ միջազգային տարբեր տրամագրերում։ Հուլիսի 17-ին ազատ է արձակվել Թրոյ Սիվանի մասնակցությամբ «Papercut» սինգլը՝ ալբոմի երրորդ սինգլը։

Մայիսի 22-ից 23-ը Զեդդը ղեկավարել է «Counter Point Music and Arts Festival»-ը։ Eric Prydz-ի հետ միասին, Զեդդը ղեկավարեց 2015 թվականի գարնանային զարթոնքի փառատոնի առաջին օրը։ Zedd performed at the 2015 CMT Music Awards with Lady Antebellum. Together, they performed mashup of their songs "Long Stretch of Love" and "Beautiful Now."[45]

Զեդդը հանդես է եկել «2015 CMT Music Awards»-ում` Lady Antebellum-ի հետ։ Նրանք միասին ներկայացրել են «Long Stretch of Love» և «Beautiful Now» երգերը։ Զեդդը անցկացրեց իր երկրորդ շրջագայություն՝ «True Colors»-ը, օգոստոսից մինչև 2015 թվականի նոյեմբերին, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում։ Զեդդը ընդգրկված էր «Coachella 2016»-ի կազմում։ 2017 թվականին նա կազմակերպել է բարեգործական համերգ «American Civil Liberties Union»-ի համար, որի շարքում ընդգրկված են եղել Դայան, Հոլզին, Մաքլեմորը, Թինաշեն և Սքրիլլեքսը։

2016 թվականի փետրվարի 26-ին Զեդդը թողարկեց «Candyman» սինգլը՝ Aloe Blacc-ի մասնակցությամբ։ 2016 թվականի հուլիսի 15-ին, երգչուհի Հեյլի Ստեյնֆիլդը և պրոդյուսեր Գրեյը թողարկեցին սինգլ՝ Զեդդի մասնակցությամբ, «Starving» վերնագրով, որը բարձրացավ «Billboard Mainstream Top 40»-ի 5-րդ հորիզոնականը և Մեծ Բրիտանիայի երգչախմբերի աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ 2016 թվականի դեկտեմբերի 15-ին Զեդդը թողարկել է DJ Snakeի մասնակցությամբ «Let Me Love You» երգը։

Առաջիկա երրորդ ստուդիական ալբոմ (2017-ներկա ժամանակներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի փետրվարի 23-ին Զեդդը թողարկեց իր համագործակցությունը Ալեսիա Կարաի հետ միասին՝ «Stay» որը Billboard Hot 100-ում զբաղեցրեց 28-րդ հորիզոնականը և Միացյալ Թագավորության «Singles Chart»-ում։ 2017 թվականի հուլիսի 6-ին Զեդդը թողարկեց իր սինգլ՝ «Get Low» Լիամ Փեյնի հետ։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Clarity (2012)
  • True Colors (2015)

Համերգներ և շրջագայություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Moment of Clarity World Tour (2013)
  • True Colors Tour (2015)
  • Echo Tour (2017)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1030592160 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Zedd» հոդվածին։