VOX
Արտաքին տեսք
Երկիր | Գերմանիա Քյոլն |
---|---|
Հեռարձակման գոտի | Գերմանիա Ավստրիա Շվեյցարիա |
Հեռարձակման լեզու | գերմաներեն |
Հեռարձակման սկսման թվական | 1993 հունվարի 25 |
Հիմնադիր | |
Սեփականատեր | RTL Group (49.9%) RTL Television (49.8%) DCTP (0.3%) |
🌐 | vox.de |
VOX (արտասանվում է «Ֆոքս»), գերմանական մասնավոր հեռուստաալիք RTL Group մեդիախմբի կազմում[1]։ Հիմնվել է 1993 թվականի հունվարի 25-ին։ Հեռարձակումը իրականացվում է Քյոլնից, հեռուստաալիքի ազդանշանեերը տարածվում են Գերմանիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի ողջ տարածքում։
Հեռուստաալիքի եթերում գերիշխում են հանրածանոթ ամերիկյան դրամատիկ և դետեկտիվ հեռուստասերիալներ և գեղարվեստական ֆիլմեր։ Նաև ցուցադրվում են անիմե, կենդանիների և վայրի բնության մասին հաղորդումներ, տարբեր խոհարարական և զվարճալի շոուներ։ Առավոտյան ժամերին ներկայացվում են 5 րոպե տևողությամբ լրատվական թողարկումներ, և 20 րոպե տևողությամբ օրվա լուրերը երեկոյան։
2010 թվականից հեռուստաալիքը պատրաստում է հանրահայտ «X Factor» շոուի գերմանական տարբերակը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (գերմ.)